Ցանկացած քար կենդանի է, ցանկացած քար շնչում է,
Ցանկացածն իր մասին կարող է պատմել,
Բայց ոչ բոլոր մարդիկ այն կլսեն…
Հնուց է այս առասպելը աշխարհի վրա պատմվում, շատ վաղուց։ Ով մոռացել է դրա մասին, ով էլ հիշում է։ բայց իմաստը որն է՝ մարդիկ այս առասպելը տհաճությամբ են լսում, որովհետև վախենում են։
Գնում էր մի անգամ մի հասարակ աշխատավոր տղա՝ Իգնատը, ճանապարհով։ Գնում էր հոգնած, մի բանի մասին երազելով՝ ինչպես ավելի շուտ տուն հասնի ու փռվի քնելու։ Իսկ այստեղ, տեսնում է, ուղիղ իր առջև օձ է սողում։ Ու որն է զարմանալի՝ կարծես անկենդան լինի այդ օձը բոլորովին, այլ քարից տաշած լինի, զմրուխտից թանկարժեք, բայց սողում է։ Ուզում էր արդեն հեռանալ Իգնատը, մեղքից հեռու՝ օձը մարդուն ընկեր չի, բայց տեսավ իրեն չի դիպչում նա, չի ֆշշացնում, այլ միայն հետաքրքրությամբ այսպես, իրեն է նայում, փայլելով սաթե աչքերով։ Մոտ եկավ նա, սկսեց հետաքրքրությամբ զննել այդ հրաշքը։ Իսկ օձը հանկարծ սկսեց խոսել մարդկային ձայնով՝
- Մի վախեցիր ինձանից, մարդ, չեմ նեղացնի ես քեզ։ Ինձ քեզ հետ վերցրու, թաքցրու մարդկային աչքերից, թե չէ մարդիկ ինձ կկործանեն, կսղոցեն առանձին քարերի ու կվաճառեն։ Օգնիր ինձ Իգնատ՝ ես թեև քարից եմ, բայց միևնույն է ուզում եմ ապրել։ Իսկ այն բանի համար, որ կպահպանես ինձ, ես հավատով ու ճշմարտությամբ քեզ կծառայեմ։ Ամեն տեղ ճիշտ ու անհրաժեշտ խորհրդով ես քեզ կօգնեմ։ Այ կտեսնես՝ ինձ հետ դու առաջվանից լավ կապրես։
Ինչ էր մնում անել Իգնատին։ Գլուխը նա քորեց, մտածեց, գցեց բռնեց ու այսպես որոշեց, որ եթե երջանկությունն իր ձեռքն է գալիս, ինչու բաց թողնի։ Վերցրեց օձին, սպասեց մթնի ու իր տուն բերեց չտեսնված գտածոն, մառանում թաքցրեց, իսկ մառանի բալանին սկսեց իր վրա կրել։
Ու այստեղ այնպիսի կյանք սկսեց Իգնատի մոտ, ուղղակի հեքիաթ։ Ուղղակի ոչ թե կյանք այլ շաքար։ Ամեն բան Իգնատի մոտ սկսեց ստացվել։ Մեծ մարդ դարձավ, քանի որ առանց նրա խորհուրդների, ու առանց իր իմաստուն որոշումների, ոչ ոք նույնիսկ արտը չէր ցանում։ Ու այդ ամենը զմրուխտե օձն էր։ Առանց նրա հուշումների, Իգնատը, ինքն էլ ոչ մի քայլ չէր կարողանում անել։
Ու այստեղ նաև մի աղջիկ՝ գեղեկուհի Անյուտան նրան դուր եկավ։ Ախ, ինչ գեղեցկուհի էր՝ նայես – քարանաս։ Այնքան հաճելի էր դարձել, որ ուժ չկար։ Իգանտը նրան հենց տեսավ, ուղղակի կորավ։ Իսկ նա, բարի էր Անյուտան, լավը։ Բոլորին օգնում էր, ով նրան ինչ-որ բան էր խնդրում։ Իսկ աշխատող էր՝ բառեր չկան, ամեն բան ձեռքից գալիս էր։ Իսկ ինչպես էր երգում։ Թռչուններն էին գալիս լսելու։ Իգնատը նրան դուր եկավ։ Ու նրանք հարսանիք արեցին։ Այդպիսի հարսանիքի մասին