Հարց՝
Բարի օր: Իմ անունը X է, ես 20 տարեկան եմ: Ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ, ապրում եմ ծնողներիս հետ: Ինձ տարբեր ձևի եմ վերաբերվում՝ երբեմն հպարտանում եմ ինձնով, երբեմն հայհոյում եմ ինձ, հասկանալով, որ կարող էի ավելի ճիշտ վարվել: Ես զգացմունքային մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ բավականին հանգիստ ինձ դրսևորել: Հեշտությամբ գնում եմ շփման, բայց ոչ կոնֆլիկտի:
Միշտ ցանկանում եմ հասկանալ և ընդունել դիմացինիս տեսակետը, մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպիսին նրանք կան, սակայն ատում եմ էգոիստներին:
Շատ ընկերներ և լավ ծանոթներ ունեմ: Շատերը ինձ ընկալում են որպես բարի և հասնող մարդ, որը միշտ կօգնի, կլսի և կսատարի: Հենց այս բանի համար էլ ինձ գնահատում են և վստահում: Ահա և կարճ իմ մասին:
Ինչ վերաբերվում է իմ խնդրին՝ արդեն մեկ և կես տարի է հանդիպում եմ մի դրական և հեռանկարային երիտասարդի հետ, որը դուր է գալիս ինչպես իմ ծնողներին, այնպես էլ իմ ընկերներին՝ ես էլ նրա: Նա 23 տարեկան է: Նա ինձ շատ է սիրում, ամեն ինչ անում է ինձ համար, ներում է իմ կապրիզները և իսթերիկաները, ընդհանրապես ամեն ինչ, միայն թե մնամ իր կողքին: Մենք իրար երբեք չենք դավաճանել: Նա իմ հետ կապված լուրջ մտադրություններ ունի՝ ուզում է ամուսնանալ ինձ հետ: Ես էլ եմ նրան սիրում, և նա ինձ համար շատ թանկ է: Սակայն ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ, ես նրան թողնում եմ: Եթե ես միշտ շարժվեի իմ զգացողություններով, ես նրան կթողեի ամեն օր, սակայն միտքս և խիղճս թույլ չեն տալիս: Իմ այս պահելակերպի պատճառը, հետևյալումն է՝ մեր հարաբերությունների առաջին ամիսներին նա ինձ պատմել է իր նախքին զուգընկերուհիների մասին, մանրամասն՝ որտեղ, երբ, ում հետ, քանի անգամ, իր և նրանց զգացողությունների և տպավորությունների մասին, իսկ հետո նույնիսկ ցույց է տվել նրանց լուսանկարները, իսկ որոշներին նույնիսկ կյանքում: Ես նրան չէի խնդրել դա անել, նա դա ներկայացրեց որպես փաստ: Խոսում էր հանգիստ և անկաշկանդ, կարծես թե այդպես էլ պետք է: Նրանցից ոչ մեկի հետ նա հիմա չի շփվում: Իմ խնդիրը հետևյալումն է՝ ես ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել ապրել այդ ամենի հետ, ես հոյակապ հիշում եմ նրանցից ամեն մեկի անունը, նրանց արտաքին տեսքը, և ինչպես է նրանց միջև դա տեղի ունեցել: Ես չեմ կարողանում նրան ներել և ընդունել այս ամենը: Երբ ես սկսում եմ հիշել՝ ինչ որ լուսանկարի եմ հանդիպում կամ ինչ-որ բան ինձ հիծեցնում է այդ մասին՝ միանգամից սկսում եմ լաց լինել, իմ մեջ չարություն և նեղացածություն է առաջանում, մեջս ինչ-որ բան սկսում է ցավալ և զզվելի թվալ: Այս ամենի պատճառով ես նույնիսկ չեմ կարողանում լիարժեք սեռական կյանքով ապրել չնայած, որ սրանից առաջ զուգընկեր եմ ունեցել:
Օգնեք ինձ խնդրում եմ՝ ես ուղղակի չգիտեմ թե ինչ անեմ այս ամենի հետ: Գլխով ես հասկանում եմ, որ հիմարություն է հիշելը և անցյալի պատճառով իրարից հեռանալը, սակայն հենց հիշում եմ՝ ես պատրաստ եմ նրան սպանել... Սովորեցրեք ինձ նորմալ մոտենալ այս ամենին: Ի՞նչ անեմ:
Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան՝
Հարգելի X:
