Հարց՝
Բարև Ձեզ։
Երբեք չէի մտածի, որ կանեմ այս քայլը՝ կդիմեմ հոգեբանի... Սակայն այլևս ուժ չունեմ։
Մենք Ալյոշայի հետ հանդիպում էինք 1994 թվականին, երբ դեռ դեռահասներ էինք։ Սիրում էինք իրար խելագարության աստիճան...
Մեր հարաբերությունները հասել էին քնքշանքների ամենաանկեղծ վիճակներին, սակայն սեռական կյանքով չենք ապրել։
Բայց մի անգամ ես հիվանդացա, իսկ նա վախենալով իմ ծնողներից, չեկավ ինձ տեսակցության։ Բացի դրանից, ինչպես հետագայում պարզվեց, նա չէր էլ իմացել, որ ես հիվանդ եմ։ Իմ «ընկերուհին», ում ես խնդրել էի նրան տեղյակ պահել, ոչինչ էլ չեր ասել, և նույնիսկ չեր տվել իմ հեռախոսի համարը։ Իսկ հետո ես նեղացա նրանից (երեխայի պես հիմարաբար, առանց պարզաբանելու), և ասեցի, որ այլևս չեմ ուզում նրա հետ հանդիպել... Դատելով նրա խոսքերից, նա 10 տարի դրանից հետո ուշքի չէր գալիս (միգուցե նույնիսկ ավելի շատ), իսկ հետո ևս մի սեր (անպատասխան), ամուսնություն (առանց երեխաների), իհարկե չգիտեմ թե ինչ հերթականությամբ, որն է եղել որից առաջ։
Վերջին 5 տարիների ընթացքում մենք շփվել ենք մի 3-4 անգամ՝ սկզբում ես նամակ գրեցի հասարակ փոստով, զանգահարեցինք բայց չհանդիպեցինք։ Նա այդ ժամանակ դեռ ամուսնացած էր (ես էլ այդ ժամանակ մի ամուսնություն ունեի, սակայն ավելի շատ ֆորմալ բնույթ կրող)։ Հետո ես մի երկու անգամ նրան գրեցի համացանցով, սակայն ամեն ինչ անիմաստության էր գնում։
Ես արդեն հուսահատվել էի, սակայն մի քանի օր առաջ, նա ինքը ինձ գրեց՝ առաջարկեց հանդիպել... Գրում էր մի ամբողջ օր, կամ ել 2 օր առանց կանգ առնելու (կանգ էր առնում միայն այն ժամանակ երբ աշխատում էր)... Վերջապես մենք հանդիպեցինք։ Ես դեռ հույս ունեի, որ նա փոխվել է, և ես նրան տեսնելով կհասկանամ, որ նա այն չէ՝ իմ Լյոշան չէ, և որ ես սիրում եմ այն տղային, ով այլևս չկա։ Սակայն այդպես դուրս չեկավ։ Բոլորովին հակառակը... Մինչև հանդիպումը, երբ մենք գրվում էինք, երկուսս էլ ասում էինք այն մասին, որ շատ ջրեր են անցել և որ սեր չկա։ Մի անգամ, պատահաբար, 2002 թվականին հանդիպելու ժամանակ ես արդեն լսել էի այդ խոսքերը՝ պարզվում է, որ նա ինձ խաբել է՝ սիրում էր։ Ես չեմ կարող ասել, թե ով սկսեց այդ խոսակցությունը։ Միգուցե ես, երբ մի քանի տարի առաջ ասեցի, որ չեմ պատրաստվում քանդել նրա ընտանիքը, այլ ուզում եմ ուղղակի հետաքրքիր շփում ունենամ անցյալ սիրուս հետ... Հիմա նա միշտ ասում էր, որ ինձ հետ սեռական կյանք է ուզում, և դրա համար պատրաստ է ամեն քայլի, որ նրան մեկ է, նույնիսկ այն, որ ես այս ընթացքում գիրացել եմ և այլն։ Գրում էր, որ միայնակ է, հոգնել է անիմաստ կապերից, ընտանիք է ուզում, և նույնիսկ առաջարկում էր առանց մտածելու ամուսնանալ... Բարդ է ասելը՝ դա շաբաթվա ընթացքում միևնույն կատակի համառ կրկնությու՞ն էր, թե ոչ։ Այդ նամակագրությունը մնաց համակարգչի հիշողության մեջ։ Հիմա ասում է, որ ոչինչ լուրջ չի ասել։
