ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՐԿՈւ ԱՔԱՂԱՂ

Մի, հիմա արդեն լքված գյուղում պահպանվել է մի հինավուրձ ճանապարհ, որի երկու կողքերին յանգնած են հրաշքով չփլված դարպասներ։ Իսկ դարպասների վրա, մեկ աջ, մեկ ձախ են պտտվում քամու պոռթկումներից երկու հողմացույցներ, երկու փորագրած աքաղաղներ։ Եվ ահա թե ինչում է հրաշքը՝ կարծես թե պետք է այդ հողմացույցները ցույց տան քամու ուղղությունը, միայն թե նրանց ուղղությունը բոլորովին էլ քամուց կախված չէ։

Հին ժամանակներից, այդ աքաղաղների մասին պահպանվել է նախասվածք,

...թե այդ աքաղաղները այնքան էլ փայտյա չեն, այլ կենդանի և ցույց են տալիս դրանք մարդուն, ով անցնում է այդ դարպասներով, ճիշտ ճանապարհը։ Այ ցույց կտան նրանք արահետը, որը ոլորվում է աջ, ուրեմն այնտեղ է քո ճակատագիրը։ Եվ, ասում են, չեն սխալվում այդ աքաղաղները երբեք։

Իսկ ինչի՞ց է այդ ամենը սկսել։ Իսկ նրանից, որ ապրում էին այդ աքաղաղները մի կախարդի մոտ։ Սովորական աքաղաղներ էին, չէիր էլ ասի թե շատ վառ գույների փետուրներ ունեին։ Միայն թե նրանց վառ լինելը նրանում չէր, թե ինչ տեսք ունեին, այլ նրանում, որ այդ աքաղաղները խոսում էին և ավելին, հուշում էին իրենց տիրուհուն նախապես, նրա յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր շարժումը։ Օրինակ, կմոտենան նրան կախարդուհուն, կնստեն նրա ուսերին ու կսկսեն խորհուրդներ բաժանել՝ համագյուղացիներից ում հետ պետք է բարևել, իսկ ում մի փոքր օգնել, ում հետ մտերմիկ զրույց վարել և ինչ ասել այդ ընթացքում։ Թվում էր թե ինչի՞ է դա պետք։ Բայց մի ասեք։ Շատ ավելի հաճելի է երբ քեզ ընդունում են որպես հոյակապ մի մարդ, առանց ում կյանքը՝ կյանք չէ, իսկ ուրախությունը՝ ուրախություն չէ։ Իսկ կախարդուհու համար, դա ընդհանրապես արքայական նվեր էր։ Ի՞նչ էր նա տեսել իր երկար կյանքի ընթացքում։ Միայն անեծքներ էին նրա գլխին թափվում։ Իսկ այստեղ նա վայրկյանական դարձավ հարգարժան մարդ։

Եվ ամեն բան լավ կլիներ, բայց երևում է, այնքան էլ լավ չի եթե կախարդուհուն չձանձրացներ այդպիսի կյանքը։ Թվում էր նրան, թե այլևս գոյություն չունի այս աշխարհիս վրա, քանի որ քայլ նույնիսկ չէր կարողանում անել առանց աքաղաղների խորհրդի։ Նրան այնքան դա սկսեց բարկացնել, որ նա որոշեց ապուր եփել իր աքաղաղներից։

Եվ կարծես թե փորձված կախարդուհի էր, խելացի էր և հմուտ՝ այնպիսի կախարդանքներ էր կարողանում շշնջալ, այնպիսի երգեր երգել, բայց միևնույն է իմացան աքաղաղները նրա ցանկության մասին, որ ուզում է ուտել իրենց և որոշում ընդունեցին՝ կախարդուհին նույնիսկ աչքը չհասցրեց թարթել, որ իրենց հետքն էլ չկար։

Եվ եկան աքաղաղները Եգորի մոտ։ Մտան նրա բակ ու չեն գնում։ Եգորը բոլոր հարևաններին հարցուփորձ արեց, բոլորի մոտ գնաց՝ հո որևէ մեկի մոտից չե՞ն փախել նրանք։ Ոչ, բոլորը հրաժարվում են։ Դե Եգորն էլ իրեն պահեց դրանց։ Իսկ երբ լսեց, որ աքաղաղները խոսում են, ու ոչ միայն խոսում, այլ գործնական խորհուրդներ են տալիս, կանխագուշակելով ամեն բան նախապես և օգնելով բոլորին, այն ամենում ինչում հնարավոր է, այստեղ արդեն Եգորը շնորհակալ եղավ հենց երկնքին, այսպիսի արքայական ընծայի համար ու աքաղաղներին տարավ ապրելու՝ տուն։

Եվ պետք է ասենք, որ աքաղաղները գիտեին թե ուր էին գնում։ Ախր ո՞վ էր այդ Եգորը։ Համարյա թե ոչ մեկը։ ՈՉ ոքի հարգանքը նա չէր վայելում, աղջիկները նրան չգիտես թե ինչու չէին սիրում, չնայած, որ գեղեցիկ էր։ Բայց այս անհաջողակ էր, սուր ու ցրված, և ինչն է կարևոր, նրա խոսելու բան էլ չկար։ Մոտենում էր, լինում է ինչ-որ մեկին ու լռում էր՝ չէր կարողանում ոչ մի զրույց նախաձեռնել՝ ինչ-որ անհասկանալի բան էր բառաչում, անհասկանալի բարբաջում էր, կարծես թե ոչ մի միտք գլոխում չունի, ոչ էլ կարծիք ունի։ Դե ու՞մ հետաքրքիր կլինի նա այդպիսին։ Նաև աղքատ էր եկեղեցու մկան պես։ Մի խոսքով ամեն բան Եգորի մոտ այնպես չէր, ինչպես պիտի լիներ, իսկ ինչպես պիտի լիներ, դա Եգորը չգիտեր։ Իսկ այ հիմա իմացավ, երբ աքաղաղները ամեն բառ սկսեցին հուշել, ու ամեն խոնարհում նախագծել։ Այ գնում է նա փողոցով, բարևում է Կոնդրատի հետ և զրույց նախաձեռնում եղանակի մասին, ու ճիշտ-ճիշտ կրկնում է այն, ինչ նախորդ օրը նրան ասել էին աքաղաղները։ Եվ ինպես է Կոնդրատը՝ Եգորին նայո՞ւմ։ Ինչպես մի հրաշքի, կամ չտեսնված բանի՝ կարող է այդպիսի բան պատահել, որ անմիտ ու չխոսող գերանից, Եգորը մեկ էլ մարդ է դարձել։ Ու ինչպես է խոսում, ինչպես է խոսում՝ ականջներդ չես կարողանում նրա խոսքից կտրել։ Այդպես թռչուններն են երգում, առվակն է կարկաչում։ Եվ մտքերը ախր, ճիշտ այնպես, ինչպես Կոնդրատի գլխում են փորում ու թռչկոտում։

