Պատմում են, թե մի անգամ Իրանի Յազդիգարդ արքան նստեց քարե նստարանի վրա, իր պալատական այգում, ու մատին հագավ իր փիրուզե մատանին։ Հանկարծ մի նետ թռավ եկավ։ Արքայի կողքով անցնելուց, այն հարվածեք մատանու քարին ու հետո խրվեց հողի մեջ։
Որքան որ չփորձեց արքան պարզել, թե ում նետն էր դա և որտեղից այն եկավ, նրան դա չհաջողվեց, չնայած,
որ անհայտ նետահարին փնտրելու գործընթացին մասնակցեցին արքայական ծառաներից շատերը։ Դրանից արքային թախիծ համակեց և չբացահայտված գաղտնիքը անընդհատ սկսեց տանջել նրան։ Նա հավաքեց գիտնականներին ու խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն ոչ ոք նրան բավարարող բացատրություն չէր գտնում, իսկ այն քչերը, ովքեր գլխի էին ընկնում այդ նախանշանի էության մասին, չէին խիզախում արքային իրենց ենթադրությունների մասին հաղորդել։
Շուտով նա մահացեվ և նրա երկիրը զավթեցին արաբները ու Սասանյանների դինաստիան դադարեց իր գոյությունը։ Հենց դրանով էլ նա զգուշացված էր խորհրդավոր նետով։
Օմար Խայամ