Երեկոյան նա անսպասելի ասեց, որ հիմա կգա։ Որ հոգնել է ուրիշների կյանքում «տրանզիտային ուղևոր» լինելուց... Հանդիպեցինք... Երկուսս էլ հուզված էինք։ Ինչպես մանուկ հասակում։ Խոսեցինք ոչ մի բանի մասին, ինչ-որ բաներ հիշեցինք... Չհասկացա թե ինչպես պայմանավորվեցինք մյուս օրը հանդիպել իմ տանը։ Բաժանվելուց, նա ինձ գրկեց ամուր և երկար... Ես իրեն իհարկե նույնպես։ Մտածում էի, որ վերջապես միասին կլինենք։ Հասկանալի էր, թե ինչ էր տեղի ունենալու։ Նա երեկոյան գրեց, որ ես չեմ փոխվել, որ ուզում է ինձ, և որ չի համբերում, թե երբ է իր հետևից դուռը փակվելու։ Ես հարցրեցի, թե ինչու՞ նա ինձ չհամբուրեց բաժանվելուց, պատասխանեց, որ եթե համբուրեր, ապա չեր գնա, նամանավանդ, որ չեր ուզում գնալ։
Մյուս օրը նա սկսեց ասել, որ համոզված չէ, թե անհրաժեշտ է մեզ դա անել՝ իսկ եթե հիասթափվենք իրարից և այլն։ Սակայն պատրաստակամություն հայտնեց ուղղակի գալ՝ «թեյ խմելու»։
Նա եկավ։ Մենք մի որոշ ժամանակ նորից շփվեցինք ոչ մի բանի մասին, մի փոքր լարված էինք (երևի այս իրավիճակում դա հասկանալի է)։ Պարզեցինք, որ բազմաթիվ ընդհանուր տեսակետներ ունենք կյանքի տարբեր պահերի համար։ Նույնիսկ մեր բջջային հեռախոսների մոդելներն էին նույնը։ Այն ժամանակ, երբ նա կասկածում էր գալու մասին, ես նրան կես կատակ, կես լուրջ ասեցի, որ խոսք եմ տալիս՝ չեմ «բռնանա» եթե ինքը դա չցանկանա։ Նա ասեց, որ թույլ է տալիս «բռնանալ»։ Չեմ հիշում, թե ինչպես խոսակցությունը սկսեց, սակայն թեման վերջացրեցինք։ Հետո նորից վերադարձանք այն թեմային, որ իսկ ինչու՞ չփորձել, հետաքրքիր է... Նա ասեց, որ ժամանակն է տուն գնալու։ Ես գնացի սենյակ, նա ծխելը վերջացրեց, և նույնպես վերադարձավ խոհանոցից... Ամեն ինչ շատ արագ կատարվեց՝ ուղղակի պատռեցինք հագուստները։ Կարծես թե աշխարհը շուռ էր գալու, և պետք էր հասցնել։ Հետո նա հավաքվեց և գնաց։ Խնդրեց ոչ մի բանի մասին չհարցնել։ Հետո մի քանի հաղորդագրություն ուղարկեցի՝ շնորհակալ եմ, և ինչ-որ բան այն մասին, որ միշտ հիշել եմ իրեն և սպասել։ Շնորհակալությանը նա պատասխանեց՝ «քեզ էլ», իսկ հետո՝ լռություն։
