Վերադառնում է Սիդորը տուն, իսկ ինքը կարծես լուսավորվում է, կարծես կայծկլտում է երջանկությունից։ Ժպիտն այնպիսին է, որ թվում է շուտով դեմքը կճաքի։ Եվ ի՞նչ կարող էր, հարց է առաջանում տեղի ունենալ նրա հետ, որ այդ հավերժ դժգոհ, մռայլ արարածը ուրախությունից թռչկոտի։ Ժողովուրդը վախեցավ՝ մտածեց իրոք իրենց գյուղի վրա մի ինչ-որ ժանտամահ է իջել, երկնային երջանկության տեսքով։ Համագյուղացիները բոլորը փողոց դուրս թռան, կանգնած, բերաններն են բաց արել, մատով Սիդորին են ցույց տալիս ու իրար մեջ փսփսում, թե միգուցե խելքը կորցրել է, խեղճը։ Բայց դե բոլորովին։
Ուղղակի Սիդորը առավոտյան, լքված ջրհորի մոտ այնպիսի գույնզգույն ապակու կտորներ էր գտել, որ այլևս հոգին հանգստություն չուներ, որքան նա երջանկությունից երգել էր ուզում։ Իսկ միայն պետք է նրանցմիջով նայել արևին, դաշտին, հեռավոր անտառին և հասկանալ, թե ինչքան գեղեցիկ է ամեն բան շրջապատում՝ տրտում չէ, մոխրագույն չէ, առօրեական չէ։ Իսկ մարդի՞կ։ Նա միայն այդ ապակու կտորների միջով նայեց Տրոֆիմին, ծեր դատարկախոսին, որից առաջ ծնոտն էր կախվում և ինչ՝ հոյակապ ծերունի դուրս եկավ։ Եվ ինչպես Սիդորը նախկինում դա չէր նկատում։ Միթե դա հնարավոր էր։
Այ այսպես գնում է Սիդորը, մարդկանց չի նայում, իրեն մարդիկ պետք չեն՝ նա հիմա այնպիսի ուրախություն ունի իր կյանքում, որ ոչ ոք չունի։ ՈՒ հենց իր տանը հասավ, նրա ճանապարհը կտրեց Սեմյոնը, իր երբեմնի ընկերը, իսկ հիմա ուղղակի ծանոթ։ կանգնեցրեց նրան Սեմյոնը ու սկսեց հարցուփորձ անել, թե ինչ է տեղի ունեցել՝ ժողովրդին ինչ-որ կերպ հանգստացնել էր պետք։ Այս գյուղում կյանքը այնքան էլ հանգիստ չէր, որպեսզի այ այսպես, առանց բացատրությունների, բաց թողնեն հանկարծ ուրախացած փնթփնթանին։
- Ի՞նչ է քեզ հետ կատարվել, Սիդոր։ Դու գա՞նձ ես գտել։ Ինչու՞ ես այսքան երջանիկ։
Իսկ Սիդորը, ով նախկինում կթքեր Սեմյոնի ուղղությամբ, եթե ինքը դա չուզեր, հաճույքով պատմում է, թե ջրհորի մոտ գտել է չքնաղ գույնզգույն ապակու կտորներ։
Նայեց այդ գտածոին Սեմյոնը և միայն դժգոհ փնչացչեց, թե մեռածից ինչ վերցնես։
- Ու ինչի՞ վրա ես ուրախանում, հիմար։ Ախր սա հասարակ ապակու կտորներ են՝ այսպիսիններով երեխաներն են սիրում իրենց զբաղեցնել։ Նրանք զբաղվում էին, իսկ դու այդ անպետք իրերը գտել ես ու երեխայի պես ուրախանում ես։ Մեծ մարդ ես, շուտով մազերդ կճերմակի, իսկ դու ինչ-որ հիմարություններով ես զբաղվում։ Դեն նետիր դու այդ հիմարությունը ու գործով զբաղվի։
Այդ բառերով Սեմյոնը հեռացավ։ Իսկ Սիդորը բոլորովին չնեղացավ՝ իր ինչ գործն էր, թե ինչ ասեց իրեն իր ծանոթը։ Այ հիմա Սիդորը նրան գունավոր ապակու կտորի ետևից կնայի ու կհասկանա, որ այնքան էլ վատը չի նա այլ ուղղակի հոգնած է ու կարծես գունատ։ Դրա համար նրան պետք է կարեկցել, այլ ոչ հայհոյել, նրա ճաղատ գլխին աշխարհի բոլոր անեծքները թափելով։
Իր տուն մտավ Սիդորը, ապակու կտորները հանեց ու դրանց միջով նայեց իր համեստ ունեցվածքին։ Ու իրեն շատ հարազատ կեցավայրը նրան թվաց այնքան բարյացակամ ու հարմարավետ, որ ուղղակի ուզում էր հաճույքից ծափ տալ։ Այստեղ պետք է ասել, որ Սիդորի տունը բավականին ամուր էր, լավորակ, նման չէր այն երերուն խորդանոցներին, որը այստեղ կառուցել էին նորապսակները արագ-արագ։ Բայց եթե արտաքինից այդ տանը հաճելի էր նայել, ապա ներս մտնել, յուրաքանչյուրը չէր խիզախում։ Քանի որ կան մարդիկ, ում տան մեջ ավելի վատ է քան կեղտահորում, ազնիվ խոսք։ Ոչ, Սիդորի մոտ ամեն բան քիչ թե շատ տանելի էր, բայց ավելի վատ էր, կան պետք է լիներ՝ տարիներով հատակը ավլված չէր, չէր լվացվել, անկյուններում սարդոստայններ էին, իսկ սարդերն այնպիսին էին, որ մի քիչ էլ, ու կդառնային ճնճղուկի չափ։ Իսկ Սիդորը, ոչինչ, նրանց հետ ապրում էր։ Սիդորը նրանց վրա էլ պահեց ապակու կտորը՝ շատ գեցեցիկ էին այդ սարդերը, ավելի գեղեցիկ ուղղակի չես գտնի։ Նրան թվաց, թե նրանք իրեն բարյացակամ ժպտում են։ Չնայած ոչ մի զարմանալի բան՝ համատեղ կյանքի այսքան տարիների ընթացքում։
Այ այսպես էլ հոսեց Սիդորի երջանիկ կյանքը։ Ամեն բանի նա նայում էր իր գույնզգույն ապակու կտորների ետևից։ Ու նույնիսկ ակնարկ չկար իր նախկին մռայլությանը։ Այ առաջ լինում էր, նա այծին է կթում, իսկ մարմինը ամբողջովին բարկությունից ցնցվում է, որ վերջինս անընդհատ ուզում է իրեն կճղակով հարվածել, կոտոշով՝ աչքը հանել։ Իսկ հիմա այծը կարծես մետաքսից լինի։ Ուղղակի նրանք միասին, այդ այծի հետ հարթ ապրեցին։ Իսկ մարդի՞կ։ պարզվեց, որ շատ լավն էին նրանք բոլորը։ Սիդորի հավատը չէր գալիս, որ այսքան տարի տանել չէր կարողանում իր համագյուղացիներին։ Նախկինում, նրանք բոլորը նրան հիմար էին թվում, չար ու դատարկ, իսկ հիմա, դե բոլորը մի մարդու պես հոյակապ էին, ուղղակի տանջված դժվար կյանքով։
