ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՀՐԵ ՍՈւՐԸ

Ապրում էր աշխարհիս երեսին մի մեծ հերոս, Թեմիր-Խան անունով։ Հերոսի մեծությունը նրանում էր, որ մի անսովոր սուր ուներ – հրե սուր։ Ոչ-ոք չէր կարող դիմակայել այդ սրի ուժին։ Անհաղթելի էր Թեմիր-Խանը և նրա փառքի մասին խոսում էին աշխարհիս երեսին ամենուր։ Թեմիր-Խանը իր փառքը վայելում էր և դրա մասին ավելորդ անգամ հիշեցնել էլ չէր մոռանում։

- Տես, հերոս, - զգուշացնում էին իմաստունները, - կգտնվի քո ուժի դիմաց մի ուրիշ ուժ, որին չես կարողանա հաղթել քո հրե սրով։

Այդ խոսքերին ի պատասխան Թեմիր-Խանը ժպտում էր և ասում՝

- Ոչ-ոք չի կարող իր ուժով ինձ հետ համեմատվել և իմ հրե սրով ես անհաղթելի եմ։

Շատ թե քիչ տարիներ անցան, և հերոսը ստիպված էր անցնել բարձր սարերով։ Իսկ այդ սարերում կրակե հրեշն էր ապրում։ ԵՐբ տեսավ Թեմիր-Խանը այդ հրեշին, քար կտրեց՝ նախկինում այդպիսի հակառակորդի հետ չէր էլ հանդիպել։ Դուրս քաշեց պատյանից Թեմիր-Խանը իր հրե սուրը, բարձրացրեց որ հարվածի հրեշին, իսկ հրեշը միայն ի պատասխան բարձրաձայն ծիծաղեց՝

- Հնարավոր չի հերոս, կրակին՝ հրով հաղթել։

Երկար կռվեց հրեշի հետ Թեմիր-Խանը, սակայն նրա սուրը իրականում էլ անօգուտ եղավ։ Վերջ ի վերջո, կրակե հրեշը այրեց մեծ հերոսին։

Իսկ իմաստունները, դա իմանալով ասոեցին, որ անհնար է ամբողջ կյանքում մի արվեստի տիրապետել՝ վաղ թե ուշ յուրաքանչյուրը կհանդիպի իր ուժին հավասար ուժի և հաղթել այդ ուժին կկարողանա միայն նա, ով նաև այլ ուժերի է տիրապետում։

ԱՎԱ ԱՐԴՈ