առ այսօր լեգենդներ են հյուսում։ Ասում են, նման գեղեցիկ զույգ աշխարհում չի եղել։ Եվ սիրում էին նրանք միմյանց, ուղղակի առանց իրար ապրել չէին կարողանում։ Ամեն բան միասին էին անում։ Բայց մի դժբախտություն կար՝ զմրուխտե օձին երևի դուր չէր գալիս Անյուտան։ Եվ որոշեց օձը, ամեն գնով բաժանել Իգնատին իր սիրելիից։ Այսուհետ երբ օձի մոտ էր գալիս թշվառը, անընդհատ ստիպված էր լսել օձի հերյուրանքները իր կնոջ մասին։
- Դուր չի գալիս ինձ, թե ինչպես է կինդ քեզ վրա նայում, - ֆշշացնում էր օձը։ - Հավատարիմ կանայք այդպես չեն նայում իրենց ամուսիններին։ Նա աչքերն այնպես է իջեցնում, կարծես թե ինչ որ բան է թաքցնում։ Նրա մտքերը ազնիվ չեն։
- Ինչ ես դու հասկանում, օձ, մառանում նստած, - բարկանում էր Իգնատը։ - Դու իմ կնոջը երբեք չես տեսել, որտեղի՞ց գիտես թե ինչպես է նա իմ վրա նայում։
- Ես ամեն ինչ տեսնում եմ Իգնատուշկա, - խաղաղ ֆշշացնում էր օձը։ - Ինձ դրա համար աչքեր պետք չեն։ Ես ամեն ինչ գիտեմ ու երբեք քեզ չեմ ստի։ Այնպես չի նայում քո վրա Աննան, այնպես չի նայում։
Իգնատը միայն ձեռքն էր թափ տալիս, իսկ ինքը սկսում էր ավելի ուշադիր նայել կնոջը՝ և իրոք, նա աչքերի մեջ չի նայում, կարծես թե ինչ-որ բան է թաքցնում։
- Ինչու՞ իմ աչքերի մեջ չես նայում, սիրելիս, - կնոջը հարցնում է Իգնատը։ - Կարծես ինչ-որ գաղտնիք կամ չարությու՞ն ես ինձանից թաքցնում։
- Ինչից վերցրեցիր, ամուսին իմ, - վախեցավ Անյուտան։ - Հարգում եմ ես քեզ, ահա և ուղիղ աչքերիդ մեջ չեմ նայում։
Ուրախ շունչ քաշեց Իգնատը՝ չէր խաբում իրեն կինը։
Եվ կրկին Իգնատին անհրաժեշտ եղավ գնալ օձի մոտ խորհրդի։ Իսկ վերջինս կրկին իրենն է պնդում՝
- Ոչ, Իգնատ, այնպես չի քո կինը քեզ հետ խոսում։ Ինչ-որ շատ ցածր է խոսում նա, կարծես վախենում է ինչ-որ բանից։ Իսկ ի՞նչ ունի վախենալու։ Ինչ-որ չար բան է արել, դրա համար էլ վախենում է։
Այս անգամ էլ ձեքը թափ տվեց Իգնատը։ Իսկ ինքը սկսեց ուշադիր իր կնոջը հետևել։ Եվ իրոք, Անյուտան իր հետ շատ ցածր էր խոսում, կարծես թե ինչ-որ բանից վախենում էր։
- Դու ինչու՞ ես ինձանից քաշվում, իմ գեղեցկուհի, - հարցրեց նա կնոջը։ - Ինչու՞ ես ինձ հետ այդպես անհամարձակ խոսում, կարծես ինչ-որ բան ես թաքցնում։
- Ոչինչ ես քեզանից չեմ թաքցնում, իմ ամուսին, - զարմացավ Անյուտան։ - Միայն թե ինչ անհրաժեշտություն կա բարձրաձայն խոսելու, երբ ցածր ձայնով էլ կարելի է ասել իմ սիրո ու հարգանքի մասին քո նկատմամբ։
Ժպտաց Իգնատը, թեթևացած շունչ քաշեց։
Նորից օձի մոտ եկավ Իգնատը։ Իսկ վեջինս չի հանգստանում, անիծվածը։
- Ուշ է քո կինը պառկում քնելու, - ֆշշացնում է օձը։ - Դու արդեն երրորդ երազն ես տեսնում, իսկ նա նոր պատրաստվում է քնել։ Ճիշտ չէ դա, ճիշտ չէ։ Սիրող կանայք այդպես չեն անում։