Բայց այսեղ, մի անգամ գիշերով Սիդորի տան դուռը ծեծեցին։ Նա հյուր չէր սպասում։ Միգուցե և հիմա մարդիկ նրան բարյացակամ էին թվում, բայց այն, որ ոչ ոք իր տուն ոտք չի դնի իր ընտելացրած սարդերի պատճառով, նա իհարկե հասկանում էր։ Սակայն իհարկե կարող էր ինչ-որ բան օատահած լինել։ Նա դուռը բաց արեց և շեմին տեսավ մի տարեց տղամարդու՝ ալեհեր, իսկ դեմքը երիտասարդ ու այնքան բարյացակամ, չնայած, որ Սիդորը նրան նայում էր առանց իր սիրած ապակու կտորների։
- Բարև, - բարևեց գիշերային հյուրը, - ներս կթողնե՞ս ինձ։ Ինձ անհրաժեշտ է միայն գիշերն անցկացնել, հանգստանալ և վաղը շարունակել գնալ իմ գործերով։
Իսկ Սիդորը շփոթվեց ու կմկմաց։
- Ես… Ուրախությամբ… - ասում է, - միայն վախենում էմ, որ իմ սարդերի ընկերությունը քեզ տհաճ կլինի, ու հավաքած չէ իմ տունը։
Իսկ հյուրը ի պատասխան միայն քմծիծաղ տվեց՝
- Քո տունն է ու դու ապրում ես ինչպես ուզում ես, ու ում հետ ուզում ես, իսկ ես միայն քեզանից գիշերակաց եմ խնդրում՝ քո մաքրությամբ ես չեմ եկել հմայվեմ։ Ներս կթողնե՞ս։
Իսկ Սիդորը ուրախ էր այդ այցին։ Արդեն չէր հասկանում նա թե ինչ կար այդ անծանոթի մեջ այնպիսի, որ նրա մեջ ցանկություն էր առաջացրել իր կյանքում առաջին անգամ նստել ու պատմել նրան ամեն ինչի մասին, այ այսպես, մաքուր սրտով։
- Կխոսենք, Սիդոր, ամեն բանի մասին քեզ հետ կխոսենք, - ասաց անծանոթը, կարծես թե կռահելով նրա մտքերը։
Սիդորը անսպասելիությունից պապանձվեց, բայց հարցուփորձ չարեց՝ թե ով է եկել իր տուն ու ինչի համար, ու որտեղից գիտի նա իր անունը։ Նա հյուրին մաքուր անկողին փռեց, իսկ ինքը պառկեց հատակին ու քնեց մանկան պես՝ նախկինում երբեք այսպես քաղցր չէր քնել, ինչպես այդ գիշեր։
Իսկ առավոտյան, անծանոթի հետ նստած սեղանի շուրջ, պատմեց նա վերջինիս իր ճակատագրի մասին։
- Դե, որ ապակու կտորները դեն չես նետել, դու, հնարավոր է ապրես, - եզրակացրեց անծանոթը։ - Մի ուրիշը կմտածեր քո ընկերոջ պես, որ անպետք իրեր են դրանք, որոնք մի քոռ կոպեկ չարժեն։ Բայց թանկարժեք են այդ ապակիները ու շատ թանկ են։ Եվ եկել եմ ես, որ քեզ նրանց համար գին վճարեմ։ Ես քեզ այնքան փող կտամ, որ քո հարուստ ու շքեղ կյանքի համար կբավականացնի։ Կվաճառե՞ս դրանք։
- Վաճառե՞լ, - իրար խառնվեց Սիդորը։ - Իսկ ես ինչպե՞ս առանց դրանց կապրեմ։ չեմ կարող ես արդեն աշխարհին նայել առաջվա պես, ուժ չունեմ։
- Մեծ փողերով, աշխարհը քեզ համար կարող է իր բոլոր գույներով խաղալ, - չէր նահանջում անծանոթը, - դու կկարողանաս շուրջերկրյա ճանապարհորդության գնալ, մարդկանց տեսնել, ուրիշ կյանք ճանաչել՝ այլ ոչ սարդերի ու կոտոշահարող այծի հետ։ Դու ես որոշում, ես չեմ պնդում՝ ինչպես որոշես, այդպես էլ կլինի։ Ուղղակի եկա քեզ այս առաջարկությունն անեմ։ Դու ախր պետք է իմանաս, որ այդ թանկարժեք ապակու կտորների ետևից նայելով, քո շուրջն աշխարհը դու չես փոխում, իսկ դա շատ բան է նշանակում։
Մտքերի մեջ ընկավ Սիդորը՝ փողը լավ բան է, բայց գեղեցիկ ու գունագեղ աշխարհին նայելն ավելի լավ է։
- Ոչ, - ասաց նա երկար մտածելուց հետո, - չեմ վաճառի ես իմ ապակու կտորները։ Չեմ կարող ես առանց դրանց։
- Դե չես ուզում, ինչպես կուզեղ, - հավաքվեց անծանոթը։ - Շնորհակալ եմ, որ տուն թողեցիր, կերակրեցիր ու որ անկեղծ եղար։
- Բայց ո՞վ ես դու, - վարջապես որոշեց հարցնել Սիդորը։
- Իսկ դա կարևո՞ր է, - ժպտաց վերջինս ի պատասխան, - ուղղակի մարդ, ում հետ դու կարողացար անկեղծ զրուցել, ընդ որում առանց ապակու կտորների։
Այդ բառերով անծանոթը հեռացավ։
Իսկ Սիդորի կյանքը հոսեց իր հունով։ Նրա երջանկությունը չավարտվեց, քանի որ ապակու կտորները մնացին իր մոտ։ Նա ոչ մի անգամ չափսոսեց, որ չվաճառեց դրանք։ Լավ էր այդ մասին համագյուղացիներից և ոչ մեկը չիմացավ, թե չէ իրականում կմտածեին, թե Սիդորը հոգեպես խանգարվել է։ Իսկ նրանք այդպես էլ մտածում էին։ Ու ինչ մտածել, այդ մասին արդեն խոսում էին, ամբողջ կոկորդով գոռում, իսկ Սիդորը անտարբեր էր՝ նա մտածում էր, որ նրանք բարի մարդիկ են, ուղղակի չարացել են կյանքի վրա։ Իսկ այդ ընթացքում, այդ չարացած մարդիկ պայմանավորվեցին, դարանակալեցին Սիդորին ու բոլորով վրա հասան ու մինչև մահ ծեծեցին խեղճին, հետո էլ այդպես թողեցին, ոչ ոք չստուգեց՝ կենդանի էր նա թե մեռած։ Իսկ Սիդորը, իրեն չլսող ձեռքով գրպանից ապակու կտորը հանեց, նրա միջով նայեց մայր մտնող արևին ու սարսափեց՝ արևը նրան դատարկ ու սառը թվաց, դաշտը, որտեղ նա ընկած էր՝ մոխրագույն էր ու մեռած։ Նրա սիրած ապակու կտորները կորցրել էին իրենց կախարդական ուժը։ Առանց ափսոսանքի դեն նետեց նա դրանք ու վերջին ուժերը հավաքելով մի կերպ տուն գնաց։ Իսկ երբ առողջացավ, ոտքի կանգնեց՝ նա կրկին հին Սիդորն էր, ով ատելությամբ ու զզվանքով էր նայում իր համագյուղացիներին, տանել չէր կարողանում իր կոտոշահարող այծին ու քթի տակ անդադար անեծքներ էր փնթփնթում։ Բայց դե համագյուղացիները նրա նկատմամբ բարիացան, հանգստացան ու այնպես դատեցին, թե խելագարությունը կարելի է բուժել՝ միայն ցանկություն է պետք։
