ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳՈՂԱՑՎԱԾ ԿԻՍԱԼՈՒՍԻՆԸ

«Ախ, ինչքան երջանիկ եմ ես», - ինքն իրեն կրկնում էր Ալյոնան, հմայվելով լուսնով, որը դանդաղ լողում էր արծաթյա ամպերի միջով։ Իսկ այլ կերպ Ալյոնան մտածել չէր էլ կարող, քանի որ նա իրականում՝ ամենափջանիկն էր աշխարհում։ Բոլորը նրան սիրում էին, բոլորը ուրախ էին նրան հյուրընկալել, նա իր տունն ուներ, հիմա էլ պատրաստվում էր ամուսնանալ, և նրան ամենագեղեցիկ ու խելացի փեսացուն էր բաժին ընկել։ Ամեն բան նրա մոտ լավ էր – բան չես ասի։

- Լավ է, լավ, երբ ճշմարտությունը չգիտես,

- վախեցրեց նրան պառավական մի ձայն որը հնչում էր մեջքի ետևից։

Ալյոնան նույնիսկ անսպասելիությունից գոռաց և մի կողմ ընկրկեց։ Նայում է, իսկ ուղիղ իր առջև մի պառավ է կանգնած՝ սովորական, ոչ սարսափելի, ոչ վախենալու, - մի ծեր մարդ ու վերջ, սակայն նրանից ինչ-որ սառնություն կամ վախենալու չարություն էր փչում կամ միգուցե նույնիսկ դավադիր անելանելիություն։

- Ո՞վ եք դուք, - աշնան տերևի պես դողդղալով հարցրեց Ալյոնան։

- Ե՞ս, - քնքուշ ժպտաց պառավը։ - Ես հասարակ մարդ եմ, ով գիտե, որ կույր երջանկությունը լինում է նրանից, որ կյանքում ճշմարտությունը շատ է, սակայն այն ամբողջությամբ սուտ է։

Այդ խոսքերով պառավը անհետացավ։ Ալյոնան սարսափից նստեց գետնին, նա անչափ վախեցած էր, քանի որ ամենայն հավանականությամբ նա վհուկի հետ էր հանդիպել, դիվական ուժի։ Ուշքի եկավ նա և արագ տուն վազեց։ Եվ ընկերուհու տան մոտով վազելուց նա ծանոթ ձայն լսեց։ Նայեց նա պատուհանից ներս, իսկ այնտեղ իր փեսացուն՝ ընկերուհու հետ քաղցր-մեղցր նստած են։ Ալյոնայի ոտքերի տակից գետինը փախավ։ Այդ ոնց եղավ, ախր նա սիրում էր իրեն, գեղեցիկ ու քնքուշ խոսքեր էր ասում։ Գնում է ու լաց լինում։ Նրան ընդառաջ ընկերուհիներն են դուրս գալիս, սակայն ոչ մեկը նրան չի կարեկցում և նրանց աչքերից Ալյոնան տեսնում է, որ նրանք ուրախ են իր դժբախտության համար։

- Ինչու՞ եք ինձ հետ այսպես վարվում, - իրեն կոտորում է Ալյոնան։ - Մենք ախր ընկերություն ենք արել, ի՞նչ է հիմա փոխվել։

- Ոչինչ, - իրարից առաջ ընկնելով պատասխանեցին նրանք։ - Մենք երբեք ընկերուհիներ չենք եղել։ Քանի անգամ ենք քեզ դեմ առ դեմ ասել, որ դու մեծամիտ ես, որ հոգնել ենք լսել թե ինչքան գեղեցիկ ես, ինչքան երջանիկ ես, ինչքան են քեզ բոլորը սիրում, ինչքան են քեզանով հիանում։ Դու, տարված քո երջանկությամբ, կողքդ ոչինչ չէիր տեսնում, դե հիմա վերջապես կհասկանաս, որ երջանկությունը միայն քո աչքերում էր։

Հասավ Ալյոնան ծնողական տուն։ Մտածեց, որ կգա, ճակատագրից կբողոքի, ով եթե ոչ մայրական ձեռքերը նրան կհանգստացնեն և քնքշությամբ կջերմացնեն։ Ծեծեց նա տան դուռը, մտավ, ու արցունքներով ողջ ճշմարտությունը պատմեց՝ որ մնալու է այստեղ ապրելու, այլևս ոչ մի տեղ չի գնա, և մանավանդ, չի ամուսնանա։ Իսկ ծնողներն ի պատասխան ասացին, թե չեն ուզում այլևս նրան դայակություն անել, առանց այն էլ, որքան ուժ ու սեր կար նրան են տվել, իրենց ոչ հարազատ դստերը։ ԵՎ իմացավ Ալյոնան, որ այս ամբողջ ժամանակ նրան օտար մարդիկ են մեծացրել։ «Իսկ քո հարազատ ծնողները՝ ցնցոտիավոր անօթևաններ են, որոնք քեզ թողել են բախտի քմահաճույքի, իսկ մենք քեզ խնամակալության ենք վերցրել»։ Այ սա էլ ողջ երջանկությունն էր։

