Մի անգամ ամուսինը չդիմավորեց իր սիրելի կնոջը։ Տան ճանապարհին կինը վթարի ենթարկվեց և ուժեղ տրավմաներ ստացավ։ Մեծ հաջողությամբ նրան հասցրեցին հիվանդանոց հասցնել։ Սակայն ամեն դեպքում նա կոմայի մեջ ընկավ և նրա օրգանիզմի վիճակն անհույս էր։
Շատ ծանոթների զանգահարեց ամուսինը, որպեսզի գտնի ամենաթանկ բժիշկներին։ Եվ ոչ մի գումար չխնայեց, որպեսզի վճարի թանկարժեք վիրահատությունները։
Բոլոր մտերիմները հիվանդանոց եկան, որպեսզի աջակցեն հուսահատ ամուսնուն, ով պրակտիկորեն չէր հեռանում կնոջ մահճակալից։ Նա մշտապես խոսում էր նրա հետ, չնայելով վերջինիս քնին ու ապավինում նրա առողջանալուն։ Սակայն շուտով եկավ բժիշկն ու ասաց, որ պացիենտին բացարձակ հանգիստ է անհրաժեշտ և որ հիմա ամեն ինչ կախված է միայն հենց իրենից։ Այդ ժամանակ ամուսինը մի առանձնացված վայր գտավ հիվանդանոցում ու սկսեց աղոթել։ Այդ մարդը ամենաանկեղծ աթեիստն էր և երբ նրա ամենալավ ընկերը տեսավ, թե ինչպես է նա լուռ աղոթում արցունքներն աչքերին, նույնիսկ այսպիսի իրավիճակում չդիմացավ ու հարցրեց՝
- Դու ախր երբեք Աստծուն չես հավատացել, իսկ հիմա այսքան եռանդուն աղոթում ես։ Ի՞նչ տեղի ունեցավ հանկարծ քեզ հետ։
Աղոթողը պատասխանեց՝
- Ես ինքս չգիտեմ, թե ինչ է պատահել ինձ հետ, բայց ես նրան խոստացել եմ, որ կանեմ ամեն բան, ինչ իմ ուժերը ներում են։
Դենիս Խարլամով