Եվ նորից մտքերի մեջ ընկավ Իգնատը։ Ու իրոք, տեսնում է՝ կինը իրենից ուշ է պառկում։
- Դու ինչու՞ ես այդքան ուշ պառկում քնելու, - Թե՞ արդեն էլ սիրելի չեմ ես քեզ դարձել։
- Այս ինչ ես ասում, - ձեռքերն իրար խփեց Անյուտան։ - Քեզանից սիրելի ողջ լույս աշխարհում չունեմ։ Միայն թե ամուսնացած կին եմ ես, շատ գործեր ունեմ՝ այնտեղ հավաքի, այստեղ պատրաստի, քո բոլոր վարենաշապիկները լվա, որ առավոտյան չորացած լինեն։
Հանգստացավ Իգնատը, հանգիստ քնեց։
Հասկացավ Անյուտան, որ ամուսնու հետ ինչ-որ վատ բան է կատարվում։ վաղուց էր նա դա սկսել նկատել՝ հենց մառան է գնում, այնտեղից ուրիշ մարդ է վերադառնում։ Որոշեց Անյուտան ամեն բան իմանալ և մինչ Իգնատը քնած էր, նա մառանի բանալիները նրանից գողացավ։
Բաց արեց Անյուտան մառանի դուռը, նայում է, դարակի վրա, գունդուկծիկ եղած զմրուխտե օձ է դրված՝ գեղեցիկ – էլ տեղ չկա։ Փայլում է, գույներով լցվում։ Ձեռքը մեկնեց դեպի օձը Անյուտան, իսկ վերջինս վերցրեց ու արթնացավ։ Ֆշշացրեց օձը, ու առանց մտածելու հասավ աղջկա վրա՝ կծեց խեղճին։ Գոռաց Անյուտան և նույն պահին վերածվեց զմրուխտե ապառաժի։
Այդ գոռոցի վրա Իգնատը վազելով եկավ։ Բայց դե այլևս ինչ՝ կինն արդեն կախարդված էր։ Վրա հասավ Իգնատը օձին։
- Անիծված, - գոռում է։ - Այս ինչ արեցիր։ Կկործանեմ ես քեզ սրա համար։
Վերցրեց Իգնատը կացինը ու թափահարեց օձի վրա, իսկ վերջինս, ի պատասխան ահեղ ֆշշացրեց, պոչով՝ զմրուխտե ապառաժին, կախարդված Ալյոնային հարվածեց և ապառաժը փշրվեց առանձին-առանձին մանր քարերի։
- Այդ ապառաժի մեջ քո Աննուշկայի հոգին էր ապրում, - ֆշշացրեց օձը։ - Դու դեռ կարող էիր քո կնոջը փրկել, իսկ դու ինձ որոշեցիր կործանել։ Չեմ ների ես դա։ Եվ թող հիմա քո սիրած կնոջ հոգին հալումաշ լինի յուրաքանչյուր քարի մեջ այլ ոչ մ ապառաժի։ Մարդիկ կտանեն, կվաճառեն, կտարածեն նրա հոգին տարբեր ուղղություններով և նա, սիրելիդ, կտանջվի դարերով։ Եվ ոչ մի բան դու դրա հետ, Իգնատուշկա, չես անի։
Այսպես ասաց օձն ու սողալով հեռացավ։
Իսկ Իգնատը հավաքեց բոլոր փշուրները, բոլոր զմրուխտե քարերը, որոնցում Աննուշկայի հոգին էր հալումաշ լինում, ու սկսեց ողբալ։ Իսկ հետո թաքցրեց դրանք հուսալի, որ ոչ ոք չկարողանա դրանց աշխարհով մեկ տարածել։ Որ սիրելիի հոգին պահպանի։
Այ այսպես, ասում են, զմրուխտե օձը, ստորգետնյա Թագուհու հավատարիմ օգնականն է ու հարստացնում է հողերը՝ ակնեղենով։ Իսկ յուրաքանչյուր այդ թանկարժեք քարի մեջ, ինչ-որ մեկի հոգում մասնիկն է։ Դրա համար էլ ասում էին, որ ակնեղենը՝ կենդանի է։ Այ այսպես։
ԱՎԱ ԱՐԴՈ