Երբ քրիստոնեությունը սկսեց հավաքագրել իր կողմնակիցներին հռոմեացի քաղաքացիներից, որոշ հաուստ պատրիկների հետաքրքրեց ու գրավեց այդ անսովոր ու ասկետիկ նոր ուսմունքը։ Դրա հաղթական գեղեցկությամբ գրավվածների մեջ էր նաև ոմն Լիդիա, մի աղջիկ անվանի հզորագույն տոհմից։ Նա ոսկեգույն մազեր ուներ ու մաշկը — սպիտակ մարմարի էր նման, ու գեղեցկությամբ նա չէր զիջում պատանի հռոմեական գեղեցկուհիներից և ոչ մեկին։
Շքեղ վառ զգեստը հագած, ամեն օր նա գնում էր աղքատ ու կեղտոտ թաղամասներ, որտեղ իր օդևանն էր գտել հավատարիմ քրիստոնյաների փոքր համայնքը ու օրեցօր աճում էր նրա կապվածությունը ուսմունքի նկատմամբ։ Եվ հետզհետե, հակառակ բոլոր իր ծանոթների խորհուրդների, նա որոշում ընդունեց մկրտություն ընդունել։
Միևնույն ժամանակ, Լիդիայի գեղեցկությունը գրավել էր մի երիտասարդ գեղեցիկ պատրիկի ուշադրությունը, սակայն չնայած զգացմունքի խանդավառությանը, որը բռնկվել էր նրա կրծքում, Մետելիոսը չէր կարող կիսել նոր ուսմունքի նրա նվիրվածությունը։ Երբ աղջիկը հայտնեց նրան իր՝ իրական քրիստոնյա դառնալու որոշման մասին, տղան ջանասիրաբար փորձեց հետ համոզել նրան այդ քայլից, որը նրան թվում էր ինքնասպանություն՝ հասարակության աչքերում։ Իսկ հետո, մի անգամ Մետելիոսը եկավ Լիդիայի մոտ ու ծնկաչոք սկսեց աղաչել նրան թողնել հավատքը ու փախչել իր հետ, որպեսզի դառնա իր հարսնացուն։
— Քանզի սերը, — ասում էր նա, — կրոնից վեր է ու աշխարհի բոլոր կրոնական ուսմունքներից ավելի իմաստուն։
Բայց չնայած, որ Լիդիայի զգացմունքը երիտասարդի նկատմամբ, իր խանդավառությամբ շատ ավելի մեծ էր նրա զգացմունքից, Քրիստոսի նկատմամբ սերընավելի ուժեղ գտնվեց: Ու այդ պատճառով, արցունքները աչքերին նա ասաց պատանուն, որ իրենց ամուսնությունը անհնար է, եթե նա նոր կրոնի չգա:
Սիրո կրակը ստիպեց Մետելիոսին, վերջ ի վերջո համաձայնվել` գնալ Լիդիայի հետ միասին լսելու, թե ինչ են քարոզում քրիստոնիաները: Սակայն նրանց խոսքերը նրան անտարբեր թողեցին, իսկ նրանց հավատքը, ընդհանուր առմամբ, թվաց հիմար ու դատարկ: Բայց կիրքը, որ նա զգում էր Լիդիայի նկատմամբ այնքան ուժեղ էր, որ նրա հետ ամուսնանալու այլ հնարավորություն չտեսնելով, նա նույնպես որոշեց մկրտություն ընդունել:
Եվ մի որոշ ժամանակ նրանք երջանիկ էին միասին: Բայց շուտով քրիստոնիաների գործողությունները, դաժան կկայսրի տհաճությանն արժանացան, ինչը սարսափելի հալածանքների սկիզբ դրեց: Լիդիային ու Մետելիսին բռնեցին իրենց համեստ կա արանում ու շղթայված զնդանը նետեցին, ինչպես ուրիշ հավատակիցների:
Նստած միայնության մեջ, մութ զնդանում, Լիդիան սկսեց ափսոսել կատարածի համար:
— Վերջ ի վերջո, — մտածեց նա, — հին աստվածների ողորմածությունը շարժելը հեշտ է, նրանք այդքան խիստ չեն։ Ինչպե՞ս ես կարող էի նման հիմարություն անել։
Իսկ Մետելիոսը, նույնպես նստած մենության մեջ մտածում էր՝
— Ի սկզբանե ես գիտեի, որ այդ բոլոր զառանցանքները լավ բանի չեն բերի։ Եվ ի՞նչ անենք հիմա։
Իսկ հետո սկսեց այն օրը, երբ նրան ու աղջկան ասվեց, որ ամբողջ Հռոմի աչքերի առաջ նրան նետելու են վայրի գազանների հոշոտման, Մեծ կրկեսում, եթե նրանք հանրայնորեն չհրաժարվեն իրենց հավատքից։ Նրանց սրտերը լցվեցին սարսափով ու թախծով, բայց իր խցի մենության մեջ Լիդիան ասաց իրեն՝
— Այդ ես փորձանք բերեցի ինքս իմ և իմ համար թանկ Մետելիոսի վրա։ Եվ ինչպե՞ս հիմա վարվեմ։ Եթե ես հրաժարվեմ Քրիստոսից, Մետելիոսը, ում հավատը այնքան ջերմ է ու անկեղծ, կմահանա, ատելով ինձ, իսկ ես դա չեմ տանի։
Իսկ Մետելիոսը, իր խցի մենության մեջ ասաց ինքն իրեն՝
— Ինչ սարսափելի է իմ վիճակը։ Ես Քրիստոսին չեմ սիրում ու չեմ կիսում նրա աբսուրդային ուսմունքը, բայց եթե ես հրաժարվեմ դրանից հիմա, իմ սիրելի Լիդիան, ում հավատը առ այն, և առ ինձ ժայռից ավելի ամուր է, կորոշի, որ ես վախկոտ եմ ու կմահանա, ատելով ինձ, իսկ ես դա չեմ տանի։
Եվ դրա համար նախատեսած օրը, Լիդիային ու Մետելիոսին բռնեցին ու գցեցին վայրի գազանների մոտ, Մեծ կրկեսում, ամբողջ Հռոմի աչքի առաջ։ Եվ այնպես պատահեց, որ նրանք մահացան հավատքի համար, որը չէին կիսում։
Օսկար Ուայլդ