Առավոտյան ես առաջինը նրան գրեցի, ինչ-որ չեզոք բան, հետո չդիմացա և ասեցի, որ այդ խառնաշփոթի մեջ հնարավոր չէր հասկանալ դուր եկավ նրան թե ոչ (նա հիշատակել էր, որ հարաբերությունները, նրա համար, սկսում են սեքսից՝ եթե դուր գա - հարաբերություններ կլինեն, ոչ՝ ոչ), և կիսակատակ առաջարկեցի ավելի հանգիստ պայմաններում մի սեանս էլ անց կացնել։ Նա պատասխանեց՝ ինքն իրենով արդեն, տարօրինակ արտահայտությունով, որ իրեն դուր է եկել, սակայն երկրորդ անգամվա համար պատրաստ չէ։ Հետո միտք եղավ հանդիպել, գարեջուր խմելու նպատակով։ Հենց այնպես։ Ամեն դեպքում ես նրան ազնվորեն ասեցի, որ ստում էի այն պարագայում երբ ասում էի, որ զգացմունքներս անցել են, որ նա երբեք ինձ համար «տրանզիտային» չի եղել, և չի էլ լինի։
Ի՞նչ է նշանակում սա, ամեն ինչ այնքան լավ էր։ Եթե ես նրան դուր չգայի, ապա նա մյուս օրը չեր գա և հաստատ այդ ամենը տեղի չեր ունենա մեր միջև։ սակայն ինչու՞ այդպիսի վերջաբան։ Սա այն դեպքը չէ, երբ անծանոթ մարդիք երկրորդ անգամ են հանդիպում և միանգամից՝ անկողին (ասենք՝ բարոյական կերպարը բացահայտվեց և այլն)։ Նա անհայտացավ, և ինչ-որ կապ է պահում։
Մի կողմից նա այնպիսի մարդ է, որ կարող է ուղղակի վախենալ մի անգամ էլ վառվելուց և հրաժարվել հարաբերություններից, որոնք այդ իմաստով նրան վտանգավոր են թվում։ Մյուս կողմից՝ ես արեցի ու ասեցի ամեն ինչ, ինչ կարող էի, որպեսզի համոզեմ նրան, որ ես նրան շատ լուրջ եմ վերաբերվում և այդպես եմ վերաբերվել միշտ։
Մի կողմից ես վախենում եմ ճնշել նրա վրա, համարելով, որ նա կվախենա և ընդհանրապես կանհայտանա։ Մյուս կողմից՝ չեմ ուզում նրան հանգստանալու և ինձ մոռանալու ժամանակ տալ, ուզում եմ, որ նոր հանդիպումներ լինեն։
Ինչքան շատ եմ ես մարդուն սիրում, այնքան դժվար է ինձ իրատեսորեն նայել հարաբերություններին... Ալյոշան ինձ համար՝ մութ անտառ է։
Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ունե՞մ ես արդյոք շանսեր, և ինչ պիտի անեմ դրանց հասնելու համար։
Հույսով եմ, որ կօգնեք։
X, 30 տարեկան, Y քաղաք։
Պատասխան՝
Հարգելի X։
Այո, Դուք ճիշտ եք, շանսեր Դուք ունեք և երևի 50%-ից ավելի։ Ամեն ինչ Ձեզնից է կախված։ Խանգարող մեխանիզմ է հանդիսանում Ձեր, առանձին վերցրած, անցած կյանքը։ Այո, Դուք երկուսդ էլ առիթներ ունեք իրար չվստահելու, սակայն այս դեպքում ամեն ինչ Ձեր ձեռքերում է։ Իրավիճակը լուծում է կինը։
Առաջին հերթին պետք չե կպչուն և համառ լինել։ Եթե տղամարդը տեսնի, որ դա Ձեզ պետք է ամենից շատ՝ կհանգստանա և... Երբեք մի փակեք թռչունին վանդակում, եթե դա Ձեր թռչունն՝ չի փախչի, իսկ եթե Ձերը չէ, ապա նույնիսկ փակելով նրան 7 կողպեքի տակ, Դուք չեք կարողանա նրան պահել։ Կփախչի։
Երկրորդը՝ մի հավատացեք ամեն ինչի, և մի ընկալեք այն ինչ նա ասում է՝ բառացի։ Տղամարդու համար իհարկե սեքսը ունի մեծ նշանակություն, սակայն ոչ ավելի քան հոգատարությունը, համով կերակուրը, փոխադարձ հասկացված լինելը և ընկերությունը։
Երրորդը՝ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետևեք ինքներդ Ձեզ, մի փոքր գցել քաշը, և դրանով ապացուցել, թե ինչ է նա Ձեզ համար նշանակում։
Եվ վերջապես, չորրորդը՝ Ձեզ երկուսիդ էլ ժամանակ է պետք։ Մի արագացրեք իրավիճակը։ Իրար ժամանակ տվեք, որպեսզի ուշքի գաք։
Ես կարծում եմ, որ Ձեր մոտ ամեն ինչ հոյակապ կստացվի, և Դուք երջանիկ կլինեք։
Հաջողություն Ձեզ։
Հարց՝
Բարև Ձեզ ևս մի անգամ։
Հասկանում եմ, որ չարաշահում եմ Ձեր համբերությունը և բարյացակամությունը, բայց էլ չունեմ մեկը, ում հետ կքննարկեմ այս իրավիճակը այնպես, որ գործնական խորհուրդ կամ իրերի նկատմամբ իրատեսական հայացք ստանամ։
Քաշս և այլն՝ այդ ամենը հիմար բաներ են, ես ավելի շատ չափազանցնում էի, որ նրան մի փոքր սառեցնեմ սկզբից։ Իհարկե մի փոքր փոխվել եմ, սակայն քաշս 53-54 կիլոգրամ է՝ 161 սմ հասակի դեպքում, որը իհարկե նորմալ է։ Սա իհարկե առաջվա 37-ը չի 156 սմ հասակի դեպքում, ինչպես այն ժամանակ։
Հեշտ է տպավորություն թողնելը, երբ մարդիք միասին աշխատում են կամ ապրում են կողք կողքի։ Սակայն մենք ապրում ենք քաղաքի տարբեր ծայրերում և երբեք, նույնիսկ պատահաբար իրար չենք հանդիպում, ընդհանուր ծանոթներ, արդեն վաղուց չունենք, այնպես որ չգիտեմ թե ինչպես նրան ինչ-որ բան ցույց տամ, կամ ապացուցեմ։
Պետք է խոստովանեմ, որ մի մեծ սխալ եմ արել... Հուսահատությունից... Իմ կյանքի ողջ իմաստը նրա հետ հանդիպումն էր, և ահա դա տեղի ունեցավ՝ և այսպիսի վերջաբան... Մի խոսքով ես նրան նամակ գրեցի, որում արտահայտեցի այն ամենը, ինչը տանջում էր ինձ բոլոր այս տարիները։ Անխոս՝ հիմարություն է, սակայն արդեն ոչ մի բան չես փոխի։ Որպես արդարացում կարող եմ ասել, որ սա ևս մի փորձ էր բացատրելու, որ ես երբեք նրան չեմ ուզեցել թողնել, միշտ սպասել եմ նրան և տանջվել եմ այն փաստից, որ ցավացրել եմ նրան։ Ուզում էի, որ նա հասկանա, որ իրեն չեմ նեղացնի։
Մի խոսքով, նա ինձ միանգամից պատասխանեց, ասելով որ այդ ամենը շատ հուզիչ է, սակայն իր մեջ ոչինչ չառաջացրեց, որ ինքը սկզբից մտածում էր հարաբերությունների մասին, սակայն առանց սիրո չի ուզում։
Հիմա մենք շփվում ենք միայն icq-ով, այն էլ հազվադեպ։ Ես նրան խոսք տվեցի, որ հարաբերությունների թեման այլևս չեմ շոշափի - «մի անգամ ասացի՝ ու վերջ։ Հետագան ինքդ մտածիր»։ Փորձում եմ պայմանը պահել, չնայած որ շատ դժվար է։ Այնպես որ չեմ ուզում նրան զզվեցնել, ինքն էլ կիսվում է ինձ հետ հազվադեպ անեկդոտներով։
