Ծերունին մի կողմ դրեց գավազանը և նստեց հանգստանալու մի երիտասարդի կողքին, ով հարմար տեղավորվել էր բարձր ծառի տակ։
- Ու՞ր ես ճամփա բռնել թշվառական, - հետաքրքրվեց նա։
- Այդ ե՞ս։ Սխալվում ես, հայրիկ, - պատասխանեց վերջինս, - ոչ մի տեղ էլ ես չեմ գնում։ Ես՝ պոետ եմ։
Այստեղ ես իմ մուսաին եմ սպասում, որը ինձ կոգեվորի որ ստեղծագործեմ և ինձ հայտնի կդարձնի։ Իսկ մինչ այդ ես ցանկություն չունեմ ստեղծագործել։ Ես էլ հանգստանում եմ։ Եթե ինչ-որ տեղ նրան հանդիպես, ապա եթե դժվար չէ հուշիր նրան թե ինչպես ինձ գտնի։
- Իսկ ինչու՞ դու ինքդ չվերկենաս ու գնաս նրան ընդառաջ, - խորամանկ ժպտաց ծերունին։ - Ախր քո մուսան, միգուցե կարող է գլխի էլ չընկնել, որ դու հենց այն պոետն ես, ու կարող է կողքովդ անցնել։
- Էէէ ոչ, հայրիկ։ Ես հաստատ գիտեմ՝ որտեղ էլ որ մարդը չլինի, ինչով էլ զբաղված չլինի՝ նրա ճակատագիրը իրեն անպայման կգտնի։
- Այդպես էլ կա, միայն թե մեր ճակատագրի տարբերակները, մենք ինքներս ենք ընտրում։ Կենդանացած Գալատեյան հռչակավոր դարձրեց Պիգմալյոնին։ բայց ոչ ավելի վաղ, քան վերջինս ստեղծեց նրան իր սեփական ձեռքերով։
Անժելիկա Շինկար