Եվ պտտվեց այստեղ Եգորի կյանքը։ Այսպիսի կյանքի մասին նա նույնիսկ երազել չէր կարող։ Լավագույն աղջիկները ձգտում էին ամուսնանալ նրա հետ, իսկ նրանց հայրերը, կաշվից դուրս էին գալիս, որ Եգորին դուր գան։ ԵՎ այնպիսի աշխատող նա դարձավ, որ ուղղակի հայացքդ նրանից կտրել չէր լինում՝ ախր ամեն բան նախապես գիտեր՝ երբ ցրտերը կընկնեն, երբ չորային եղանակ կլինի՝ ամեն ինչի մասին հասցնում էր զգուշացնել գյուղին։ Դե նրա մասին էլ խոսակցություններ տարածվեցին բոլոր կողմերի վրա։ Ու այնքան էր նա բոլորին լավը թվում, այնքան ճիշտն էր, բարյացակամ, խելացի ու իմաստուն, որ Եգորին թվաց, որ իրական Եգորից բան չի մնացել։ Կարծես թե ամեն բան լավ է, բայց կարծես թե Եգորն այլևս չկա էլ։ Կան միայն աքաղաղների խորհուրդները։ Հիմարություն է չէ՞։ Եգորն ինքն էլ էր այդպես մտածում՝ մեղք կլիներ իր այսօրվա կյանքից բողոքելը, բայց նաև ուզում էր ինքն իր նման լինել։ Եվ մի օր նա այնպես հոգնեց հրահանգներով ապրելուց, որ որոշեց աքաղաղներին վռնդել։ Ասելը հեշտ է, անելը՝ դժվար։ Նրանք խղճալի խնդրում են չնետել իրենց ճակատագրի քմահաճույքին, դե Եգորն էլ չի նետում։ Ու կրկին գետի պես հորդում են աքաղաղների խորհուրդները։ Եգորը բոլորովին տանջվել էր։ Այնքան էր հոգնել, որ որոշեց ավելի շատ իմանալ այդ զարմանալի աքաղաղների մասին։ Այստեղ իհարկե պետք է նրան ըստ արժանվույն գնահատել՝ ինքը, առանց հուշման այդ խնդիրը լուծեց։ Եվ իմացավ կախարդուհու մասին, որն ապրում էր հյուսիսային ճահիճների մոտ։ Ճանապարհվեց այնտեղ։ Պատմեց ամեն բան այդ պառավին։ Վերջինս նրան ասում է, որ, բոլորից լավ է նրան հասկանում, ու այդ պատճառով մի գործող խորհուրդ կտա՝ պետք է, հասկանում եք, Եգորը աքաղաղներին անպայման ուտի՝ ապուր եփի նրանցից կամ տապակի։ Այ այդ ժամանակ էլ ինքը, Եգորը կմնա այնպիսի, ինչպիսին նա կա հիմա՝ խելացի ու զրուցող իսկ աքաղաղները նրան դրա համար պետք չեն լինի։

- Իսկ ինչու՞ ինքդ այդպես չես արել, - անվստահությամբ շեղ նայեց կախարդուհու վրա Եգորը։

- Այդպես էլ ուզում էի անել, միայն թե աքաղաղները գլխի ընկան իմ նախաձեռնության մասին։ Իսկ ժամանակի ընթացքում պարզվեց, որ ես ինքս էլ ինչ-որ բան կարողանում եմ անել՝ այնքան էի ուզում բռնել աքաղաղներին, որ տարբեր կախարդություններ ուսումնասիրեցի այնքան, որ հարյուր տարվա համար ինձ հերիք են։ Հետաքրքիր գործ է դա։ Ինձ հիմա գյուղում հարգում են ու մեծարում աչ ավելի քիչ, քան նախկինում, երբ ես ապրում էի աքաղաղների հրահանգներով։

- Դե եթե քո մտադրության մասին նրանք իմացել են, ես ի՞նչ կարող եմ անել, - կասկածեց Եգորը

Իսկ կախարդուհին նրան հանգստացնում է՝

- Ես քեզ մի կախարդություն կսովորեցնեմ, աքաղաղները ոչինչ չեն իմանա։

Սովորեցրեց կախարդուհին Եգորին, որ մրթմրթա իր քթի տակ։ Գնում է Եգորը, կրկնում տարօրինակ բառերը և միայն ոտքը իր տան շեմից ներս է դնում, միայն իր աքաղաղներին տեսնում է անմիջապես բոլոր կախարդությունները նրա գլխից ցնդում են ու մնում է Եգորի սրտում միայն խղճահարություն աքաղաղների նկատմամբ՝ ախր այդքան բարի բան էին նրանք իր համար արել, իսկ նա պատրաստվում էր դրանցից տապակա պատրաստել։ Իսկ աքաղաղները, ի պատասխան միայն դժգոհ թևերով թափահարեցին և չհասցրեց Եգորը աչքերը թարթել որ նրանց հետքը կորավ։

