ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Աստղ - տղան»

Մի անգամ երկու աղքատ Անտառահատ վերադառնում էին տուն, ճանապարհ հարթելով խիտ սոճիների անտառի միջով։ Ձմեռային գիշեր էր, խստաշունչ սառնամանիք էր։ Եվ գետնին, և ծառերի վրա հաստ ձնե ծած էր նստած։ Երբ Անտառահատները անցնում էին թավուտի միջով, փոքր սառցակալած ճյուղերը կոտրվում էին նրանց շարժումներից իսկ երբ նրանք մոտեցան Լեռնային Ջրվեժին, ապա տեսան, որ այն անշարժ սառչել է օդում, որովհետև նրան համբուրել էր Սառույցի Թագուհին։

Սառնամանիքն այնքան խստաշունչ էր, որ նույնիսկ գազաններն ու թռչուններն էին անսպասելիությունից շփոթվել։

— Ուֆ, — փնթփնթաց Գայլը, պոչը սեղմած թռչկոտելով թփերի արանքում։ — Այս ինչ հրեշավոր եղանակ է։ Չեմ հասկանում թե կառավարությունը ուր է նայում։

— Ֆյու՛։ Ֆյու՛։ Ֆյու՛, — շվվացրեցին կանաչ Կանեփահավերը։ — Պառավ-Երկիրը մահացել է, ու նրան սպիտակ սավան են հագցրել։

— Երկիրը հարսանիքի է պատրաստվում, իսկ սա նրա հարսանեկան զգեստն է, — փսփսացին իրար Տատրակները։ Նրանց փոքրիկ վարդագույն տոտիկները բոլորովին սառչել էին ցրտից բայց նրանք իրենց պարտքն էին համարում իրերի նկատմամբ պահպանել ռոմանտիկ հայացքներ։

— Հիմարություն է, — փնթփնթաց Գայլը։ — Ասում եմ ձեզ, որ ամեն բանում կառավարությունն է մեղավոր, իսկ եթե ինձ չեք հավատում, ես ձեզ կուտեմ։ — Գայլը, իրերի նկատմամբ շատ սթափ հայացք ուներ և երեբեք խոսքերի համար գրպանը չեր մտնում։

— Դե ինչ վերաբերվում է ինձ, — ասաց Փայտփորիկը, ով ի ծնե փիլիսոփա էր, — ես երևույթները բացատրելու համար ֆիզիկական օրենքների կարիք չունեմ։ Եթե մի բան այսպիսին է ինքն իրենով, ապա ինքն իրենով այսպիսին է, իսկ հիմա դժոխային ցուրտ է։

Ցուրտն իրականում դժոխային էր։ Փոքրիկ Սկյուռիկները, որոնք ապրում էին բարձր եղեևնու փչակում, անընդհատ միմյան քիթն էին շփում, որպեսզի մի փոքր տաքանան, իսկ Ճագարները, գունդ ու կծիկ էին եկել իրենց բներում, ու չէին խիզախում դուրս նայել։ Եվ միայն մեծ կոտոշավոր Բվերը — բոլոր կենդանիների մեջ միակն էին, ովքեր կարծես թե գոհ էին։ Նրանց փետուրները այնպես էին սառցակալել, որ ամբողջովին կարծրացել էին, սակայն դա բոլորովին չէր անհանգստացնում Բվերին։ Նրանք իրենց ահռելի մեծ դեղին աչքերը չռել էին ու ամբողջ անտառով մեկ իրար էին ձայն տալիս՝

— Ու-ու՛-ու։ Ու-ու՛-ու։ Ու-ու՛-ու։ Ինչ հոյակապ եղանակ է հիմա։

Իսկ երկու անտառահատները գնում ու գնում էին անտառով, դաժանաբար փչելով սառցակալած մատերին ու դոփելով սառցակալած ձյան վրա ծանր, երկաթով պայտած երկարաճիթ կոշիկներով։ Մի անգամ նրանք ընկան խոր, ձյունով ծածկված ձորի մեջ ու այնտեղից դուրս եկան սպիտակած, ալրաղացների պես, երբ նրանք կանգնում են պտտվող ջաղացաքարի մոտ։ Իսկ մի ուրիշ անգամ, նրանք սահեցին սառած ճահճի ամուր ու հարթ սառույցի վրա, նրանց ցախի կապերը քանդվեցին ու ստիպված էին այն նորից հավաքել ու կապել։ Մի անգամ էլ նրանց թվաց, որ նրանք մոլորվել են ու նրանց վրա մեծ վախ իջավ, քանի որ նրանց հայտնի էր, որ Ձնե Կույսը անողոք է նրանց նկատմամբ, ով քնում է իր գրկում։ Բայց նրանք իրենց հույսը դրեցին Սուրբ Մարտինի միջնորդության վրա, ով բոլոր ճանապարհորդներին է խրախուսում, և մի փոքր հետ եկան իրենց հետքերով իսկ այնուհետև արդեն գնում էին մեծ զգուշությամբ ու վերջ ի վերջո դուրս եկան անտառի եզր ու հեռու ներքևում, Հարթավայրում տեսան իրենց գյուղի կրակները։

Նրանք շատ ուրախացան, որ վերջապես դուրս պրծան անտառից ու բարձր ծիծաղացին, իսկ Հարթավայրը նրանց աչքին արծաթե ծաղիկ երևաց, և Լուսինը նրա վերևում — ոսկե ծաղիկ։

Բայց ծիծաղելուց հետո, նրանք կրկին թախծոտ դառան, քանի որ հւշեցին իրենց աղքատության մասին ու նրանցից մեկը մյուսին ասաց՝

— Ինչների՞ս վրա ենք այսպես ուրախացել։ Ախր կյանքը միայն հարուստների համար է լավը, այլ ոչ այնպիսինների, ինչպիսիք ենք ես ու դու։ Ավելի լավ էր սառչեինք անտառում կամ վայրի գազանների որս դառնայինք։

— Դու ճիշտ ես, — պատասխանեց ընկերը։ — Մեկին շատ շատ է տրվում, իսկ մյուսին — շատ քիչ։ Աշխարհում անարդարություն է տիրում ու քչերին է նա ընծայում բարիքներ, իսկ այ վիշտը նա չափում է առատաձեռն։

Բայց քանի նրանք այսպես բողոքում էին իրենց դառը բախտից, մի զարմանալի ու տարօրինակ բան կատարվեց։ Չքնաղ ու անսովոր պայծառ մի աստղ ընկավ երկնքից։ Այն գլորվեց երկնակամարով, այլ աստղերի միջով ու երբ շշմած Անտառահատները նրան հայացքով ուղեկցեցին, նրանց թվաց, թե այն ընկավ մի ոչ մեծ փարախի կողքին ընկած ծեր ուռենիների ետևում, ոչ շատ հեռու այն վայրից, որտեղ նրանք կանգնած էին։

— Լսիր։ Ախր դա ոսկու կտոր է, պետք է այն գտնել, — միասին բացականչեցին նրանք ու անմիջապես սկսեցին վազել — այնպիսի ոսկու ծարավ էր նրանց պատել։

Բայց նրանցից մեկը մյուսից արագ էր վազում ու առաջ անցավ իր ընկերոջից, սողոսկեց ուռենիների արանքով… ու ի՞նչ տեսավ նա։ Սպիտակ ձյան վրա իրականում ընկած էր ոսկու նման փայլող մի ինչ-որ բան։ Անտառահատը մոտ վազեց, կռացավ, բարձրացրեց այդ առարկան գետնից ու տեսավ, որ իր ձեռքերում նա ոսկե կտորից թիկնոց է պահում, որը հրաշագեղորեն ասեղնագործված է աստղերով ու ներքև իջնող շքեղ ծալքերով։ Եվ նա ձայն տվեց իր ընկերոջը, որ գտել է երկնքից ընկած գանձն ու վերջինս շտապեց նրա մոտ ու նրանք կռացան ձյան վրա ու ուղղեցին թիկնոցի ծալքերը, որպեսզի այնտեղից ոսկին հանեն ու բաժանեն իրար մեջ։ Սակայն ավաղ։ Թիկնոցի ծալքերի մեջ նրանք ոչ ոսկի հայտնաբերեցին, ոչ արծաթ, ոչ էլ այլ գանձեր, այլ տեսան միայն մի մանուկի։

Եվ մի Անտառահատն ասաց մյուսին՝

— Մեր բոլոր հույսերը հօդս ցնդեցին, մենք հաջողություն չունենք։ Դե ի՞նչ օգուտ կարող է մարդուն լինել երեխայից։ Արի նրան այստեղ թողնենք ու գնանք մեր ճանապարհով, ախր մենք աղքատ մարդիկ ենք՝ մեր երեխաները մեզ բավական են ու մենք չենք կարող նրանցից հացը խլել ու տալ ուրիշներին։

Բայց մյուս Անտառահատը այսպես պատասխանեց՝

— Ոչ, չի կարելի այդպիսի չար բան կատարել — թողնել այս մանուկին սառչի այստեղ, ձների վրա, ու թեկուզև ես քեզանից հարուստ չեմ ու իմ տանը ավելի շատ բերաններ կան, ովքեր հաց են ուզում, իսկ կճուճների մեջ էլ դատարկ է, ես միևնույն է այս երեխային կտանեմ տուն ու իմ կինը կհոգա նրա մասին։

Եվ նա զգուշությամբ բարձրացրեց երեխային, փաթափեց նրան թիկնոցի մեջ, որպեսզի պաշտպանի նրան այրող սառնամանիքից ու քայլեց բլուրն ի վար՝ դեպի իր գյուղ, իսկ նրա ընկերը, ինքն իր մեջ զարմացավ վերջինիս հիմարության ու փափկասրտության վրա։

Իսկ երբ նրանք եկան իրենց գյուղ, նրա ընկերը նրան ասաց՝

— Դու քեզ վերցրեցիր երեխային, ուրեմն ինձ տուր թիկնոցը, որովհետև դու պետք է կիսես ինձ հետ մեր գտածով։

Բայց նա պատասխանեց՝

— Ոչ, չեմ տա, որովհետև այս թիկնոցը ոչ քոնն է, ոչ էլ իմը, այլ պատկանում է միայն երեխային, — ու քաջ առողջություն մաղթելով նրան մոտեցավ իր տանն ու դուռը ծեծեց։

Երբ կինը դուռը բաց արեց ու տեսավ, որ իր ամուսնյակն է վերադարձել ողջ ու առողջ նա գրկեց ամուսնու վիզը ու համբուրեց նրան, հանեց նրա մեջքից ցախի կապը, երկարաճիթ կոշիկներից ձյունը թափ տվեց ու հրավիրեց տուն մտնել։

Բայց Անտառահատը ասաց կնոջը՝ 

— Ես անտառում ինչ-որ բան եմ գտել ու բերել եմ քեզ, որ դու հոգ տանես նրա մասին, — ու չմտավ շեմից ներս։

— Դա ի՞նչ է սիրելիս, — բացականչեց կինը։ — Արագ ցույց տուր, ախր մեր տունը դատարկ է ու մենք շատ բաների կարիք ունենք։ — Այդ ժամանակ նա բաց արեց թիկնոցը ու ցույց տվեց քնած մանուկին։

— Ցավում եմ, որ տխրում եմ, — շշնջաց կինը։ — Մի՞թե մենք սեփական երեխաներ չունենք։ Ինչի՞դ է պետք, տեր, մեր օջախի կողքին ընկեցիկ երեխա նստեցնել։ Իսկ միգուցե նա մեզ դժբախտությու՞ն բերի։ Եվ ով գիտե թե ինչպես է պետք նրան խնամել։ — Եվ նա շատ բարկացավ ամուսնու վրա։

— Մի ականջ դիր, ախր սա Մանուկ-աստղ է, — պատասխանեց ամուսինը ու պատմեց կնոջը ողջ զարմանահրաշ պատմությունը այն մասին թե ինչպես է նա գտել այդ երեխային։

Սակայն դա կնոջը չհանգստացրեց ու նա սկսեց ծաղրել ամուսնուն ու հայհոյել նրան ու գոռաց՝

— Մեր երեխաները առանց հաց են նստած իսկ մենք ուրիշի երեխայի պետք է կերակրե՞նք։ Իսկ ո՞վ հոգ կտանի մեր մասին։ Ո՞վ մեզ ուտելու բան կտա։

— Բայց ախր Աստված հոգ է տանում նույնիսկ ճնճղուկների մասին ու նրանց կերակուր է տալիս, — պատասխանեց ամուսինը։ 

— Իսկ քի՞չ ճնճղուկներ են զոհվում սովից ձմեռը, — հարցրեց կինը։ — Իսկ հիմա մի՞թե ձմեռ չէ։

Դրան ամուսինը ոչինչ չպատասխանեց բայց նաև շեմից ներս էլ չմտավ։

Եվ հանկարծ չար քամին, փչելով անտառից, ներս մտավ բաց դռնից ներս ու կինը դողաց, կուչ եկավ ու ասաց ամուսնուն՝

— Ինչու՞ դու դուռը չես փակում։ Տես ինչ սառը քամի է, ես բոլորովին սառեցի։

— Այն տանը, որտեղ ապրում են քարե սրտերով մարդիկ, միշտ սառնամանիք կլինի, — ասաց ամուսինը։

Ու կինը ոչինչ չպատասխանեց նրան, միայն ավելի մոտ նստեց կրակին։

Մի փոքր ժամանակ էլ չէր անցել, ու նա շուռ եկավ դեպի ամուսինը ու նայեց նրա վրա ու նրա աչքերը արցունքով լի էին։ Եվ այդժամ ամուսինը արագ տուն մտավ ու երեխային դրեց նրա ծնկներին։ Իսկ նա համբուրելով երեխային իջեցրեց օրորոցի մեջ, իր ամենափոքր երեխայի կողքին։ Իսկ հաջորդ առավոտյան Անտառահատը վերցրեց արտասովոր թիկնոցն ու պահեց այն մեծ սունդուկի մեջ, իսկ կինը, երեխայի վզից հանեց սաթե մանյակն ու նույնպես պահեց սունդուկի մեջ։