Միայն թե ոչ ոք չգիտեր, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ Սիդորի հոգում։ Նրան թախիծն էր կրծում։ Հիշում էր նա, թե ինչպես էր, երբ գեղեցիկ էր, երբ հոգին երջանկությունից երգում էր՝ սոխակի դայլայլով էր լցվում։
Նա բոլորովին ընկճվեց։ Արդեն մտածում էր ավելի լավ է գնալ ու խեղդել ինքն իրեն լճում, քան այ այսպես ապրել։ Միայն թե այստեղ կրկին, գիշերվա քողի տակ իր տան դուռը ծեծեցին։ Նա դուռը ծեծեց ու տեսավ իր հին ծանոթ ճամփորդին։ Նա հարազատի պես դիմավորեց վերջինիս։ Նստեցին նրանք սեղանի շուրջ՝ զրուցելու։ Սիդորը պատմեց իր դժբախտության մասին, այն մասին, որ ապակու կտորները նրա համար անօգտակար դառան, ու ինչպես հիմա շարունակի ապրել՝ նա չգիտե։
Անծանոթը միայն գլուխը տարուբերեց ի պատասխան՝
- Ասում էի ես քեզ՝ ապակու կտորների ետևից աշխարհին նայելով, քո շուրջն եղած աշխարհը չես փոխում։ Բայց ես չեմ եկել քեզ մեղադրեմ, այլ եկել եմ օգնեմ՝ եթե ցանկանում ես, կվերադառնա քեզ քո ունակությունը՝ տեսնել այնպես, ինչպես դու տեսնում էիր ապակու կտորների օգնությամբ, բայց դա հեշտ չի լինի։
- Ես ամեն ինչի համաձայն եմ, - առանց մտածելու պատասխանեց Սիդորը։
- Դե եթե այդպես է, ապա վաղը լուսաբացին ճանապարհվիր դեպի Վիշապի Սար, իսկ այնտեղ արդեն քեզ կհուշեն թե ինչ անես։
Վիշապի Սարը՝ դա վերջնականորեն կործանված մի վայր էր՝ ճահիճներն այնտեղ խորն էին, իսկ հեռավոր սարերը՝ անանցանելի։ ՈՒ այնտեղ մի ինչ-որ տեղ, ըստ հավատալիքների, քնած է վիշապը, ում երբեմն նույնիսկ տեսնում են տևական տոների ընթացքում։ Բայց դե միևնույնն է՝ վայրը ուրախալի չէր, էլ ինչ ասես։ Սիդորը, այդ մտքերից նույնիսկ դադարեց փնթփնթալ ու ատել բոլորին ու ամեն ինչ։ Նույնիսկ կարծես կենդանացավ ինչ-որ ու մտածեց, որ իր կոտոշահարող այծը, բարյացակամ սարդերը այնքան էլ զզվելի, վհատ արարածներ չեն ու այդ ամենի հետ բոլորովին հնարավոր է ապրել։ Բայց նա խոսք էր տվել, իսկ դա նշանակում է, որ պետք է գնար։ Իսկ լուսադեմին Սիդորը ճանապարհվեց դեպի Վիշապի Սար։
Եվ ի՞նչ կարող ենք ասել այդ սարի մասին։ Այստեղ արդեն ոչինչ չես ասի՝ դրան ուզում ես ապակու կտորի հետևից նայիր, ուզում ես քո աչքերով՝ իմաստը նույնն է՝ եթե ավելի տխուր վայր կա ապա դա դժոխքում է։ Մոխրագույն է, չոր, մահացած ու նույնիսկ թռչունները չեն երգում, այլ միայն սև սճիներից թափվում են չոր ասեղները ու ծառերն են իրենց փտած էությամբ ճռճռում, սարսափ ու թախիծ սփռելով։ Իսկ որպես ամեն բանի վերջաբան էլ, քարին վիշապն է նստած իր համար՝ ոչ թե պառկած է, այլ նստած, կարծես բոլորովին էլ վիշապ չի այլ մարդ։ Չես ասի որ ահռելի մեծ է, չես ասեի որ շատ անճոռնի է՝ շատ էլ հաճելի, կենդանական աշխարհի չափանիշներով, փորիկը առաջն է դրել բոլորովին մարդու պես, իր համար նստել է, մի թաթը թափ է տալիս, մի ոչ մեծ պարկի մեջ էլ ինչ-որ բան մյուս թաթով խառնում ու անկոչ հյուրին, որպես երկոտանի արարած, կարծես չի էլ նկատում։
Սիդորն էլ այստեղ գալուց արդեն այդքան էլ աշխույժ ու ուրախությամբ չէր գալիս, իսկ դա տեսնելով ընդհանրապես շփոթվեց, պապանձվեց, խլացավ ու կարծես մահացած դարձավ։ Իսկ վիշապը՝ ոչ մի բան, նստած է, թաթն է շարունակում շարժել, միայն հայացքը մարդու վրա գցեց ու առանց հետաքրքրության նրան է նայում, ինչպես նայում են մի սովորական կոճղի։ Իսկ հետո ամեն բան բոլորովին վատացավ՝ վիշապը վերցրեց, ու մարդկային ձայնով հարցրեց՝
- Ու ի՞նչ ես քարացել։
Դե ի՞նչ Սիդորը։ Սիդորը դրանից ուղղակի գետնին նստեց։ Ձեռքը սրտին դնելով ասենք, որ նա շատ բանի էր պատրաստվել, ենթադրել, որ կհանդիպի հուր ժայթքող հրեշի կամ էլ մի այլ չարքի, բայց որ խոսող մարդանման վիշապի հետ նրան ճակատագիրը կհանդիպեցնի, դա նա պատկերացնել նույնիսկ չէր կարող։
Իսկ վիշապը պարզվեց փորձված գազան էր, այդ պատճառով էլ ինքը շարունակեց խոսել, հասկանալով, որ այս համարյա անշունչ արարածից արդեն ոչ մի օգտակար բան չես սպասի։
- Նշանակում է քեզ այստեղ ուղղորդել են, որ դու հասկանաս, թե ինչ ու ինչպես ես այնտեղ տեսնում։ Ուրեմն լսիր, մարդ, ուզում եմ քեզ անմիջապես զգուշացնել՝ ես մի փոքր մասն եմ նրա, որը կարող է քեզ մտցնել նման քարացման մեջ, եթե որոշես այդ փորձությունն անցնել։
Բայց Սիդորը վերջապես իրեն հավաքեց, ոտքի կանգնեց, խունացած տերևները իր վրայից թափ տվեց և դեղդղացող շուրթերով հարցրեց՝
- Իսկ ի՞նչ փորձություն է։
Իսկ վիշապը միայն ուսերը թոթվեց ի պատասխան՝
- Չգիտեմ, փորձության նման փորձություն է, նրանք այնտեղ, ստորգետնյա աշխարհում, ավելի լավ գիտեն, թե քեզ ինչ փորձություն առաջարկեն։ Կանցնես՝ մարդ կդառնաս, այլ ոչ այն, ինչ կաս հիմա։ Իսկ թե չանցնես՝ դե աստված քեզ հետ, քո համար ոչ մեկը իրեն պատեպատ չի տալու։
Բոլորովին շփոթվեց Սիդորը։
- Փաստորեն դա նաև վտանգավո՞ր է։
- Իսկ քեզ համար ամեն բանն էլ վտանգավոր է, ինչ էլ չանես, ուր էլ քեզ չդնես։ Գիտես, թե ինչ կասեմ քեզ՝ ամեն բան բախտը բերելու մեջ է։ Այ կան մարդիկ, ովքեր երբ կովի թրիքի վրա են կանգնում՝ մահանում են, իսկ կան այնպիսինները, որ խոր ճահիճների միջով կանցնեն, աչքն էլ չեն թարթի։ Մի խոսքով, անդրերկրի մուտքը մի փոքր անց է, ցածրավայրում, դու կտեսնես, այնտեղ ուրիշ անցքեր չկան։ Այ այդ անցքն էլ սուզվի, իսկ այնտեղ արդեն բախտիդ հույսին մնա, - իրենից գոհ ծիծաղեց իր կատակի վրա վիշապը։ - Այնպես որ վերցրու իմ պարկը, քեզ լավ ծանոթ ապակու կտորներով ու գնա։ Միայն թե տես, իմ ընծան տեղ հասցրու, ամեն դեպքում մեկ ամսվա չարչարանք է։
Ու վիշապը Սիդորին մեկնեց պարկը, որը լի էր գույնզգույն բեկորներով։ Սիդորը նայեց պարկի մեջ ու ախ քաշեց՝ այստեղ և կարմիր, և դեղին, և վարդագույն ապակու կտորներ էին, ուղղակի գլուխդ պտտվում էր բազմապիսիությունից։
Եվ գնաց Սիդորը փնտրելու այն սև անցքը, որը, վիշապի խոսքերով միակն է ու նրան ոչ մի կեր պաց չես թողնի։ Իսկ նրան իրոք հնարավոր չէր չնկատել։ Ահա նա, այդ քարանձավի երախը, անատամ, ինչպես դարավոր ծերունու բերանը, ու այնտեղից նույն տիպի գարշահոտություն էր գալիս։ Այդ երախն էլ Սիդորին կուլ տվեց։
Գնակը այնպես չէ, որ շատ բարդ էր՝ խոնավ էր, ցուրտ, բայց ծորացող լույսը, որը ներս էր ծորում քարանձավ, չէր դարձնում Սիդորի ճանապարհը այդքան տխուր։ Հենց որ այդպես մտածեց Սիդորը, ու նույնիսկ կարծես թե ժպտաց, հանկարծ բարձրաձայն հնչեց՝ «Կանգ առ», որից դողդղաց քարանձավի բամբողջ ներսը, դողդղաց Սիդորի ողջ ներքինը։ Նա քարացավ, վախեցած հայացքով անցնելով ատերով։ Անսպասելիորեն պատից անջատվեց մի ուրվագիծ, ու դա քարե հրեշը չէր, այլ մի սովորական մարդ, որին քարից իհարկե տարբերակելը դժվար էր, քանի որ համապատասխան գույն ուներ, և ընդհանրապես, տպավորություն էր ստեղծվում, որ այդ արարածը չէր լողացել իր լույս աշխարհ գալու օրվանից։ «Կարծես նախամարդ լինի», - առկայծեց Սիդորի գլխում։ Եվ ահա այդ նույն նախամարդը, առանց շտապելու մոտեցավ Սիդորին, զննեց նրան ոտքից գլուխ ու հարցրեց՝
- Բերեցի՞ր։
- Ի՞նչ, ի՞նչը բերեցի, - հարցրեց կակազելով Սիդորը։
- Ինչպե՞ս թե ինչը։ Ջուրը։
- Ոչ, ինձ ոչ ոք ջրի մասին ոչինչ չի ասել։
- Այ քեզ խորամանկ, - դժգոհ ոտքը գետնին խփեց նախամարդը։ - Ոչ իրեն, ոչ մարդկանց։ Խնդրել էի նրան՝ ասա այնտեղ որևէ մեկին, որ ինձ ջուր բերի, բայց դե նա կասի, բա ոնց։ Նստում է կոճղին ու իր ապակու կտորների հետ խաղում։ Դեռ ընկեր է կոչվում։ Խորամանկի մեկն է, ոչ թե ընկեր։
- Դուք ու՞մ մասին եք խոսում։
- Վիշապի, էլ ում։ Էլ ու՞մ դու կարող էիր առաջինը հանդիպել քո ճանապարհին։ Նշանակում է ջուր չես բերել, - կրկին չափեց նրան հայացքով նախամարդը։ - Քեզանից զորական էլ դուրս չի գա։ Ինչու՞ ես այդ դեպքում եկել։ Ի՞նչ ես պարկիդ մեջ տանում։ Ապակու կտորնե՞ր։
Սիդորը հաստատողական գլուխը թափ տվեց։
- Ապակու կտորներ, - հաճելի ժպիտով լղոզվեց նախամարդը։ - Հոյակապ բան է։ Ինչպես եմ ես դրանց կարոտում, իմ բեկորներին։ Դու նույնիսկ չես կարող պատկերացնել, թե ինչքան դժվար է նստել այս անվերջ խոնավ կիսախավարում ու աչքերը չռել քարերի վրա՝ գիշեր ու ցերեկ, գիշեր ու ցերեկ, միայն քարեր ու վերջ։ լավ է գոնե քարանձավի այս հատված լույս է ընկնում, այլապես խլուրդից լավը չէի լինի ընդհանրապես։ Լսիր, ընկեր, իսկ դու ինձ տուր մի քանի ապակու կտոր։ Քեզանից շատ չի պակասի։ Հավատա, այնտեղ, ուր դու տանում ես դրանք, ոչ ոք չի էլ պատրաստվում հաշվել։ Դու էլ չես աղքատանա։ Թույլ տուր ինձ կրկին ինքս ինձ նման դառնալ։ Թե չէ ով եմ ես՝ ոչ մարդ եմ, ոչ քար։
- Ոչ, - կասկածեց Սիդորը, - չեմ կարող։ Ինձ վիշապն ասաց պարկը հասցնեմ տեղ, ես էլ տանում եմ։ Հավանաբար դա կանոններով չի։
- Ի՞նչ, - դժգոհությամբ կնճռոտվեց նախամարդը։ - Էլ ի՞նչ կանոններ՝ քարանձավում։ Դու բոլորովին, մարդ, քո մարդկությունից, խելքդ թռցրել ես։ Ասում եմ քեզ՝ ոչ ոք, ոչինչ չի հաշվելու։ Դու ինչ է, չես հասկանում, թե ինչ է նշանակում միայնակ նստել այս խավարի մեջ՝ մարդ ուզում է այսպիսի կյանքից ոռնալ։ Մի՞թե քո սիրտն այդքան քարից է։
Մտքերի մեջ ընկավ Սիդորը՝ ով նրանից լավ կիմանար, թե ինչ բան է նայել մամռակալած աշխարհին։ Իր աչքի առջև գոնե արև կար, երկինք, ամպեր, դաշտեր, իսկ այստեղ միայն քար է։
- Լավ, - համաձայնվեց նա։ - Ընտրիր թե որ ապակու կտորներն են քեզ դուր գալիս։
- Այ դա գործ է, - աշխուժացավ նախամարդը և նրա աչքերը փայլեցին երկու այրվող ածուխների պես այնպես, որ Սիդորը անսպասելիությունից նույնիսկ ընկրկեց։ - Լվերցնեմ իմ սիրածները, կարմիր ապակու կտորները։
Ձեռքով պարկի մեջ խառնշտելով, նախամարդը երկու կարմիր բեկոր հանեց, ու դնելով դրանք աչքերին, բավականությամբ ծիծաղեց։ Եվ այստեղ տեղի ունեցավ այն, ինչին Սիդորը ամենաքիչն էր սպասում՝ իր աչքի առջև նախամարդը սկսեց աճել, բարձրանալով ավելի ու ավելի վեր, մինչև քարանձավի կամարները, իսկ նրա մարմինը ընդունեց քարի ձև։ Մի քանի խղճուկ ակնթարթ, և Սիդորի առջև բարձրացավ քարե հսկան, այրվող կարմիր աչքերով, որի մի ձեռքը հարվածող մական էր։ Նա էլ հարվածեց այդ մականով գետնին, փորձելով անմիջապես ոչնչացնել Սիդորին։ Սիդորը ինքն էլ չհասկացավ, թե ինչպես նրան հաջողվեց խուսափել այդ անսպասելի հարվածից։ Իսկ հարվածն այնքան ուժեղ էր, որ քարանձավի պատերից ու կամարներից քարեր թափվեցին։ Կրկին հարված, դրան հետևեց էլի ու էլի։ Հսկան չէր հանգստանում, միայն թե Սիդորն էլ չէր հանձնվում՝ նա մեկ այստեղ էր խուսափում, մեկ այնտեղ խույս տալիս, մեկ վեր էր թռչում, մեկ էլ կլխկոնձի տալիս։ Դե հո հարյուր տարեկան պապիկ չէր, երիտասարդ էր ու աշխույժ։ Նրան մանկությունում միշտ կշտամբու էին իր աշխուժության համար, թե մի վայրկյան չի կարողանում մի վայրում նստել, այ թե այդ թերությունն իչպես իրեն պետք եկավ։ Այ այսպես էլ մի կողմից մյուսն էր թռչկոտում Սիդորը, նապաստակի պես, մինչև հսկան ինքը չհանձնվեց ու հոգնած նստեց գետնին։
- Համա թե աշխույժ ես, - հոգոց հանելով ասաց նա։ - Տեսքից կարծես ոչինչ, սակայն այնքան ճարպիկ ես։ Ողջ ուժերս քո վրա ծախսեցի։
- Կիմանաս, թե ինչ է նշանակում ինձ հետ գործ ունենալը, - քաջ արձագանքեց Սիդորը։
- Դե դու այդքան մի աքլորացիր՝ դեռ այս ճանապարհով պետք է վերադառնաս, եթե իհարկե դու վերադառնաս։ Ես նաև կարող եմ սպասել, ինչպես հասկանում ես, շտապելու տեղ չունեմ։ Լսիր, կարծես քարե եմ, բայց շոգ է։ Դեռ այդ խորամանկն էլ մի կողմից… Ասացի էլ իրեն թող ինձ ջուր բերեն։ Թող միայն այստեղ մտցնի իր վիշապի մռութը։
Դե ինչ, Սիդորն այժմ արդեն այլ ճանապարհ չուներ, քան շարունակել ճանապարհը դեպի նոր փորձություններ։
Գնում է, ու անընդհատ նոր նենգություն սպասում՝ որ ինչ-որ մեկը կգոռա, պատի մեջից դուրս կգա։ Իսկ այստեղ մեկ էլ հանկարծ իր առջևով մի աղջիկ վազ տվեց։ Նա նույնիսկ չհասցրեց հասկանալ թե որտեղից դուրս եկավ ու ուր վազեց։ Միգուցե աչքին երևաց։
- Ոչ, չի թվացել, - զրնգուն ձայն լսեց մեջքի ետևում։
Սիդորը շուռ եկավ ու տեսավ՝ իր առջև այնքան գեղեցիկ աղջիկ է կանգնած, որ հասարակ մարդն այդքան գեղեցիկ չի կարող լինել։ Համենայն դեպս իրեն, Սիդորին, այդպիսի գեղեցկուհիներ նույնիսկ երազում չեն հանդիպել։ Վերջինս կանգնել ու ծիծաղում է։ Իսկ Սիդորը, փոխանակ ավելորդ անգամ զգուշանա, նույնպես կանգնել ու ի պատասխան ժպտում է։
- Ապակու կտորնե՞ր ես տանում, - հարցնում է նա, ագահությամբ հայացք գցելով Սիդորի ձեռքի պարկին։
Սիդորն արդեն որերորդ անգամ համաձայնությամբ գլուխը թափ տվեց։
- Ապակու կտորներ, - երջանիկ ծափ տվեց աղջիկը։ - Որքան եմ ես կարոտել դրանց։ Սիրելիս, լավս, հարազատս, - աղաչեց նա, - խնդրում եմ քեզ, մարդ եղիր, նվիրիր ինձ մեկ ապակու կտոր, միայն մեկ։
Սիդորի դեմքի վրայից ժպիտը վայրկյանական անհետացավ, անհարգալի հրեց նա աղջկան ու որոշեց շարունակել ճանապարհը։
- Դե սպասիր, - բռնեց աղջիկը նրա ձեռքը։ - Սպասիր, խնդրում եմ, - ու քնքշորեն շոյեց նրա կուրծքը։ - Ինձ լսիր՝ ես այստեղ բոլորովին միայնակ եմ, տեղ չունեմ գնալու, ոչ ոքի պետք չեմ ես այնտեղ, մարդկանց մեջ, հասկանու՞մ ես։ Տեսնում ես իմ գեղեցկությունը, բայց բացի տանջանքներից այն ինձ չի բերել։ Ախր ինձ չեն սիրում՝ այլ իմ գեղեցկությունը։ Հեռացել եմ ես բոլորից։ Եվ հիմա այստեղ, մենության մեջ ես հալումաշ եմ լինում։ Իսկ նախկինում ես մի սիրած ապակու կտոր ունեի, որի հետ ես ինձ երջանիկ էի զգում, որի շնորհիվ ես ինքս ինձ նման էի։ Իսկ հիմա ի՞նչ։ Հիմա միայն այս խավարն է, միայն այս համատարած խավարը ու այլևս ոչինչ, - լաց եղավ նա։ - Սիրելիս, - սեղմվեց նա Սիդորին, - օգնիր ինձ։ Քո համար մեկ ապակու կտորը ի՞նչ։ Միայն մեկն ու դու ինձ կփրկես։
Բայց դե չդիմացավ Սիդորի սիրտը՝ հալվեց, լողաց, ծորաց, ու նա առանց երկար մտածելու բացեց պարկի բերանը։
- Մանուշակագույնը տուր ինձ, - աշխուժացավ աղջիկը, - եթե ափսոս չի, մանուշակագույնը։ Դա իմ գույնն է։
Վերցնելով ապակու կտորը, աղջիկը երջանկությունից սկսեց տեղում թռչկոտել ու թռնելով Սիդորի գիրկը, սկսեց բուռն համբուրել նրա շուրթերը։ Սիդորը իհարկե կարող էր հեռանցնել նրան, միայն թե սթափ ուղեղով մեկն է դա ի վիճակի անել։ Միայն թե զգում է նա, որ իր շուրթերն այրվում են, կարծես բոցով վառված լինեն։ Սարսափած փորձեց իրենից հեռացնել աղջկան, բայց դե շատ ուժեղ էր նա ու ամուր պահել էր իրեն իր գրկում։ Ու տեսավ Սիդորը, որ նրա շուրթերը սկսեցին կարծես թե սերտաճել իր շուրթերի հետ։ Կրկին փորձեց դուրս պրծնել նա աղջկա գրկից, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ նա աղջկան ոտքով հարվածեց՝ աղջիկը նույնիսկ աչքը չթարթեց։ Հուսահատ, այդ ժամանակ նա բռնեց նրա հյուսից, ու մազերի մի փունջ պոկեց, իսկ աղջիկն ի պատասխան նույնիսկ չցնցվեց։ Միայն թե տեսավ Սիդորը, որ պոկած մազերով, գեղեցկուհու դեմքը կարծես ավելի տարեց դարձավ։ Կրկին նա մի քանի մազ պոկեց, նորից ու նորից, և իրոք՝ վերջինիս դեմքը ծածկվեց կնճիռների ցանցով։ Վերջին ճիգերով քաշեց նա հյուսից, եվ նույն պահին աղջիկը սարսափով ընկրկեց նրանից, բայց դե ամուր էր Սիդորի ձեռքը՝ այդքան հեշտ չես հեռանա նրանից։ Եվ աղաչեց այդ ժամանակ աղջիկը՝
- Մի կործանիր ինձ, խնդրում եմ։ Գնա ուր աչքերդ են կտրում։ Ձեռք չեմ տա ես քեզ այլևս։
Միայն թե երևում է, հոգնել էր Սիդորը այդ խաբեություններից՝ կարեկցում ես, իսկ հետո քեզ էլ փորձում են կործանել։ Այդ պատճառով էլ առանց ափսոսանքի պոկեց նա հյուսը խորամանկ գայթակղողի, և նույն պահին աղջիկը վերածվեց զառամյալ պառավի ու փոշի դարձավ։
Գնում է Սիդորն ու աշխարհում ինչով հնարավոր է ինքն իրեն հայհոյում, թե եթե նույնիսկ խելք չունես՝ հաշվիր, հաշմանդամ։ Երկու անգամ նույն հնարքներին հավատալ։ Ու ոչ մի բան էլ չի սովորում ախր։ Կարեկցում է նա ում պատահի։ «Ոչ ոք այլևս իմ կարեկցանքը չի տեսնի», - որոշեց Սիդորը։
Իսկ այդ ընթացքում քարանձավի խավարը խտանում էր։ Այլևս շոշափելով էր հնարավոր առաջ շարժվել։ Գլխավերևում կախված էին քարի ապառաժներ, իսկ թունելը, որով ստիպված էր գնալ, ավելի ու ավելի էր նեղանում։ Եվ տեսնում է Սիդորը, որ իր ճանապարհը խոչընդոտում է ինչ-որ մեկի ուրվագիծը։ Կրկին փորձություն։ Սակայն ուշադիր նայելով նա տեսավ անցումի վրա նստած ցածրահասակ մի ծերունու, գիրքը ձեռքին։ Նստել է իր համար ու չի շարժվում։
- Էյ, - գոռաց նրան Սիդորը։ - Կենդանի՞ ես։
- Կենդանի եմ, - առանց գլուխը շրջելու արձագանքեց ծերունին։
- Կարո՞ղ եմ ինչ-որ կերպ կողքովդ անցնել։
- Այո, անցիր, ո՞վ է քեզ խանգարում։
- Բայց դու քեզանով ողջ անցումը փակում ես, ինչպես ես կանցնեմ՝ գլխիդ վրայով հո չեմ անցնելու, ազնիվ խոսք։ Միգուցե ճանապարհ զիջե՞ս։
- Կզիջեմ, - նույն կերպով, առանց շարժվելու, անգույն պատասխանեց ծերունին։ - Միայն ասա, թե որ կողմ ես քաշվեմ։
- Իսկ դու ինքդ չես տեսնու՞մ, - զարմացավ Սիդորը։
- Այս խավարի մեջ առանց թանկարժեք ապակու կտորի ոչինչ չես տեսնի։
- Իսկ ինչպե՞ս ես դու այդ դեպքում կարդում։
- Իսկ ես չեմ էլ կարդում, ես ուղղակի նստած եմ ու հիշողությունով հիշում եմ, թե ինչ է այստեղ գրված՝ ելի ինչ-որ զբաղմունք է։ Իսկ ընդհանրապես, ի՞նչ է հնարավոր այստեղ տեսնել, երբ այստեղ այսքան մութ է։
- Ինչ ճիշտ է՝ ճիշտ է, այնքան մութ է, որ ուզում ես աչքերդ հանի։ Բայց ապակու կտոր ես քեզ չեմ տա, - չմոռացավ իր խոստումի մասին Սիդորը։ - Մի էլ խնդրի։
- Իսկ ես չէի էլ պատրաստվում։ Դե ուրեմն ասա, թե ո՞ր կողմ շարժվեմ։ Քո աչքերը իմից ուժեղ են՝ դու գոնե ինչ-որ բան տարբերակում ես։
- Մի փոքր ձախ կողմ շարժվիր, իսկ ես մի կերպ կխցկվեմ։
Ծերունին լուռ ենթարկվեց։ Եվ Սիդորը, իրենից գոհ, որ ամեն ինչ այդքան հեշտ լուծվեց, շարունակեց իր ճանապարհը, բայց կասկածը կանգնեցրեց նրան՝ ինչպե՞ս թողնի ծերունուն մթության մեջ։
- Լսիր, - դիմեց նրան Սիդորը, - ես ուրախությամբ քեզ կօգնեի, միայն թե դժբախտությունը նրանում է, որ երկու անգամ արդեն ինձ խաբել են, հիմա արդեն ոչ ոքի չեմ հավատում։
- Իսկ դու հավանաբար քարեգլխի՞ն ես ապակու կտորներ տվել։ Ու այն անառակի հե՞տ ես հանդիպել։ Գտել եմ ում լսես։ Մեկի գլխում դատարկ է, իսկ մյուսինի մեջ՝ անառակություն։ Ահա թե ինչու է այդպես դուրս եկել։ Եվ ես արդեն չեմ էլ խնդրում քեզ որևէ բան՝ գնա ուր գնում էիր։
- Դե ոչ, չեմ կարող ես այսպես, - հակաճառեց Սիդորը։ - Ես ինչ է, կաթից այրված, ջրի վրա պետք է փչեմ։ Թող այդպես լինի՝ ասա, թե ինչ ապակու կտոր քեզ տամ։
- Դե եթե այդպես է, բարի մարդ, դեղինները տուր։ Իմն են այդ ապակու կտորները, դեղինները։
Եվ նույն այդ պահին, որ ծերունին նայեց այդ ապակու կտորներին, նա սկսեց իր գիրքը կարդալ ու այնքան արագ, որ Սիդորի գլուխը այդ շուտասելուկից պտտվեց։ Վայր նետեց նա պարկն ու երկու ձեռքով գլուխը բռնեց ու զգում է՝ գիտակցությունը կորցնում է իսկ ականջներում տարօրինակ գվվոց է, այդ գվվոցը ծերունու ձայնով է ընդհատվում, բառերով խելքահան է անում՝ մի փոքր էլ, ու էլ չի դիմանա Սիդորը։ Եվ ուզում է գոռալ, որ ծերունին լռի, բայց չի կարողանում։ Իրեն չենթարկվող ձեռքերով նա այդ ժամանակ արագ փակեց իր ականջները ու նույն վայրկյանին հանգստացավ։ նայում է, իսկ ծերունին իր գիրքը քրքրել է, թերթերը պոկել, նրանց վրա փչում է ու դրանք երամներով վրա են հասնում Սիդորի վրա, կտրատելով նրա ձեռքերն ու դեմքը։ Ու դրանցից չես էլ թաքնվի, չես էլ կարող պաշտպանվել՝ ձեռքերով պետք է ականջները փակ պահել, որպեսզի տհաճ ծերունին իր ձայնով իրեն չկործանի։ Ի՞նչ անի։ Այստեղ կպտտվես, այնտեղ կխուսափես, բայց դե սա հսկայի հետ պայքարելը չի, այլ թեթև էջերի հետ, որոնք սուր եզրեր ունեն ու անմիջապես մարմինդ կտրում են։ Բան չմնաց անելու Սիդորին, քան թոքերը օդ հավաքի ու ամբողջ ուժով փչի այդ էջերի վրա։ Ու այնքան լավ դա նրա մոտ ստացվեց, - ամեն դեպքում երիտասարդությունը՝ երիտասարդություն է մնում, ծերունու մոտ այդքան ոգի չկա, - որ այդ էջերը ուղիղ թռան իր տիրոջ մոտ ու կործանեցին նրան։
Շունչ քաշեց հոգնած Սիդորը, դեմքից արյունը մաքրեց, բարձրացրեց պարկն ու շարունակեց իր ճանապարհը։ Գնում է ու առաջվանից ավելի վատ իրեն անիծում, քանի որ նույնիսկ մեկ անգամ մարդ չի ուզում հիմար լինի, իսկ այստեղ արդեն երրորդ անգամ նրան այդպիսի պատիվ վիճակվեց։
Այնքան նա ինքն իր վրա բարկացավ, որ նստեց հողին ու էլ չի ուզում ոչ մի տեղ գնալ։ «Ատված այդ փորձությունների հետ, - մտորում է նա այսպես, - ու՞մ են դրանք պետք։ Ախր նա կյանք ուներ, որ ոչ մեկի կյանքից վատը չէր։ Ինչ արած թե իր այծը բնավորություն ուներ ու կոտոշահարում էր, ինչ արած, որ ալարում էր տանից փոշին մաքրել։ Մի՞թե արժեր դրա համար ճանապարհվել այս խավարը, այս անիծված քարանձավը։ Ու ի՞նչ նպատակով՝ որ ավելորդ անգամ հասկանա, որ հիմարի մե՞կն է»։
Ու լսում է Սիդորը ինչ-որ մեկի զգուշավոր քայլերի ձայնը, ու առջևում լամպի լույս է երևում՝ նորից մի ինչ-որ փորձություն է, կրկին ինչ-որ մեկը կսկսի կյանքից բողոքել, իսկ հետո աշխարհիս երեսից իրեն վերացնել։ Նրան մոտեցավ մի լայնաթիկունք տղամարդ՝ ինքը այնքան էլ բարձրահասակ չէր, բայց ձեռքերն ամուր էին, չարչարված, այսպիսինը մեկ հարվածով կպառկեցնի։ Նա ժեստով Սիդորին իր հետևից կանչեց, դե վերջինս էլ գնաց, միևնույն է այլ տարբերակ չուներ։ Եվ բերեց այդ տղամարդը նրան մի վայր, որտեղ նեղ ճեղքերի խորքում աղմուկով կրակ էր եռ գալիս, քարանձավը լցնելով արնագույն լույսով ու միաձայն գվվոցով, իսկ այրող շոգը, յուրաքանչյուր շունչի հետ այորւմ էր թոքերը։
- Ապակու կտորները բերե՞լ ես։ Այստեղ բոլո՞րն են, - խիստ հարցեց նա Սիդորին։
- Ոչ։ Հինգը չի հերիքում, - ազնվորեն խոստովանեց նա։
- Բաժանե՞լ ես, նշանակում է։
Սիդորը մեղավոր աչքերն իջեցրեց։
- Բաժանել եմ։ Չանցա ես փորձությունը, այո՞։
Տղամարդը միայն ի պատասխան քմծիծաղ տվեց՝
- Դա դեռ հայտնի չէ՝ անցել ես, թե չես անցել։ Իսկ այ որ ազնիվ ես՝ հաճելի է, չեմ թաքցնի։ Դու կարող էիր նաև չխոստովանել նրանում, որ բոլոր ապակու կտորները չես հասցրել՝ ախր ես չգիտեմ թե քանիսն են եղել։
- Իսկ ի՞նչ ապակու կտորներ են սրանք։
- Օ, - դավադրաբար պատասխանեց տղամարդը, - դրանք հայելու բեկորներ են։ Հին ժամանակներում, ինքը՝ արևն է ստեղծել այդ հայելին, որպեսզի իրեն տեսնի դրա արտացոլման մեջ՝ ահռելի է նա թե փոքր, վառ է նա լուսավորում թե ինչ-որ բանն իր լույսը ծածկում է։ Սակայն հենց այս աշխարհում հայտնվեց հայելին, կյանքը վերացավ՝ արևը անընդհատ ուզում էր իրեն ավելի մոտիկից տեսնել, ու այդ պատճառով նրանից արձակված շոգը անտանելի էր։ Հոգնեցին մարդիկ այդպես ապրել։ Եվ հայտնվեց մի շատ ուժեղ մարդ, ով կոտրեց այդ հայելին։ Գույնզգույն բեկորները տարբեր ծայրեր թռան, տարբեր կողմեր ընկան։ Բայց հասարակ բեկորներ չէին դրանք, այլ թանկարժեք ապակու կտորներ, որոնց միջով նայելով կարելի է տեսնել քո մեջ թաքնվածը, թե ինչով է հարուստ քո հոգին։ Իսկ այ լավ է դա թե վատ, հասկանալի բան է, դա կախված է մարդուց։ Օգնում են այդ ապակու կտորները հասկանալ, թե իրականում ինչպիսին է ուզում մարդը լինել։ Այնպես որ դա անգին ընծա է։
- Այ քեզ ընծա, - հակաճառեց Սիդորը։ - Տեսել եմ ես թե ինչպես է այդ ընծան որոշ մարդկանց վրա ազդում՝ այդպիսի ընծայվածների ոսկորները հետո չի լինում հավաքել։
- Հա, դու այդ երեքի մասին ես ասու՞մ, - ծիծաղեց տղամարդը։ - Դե դա քո բացթողումն է։ Նրանք ախր քեզանից խնդրել են այն ապակու կտորները, որոնք իրենց կօգնեն քեզ հաղթել։ Այլապես ինչու՞ պետք է այստեղ, այս խուլ քարանձավում նստեին։ Դա ախր փորձություններ են։ Դու չես մտածում, Սիդոր, այլ ենթարկվում ես նրան, որ տեսնում ես կամ քեզ պատմում են։ Այդ պատճառով էլ այդպիսի փորձանք քո ապակե կտորների հետ տեղի ունեցավ՝ չգիտես դու քեզ ու այդ ամբողջ ընթացքում չուզեցար քեզ ճանաչել։
- Իսկ քո՞ ինչին են պետք այդ ապակու կտորները, - հետաքրքրվեց Սիդորը։ - Հայելի՞ն ես ուզում վերականգնել։
- Ահա, - իրենից գոհ խոսեց տղամարդը, - դու արդեն սկսում ես մտածել, հետաքրքրվել, այլ ոչ թե միայն ցանկություններով ապրել՝ նայել ապակու կտորի ետևից քո համար ու մնացած ամեն բանի վրա թքած ունենալ։ Իսկ հավաքում եմ ես այդ բեկորները, որպեսզի ոչ թե հայելին վերականգնեմ, այլ մի ուրիշ բան։ Ինքդ տես։
Մոտեցրեց նա Սիդորին՝ քարե պատին, ամբողջ ուժով հրեց այն, վերջինս տեղի տվեց։ Եվ տեսավ Սիդորը, որ իր առջև կանգնած է մինչև կեսը հավաքած մարդանման մի հսկա՝ նրա մի ձեռքը կա, գլխի մի մասը, մարմնի կեսը, ու այդ ամենը վարպետորեն դասավորված է գույնզգույն ապակե բեկորներից։
Սիդորը պապանձվեց այն բանից, թե ինչ տեսավ՝ այն դյութիչ գեղեցիկ էր ու միաժամանակ վախ էր ներշնչում։
- Այսպիսի մա՞րդ եք ուզում ստեղծել, - աչքերին չէր հավատում նա։ - Բայց ինչու՞։ Դա ախր մի ինչ-որ հրեշ կլինի։
- Բոլորովին ոչ, - փակելով պատը պատասխանեց տղամարդը։ - Կստեղծեմ ես այնպիսի մարդ, որի յուրաքանչյուր բեկորում կպահպանվի իմացություն իր իրական նշանակությունների մասին, և բազմաթիվ ճանապարհները կդառնան նրա ճանապարհ։ Մարդը երբ ինքն իրեն հասկանում է, իր կյանքում մի բան է ընտրում ու հետևում է իր ընտրած ճանապարհին։ Իսկ իմ ստեղծագործությունը, իր մեջ կթաքցնի մարդու բոլոր հնարավոր ճանապարհները։
- Ինչ-որ առանձնահատուկ հավատս չի գալիս, - կասկածեց Սիդորը։
- Չես հավատում, դա քո իրավունքն է՝ վերջապես դու սկսեցիր չհավատալ նրան, ինչ ասում են։ Ժամանակը ցույց կտա։ Իսկ հիմա վիշապը գործ ունի անելու, նա մարդկանց չի ուտում, - ժպտաց տղամարդը, - վիշապներն ախր անկուշտ են։ Նրանք բոլորից լավ են բեկորներ հավաքում, զգում են դրանց։ Բայց մենք այստեղ ենք, որ միասին հասկանանք թե քեզ հետ ինչ ենք անում։ Հանիր ապակու բեկորները, որոնց դու բերել ես այս ամբողջ ճանապարհը ու նայիր դրանցից յուրաքանչյուրի միջով։ Ու եթե բախտդ բերի, կգտնես այդ բոլոր գույնզգույն բեկորների միջից քոնը։ Իսկ եթե բախտդ չբերի, - ձեռքերը տարածեց տղամարդը, - դե ստիպված կլինես ևս մեկ անգամ վիշապի մոտ գնալ ու ամբողջ ճանապարհը, վերջից սկիզբ անցնել, բայց արդեն այլ փորձություններով, եթե իհարկե կուզենաս։
- Ոչ, հազիվ թե ուզեմ, - կուչ եկավ այդ մտքից Սիդորը։
Նա գետնին նստեց ու սկսեց հատ առ հատ ապակու բեկորները հանել պարկից։ Նայեց նա կարմիր բեկորի միջով և նրա երակներում եռաց ռազմական արյունւը, ու այնպես, որ ցավից ողջ մարմինը կծկվեց՝ արագ մի կողմ դրեց նա այն։ Նայեց կանաչից ու արկածների ձգտում զգաց, միայն թե ուսերում ու ծնկներում տհաճ նվվաց՝ մի կողմ դրեց Սիդորը նաև այս ապակու կտորը։ Տհաճությամբ թքեց նա՝ ախր նա կրկին չի մտածում։ Ախր նա ուներ սիրած ապակու բեկոր՝ սպիտակ կաթի պես։ Մյուսները ինչ՝ դրանք իրեն մեկ ուղղակի ուրախ էին դարձնում, մեկ ուղղակի բարի ու հնազանդ։ Իսկ այ սպիտակ ապակու բեկորը միշտ իր սիրտը ոգևորությունով ու ուրախությունով էր լցնում, քանի որ լույս էր տեսնում Սիդորը այդ ժամանակ ամենուր ու ամեն բանի մեջ։ Նույնիսկ համատարած խավարի մեջ էր նա այդ լույսի ճառագայթը տեսնում, որն իր հետևից էր նրան ձգում ու ամեն տխուր ու դատարկ բան դարձնում էր այնքան ցանկալի ու ձգող։ «Միայն թե այն այստեղ լինի», - հուզված, չորացած շրթունքները լիզեց նա։ Եվ, օ հրաշք, այն գտնվեց։ Վիշապը պարզվեց, որ ճիշտ էր՝ հաջողությունը Սիդորին չխանգարեց և այն վերջինիս հետ էր։ Նայեց Սիդորը այդ սպիտակ ապակու բեկորի ետևից և լույս տեսավ, ու այնպիսի, որ իր ճառագայթներով, հարյուրավոր աստղերով էր սփռված։ Ու ուրախացավ Սիդորը, որ գտավ իր ճանապարհը, քանի որ հենց այդ էլ նա միշտ ցանկանում էր՝ լույս տեսնել նույնիսկ այնտեղ, որտեղ այն կարծես թե չկա։ Եվ մի կողմ դնելով նա այդ ապակու բեկորը հասկացավ, որ բոլորովին էլ պետք չի իրեն դա, որովհետև լույսը նա տեսնում է նաև այնպես, առանց բեկորի օգնության՝ այդ լույսը նրա մեջ գիտությունով մնաց։ Ինչ էին նրա համար այն, նախկին բեկորները՝ ուղղակի զվարճանք, իսկ ամեն բան խելքով է պետք անել, ամեն բանի գիտելիքներով մոտենալ։ Այ ինչքան ճանապարհ նա ստիպված եղավ անցնել, որ հասկանա ու բացահայտի իր նշանակությունը։
Շնորհակալություն հայտնեց նա ամեն ինչի համար տղամարդուն, խոնարհվեց նրան ու հետ գնաց։ Իսկ երբ ելքին հասավ, ու քարե հսկային հեռվից տեսավ, անմիջապես լույսի ճառագայթն էլ տեսավ, որը նրան ուրիշ կողմից ելքը ցույց տվեց։
Այ այսպիսի մարդ էլ վերադարձավ Սիդորը իր հարազատ գյուղ։ Մարդիկ կրկին նրան տարակուսական հայացքներով էին ուղեկցում, քանի որ նման չէր այս Սիդորը նախկինին՝ սա կարծես ավելի բարձրահասակ էր, միգուցե այն պատճառով, որ այլևս չէր կորանում, և թիկնեղ ու կարծես ավելի տարեց էր։ Ու այլևս մռայլ փնթփնթան չէր, բայց նաև ամեն բանի վրա ուրախացող հիմար չէր։
Իր տունը նա մաքրեց այնպես, որ այն փայլեց։ Սարդերին, ճիշտ է, թողեց, բայց դե դա իր իրավունքն էր։ Իսկ այծը հանդատվեց հենց առաջին կթելուց հետո։
Այդպես էլ ապրում էր Սիդորը ինքն իր հետ հաշտ։ Իսկ մարդիկ դեպի նա ինքները սկսեցին ձգվել։ Եկան նաև նրանք, ովքեր ժամանակին նրան ծեծել էին՝ նա չներեց, բայց նաև նեղացածություն չպահեց նրանց վրա՝ մոռացավ նրանց մասին ու վերջ։ Իսկ շատերին նա միևնույն է օգնում էր։ Մարդիկ զարմանում էին նրա՝ ամենաբարդ գժտություններից ելք գտնելու ընդունակության վրա։
- Եվ ինչպե՞ս ես դու դա անում, - հարցուփորձ էին անում նրանք։
- Ես տեսնում եմ, թե որտեղից է ճառագում լույսը, - պատասխանում էր Սիդորը, իմանալով, որ իրեն չեն հասկանա։
ԱՎԱ ԱՐԴՈ