Այ այստեղ էլ ամեն բան Եգորի մոտ հակառակը գնաց։ Կրկին նա դառավ ոչ մեկը՝ ամեն բան առանց ընտրության ասում էր, ամեն բան այնպես չէր անում, վատ աշխատող էր, հիմար մարդ։ Կրկին նա դարձավ բոլորին անհետաքրքիր։ Կարճ ասած՝ գլխով հորձանուտը նետվիր այսպիսի կյանքից։ Դե ի՞նչ աներ նա։ Որոշեց նա ճանապարհվել աքաղաղներին փնտրելու։ Միգուցե ներեն նրանք իրեն ու վերադառնան։

Երկար քայլեց, թափառեց, ամեն գյուղ մտավ, շատ մարդկանց հետ հանդիպեց, խոսեց սրանից նրանից։ Ու ինքն էլ չնկատեց, որ դարձավ հետաքրքիր զրուցակից, ինչ-որ իմաստությամբ կարող էր կիսվել, քանի որ տեսնում էր հիմա շատ բան, իսկ գիտեր ավելի շատ։ Եվ նկատեց Եգորը, որ այլևս իրեն հանդիպելուց մարդիկ ժպտում են, խոնարհվում են, բարևում են ու անպայման ուզում են զրույցի բռնվել՝ իրենցը պատմել ու իր պատմությունները լսել։ Կարծես թե աքաղաղները նրան այլևս պետք չէին։ Այ այդ ժամանակ էլ նա գտավ նրանց հետքը։ Թաքնվում էին նրանք ճամփեզրի թփերի մեջ՝ իրենց համար լուռ նստել էին ու ոչ մեկի չէին երևում, իսկ Եգորի ոտքերի տակ ինքներն ընկան։

- Դուք ինձ ներեք խնդրում եմ, - ներողություն խնդրեց աքաղաղներից Եգորը։ - Հիմար էի ես։

Իսկ աքաղաղները ուրախ թևերը թափ տվեցին ու ասում են՝

- Ուրեմն ամեն բան մենք ճիշտ արեցինք, ճիշտ ճանապարհ քեզ ցույց տվեցինք։ Եվ կախարդուհին իր կոչումը գտավ։ Եվ դու մարդ դառար։ Ահա մեր դերն ու նշանակությունը։

Եվ խնդրեցին աքաղաղները այդ ճանապարհի վրա դարպասներ դնել, որոնց վրա աքաղաղները կզբաղեցնեն իրենց օրինական տեղը։ Եվ ճիշտ ճանապարհ ցույց կտան նրանք բոլոր անցորդներին։

- Գլխավորը, - ասում էին աքաղաղները, - դա ճիշտ ճանապարհ ընտրելն է, որով պետք է գնաս։ Դրանից հետո հեշտ է։ Եվ մենք էլ ազատ կդառնանք ու ոչ մեկից կախված չենք լինի։

Համաձայնվեց Եգորը, դարպասներ պատրաստեց՝ շատ ջանաց։ Ամեն դեպքում շատ բան էր կարողանում անել, միայն թե նախկինում այդ հմտությունների վրա առանձնահատուկ ուշադրություն չէր դարձնում, միգուցե այն պատճառով, որ դա ոչ ոքի պետք չէր։

Այ այսպես էլ հայտնվեցին այդ «Երկու Աքաղաղների» դարպասները։ Եվ ասում էին, որ երբեք աքաղաղները չեն սխալվում։ Միայն թե գիտեք թե որն էր հրաշալին՝ լավ մարդուն նրանք ցույց էին տալիս ամենահեշտ ճանապարհը, կարճը, իսկ վատ մարդկանց՝ ոլոր մոլոր, խճճված ճանապարհը, որոնք կամոք թե ակամա շտկվում էին, դառնալով լավ մարդ, այդ փորձություններից հետո։

Ասում են մի անգամ, այն նույն կախարդուհին եկել էր նրանց տեսակցելու, ու նրանք վերջինիս խնդրել էին, որ նա վերածի իրենց փայտե աքաղաղների, իրենց կյանքը երկարացնի դարերով։ Ահա և աքաղաղները ապրում են ու առաջվա պես ճանապարհ ցույց տալիս։

ԱՎԱ ԱՐԴՈ