Եվ այսպես, Երեխա-աստղև սկսեց մեծանալ Անտառահատի երեխաների հետ, և ուտում էր նրանց հետ նույն սեղանի առջև և խաղում էր նրանց հետ։ Ու տարեցտարի նա դառնում էր ավելի ու ավելի գեղեցիկ ու գյուղի բնակիչները զարմանում էին նրա գեղեցկության վրա, քանի որ նրանք բոլորը թուխ էին ու սևահեր, իսկ նրա դեմքը սպիտակ էր ու նուրբ կարծես փղոսկրից տաշված լիներ ու նրա ոսկե ծամերը նման էին նարցիսի թերթիկների, իսկ շուրթերը — ալ վարդի թերթերի էին նման և աչքերը — մանուշակների, որոնք արտացոլվում են առվի թափանցիկ ջրերում։ Եվ նա սլացիկ կառուցվածք ուներ ինչպես խիտ խոտերի մեջ աճած ծաղիկը, որտեղ ոտք չի դրել հնձվորը։

Բայց նրա գեղեցկությունը նրան միայն վատն էր բերում, քանի որ նա մեծանում էր ինքնահավան, հպարտ ու դաժան։ Անտառահատի երեխաներին և ընդհանրապես գյուղի այլ երեխաներին նա նայում էր վերևից ներքև, որովհետև, ասում էր նա, որ բոլորը ցածր ծագում ունեն այն ժամանակ, երբ ինքը հայտնի ցեղից է քանի որ առաջացել է Աստղից։ Եվ նա բռնադատում էր երեխաներին ու նրանց անվանում իր ծառաներ։ Նա աղքատների կամ կույրերի, հիվանդների ու հաշմանդամների նկատմամբ կարեկցանք չէր զգում, նրանց վրա քարեր էր նետում ու քշում էր գյուղից դեպի ճանապարհ ու գոռում էր, որ նրանք գնան մի այլ տեղ, որից հետո ոչ մի աղքատ, բացի ինչ-որ շատ հուսահատվածներից, երկրորդ անգամ չէր խիզախում գալ այդ գյուղ ողորմություն խնդրելու։ Եվ նա կարծես կախարդված լիներ իր գեղեցկությամբ ու ծաղրում էր բոլորին, ով խղճուկ էր ու այլանդակ նրանց որպես ծաղրի առարկա ի ցույց դնելով։ Ինքն իրեն նա շատ էր սիրում ու ամառը հանդարտ եղանակին հաճախ պառկում էր եկեղացականի, ջրամբարի կողքի մրգերի այգում ու նայում իր չքնաղ արտացոլանքին ու ծիծաղում ուրախությունից, հմայվելով իր գեղեցկությամբ։

Անտառահատն ու իր կինը շարունակ նախատում էին նրան, ասելով՝

— Մենք քեզ հետ այդպես չենք վարվել, ինչպես դու վարվում ես այդ դժբախտ, խեղված ճակատագրով մարդկանց հետ, որոնք ոչ մի մտերիմ հոգի չունեն այս աշխարհում։ Ինչու՞ ես դու այդքան դաժան նրանց նկատմամբ, ով օգնության կարիք ունի։

Ու ծեր եկեղեցականը շատ անգամներ էր նրան իր մոտ կանչել ու փորձել սովորեցնել սիրել բոլոր Աստծո արարածներին, ասելով՝

— Թիթեռնիկը — քո եղբայրն է, նրան վնաս մի պատճառիր։ Թռչունները, որ թռչում են անտառում — ազատ արարածներ են։ Զվարճանքի համար որոգայթ մի լարիր։ Աստված ստեղծել է անձրևորդին ու խլուրդին ու նրանցից յուրաքանչյուրի համար իր տեղն է որոշել։ Ո՞վ ես դու, որ խիզախում ես տանջանքներ բերել Աստծո ստեղծած աշխարհ։ Ախր նույնիսկ մարգագետնում արածող անասունն է փառաբանում Աստծո անունը։

Բայց Աստղ-Տղան, ոչ մեկի խոսքին չէր լսում, միայն խոժոռվում էր ու արհամարհանքով քմծիծաղ տալիս իսկ հետո վազում էր իր հասակակիցների մոտ ու բռնադատում էր նրանց ինչպես ուզում էր։ Եվ նրա հասակակիցները լսում էին նրան, որովհետև նա գեղեցիկ էր, արագոտն ու կարողանում էր պարել, և երգել, և սրինգ նվագել։ Եվ ուր էլ չտաներ Աստղ-Տղան նրանց, նրանք գնում էին վերջինիս հետևից, ու ինչ էլ որ նա չհրամայեր նրանց անել, նրանք ենթարկվում էին։ Եվ երբ նա սուր փայտով ծակեց խլուրդի արդեն իսկ կույր աչքերը, նրանք ծիծաղում էին և երբ նա քարեր էր նետում բորոտի վրա, նրանք նույնպես ծիծաղում էին։ Միշտ ու ամեն բանում նա իրենց առաջնորդն էր ու նրանք դարձան նույնքան կարծրասիրտ որքան նա էր։

Եվ ահա, մի անգամ գյուղով անցնում էր մի դժբախտ աղքատ կին։ Նրա հագուստը ցնցոտիներ էին, բոբիկ ոտքերը, կտրտված ճանապարհի սուր քարերով, ամբողջովին արյան մեջ էին, մի խոսքով նա ամենաաղքատ վիճակում էր։ Հոգնածությունից հյուծված նա նստել էր հանգստանալու շագանակենու տակ։

Բայց այստեղ նրան տեսավ Աստղ-Տղան ու ասաց իր ընկերներին՝

— Տեսեք։ Չքնաղ կաչատերև ծառի տակ նստած է մի զզվելի կեղտոտ աղքատ կին։ Գնանք քշենք նրան, որովհետև նա այլանդակ է ու զզվելի։

Եվ այդ խոսքերով նա մոտեցավ ու սկսեց քարեր նետել ու ծաղրել նրան։ Իսկ աղքատ կինը նայեց նրա վրա ու նրա աչքերում արտացոլվեց սարսափը, ու նա չկարողացավ հայացքը շեղել նրանից։ Բայց այստեղ Անտառահատը, ով ծածկի տակ ձողեր էր տաշում, տեսավ թե ինչ է անում Աստղ-Տղան, մոտ վազեց ու սկսեց նրան նախատել, ասելով՝

— Իրականում դու քարե սիրտ ունես ու չգիտես թե ինչ բան է խղճահարությունը։ Ի՞նչ է քեզ արել այդ խեղճ կինը, ինչու՞ ես դու նրան այստեղից քշում։

Այդ ժամանակ Աստղ-Տղան բարկությունից կարմրեց, ոտքը խփեց գետին ու ասաց՝

— Իսկ դու ո՞վ եղար, որ ինձ հարցնես, թե ինչու եմ ես այսպես վարվում։ Ես քո որդին չեմ ու պարտավոր չեմ քեզ լսել։

— Դա ճիշտ է, — պատասխանեց Անտառահատը, — սակայն ես խղճացի քեզ երբ գտա անտառում։

Եվ երբ աղքատ կինը լսեց այդ բառերը, նա բարձր գոռաց ու անզգայացած ընկավ։ Այդժամ Անտառահատը նրան տարավ իր տուն իսկ նրա կինը սկսեց նրան խնամել ու երբ կինը ուշքի եկավ, Անտառահատը ու իր կինը նրա առջև ուտելու և խմելու բան դրեցին ու ասացին, որ ուրախ են նրան տանիք ապահովել։

Բայց կինը ոչ ուտել էր ուզում, ոչ խմել ու ասաց Անտառահատին՝

— Դու ճի՞շտ ասացիր, որ այն տղային անտառում ես գտել։ Ու այն ժամանակից տաս տարի է անցել այնպես չէ՞։

Ու Անտառահատը պատասխանեց՝

— Այո, այդպես էլ եղել է, ես նրան անտառում եմ գտել, ու այդ պահից արդեն տաս տարի է անցել։

— Իսկ նրա հետ այլևս ոչի՞նչ չես գտել, — բացականչեց կինը։ — Նրա վզին չկա՞ր արդյոք սաթե մանյակ։ Եվ արդյո՞ք նա փաթաթված չէր ոսկե թիկնոցի մեջ, որը ասեղնագործված էր աստղերով։

— Ամեն բան այդպես է, — պատասխանեց Անտառահատը։ Եվ նա հանեց թիկնոցն ու սաթե մանյակը սունդուկից, որտեղ նրանք պահվում էին ու ցույց տվեց կնոջը։

Եվ երբ կինը տեսավ այդ իրերը, նա ուրախությունից լաց եղավ ու ասաց՝

— Այդ երեխան — իմ փոքրիկ որդին է, ում ես կորցրել եմ անտառում։ Խնդրում եմ, մարդ ուղարկիր արագ նրա հետևից, ախր նրան փլրելով ես ողջ աշխարհն եմ ոտքիս տակ տվել։

Ու Անտառահատը իր կնոջ հետ դուրս եկան ու սկսեցին ձայն տալ Աստղ-Տղային ու ասացին նրան՝

— Տուն մտիր, ու այնտեղ քո մորը կգտնես, ով քեզ սպասում է։

Եվ Աստղ-Տղան, ուրախությունով և զարմանքով լցված ներս վազեց տուն։ Բայց երբ նա այնտեղ տեսավ նրան, ով իրեն սպասում էր, նա արհամարհանքով ծիծաղեց ու ասաց՝

— Եվ որտե՞ղ է իմ մայրը։ Ես այստեղ ոչ ոքի չեմ տեսնում բացի այս զզվելի աղքատ կնոջից։

Եվ կինը պատասխանեց նրան՝

— Ես քո մայրն եմ։

— Դու երևի խելքդ թռցրել ես, — բարկացած գոռաց Աստղ-Տղան։ — Ես քո որդին չեմ, ախր դու աղքատ ես, դու այլանդակ ես ու ցնցոտիներ ես հագած։ Ռադ եղիր այստեղից որպեսզի ես քո նողկալի երեսը չտեսնեմ։

— Բայց դու իրականում իմ փոքրիկ որդին ես, ում ես ծնել եմ անտառում, — գոռաց կինը ու նրա առջև ծունկի իջավ, ձեռքերը մեկնեց դեպի նա։ — Ավազակները գողացան քեզ ու թողեցին մեռնելու անտառում, — լաց լինելով ասում էր նա։ — Բայց ես անմիջապես քեզ ճանաչեցի, հենց տեսա ու ճանաչեցի այն իրերը որով քազ հնարավոր էր ճանաչել, — ոսկե թիկնոցը և սաթե մանյակը։ Ու ես աղաչում եմ քեզ, արի գնանք ինձ հետ, ախր ես քեզ փնտրելուց ողջ աշխարհն եմ ոտքի տակ տվել։ Գնանք ինձ հետ, իմ որդի, որովհետև ես քո սիրո կարիքն ունեմ։

Բայց Աստղ-Տղան տեղից չշարժվեց։ Նա պինդ կողպեց իր սիրտը, որպեսզի նրա բողոքները չկարողանան այնտեղ մուտք գործել և կայացած լռության մեջ լսվում էին միայն դարդից հեկեկացող կնոջ հառաչանքները։

Վերջապես նա խոսեց ու նրա ձայնը հնչեց սառը ու արհամարհական։

— Եթե դա ճշմարտություն է և դու իմ մայրն ես, — ասաց նա, — ապա ավելի լավ է չգաս այստեղ ու խայտառակ չանես ինձ, որովհետև ես մտածում էի, թե իմ մայրը Աստղն էր, այլ ոչ մի ինչ-որ աղքատ կին, ինչպես դու ինձ ասում ես։ Այդ պատճառով ռադ եղիր այստեղից, որ ես քեզ այլևս չտեսնեմ։

— Ցավում եմ, որդիս, — բացականչեց կինը։ — Մի՞թե դու ինձ հրաժեշտի պահին չես համբուրի։ Ախր ես այսքան տանջանքներ եմ կրել, որպեսզի քեզ օգնեմ։

— Ոչ, — ասաց Աստղ-Տղան, — դու չափազանց զզվելի ես, ու ես ավելի շուտ օձի կամ դոդոշի կհամբուրեմ, քան քեզ։

Այդ ժամանակ կինը կանգնեց ու դառը արցունք թափելով անհետացավ անտառում, իսկ Աստղ-Տղան, տեսնելով, որ նա գնաց, շատ ուրախացավ ու վազեց իր ընկերների հետ խաղալու։

Բայց նրանք, նայելով նրան, սկսեցին ծիծաղել նրա վրա ու ասեցին՝

— Ախր դու զզվելի ես դոդոշի պես, ու գարշելի օձի պես։ Ռադ եղիր այստեղից, մենք չենք ուզում, որ դու մեզ հետ խաղաս։ — Եվ նրանք վռնդեցին նրան այգուց։ Այդ ժամանակ Աստղ-Տղան մտքերի մեջ ընկավ ու ինքն իրեն ասաց՝

— Այս ի՞նչ են նրանք ասում։ Ես կգնամ ջրամբարի մոտ ու կնայեմ նրա մեջ ու նա կասի ինձ, որ ես գեղեցիկ եմ։

Եվ գնաց նա ջրամբարի մոտ ու նայեց դրա մեջ և ինչ նա տեսավ։ Դեմքով նա դոդոշի էր նման իսկ նրա մարմինը պատված էր թեփուկներով՝ օձի պես։ Ու նա բերանքսիվայր ընկավ խոտերի վրա ու լաց եղավ և ասեց՝

— Սա այլ բան չէ, քան պատիժ իմ մեղքերի համար։ Ախր ես ուրացա իմ մորն ու վռնդեցի նրան, ես պարծեցա նրա առջև ու դաժան գտնվեցի նրա հետ։ Հիմա ես պետք է ճանապարհվեմ նրան փնտրելու ու ողջ աշխարհը անցնեմ, մինչև չգտնեմ նրան։ Իսկ մինչ այդ ես ոչ հանգիստ կունենամ ոչ քուն։

Այդ պահին նրան մոտեցավ Անտառահատի փոքրիկ դուստրը ու ձեռքը դնելով նրա ուսին ասաց՝

— Դա դեռ մեծ դժբախտություն չէ, որ դու քո գեղեցկությունն ես կորցրել։ Մնա մեզ հետ և ես երբեք չեմ ծաղրի քեզ։

Բայց նա պատասխանեց՝

— Ոչ, ես դաժան եմ գտնվել իմ մոր նկատմամբ ու որպես պատիժ ինձ հետ այս դժբախտությունը տեղի ունեցավ։ Այդ պատճառով ես պետք է հեռանամ այստեղից ու թափառեմ աշխարհում, մինչև չգտնեմ իմ մորն ու նրանից ներում չաղերսեմ։

Եվ նա վազեց անտառ ու սկսեց բարձր ձայն տալ իր մորը, խնդրելով նրան վերադառնալ իր մոտ, բայց պատասխան չլսեց։ Ամբողջ օրը նա կանչեց մորը, իսկ երբ արևը մայր մտավ, պառկեց տերևների կույտի վրա ու քնեց և բոլոր թռչուններն ու գազանները նրան լքեցին նրան, քանի որ գիտեին, թե ինչքան դաժան է նա վարվել, և միայն դոդոշն էր կիսում նրա մենությունը ու պահպանում նրա քունը և օձն էր դանդաղ սողում կողքով։

Իսկ առավոտյան նա արթնացավ, մի քանի թթու հատապտուղ քաղեց, կերավ դրանք ու ոտները քարշ տվեց անանցանելի անտառ, դառը արցունք թափելով։ Եվ բոլորին, ով նրա ճանապարհին հանդիպում էր, նա հարցնում էր, թե արդյոք չեն տեսել նրանք իր մորը։

Նա հարցրեց Խլուրդին՝

— Դու փորում ես գետնի տակ քո անցքերը։ Ասա, չե՞ս տեսել դու արդյոք իմ մորը։

Բայց Խլուրդը պատասխանեց՝

— Դու իմ աչքերը հանեցիր, ես ինչպե՞ս կարող եմ նրան տեսնել։

Այդ ժամանակ նա հարցրեց Կանեփահավին՝

— Դու ամենաբարձր ծառերից բարձր ես թռչում ու այնտեղից կարող ես ողջ աշխարհը տեսնել։ Ասա, արդյո՞ք չես տեսել դու իմ մորը։

Բայց Կանեփահավը պատասխանեց՝

— Դու իմ թևերն ես կտրել զվարճանալու համար։ Ինչպե՞ս ես կարող եմ հիմա թռչել։

Եվ փոքրիկ Սկյուռիկին, ով ապրում էր եղևնու փչակում մեն-մենակ, նա հարցրեց՝

— Որտե՞ղ է իմ մայրը։

Եվ Սկյուռը պատասխանեց՝

— Դու իմ մորն ես սպանել, միգուցե դու փնտրում ես քո մորը, որ նրան էլ սպանես։

Եվ Աստղ-Տղան գլուխը իջեցրեց ու լաց եղավ։ Նա սկսեց ներում խնդրել Աստծո արարածներից և ավելի խոր գնաց անտառով, շարունակելով իր փնտրտուքները։ Իսկ երրորդ օրը, անցնելով ողջ անտառի միջով, նա դուրս եկավ անտառեզր ու իջավ լեռնահովիտ։

Եվ երբ նա անցնում էր գյուղի միջով, երեխաները ծաղրում էին նրան ու քարեր էին նետում նրա վրա, իսկ գյուղացիները նրան թույլ չէին տալիս նույնիսկ քնել ամբարում, վախենալով, որ նրանից ցորենը կարող է բորբոսնել, քանզի նա շատ գարշելի էր արտաքինից, ու հրամայում էին աշխատողներին նրան վռնդել ու ոչ մեկը նրան չխղճաց։ Ու ոչ մի տեղ նա չկարողացավ ոչինչ իմանալ այն աղքատ կնոջ մասին, ով նրա մայրն էր եղել, չնայած, որ արդեն երեք տարի նա թափառում էր աշխարհում, ու մի քանի անգամ նրան թվացել էր, որ նա տեսնում է մորը ճանապարհի վրա, առջևում ու այդ ժամանակ նա սկսում էր կանչել նրան ու վազել նրա հետևից, չնայած, որ սուր քարերը պատռում էին նրա ոտնաթաթերը ու վերքերից արյուն էր հոսում։ Բայց նա չէր կարողանում հասնել մորը, իսկ նրանք, ով մոտակայքում էին ապրում, պնդում էին, որ նրանք չեն տեսել ոչ մորը, ոչ էլ մեկին ով արտաքուստ նման է, ու ծիծաղում էին նրա վշտի վրա։

Երեք ամբողջական տարի թափառեց նա աշխարհում, ու ոչ մի տեղ, երբեք չհանդիպեց ոչ սեր, ոչ կարեկցանք, որ բարեգթություն։ Ողջ աշխարհը նրա հետ վարվեց նույն կերպով, ինչպես նա վարվում էր իր հպարտ օրերին։

Եվ ահա մի անգամ նա մոտեցավ մի քաղաքի, որը տեղակայված էր գետի ափին ու շրջապատված բարձր ամրոցային պատով ու մոտեցավ դարպասներին ու չնայած, որ շատ հոգնած էր ու ոտքերը տնքում էին, միևնույն է նա ուզում էր մուտք գործել քաղաք։ Բայց դարպասի մոտ կանգնած զորականները խաչեցին իրենց հալբերդները ու կոպիտ ասացին նրան՝

— Ի՞նչ է քեզ պետք մեր քաղաքում։

— Ես փնտրում եմ իմ մորը, — պատասխանեց նա, — և աղաչում եմ ձեզ, թույլ տվեք ինձ քաղաք մտնել, ախր կարող է պատահել որ նա այնտեղ է։

Բայց նրանք սկսեցին ծաղրել նրան ու նրանցից մեկը թափահարելով իր սև մորուքը, նրա առջև դրեց իր վահանն ու գոռաց՝

— Իրականում քո մայրը կուրախանանա քեզ տեսնելով, ախր դու ավելի այլանդակ ես, քան դոդոշը ճահճում կամ օձը որը դուրս է սողացել խրուտից։ Ռադ եղիր այստեղից։ Ռադ եղիր։ Քո մայրը մեր քաղաքում չէ։

Իսկ մյուսը, ով իր ձեռքում պահում էր դեղին դրոշի բռնակը, ասաց նրան՝

— Ո՞վ է քո մայրը, ու ինչու՞ ես դու նրան փնտրում։

Եվ նա պատասխանեց՝

— Իմ մայրը ողորմություններով է ապրում, այնպես, ինչպես ես, ու ես նրա հետ շատ վատ եմ վարվել ու աղաչում եմ քեզ՝ թույլ տուր ինձ անցնեմ, որ նրանից ներողություն խնդրեմ եթե նա այս քաղաքում է ապրում։

Բայց նրանք չուզեցին նրան ներս թողնել ու սկսեցին խոցել նրան իրենց նիզակներով։

Իսկ երբ նա լաց լինելով շուռ եկավ որ հեռանա, ինչ-որ մեկը, ոսկե օղազրահով, զարդարված ոսկե ծաղիկներով ու թևավոր առյուծի տեսքով սաղավարտով մոտեցավ դարպասներին ու հարցրեց զորականներին, թե ով է թույլտվություն խնդրել մուտք գործել քաղաք։ Ու զորականները պատասխանեցին նրան՝

— Դա մի աղքատ էր, աղքատ կնոջ որդի, ու մենք նրան քշեցինք։

— Օ, ոչ, — ծիծաղելով ասաց վերջինս, — մենք այդ զզվելի արարածին ստրկության կվաճառենք ու նրա գինը հավասար կլինի մեկ գավաթ քաղցր գինու գնի։

Իսկ այդ ժամանակ անցնում էր արտաքինից մի սարսափելի ու չար ծերունի ու լսելով այդ խոսքերը ասաց՝

— Ես նրա համար այդ գինը կվճարեմ։ — Ու վճարելով, նա վերցրեց Աստղ-Տղայի ձեռքից ու տարավ իր հետ քաղաք։

Նրանք շատ փողոցներ անցան ու վերջապես մոտեցան մի փոքր դռնակի, որը գտնվում էր պատի մեջ, ու ստվերված էր մի մեծ նռնենիով։ Ծերունին դիպավ դռնակին մատանու վրայի հասպիսով և այն բացվեց ու նրանք իջան հինգ բրոնզե աստիճաններով՝ այգի, որտեղ ծաղկում էին սև կակաչներ ու դրված էին կանաչ կավե կարասներ։ Ու այդ ժամանակ ծերունին իր չալմայից հանեց զարդերով մետաքսե մի շարֆ, դրանով կապեց Աստղ-Տղայի աչքերը ու տարավ նրան ինչ-որ տեղ հրելով նրան իր առջևից։ Իսկ երբ նա հանեց կապը աչքերից, Աստղ-Տղան տեսավ, որ զնդանում է գտնվում, որը լուսավորվում էր կառից կախված լապտերով։

Եվ ծերունին նրա առջև մի փայտե տեփուր դրեց, բորբոսնած հացի մի կտոր ու ասաց՝

— Կեր։

Եվ դրեց նրա առջև աղի ջրով լի գավաթ ու ասաց՝

— Խմիր։

Ու այդ ժամանակ Աստղ-Տղան կերավ ու խմեց, ծերունին գնաց ու կողպեց զնդանի դուռը բանալիով ու ամրացրեց երկաթե շղթայով։

Հաջորդ առավոտյան Ծերունին, ով իրականում Լիբիայի ամենահմուտ և նենգ կախարդներից մեկն էր ու իր արվեստը սովորել էր մի ուրիշ կախարդից, ով ապրում էր Նեղոսի ափի դամբարանում, մտավ զնդան, խոժոռ նայեց Աստղ-Տղայի վրա ու ասաց՝

— Այն անտառում, որը այս գյավուրների քաղաքի դարպասներից հեռու չէ, թաքցված են երեք ոսկեդրամ՝ սպիտակ ոսկուց, դեղին ոսկուց և կարմիր ոսկուց։ Այսօր դու պետք է բերես ինձ սպիտակ ոսկեդրամը իսկ եթե չբերես, ապա հարյուր մտրակ կստանաս։ Շտապիր, մայրամուտին ես քեզ կսպասեմ իմ այգու դռնակի մոտ։ Տես հա, ինձ սպիտակ ոսկեդրամը կբերես, այլապես քեզ վատ կլինի, որովհետև դու իմ ստրուկն ես և ես քեզ համար վճարել եմ մի ամբողջ գավաթ քաղցր գինու արժեք։ — Եվ նա կապեց Աստղ-Տղայի աչքերը զարդերով մետաքսե շարֆով ու դուրս հանեց տնից՝ այգի, որտեղ աճում էին սև կակաչներն ու ստիպեց բարձրանալ հինգ բրոնզե աստիճաններով և իր մատանով բաց արեց դռնակը։

Եվ Աստղ-Տղան դուրս եկավ դռնակից, անցավ քաղաքի միջով ու մտավ անտառ, որի մասին իրեն ասում էր կախարդը։

Իսկ այդ անտառը հեռվից շատ գեղեցիկ էր թվում ու տպավորություն էր ստեղծում, էր այն լի է երգեցիկ թռչուններով և բուրավետ ծաղիկներով, ու Աստղ-Տղան ուրախությամբ խորացավ անտառ։ Բայց նա չկարողացավ բավականություն ստանալ անտառի գեղեցկությամբ, քանի որ ուր  որ ոտքը դնում էր, նրա առջև հողից բարձրանում էր սուր փշերով լի մի ծակող թուփ, նրա ոտքերն այրում էր չար եղինջը և ուխտափուշը ծակում էր նրան, դաշույնի նման սուր փշերով՝ Աստղ-Տղային շատ դժվար էր։ Իսկ ամենակարևորը, նա ոչ մի տեղ չէր կարողանում գտնել սպիտակ ոսկուց մետաղադրամը, ինչի մասին իրեն ասել էր Կախարդը, չնայած, որ փնտրում էր այն առավոտից մինչ կեսօր և կեսօրից մինչ արևի մայր մտնելը։ Բայց ահա արևը մայր մտավ և նա քարշ եկավ դեպի տուն, դառը արցունք թափելով, քանի որ գիտեր, թե ինչ ճակատագիր է իրեն սպասում։

Բայց երբ նա մոտենում էր անտառեզրին, թավուտից նրան գոռոց լսվեց՝ թվում էր, թե մեկը օգնության է կանչում։ Եվ մոռանալով իր դարդերի մասին նա վազեց դեպի այդ գոռոցը ու տեսավ փոքրիկ Նապաստակի ձագին, ով ընկել էր մի ինչ-որ որսորդի լարած թակարդի մեջ։

Եվ Աստղ-Տղան խղճաց Նապաստակի ձագին ու բաց թողեց թակարդից ու ասաց նրան՝

— Ես ինքս միայն ստրուկ եմ, բայց քեզ կարող եմ ազատություն պարգևել։

Իսկ Նապաստակի ձագը նրան այսպես պատասխանեց՝

— Այո, դու ինձ ազատություն պարգևեցիր, ասա, ինչպե՞ս ես կարող եմ քեզ երախտագիտությունս հայտնել։

Եվ Աստղ-Տղան ասաց նրանք

— Ես սպիտակ ոսկուց մետաղադրամն եմ փնտրում, բայց ոչ մի տեղ չեմ կարողանում այն գտնել, իսկ եթե ես այն չբերեմ իմ տիրոջը, նա ինձ կծեծի։

— Արի հետևիցս, — ասաց Նապաստակի ձագը, — ես քեզ կտանեմ այնտեղ, որտեղ պետքն է, որովհետև գիտեմ, թե որտեղ է թաքցրած մետաղադրամն ու ինչու։

Այդ ժամանակ Աստղ-Տղան գնաց փոքրիկ Նապաստակի ձագի հետևից ու ի՞նչ տեսավ նա։ Մի մեծ կաղնու փչակում ընկած էր այն սպիտակ ոսկուց մետաղադրամը, որը նա փնտրում էր։ Ու Աստղ-Տղան անասելի ուրախացավ, վերցրեց նա ու ասաց Նապաստակի ձագին՝

— Այն ծառայության դիմաց, որը ես քեզ մատուցեցի, դու երախտագիտությունդ հարյուր անգամ շատ հայտնեցիր, և այն բարության դիմաց, որ ես քեզ արեցի, դու հարյուրապատիկ հատուցեցիր։

— Ոչ, — պատասխանեց Նապաստակի ձագը, — ինչպես դու ինձ հետ վարվեցիր, այնպես էլ ես քեզ հետ վարվեցի։ — Ու նա ճարպկորեն թռչկոտելով հեռացավ իսկ Աստղ-Տղան ճանապարհ ընկավ քաղաք։

Հիմա պետք է ասենք, որ քաղաքի դարպասների մոտ նստած էր մի բորոտ։ Նրա դեմքը փակված էր մոխրագույն կտավից կնգուղով սիկ աչքերը այրվում էին ակնախորշերում, կարծես ածուխներ ու երբ նա տեսավ դարպասներին մոտեցող Աստղ-Տղային նա սկսեց շխկշխկացնել իր փայտե ճաշամանով, զրնգացրեց իր զանգակն ու գոռաց նրան՝

— Ողորմություն տուր, թե չէ ես ստիպված կլինեմ սովից մեռնել։ Քանի որ նրանք ինձ քաղաքից աքսորել են ու չկա մեկը, ով կխղճա ինձ։

— Ցավում եմ, — բացականչեց Աստղ-Տղան։ — Իմ դրամապանակում միայն մի մետաղադրամ կա ու եթե ես այն չտանեմ իմ տիրոջը, նա ինձ կծեծի, որովհետև ես ստրուկ եմ։

Բայց բորոտը սկսեց նրան խնդրել ու աղաչել, և դա արեց այնքան, մինչև Աստղ-Տղան խղճաց նրան ու նրան տվեց սպիտակ ոսկուց մետաղադրամը։

Իսկ երբ նա մոտեցավ Կախարդի տան մոտ, վերջինս բաց արեց դռնակը, ներս թողեց նրան այգի ու հարցրեց նրան՝

— Դու բերե՞լ ես սպիտակ ոսկուց մետաղադրամը։

Եվ Աստղ-Տղան պատասխանեց՝

— Ոչ, ես չունեմ։

Եվ այդ ժամանակ Կախարդը վրա հասավ ու սկսեց նրան ծեծել, ու նրա առջև դրեց դատարկ փայտե հացամանն ու ասաց՝

— Կեր։ — Ու նրա առջև դրեց դատարկ գավաթն ու ասաց՝ — Խմի։ — Ու կրկին նրան զնադնը գցեց։

Իսկ առավոտյան Կախարդն եկավ նրա մոտ ու ասաց՝

— Եթե դու այսօր ինձ չբերես դեղին ոսկուց ոսկեդրամը, դու հավերժ կմնաս իմ ստրուկն ու ինձանից երեք հարյուր մտրակ կստանաս։

Այդ ժամանակ Աստղ-Տղան ճանապարհվեց անտառ ու ամբողջ օրը փնտրոց դեղին ոսկուց ոսկեդրամը, բայց չկարողացավ գտնել այն։ Իսկ երբ արևը մայր մտավ, նա ծնկի իջավ հողի վրա ու լաց եղավ ու մինչ նա այդպես նստած էր, արտասուք թափելով, մոտ վազեց փոքրիկ Նապաստակի ձագը, ում նա ազատել էր թակարդից։

Եվ Նապաստակի ձագը հարցրեց նրան՝

— Ինչու՞ ես լալիս։ Ու ի՞նչ ես դու փնտրում անտառում։

Եվ Աստղ-Տղան պատասխանեց՝

— Ես փնտրում եմ դեղին ոսկուց ոսկեդրամը, որն այստեղ է թաքցված ու եթե ես չգտնեմ այն, իմ տերը ինձ կծեծի ու հավերժ կթողնի ստրկության իր մոտ։

— Արի իմ հետևից, — բացականչեց Նապաստակի ձագն ու թռչկոտեց անտառով, մինչև չհասավ մի ոչ մեծ լճի։ Իսկ Լճի հատակին ընկած էր դեղին ոսկուց մետաղադրամը։

— Ինչպե՞ս ես իմ երախտագիտությունս հայտնեմ քեզ, — ասաց Աստղ-Տղան։ — Ահա դու արդեն երկրորդ անգամ է, որ ինձ փրկում ես։

— Ինչ անենք, դու առաջինն ես ինձ կարեկցել, — ասաց Նապաստակի ձագը ու ճարպկորեն թռչկոտելով հեռացավ։

Եվ Աստղ-Տղան վերցրեց դեղին ոսկուց մետաղադրամը, դրեց այն իր դրամապանակի մեջ ու շտապեց քաղաք։ Բայց բորոտը նրան ճանապարհին տեսավ, վազեց նրան ընդառաջ ու ընկավ նրա առջև ծունկի, գոռալով՝

— Ողորմություն տուր ինձ, այլապես ես սովից կմեռնեմ։

Բայց Աստղ-Տղան ասաց նրան՝

— Իմ դրամապանակում ոչինչ չկա բացի դեղին ոսկուց ոսկեդրամից, բայց եթե ես այն չտանեմ իմ տիրոջը, նա ինձ կծեծի ու հավերժ կթողնի իր մոտ ստրկության։

Բայց բորոտը աղաչում եր նրան խղճալ իրեն ու Աստղ-Տղան խղճաց նրան ու նրան տվեց դեղին ոսկուց մետաղադրամը։

Իսկ երբ նա մոտեցավ Կախարդի տանը, վերջինս դռնակը բաց արեց, ներս թողեց այգի ու հարցրեց նրան՝

— Դու բերե՞լ ես դեղին ոսկուց մետաղադրամը։

Եվ Աստղ-Տղան պատասխանեց՝

— Ոչ, ես չունեմ։

Եվ Կախարդը վրա հասավ նրա վրա ու սկսեց ծեծել նրան, նրան շղթայեց ու կրկին զնդանը գցեց։

Իսկ առավոտյան Կախարդը եկավ նրա մոտ ու ասաց՝

— Եթե այսօր դու ինձ բերես կարմիր ասկուց մետաղադրամը, ես քեզ ազատություն բաց կթողնեմ իսկ եթե չբերես, ես կսպանեմ քեզ։

Եվ Աստղ-Տղան ճանապարհվեց անտառ ու ամբողջ օրը փնտրեց այնտեղ կարմիր ոսկուց մետաղադրամը, բայց ոչ մի տեղ չկարողացավ այն գտնել։ Երբ մթնեց, նա նստեց ու լաց եղավ ու մինչ նա նստած էր այդպես, աղի որցունք թափելով, նրան մոտ վազեց փոքրիկ Նապաստակի ձագը։

Եվ Նապաստակի ձագն ասաց՝

— Կարմիր ոսկուց մետաղադրամը, որ դու փնտրում ես, գտնվում է քարանձավում, որը քո մեջքի ետևում է։ Այնպես որ դադարիր լաց լինել ու ուրախացիր։

— Ինչպես ես կարող եմ իմ երախտագիտությունը հայտնել քեզ, — բացականչեց Աստղ-Տղան։ — Ախր դու երրորդ անգամ ես ինձ փորձանքից փրկում։

— Բայց դու առաջինն ես ինձ կարեկցել, — ասաց Նապաստակի ձագն ու ճարպկորեն թռչկոտելով հեռացավ։

Իսկ Աստղ-Տղան մտավ քարանձավ ու խորքում տեսավ կարմիր ոսկուց մետաղադրամը։ Նա այն դրեց իր դրամապանակի մեջ ու շտապեց վերադառնալ քաղաք։ Բայց երբ բորոտը նրան տեսավ, նա կանգնեց ճանապարհի մեջտեղում ու բարձր գոռաց, դիմելով նրան՝

— Տուր ինձ կարմիր ոսկուց մետաղադրամը, թե չէ ես կմեռնեմ։

Եվ Աստղ-Տղան կրկին խղճաց նրան ու տվեց նրան կարմիր ոսկուց մետաղադրամը, ասելով՝ 

— Քո կարիքը՝ իմից մեծ է։

Սակայն նրա սիրտը սեղմվում էր տխրությունից, քանի որ գիտեր, թե ինչ սարսափելի ճակատագիր է իրեն սպասում։

Բայց այ քեզ հրաշք։ Երբ նա անցնում էր քաղաքի դարպասներով, զորականները ցածր խոնարհվեցին նրա առջև նրան մեծարելով ու բացականչելով՝

— Ինչ գեղեցիկ է տերը մեր։

Իսկ քաղաքացիների ամբոխը նրա հետևից էր գնում ու անընդհատ պնդում՝

— Իրականում չի գտնվի նրանից գեղեցիկ ոչ ոք ամբողջ աշխարհում։

Եվ Աստղ-Տղան լաց եղավ ու ասաց ինքն իրեն՝

— Նրանք ծաղրում են ինձ ու ծիծաղում են իմ դժբախտության վրա։

Բայց մարդկանց հոսքը այնքան մեծ է, որ նա ճանապարհից շեղվեց և հասավ մեծ հրապարակ, որտեղ կանգնած էր թագավորական պալատը։

Եվ ամրոցի դարպասները բացվեցին ու Աստղ-Տղային ընդառաջ շտապեցին հոգևորականները և քաղաքի ճանաչված մեծատոհմիկ ազնվականները և հնազանդ խորնարհվելով նրան ասացին՝

— Դու մեր տերն ես, ում մենք վաղուց ենք սպասում, և մեր տիրոջ որդին։

Իսկ Աստղ-Տղան ասաց նրանց ի պատասխան՝

— Ես թագավորի տղա չեմ այլ խեղճ աղքատ կնոջ որդի։ Եվ ինչու՞ եք դուք ասում, որ ես գեղեցիկ եմ, երբ ես գիտամ, որ արտաքուստ ես զզվելի եմ։

Եվ այդ ժամանակ նա, ում օղազրահը զարդարված էր ոսկե ծաղիկներով ու ում սաղավարտի բաշը թևավոր առյուծի էր նման, բարցրացրեց իր վահանն ու գոչեց՝

— Ինչու՞ իմ տերը չի հավատում որ գեղեցիկ է։

Եվ Աստղ-Տղան նայեց վահանի մեջ ու ի՞նչ տեսնի։ Նրա գեղեցկությունը վերադարձել է ու դեմքը դարձել է այնպիսին, ինչպիսին նախկինում էր, միայն թե իր աչքերում նա մի ինչ-որ նոր բան նկատեց, ինչը նախկինում երբեք այնտեղ չէր տեսել։

Իսկ եկեղեցականներն ու մեծատոհմիկ ազնվականները խոնարհեցին նրա առջև իրենց ծնկները ու ասացին՝

— Հին մարգարեություն կար, որ կգա այն օրը, ու կգա մեզ մոտ նա, ում վիճակված է կառավարել մեզ։ Այնպես որ թող տերը վերցնի այս թագն ու այս գայիսոնը ու դառնա մեր թագավորը՝ արդար ու բարեսիրտ։

Բայց Աստղ-Տղան պատասխանեց նրանց՝

— Ես արժանի չեմ դրան, քանի որ հրաժարվել եմ մորիցս, ով ինձ իր սրտի տակ է կրել ու հիմա փնտրում եմ նրան, որպեսզի նրանից ներում աղերսեմ ու հանգիստ չեմ ունենա, մինչև չգտնեմ նրան։ Ուրեմն բաց թողեք ինձ, քանի որ ես պետք է կրկին ճանապարհվեմ թափառել աշխարհով ու ես չպետք է հապաղեմ այստեղ, չնայած որ դուք ինձ թագ ու գայիսոն եք առաջարկում։

Եվ ասելով դա նա շրջվեց նրանցից ու իր դեմքը շուռ տվեց դեպի փողոցը, որը ձգվում էր մինչև քաղաքի դարպասները։ Եվ ի՞նչ նա տեսավ։ Ամբոխի մեջ, նեղվելով պահակախմբից կանգնած էր մի աղքատ կին, որը իր մայրն էր, իսկ նրա կողքին կանգնած էր բորոտը։

Եվ ուրախության գոչյուն դուրս եկավ նրա շուրթերից, ու նետվելով իր մոր մոտ նա համբույրներով հեղեղեց նրա ոտքերի վերքերն ու ջրեց դրանք իր արցունքներով։ Նա իր գլուխը խոնարհեց ճանապարհի փոշու մեջ ու այնպես հեկեկալով, կարծես թե սիրտը պատառոտվում էր, ասաց՝

— Օ, մայր իմ։ Ես հրաժարվեցի քեզանից իմ հպարտության օրերին։ Մի մերժիր ինձ իմ հնազանդության ժամին։ Մայր իմ, ես քեզ ատելություն տվեցի։ Ինձ սեր ընծայիր։ Մայր իմ, ես մերժեցի քեզ։ Ընդունիր քո երեխային։

Բայց աղքատ կինը նրան ոչ մի բառ չպատասխանեց։ Եվ նա լայն տարածելով ձեռքերը գրկեց բորոտի ոտքերը, ասելով՝

— Ես քո նկատմամբ երեք անգամ գթասրտություն եմ դրսևորել։ Աղաչիր իմ մորը գոնե մեկ անգամ պատասխանի ինձ։

Բայց բորոտը լռություն պահպանեց։

Եվ կրկին լաց եղավ Աստղ-Տղան ու ասաց՝

— Օ մայր իմ, այս տանջանքը իմ ուժերից վեր է։ Ինձ քո ներումը շնորհիր ու թույլ տուր վերադառնալ մեր անտառ։

Եվ աղքատ կինը իր ձեռքը դրեց նրա գլխին ու ասաց՝

— Ոտքի կանգնիր։

Եվ բորոտը ձեռքը դրեց նրա գլխին ու նույնպես ասաց՝

— Ոտքի կանգնիր։

Եվ նա վեր կացավ ծնկաչոք վիճակից ու նայեց նրանց վրա։ Եվ ի՞նչ։ Նրա առջև Թագավոր ու Թագուհի էին։ Եվ Թագուհին ասաց նրան՝

— Ահա քո հայրը, ում դու օգնել ես կարիքի պահին։

Իսկ Արքան ասաց՝

— Ահա քո մայրը, ում ոտքերը դու լվացիր քո արցունքներով։

Եվ նրանք գրկախառնվեցին ու ողողեցին նրան համբույրներով ու տարան նրան պալատ, որտեղ նրան զարմանահրաշ հագուստներ հագցրեցին ու նրա գլխին թագ դրեցին ու տվեցին նրա ձեռքը գայիսոնը ու նա դառավ գետի կողքին կանգնած քաղաքի տիրակալը։ Եվ նա արդար էր ու բարեսիրտ բոլորի նկատմամբ։ Նա քշեց չար Կախարդին, իսկ Անտառահատին ու իր կնոջը հարուստ ընծաներ ուղարկեց իսկ նրանց որդիներին դարձրեց մեծատոհմիկ ազնվական։ Եվ նա թույլ չտվեց ոչ ոքի դաժան վարվել թռչունների ու անտառի գազանների հետ ու սովորեցնում էր բոլորին բարին, սեր ու բարեսրտություն։ Եվ նա կերակրում էր սովածներին ու որբերին ու հագցնում էր մերկերին ու նրա երկրում միշտ թագավորում էր խաղաղությունն ու բարեկեցությունը։

Բայց նա երկար չիշխեց։ Շատ մեծ էին նրա տանջանքները, շատ ծանր փորձությունների էր նա ենթարկվել ու երեք տարի անց նա մահացավ։ Իսկ նրան փոխարինողը՝ բռնապետ էր։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 2139 հյուր