Դուք կարծում եք, որ ամեն ինչը այսպես շարունակվեց, ես դեռ շանսեր ունե՞մ։ Եվ ինչ անեմ հետագայում։ Եթե մենք հանդիպեինք ինչ-որ բնական ձևով, հեշտ կլիներ ինչ-որ անտարբերություն ցուցադրել և այլն, և այլն, և այդ ընթացքում չլինել կպչուն, և միևնույն ժամանակ թույլ չտալ, որ մոռանան։ Իսկ ինչպե՞ս վարվել այս իրավիճակում։ Նա այնպիսի մարդ է, որ կարող է արագ հավատալ, որ ես նրա մասին մոռացել եմ, և դրանից հետո եթե նույնիսկ որոշի, որ կարելի է շարունակել, ինձ չի «անհանգստացնի»՝ քանի որ ինքս եմ «լռում»։ Հենց այսպես էլ տեղի ունեցավ անցյալում։ Սակայն չեմ էլ ուզում զզվեցնել, վախենում եմ, որ ընդհանրապես չի ուզի հետս շփվել։
Նա այսպիսի թռչուն է... Մի կողմից շատ անկախ, իսկ մյուս կողմից առանց ուշադրության մնալուց կարող է թռչել, ավելի շուտ դուրս ընկնել վանդակից, ինչը տեղի ունեցավ այն ժամանակ, չնայած իրական անսահման զգացմունքների։
Ես սկզբից մի քանի անգամ առաջարկեցի ուղղակի ընկերական հանդիպումներ, նա հրաժարվեց ասելով, որ շատ աշխատանք ունի (դա ճշմարտանման է՝ նրա համացանցում երևալու հաճախականությունից կարելի է եզրակացնել)։ Սակայն դա կարող է լինել միայն զուգադիպություն՝ ցանկությունների և հնարավորությունների։
Եվ ինչ հիմա՞։ Ոչ մի շա՞նս։ Թե՞ նրանք կան, ուղղակի պետք է միայն սպասել։ Եվ ինչպե՞ս պահեմ ինձ այդ ժամանակ, ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս չզզվացնեմ, և միաժամանակ թույլ չտամ, որ մոռանան իմ մասին։ Ինչպե՞ս չնյարդայնացնեմ նրան, միևնույն ժամանակ առիթ չտամ մտածելու, որ «սառել» եմ և մտքափոխվել։
Մեկ անգամ էլ շնորհակալ եմ օգնության համար։
Հարգանքներով՝ X։
Պատասխան՝
Հարգելի X։
Այո, Դուք ճիշտ եք, շանսեր ունեք (հիշեք Պանդորայի արկղի մասին)։
53-54 կիլոգրամ 156 սմ հասակի դեպքում... ես կարծում եմ, որ դա իդեալական է։
Հիշու՞մ եք, մանկությունում մենք «բռնոցի» էինք խաղում։ Խաղի կանոնները հետևյալն են՝ դու փախչում ես, քո հետևից վազում են, և պետք է այնքան արագ վազել, որ քեզ չբռնեն։ Ինչպե՞ս եք կարծում, ինչ կանի այն մարդը, որը շուռ գալով տեսնում է, որ իր հետևից այլևս չեն վազում։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին կդադարի վազելուց, իսկ երկրորդը՝ կվերադառնա, որպեսզի պարզի թե ինչ կատարվեց, և ուր կորավ նա, ով վազում էր իր հետևից և շատ էր ուզում իրեն բռնել։ Միգուցե նրան հետաքրքիր է դառել այս նույն խաղն ուրիշի հետ խաղալ, այսինքն գերադասել է ուրիշի, այս դեպքում դերերը փոխվում են, և նա սկսում է վազել Ձեր հետևից, որպեսզի համոզի ձեզ, թե ինչ լավ խաղացող է և ինքնահաստատվի։
Ձեր հարաբերություններում ամեն ինչ լավ էր, քանի նա էր ընկած Ձեր հետևից (1994 թվականին և այլն)։ Իսկ հետո, Դուք ինքներդ փոխեցիք խաղի կանոնները, և Դուք նրա համար դառաք անհետաքրքիր։
Ես կարծում եմ, որ Դուք ամեն ինչ ճիշտ կհասկանաք, և Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։
Հաջողություններ Ձեզ։
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: