Երկար, լայն գետով, որը փայլում է իր կապույտ ջրերով երկու ափերի միջև, ափից՝ ափ է լողում, օրեցօր մի սովորական նավավար, Շումի անունով։
Վարում է նա իր նավը և գիշերը, և ցերեկը, մի՝ Թայխու ափից, մյուսը՝ Գուխու ափ, տեղափոխելով մարդկանց իրենց անհետաձգելի գործերն անելու։
Տարիքն էլ նավավար Շումիի անհնար էր հաշվել – շատ տարիներ էր ապրում։
Եվ բոլոր այդ երկար տարիների ընթացքում Շումին միայն իր նավակը գիտեր հին ու գետը խաղաղ։
- Եվ ինչպե՞ս ես դու, նավավար, քո կյանքը ապրել, - մի անգամ հարցրեց նրան մի ուրիշ ծերունի, ում Շումին տեղափոխում էր դիմացի ափը։ - Ի՞նչ ես դու տեսել բացի կիսափտած քո նավակից և այս խաղաղ գետից։ Ախր Դու քո կյանքի ընթացքում նույնիսկ ափին չես եղել երբեք, որտեղ մեզ տեղափոխում ես։ Մի՞թե սաշ կյանք է։
- Չգիտեմ, - ուսերը թոթվեց Շումին։ - Միգուցե և բոլորովին էլ կյանք չէ, այլ շփացում է միայն, սակայն ճմարտություն է, որ ես չեմ տեսել թե ինչ կա այդ երկու ափերին։ Ամբողջ կյանքս ես ապրել եմ իմ հին ու բարի նավակում այս գետով։ Ես գիտեմ այս գետը իմ հինգ մատի պես։ Օրինակ, գիտեմ, որ ես այստեղից, մի փոքր աջ նավակը կպտտի մի սարսափելի ջրապտույտի մեջ և բոլորս վայրկյանական կմահանանք։ Այդ միայն տեսքից է այս գետը հանդարտ ու խաղաղ թվում, իսկ իրականում նրա բնավորությունը վայրի է, գազանների բնավորության նման, որոնք ապրում են Թայխու կղզու խիտ անտառներում։ Շատ առասպելներ եմ ես այդ գազանների մասին լսել։ Շատ առասպելներ են պատմում նաև այս գետի մասին, որով լողում ենք։ Հնում ասում էին, թե այս գետը երբեմնի անվանվել է Թոյ-թոյ, ինչ նշանակում է «ջրային սատանայի նենգ հոգի»։ Շատ նավավարների են կործանել այս գետի վայրի ջրերը, իսկ ես, այ առ այսօր կենդանի եմ, քանի որ լեզու եմ գտել իմ գետի հետ։
Եվ եթե տեսնեք դուք այս գետը վաղ լուսաբացին, կամ ուշ մայրամուտին՝ նրա թափանցիկ ջրերում արտացոլվում են վարդագույն ամպերը, գույնզգույն աստղերն են այնտեղ լողանում։ Վաղ առավոտից մինչև գիշեչ ես լողում եմ և լողում իմ նավակով այս կախարդական գետի գրերով, փշրելով թիերով փափկամազ ամպերը, արևն ու աստղերը ձեռքերով բռնելով։ Ես իմ ամբողջ կյանքն եմ տվել այս գետին։ Ուսումնասիրել եմ նրան, ընտելացրել ոչ իմ համար, այլ քո նմանների, որ դուք, օրեցօր կարողանաք հանգիստ անցնեք նրա ընտելացված ջրերով, մի ափից մյուսը։ Ես գիտեմ իմ գետը, իսկ արդյո՞ք դուք նույնքան լավ գիտեք նրա ափերը, որտեղ օր օրի կառանվում եք։
Ոչինչ չպատասխանեց ծերունին Շումիին, այլ միայն ամոթով աչքերը իջեցրեց։ Եվ ի՞նչ կարող էր նա ասել իմաստուն նավավարին, ով իր երկար կյանքի ընթացքում կարողացել էր ուսումնասիրել գետն այնպես, ինչպես ծերունին չի կարողանա ուսումնասիրել այդ գետի երկու ափերը։
ԱՎԱ ԱՐԴՈ