Ձեր նամակից հասկացա, որ ինքներդ եք Ձեր կյանքը բարդացնում: Ինչպես եք կարծում, ինչ կզգայիք Դուք, եթե նույն բանը աներ Ձեր ընկերը, հիշելով Ձեր նախկին զուգընկերոջը: Կարծում եմ, որ նա Ձեզ հետ ազնիվ է վարվել, թեև ընտրած մեթոդները և պատմելու ոճը մի քիչ չափազանցածված են, սակայն հաշվի առնելով նրա տարիքը, և Ձեր նկատմամբ նրա քնքուշ վերաբերմունքը, չեմ կարծում, որ այդ մաենը արվել է Ձեզ ցավեցնելու համար, իսկ թյուրիմածության համար չեն պատժում: Նա փորձել է Ձեզ հետ անկեղծ լինել՝ պատմելով ամեն ինչ, որ հետո ոչ մի մութ բան չմնա և կոնֆլիկտի թեմա չդառնա: Եկեք հասկանակ, թե նրա կարծիքով անկեղծությանը մենք ինչով ենք պատասխանում: Դուք գերադասում եք, որ ապագյում նա Ձեզ ստի, վախենալով, որ հետագայում խնդիրներ կունենա Ձեզ հետ: Անջատեք Ձեր վառ երևակայությունը անցյալից և հաշվի առեք, որ Ձեր կողքին ազնիվ և փորձված տղամարդ է: Դուք ինքներդ էլ համոզված եք, որ նա Ձեզ սիրում է, սակայն կարող եք հասցնել այն բանին, որ նա չուզենա Ձեր հետ ապրել:
Ուզում եմ Ձեզ մի արևելյան հեքիաթ պատմել՝ Երկու թափառական կրոնավորներ՝ ուսուցիչը և աշակերտը, գետի ափին հանդիպում են մի կնոջ, ով խնդրում է նրանց օգնել անցնելու գետի մյուս ափը:
- Մեր կրոնը թույլ չի տալիս մեզ դիպչել կնոջը, դա մեծ մեղք է,- ասում է երիտասարդը:
Ուսուցիչը լուռ վերցնում է այդ կնոջը իր ջեռքերի վրա, և անց կացնում գետի մյուս ափը: Թողնելով այդ կնոջը գետի մյուս ափին, նրանք շարունակում են իրենց ճանապարհը: Մինչև երեկո քայլում են լուռ: Գիշերելու համար կրակ վառելով, պատրաստվում են հանգստանալու, սակայն ինչ-որ բան հանգիստ չի տալիս երիտասարդ կրոնավորին:
- Ուսուցիչ, ես հիասթափվեցի Ձեր մեջ: Դուք մեղք գործեցիք դիպչելով այդ կնոջը, և ես դադարեցի Ձեզ հավատալ,- ասեց երիտասարդ կրոնավորը:
- Գիտես թե ինչումն է մեր տարբերությունը,- պատասխանեց իմաստուն ուսուցիչը,- այն բանում, որ ես այդ կնոջը թողեցի գետի ափին, իսկ դու մինչև հիմա նրան բերում ես մեր հետ քո մտքերում: Եվ այսպես՝ ո՞վ է մեզնից ավելի մեղավոր:
Շնորհակալություն՝
Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ: Անչափ շնորհակալ եմ պատասխան նամակի համար: Դուք իրականում ինձ շատ օգնեցիք: Ես իրականում ուզում էի լսել, որ այս խնդիրը լուծելի է, և որ սա իմ հարուստ երևակայության արդյունքն է: Ես շատ վախենում էի, որ որպես այս իրավիճակի ելք, Դուք կառաջարկեք բաժանվել նրանից՝ ինձ համար դա համարյա թե անհնար բան է: Ձեր խոսքերը ինձ ոգևորեցին, և ես ամեն օր կարդալու եմ Ձեր նամակը, որպեսզի նրա էությունը տպավորվի իմ ենթագիտակցության մեջ: Միգուցե դուք ճիշտ եք, միգուցե ես իսկապես չափից ավելի շատ եմ մտածում և ուշադրություն դարձնում, միգուցե անհրաժեշտ է ավելի աբստրակտ նայել հարցին: Միգուցե ես նույնիսկ չեմ էլ փորձել: Շնորհակալ եմ Ձեզ, սկզբից կփորձեմ այս խնդիրը ինքս լուծել, քանի դեռ որոշակի իմպուլս եմ ստացել, հավատում եմ, որ ամեն ինչ կկարգավորվի: Իսկ եթե հանկարծ ոչինչ չստացվի, և ես նորից վերադառնամ նույն տաշտակին, անպայման կդիմեմ Ձեզ: Դուք ինձ շատ դուր եկաք և որպես հոգեբան, և, առաջին հերթին որպես մարդ:
Չափազանց շնորհակալ եմ Ձեզ, Ձեր բարի վերաբերմունքի և ամեն ինչի համար: