Հարց՝
Հարգելի Միհրդատ Ռոստոմովիչ։
Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ այն իրավիճակում, որը ստացվել է իմ որդու հետ՝ 7 տարեկան։
Մենք բաժանվել ենք ամուսնուցս, ում հետ ապրել ենք 13 տարի, մեկ և կես տարի առաջ։ Նա մնաց Y քաղաքում, որտեղ մենք առաջ ապրում էինք, իսկ մենք, որդուս հետ տեղափոխվեցինք Z քաղաք։
Այնտեղ, որտեղ տեղափոխվել էին ծնողներս 8 տարի առաջ։ Այն ժամանակ նա 5 տարեկան էր։
Իմ կարծիքով բաժանությունը ցավոտ չանցավ որդուս համար։ Ես փորձում էի նրա հետ ավելի շատ ժամանակ անց կացնել, ինչ որ բան սոսնձել, կամ շինել։ Աշխատանքային գրաֆիկս՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, ստիպում էր ինձ նրան համարյա առաջինը բերել մանկապարտեզ, իսկ վերցնել ամենավերջինը՝ երբեմն դաստիարակները բերում էին մետրոի մոտ։ Ապրում ենք մենակ, պայմանները լավն են, քույրս ապրում է հարևան շենքում, նա ընկերություն է անում քրոջս երեխաների հետ՝ 14 և 8 տարեկան։ Ընկերություն է անում նաև հարևան տղաների հետ։ Տատիկը և պապիկը գալիս են միայն հանգստյան օրերին՝ շաբաթ երեկոյան ուշ։ Նրանք էլ են աշխատում։ Այս տարի դպրոց գնացինք... Առաջին օրվանից սկսեցին կռիվները։ Սկզբից առաջնորդությունն էին պարզում՝ ըստ ուսուցչի խոսքերի, հիմա ամեն ինչ բաժանած է, իր մրցակիցը (տղան կարատե է պարապում) իր բանդան ունի (ուսուցչի խոսքերն են), իմ տղան ուրշների հետ է խաղում՝ հիմնականում կոնստրուկտորներ և այլն։ Նրան այլևս չի նեղացնում։ Նա էլ սրան՝ ասում են ձեռք չի տալիս, չի ծեծում։ Բայց նա բանդայի անդամներից մեկին ծեծել է մինչև կապտուկները (ինքը ասում է, որ ձեռք չի տվել), աղջիկներին է ծեծում։ Նա դասարանում ամենա բոյովն է։ Մեծ թենիսով և լողով է զբաղվում։ Մանկապարտեզում (դեռ Ուլյանովսկում) նույնպես կռվում էր, մինչև 4 տարեկանը։ Հետո հայրը նրա հետ շատ լուրջ խոսեց՝ դադարեց։ Ընդհանրապես դադարեց։ Իսկ հիմա՝ նորից։ Ես էլ խոսել եմ... Ծեծել եմ, ինչը երբեք չէի արել։ Հիմա ինքս էլ չգիտեմ թե ինչ անեմ։ Հոր հետ հեռախոսով խոսում է պրակտիկորեն ամեն օր։ Արձակուրդները նրա մոտ է անց կացնում (այնտեղ նոր ընտանիք է, և երեխա առաջին ամուսնությունից)։ Հայրը գալիս է համարյա ամեն ամիս և նրան շատ նվերներ է բերում։
Ես հանդիպում եմ մի տղամարդու հետ։ Շաբաթվա մեջ մեկ օր նա գալիս է մեր տուն գիշերելու։ Տղաս նրա հետ շատ լավ խաղում է, բայց ինձ խանդում է նրա նկատմամբ՝ մի գրկի... Մի համբուրի... Նկատել եմ, որ ավելի հաճախ ծեծում է երեխաներին իմ ծանոթի գալուց հետո։ Դասարանի ծնողները արդեն ասել են, որ եթե այսպես շարունակվի, դիմում կգրեն, որ իմ երեխային դասարանից և դպրոցից հեռացնեն, իսկ մայրերից մեկը ասեց, որ դատաբժշկի կդիմի կապտուկների և տրավմաների կապակցությամբ, և հաշվառման կկագնեցնի իմ երեխային միլիցիայի մանկական սենյակում։ Ես չգիտեմ թե ինչ անեմ նրա հետ։ Տանը նա ուղղակի հրեշտակ է։ մարզիչները նույնպես երբեք չեն բողոքում։ Սովորում է լավ, տնային աշխատանքները անում է ինքնուրույն։
Նկարում է հիմնականում ռոբոտների շատ զենքերով՝ գլխի վրա, ձեռքերում, ոտքերի վրա, մարմնի վրա։
Օգնեք ինձ խնդրում եմ։
Պատասխան՝
Հարգելի X։
Ձեր նամակից ես եզրակացնում եմ, որ Ձեր որդին լիարժեք նորմալ, հոյակապ երեխա է։ Ես կարծում եմ, որ նրա հետ արժե խոսել, սակայն ոչ Դուք, այլ լավ կլինի, որ Հայրը։ Սկզբից փորձեք նրան ներկայացնել Ձեր և նրա հոր լավ մարդկային հարաբերությունները այնպես, որ նա հասկանա, որ Դուք նրա դաստիարակության հարցում ընկերներ եք, և համամիտ։ Հետո արդեն, թող հայրը զրուցի նրա հետ։ Այստեղ խնդիրը նաև դպրոցինն է, քանի որ ինձ դուր չեկավ նրանց լոյալ մոտեցումը այս հարցերին։ Կարծում եմ, որ նրանք իրենց իներտությամբ խրախուսում են երեխաների նման պահելաձևը։ Հա մոռացա ասել՝ քանի որ Ձեր նախկին ամուսինը արդեն ունի ընտանիք, ապա ինձ թվում է, որ նա դեմ չէ Ձեր կապերին, և անհրաժեշտ է երեխայի մոտ ցույց տալ այդ դրական վերաբերմունքը Ձեր ընկերոջ նկատմամբ։ Կարծում եմ, որ Ձեր ընկերոջ գիշերելները նույնպես անհրաժեշտ կլինի մի որոշ ժամանակով դադարեցնել։ Հիշեք՝ նա տղամարդ է, և պաշտպանում է իր հոր իրավունքները, և ինչպես յուրաքանչյուր որդի, խանդում է, չպատկերացնելով Ձեր կողքին այլ տղամարդ բացի հորից։ Հոր ամուսնությունը այստեղ դեր չի կատարում։ Մենք գիտենք հոգեբանության մեջ եղած Էդիպի բարդույթը, որը վերաբերվում է սեփական հորը։ Եթե երեխան կարող է մորը խանդել սեփական հոր նկատմամբ, ապա ինչու Ձեր երեխան չի կարող խանդել Ձեզ մի օտար տղամարդու նկատմամբ (Երկար չպատմելու համար վերցրեք և կարդացեք Էդիպի լեգենդը՝ «Հին Հունաստանի լեգենդներ և առասպելներ»)։ Ես համոզված եմ, որ Դուք նրբազգաց, լավ մայր եք, և կկարողանաք նրբորեն լուծել այս խնդիրը։ Երբեք մի փորձեք խնդիրը լուծել բռնի ուժով։ Դա ոչնչի չի բերի, այլ կբերի ավելի վատ ու ագրեսիվ արտահայտումների, միևնույն ժամանակ Դուք Ձեր երեխայի մեջ նոր բարդույթ կձևավորեք։
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: