ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Լորդ Արթուր Սէվիլը ու Խիրոմանտը»

Խիրոմանտ միստր Ռէնսոմի հետ, պօետ Արթուր Սէվիլը ծանոթացել էր լեդի Ֆերլմիրի մոտ մեծ ընդունելության ժամանակ։ Արթուր Սէվիլը միշտ հետաքրքրվում էր, թե ինչ ապագա է իրեն պատրաստել ճակատագիրը ու հիմա անթաքույց հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես է խիրոմանտը ուսումնասիրում իր ձեռքի գծերը։ Միստր Ռէնսոմը խոժոռվում էր, ու նրա տեսքը շփոթված էր, հետո նա հանկարծակի ցնցվեց, դեմքը գունատվեց ու ձայնը նրան մատնեց։ Նա շշնջաց լորդ Արթուրին՝

— Ձեզ կանխատեսված է մարդասպան դառնալ ու այդ ճակատագրից դուք չեք կարող խուսափել։

Երբ լորդ Արթուրը ցնցվածությունից ուշքի եկավ, միստր Ռէնսոմի հետքն արդեն չկար։ Վիճակը, որի մեջ հայտնվեց լորդ Արթուրը, բնավ հաճելի չէր, բայց մտորելով, նա սփոփվեց նրանով, որ իր ապագա զոհի համար իրավիճակը շատ ավելի տհաճ է լինելու։ Որպես դաստիարակված և ընդհանուր առմամբ բարեսիրտ մարդ, լորդ Արթուրին հիմա սպասվում էր հոգալ այն մասին, որ իր  նախորոշումը արագ կատարի ու մաքսիմալ անցավ նախատեսվաշ զոհի համար։ Նա համոզված էր, որ դա կատարելը հեշտից էլ հեշտ էր։ Սակայն պարզվեց, որ ամեն բան այդքան էլ հեշտ չէ։

Քանզի եկեղեցականը, ում նա փորձեց հրել օմնիբուսի անիվների տակ, անսպասելիորեն ընկրկեց, կանգնելով լորդ Սէվիլի ոտքին ու ներողություն չխնդրելով էլ հեռացավ։ Հաջորդ փորձը ավարտվեց ավելի ողբալի անհաջողությամբ։ Փոստով նա թույն ուղարկեց արդեն վաղուց հիվան քեռուն, ումից նա ժառանգություն էր սպասում, մտածելով այդ կերպով շտկել իր կարողությունը։ Բայց ինչը մեկի համար թույն է, մյուսի համար դեղամիջոց է ու երկու շաբաթ անց, նրա քեռին, հրավիրովի ընթրիք կազմակերպեց ի պատիվ իր առողջացման։

Հետո մի դեպք եղավ, երբ մի առավոտյան իր շան սայլակը Գայդ-պարկով քշելու ընթացքում, լորդ Արթուրը հանկարծ մի տղամարդու տեսավ, ով իջել էր հետիոտնի ծառուղուց և ճանապարհն էր անցնում ուղիղ իր առջևով։ Քանի որ այդ մարդը անուժ հաշմանդամ թվաց, լորդ Սէվիլը ոգևորվեց, որոշելով, որ այ այստեղ նա կհաջողի։ Դրա հետ մեկտեղ նրա հոգին ջերմացնում էր մի միտք, որ իր զոհին ազատելով մարմնական տանջանքներից, նա բարի գործ կանի։ Եվ այդ պատճառով, մտրակելով ձիուն նա ուղղեց նրան անմիջապես մարդու վրա։ Սակայն այդ մարդը, որոշելով, որ ձին կորցրել է ղեկավարումը, անսպասելի ճկունությամբ թռնելով մայթի վրա, բռնեց ձիու սանձից ու դրանով կանգնեցրեց։ Լորդ Արթուրին մնում էր միայն շնորհակալություն հայտնել նրան սովերենով։

Կրկին ու կրկին բոլոր փորձերը սպանություն անելու ավարտվում էին ոչնչով։ Պայթուցիկը, որը նա ուղարկել էր հորաքրոջը՝ չպայթեց։ Տիկինը, ում նա հրեց առվի մեջ փրկվեց անցորդի կողմից և Արթուրը ստիպված էր փոխհատուցել նրանց երկուսին էլ — փրկվողին ու փրկողին։ Երեխան, ում սայլակը նա շուռ տվեց, այնպիսի ոգևորություն ապրեց, որ սկսեց խնդրել լորդ Արթուրին կրկնել այդ ֆոկուսը։ Այնպիսի տպավորություն էր, որ ճակատագիրը դուրս է եկել իր դեմ։

Բայց մի գեղեցիկ երեկո, երբ լորդ Արթուրը, թափառելով Թեմզայի ափին, տխուր մտորում էր, թե արդյոք սպանություն կհամարվի եթե ինքն իր վրա ձեռք բարձրացնի, նա տեսավ ճաղաշարից վրայով կախված տղամարդու։ մոտակայքում ոչ ոք չէր երևում իսկ Թեմզայում ջուրը շատ բարձր էր։ Օրհնյալ հնարավորություն է։ Եվ արագ կռացանալով լորդ Արթուրը բռնեց տղամարդու ոտքերից։ Ճողփյուն լսվեց, մութ ջրերը պտտվեցին փրփրալիքով, փակվեցին ու լորդ Արթուրի վրա հանգստություն իջավ։ Կատարելով իր պարտքը նա խաղաղ քնեց ողջ գիշերն ու ողջ առավոտը ու արթնացավ կեսօրից հետո։ Եվ առաջին բանը, որը նրա աչքին ընկավ երբ բացեց իր առավոտյան թերթը, որը միշտ կարդում էր նախաճաշի ընթացքում, դա մի փոքրիկ հոդված էր, վերնագրված՝ «Հայտնի խիրոմանտը խեղդվել է։ Միստր Ռէնսոմի ինքնասպանությունը»։ 

Միստր Ռէնսոմի թաղմանը, լորդ Արթուրը պսակ ուղարկեց, որի ժապավենի վրա նշված էր՝ «Երախտագիտությամբ»։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 2139 հյուր