Փողոց դուրս եկավ Ալյոնան։ Քայլում է, ու ոչ-ոքի ու ոչինչ շուրջը չի տեսնում։ Միայն սպիտակ կիսալուսինն է աչքին երևում, որն այնքան ցածր էր, այնքան մոտ։ Նստեց Ալյոնան գետի ափին և իր ողջ խնդիրը պատմեց լուսնին։ Կիսալուսինն էլ վերցրեց ու ուղիղ գետի մոտ իջավ, թվում էր ձեռքդ պարզես և կդիպչես նրան։ Այնպես զմայլված էր այդ հրաշքին նայում Ալյոնան, որ նույնիսկ իր ցավի մասին մոռացավ։ Իսկ այստեղ, նախկինում արդեն իրեն ծանոթ պառավը նստեց կողքին և սկսեց քնքշորեն մազերը շոյել։

- Կարո՞ղ եմ ես քո դժբախտությանն օգնել, - ասաց նա։ - Ուզում ես ամեն բան այնպես լինի ինչպես նակինու՞մ։

Տխուր հոգոց քաշեց Ալյոնան՝

- Ինչպե՞ս ինձ կօգնես, եթե ճշմարտությունն է իմ ողջ դժբախտության պատճառը։

- Օգնիր ինձ և սուտը՝ մարդկանց համար ճշմարտություն կդառնա, այդ թվում նաև քո։ Ոչ-ոք և ոչ մի կեղծիք չի էլ նկատի։

Մտածեց Ալյոնան և համաձայնվեց։

- Ի՞նչ պետք է անեմ։

- Ամեն բան շատ հեշտ է, - աշխուժացավ պառավը։ - Տեսնու՞մ ես, կիսալուսինը շատ ցածր է իջել այնպես, որ ջրի վրա է, ու մի փոքր էլ կանցնի ու կկպչի ջրին։ Մի փոքր էլ բողոքիր նրան քո ճակատագրից և նա ամբողջովին կիջնի, որ սփոփի քեզ։ Իսկ մնացածը արդեն իմ հոգսն է։

Դե Ալյոնայի համար դա բոլորովին էլ բարդ չէր։ Այնպես նա սկսեց լաց լինել լուսնի առջև, այնպես իրեն կոտորել, որ կիսալուսինն իջավ ջրի վրա և սպիտակ նավակի պես սկսեց լողալ։ Եվ լողում էր այդ նավակը ուղիղ դեպի Ալյոնան, ուղղակի նրա փոխարեն, ի զարմանս Ալյոնայի պառավը ցատկեց այդ նավակի մեջ և հեռացավ նա սպիտակ կիսալուսնի հետ հեռու-հեռու, մինչև տեսադաշտից ընդհանրապես չկորավ։ Իսկ երկնքում միայնակ աստղերը մնացին ու շարունակեցին թարթել։ Կիսալուսնի հետքն էլ կորավ։

Գնում է Ալյոնան խարխափելով մթության մեջ, իսկ իրեն կասկածն է կրծում՝ այս ի՞նչ արեց նա։ Ուղղակի որքան հեռանում էր Ալյոնան լճից, այնքան նրա հոգին ավելի հանգիստ էր դառնում։ Իսկ երբ հասավ իր տուն, արդեն ամեն բանի մասին մոռացել էր։ Շեմին նրան իր փեսացուն դիմավորեց, քնքուշ գրկեց, համբուրեց նրան, և Ալյոնան հերթական անգամ մտածեց, որ անչափ երջանիկ է։

Անցնում էր տարին՝ տարու հետևից, իսկ երկնքում, կիսալուսին այլևս ոչ-ոք չէր տեսնում։ Մարդիկ սկզբում խոսում էին այդ մասին, Աստծուն ու մարդկային չարն էին հիշում, իսկ հետո մոռացան։ Եվ այդ պահից, բոլոր մարդիկ աշխարհի վրա ապրող ընդունում էին սուտը՝ որպես ճշմարտություն, և նույնիսկ չգիտեին դրա մասին։ Ապրում էին ստի մեջ և մտածում, որ այդպես էլ պետք է։ Ալյոնայի փեսացուն, նրան ամուսին դարձավ, բայց միայն իր կնոջ հետ չէր նա ապրում։ Ուղղակի ոչ-ոք դա չէր դատապարտում, Ալյոնային ոչ մի բան չէր պատմում, քանի որ մտածում էին, որ այդպես էլ պետք է ապրել սիրո ու համաձայնության մեջ։ Եվ մարդկանց մոտ ամեն բան ծուռ գնաց, ուղղակի նրանք այդ մասին գլխի էլ չէին ընկնում։

Բայց մի օր, երեկոյան, Ալյոնայի դուռը մի ծերունի ծեծեց և խնդրեց, որ իրեն գիշերակաց տան։ Ալյոնան, հենց այդ ծերունուն տեսավ, չգիտես ինչու սարսափեց։ Ծերունին տարօրինակ էր, հանելուկային՝ ինքը ձյունաճերմակ սպիտակ, իսկ աչքերը փայլփլում էին և ժպտում էր նա ինչ-որ ոչ ուրախությամբ, կարծես պատրաստվում էր մի ինչ-որ այնպիսի բան ասել, որ Ալյոնայի կյանքը կփչացներ։

Ծերունին կերավ, խմեց և առանց շտապելու զրույց սկսեց։

- Տեսնում եմ ուշ է արդեն, իսկ ամուսինդ ու՞ր է։

- Ընկերներով հավաքվել են, - հանգիստ պատասխանեց Ալյոնան։

- Ընկերներով, ասում ես, - քմծիծաղ տվեց ծերունին։ - Իսկ եթե ես քեզ ասեմ, որ նա հիմա քո մտերիմ ընկերուհու հետ է՞...

- Եվ թող, - անտարբերությամբ ուսերը թոթվեց Ալյոնան, - նշանակում է այդպես է պետք, դա է ճիշտը։

- Դե չէ, դուստր իմ, ճիշտ չէ, - խոժոռվեց ծերունին։ - Ես լճի խորքերից եմ վեր բարձրացել, որ քեզ տեսնեմ։

- Այդ ո՞ր խորքերից, - զգուշացավ Ալյոնան։

- Այն խորքերից, որում մարդիկ են խեղդվում, նավակներն են լիսալուսինների հետ կորում…

Ալյոնան անակնկալից բացականչեց – հիշեց նա հանկարծ կիսալուսնի մասին և պառավի մասին, և նավակի մասին և որ բոլորը շուրջապատում ստում էին իրեն։ Սարսափից նա համարյա գիտակցությունը կորցրեց։

- Սարսափելի է, - առանց կարեկցանքի նշույլի շարունակեց խոսել ծերունին, - այն էլ ինչպես սարսափելի է։ Սարսափելի է, թե ինչ եք պառավի հետ արել։ Այն պառավը՝ իմ կինն է։ Իսկ ես, այն լճի արքան եմ, այսինքն, նա էլ՝ թագուհին։ Սակայն զզվեցրեց նրան մթության մեջ ապրել։ Լույս ուզեց նա։ «Ի՞նչ ուրախություն կա, - տրտնջաց նա, - լուսնի կեղծ լույսով բավականություն ստանալու մեջ, որը մարդկանց իրական լույս է տալիս։ Մարդիկ այդ լույսը չեն գնահատում, կամ էլ ընդհանրապես չեն նկատում՝ նրանցից բան չի պակասի»։ Նա, հիմարը, արևն էր ուզում, սակայն դա իր ուժերից վեր էր, չնայած հասկանում եմ, որ նա իր երազանքի մասին չի մոռացել։ Հիմա ստորջրյա թագավորությունում այնպես լավ է, լուսավոր, ինչպես ցերեկը, բայց գիտեմ ես, որ լավ ճանապարհով չի այդ լույսը մեզ բաժին ընկել։ Դրա համար էլ եկել եմ։ Դու ես այս ամենը արել, Դու էլ այդ արածը պետք է ուղղես։

Վերցրեց ծերունին Ալյոնայի ձեռքից և բերեց լճի մոտ և իր հետ հորձանուտը քարշ տվեց։ ԵՎ տեսավ Ալյոնան, թե ինչպես էին ձկները նրա կողքով լողում ու հետաքրքրությամբ իրեն նայում, կարծես թե ամեն բան հասկանում էին նրանք։ Եվ մարդիկ հավաքվեցին նրա կողքին՝ իրական, այլ ոչ ջրահարսի պոչով, խռիկներով, այլ երկու ոտքով, գեղեցիկ, ճիշտ է, գունատ էին և բոլորի մազերը անխտիր սպիտակ էին։ Իսկ այդ ջրային ծածանքի վերևում ծանոթ կիսալուսինն էր լուսավորում, ու այնքան վառ, կարծես արև լիներ։ Եվ այդ լույսը արտացոլվում է երկու հսկա նավակներից, որոնցից յուրաքանչյուրի վրա արծաթով նկարված կիսալուսին էր փայլում։

Բոլորը նայում են ԱԼյոնայի վրա, փսփսում են, իրար մեջ շշնջում են, դժգոհ գլուխներն են տարուբերում։ Եվ տեսնում է ալյոնան, որ գահի ետևից, որը ջրային թագավորության ուղիղ մեջտեղում էր կանգնած, դուրս եկավ իրեն արդեն ծանոթ պառավը։ Դժգոհությամբ նա նայեց Ալյոնային, սակայն ամուսնուն չհակաճառեց։ Այլ միայն վերցրեց աղջկա ձեռքից և տարավ այնտեղ, որտեղ շուրջ բոլորը քարեր էին կանգնած։

- Կգուշակես թե որ քարի մեջ է իրական արևը՝ երկինք կվերադարձնեմ ես իրական կիսալուսինը։ Կսխալվես՝ մարդկանց այնպիսի կիսալուսին կլուսավորի, որ մարդիկ դրա տակ ապրելով, սուտը՝ որպես ճշմարտություն կընդունեն, իսկ ճշմարտությունը՝ որպես սուտ։

Այդ խոսքերով, պառավը Ալյոնային թողեց քարերի մոտ։ Կանգնած է Ալյոնան և ինչ անի՝ չգիտե։ Եվ հանկարծ շարժվեց քարերից մեկը և կարծես կենդանի, մոտեցավ նրան։ ԵՎ դուրս եկավ այդ քարի ետևից մի չքնաղ աղջիկ դուրս եկավ սնձենու ճյուղերից պսակը գլխին, իսկ ձեռքում նրա փայլփլող արևն էր։

- Ես ոսկով եմ փայլում, կրակով դողդղում, - ասաց աղջիկը։ - Արդյո՞ք ես իրական արևն եմ։

Մտածմունքների մեջ ընկավ Ալյոնան։ Իսկ սիրտը նրա կրծքում ուժեղ խփում է, կարծես ուզում է դուրս պրծնի՝ տագնապից ու վախից։

- Ոչ, իրականը չես, - պատասխանեց Ալյոնան։ - Դու արևի արտացոլումն ես ջրի մեջ։

Այդ խոսքերի հետ աղջիկը կրկին մտավ քարի մեջ։

Իսկ այդ ընթացքում ԱԼյոնային երկորդ քարը մոտեցավ և երկրորդ աղջիկը երիցուկներից գործած պսակը գլխին հարցեց՝

- Ես ճառագայթներով եմ կայծկլտում, ցայտերով հավաքվում։ Իրակա՞ն արևն եմ ես։

А тем временем подъехал к Алене камень второй, и вторая девушка с венком, сплетенным и – Ոչ, - պատասխանեց Ալյոնան։ - Դու արտացոլանքն ես հայելու մեջ։

Երկրորդ աղջիկն էլ վերադարձավ քարի մեջ։

Նրանից հետո երրորդը դուրս եկավ կապույտ տերեփուկներից հյուսված պսակով՝

- Ես ինքս իմ առջև եմ լուսավորում, աշխարհն եմ զարդարում։ Արդյո՞ք ես իրական արևն եմ։

- Ոչ, - պատասխանեց Ալյոնան։ Իրականը չես։ Նկարած ես Դու։

Եվ վերջին, չորորդ աղջիկը դուրս եկավ արևածաղիկներից գործած պսակով ու հարցրեց՝

- Ես պտտվում եմ, վազում, վերևից աճում, ներքևից նեղանում, ալիքներ եմ հատում։ Արդյո՞ք ես իրական արևն եմ։

- Իրականն ես, - ուրախությամբ բացականչեց Ալյոնան։ Դու վեր ես կենում ու նստում ես, ձմռանը դու մոտ ես, իսկ ամռանը՝ հեռու։

Ծանր հոգոց հանեցին քարերը։

- Սխալվեցիր, - խոսեցին նրանք չորս ձայնով։ Իրական արևը նա էր, որը ճառագայթներով էր կայծկլտում, ցայտերով հավաքվում, որովհետև նրա ճառագայթները՝ ձյունե ծածկույթին դիպչելով են կոտրվում։ Իսկ հայելու մեջ արտացոլվում էր այն արևը, որը վերջին աղջկա ձեռքերում էր։ Սխալվեցիր դու։

Եվ ինչպես և խոստացել էր պառավը վերադարձրեց կիսալուսինը երկինք, բայց ոչ այն, որն իրական էր։ Եվ այդ պահից ի վեր սկսեցին մարդիկ ընդունել ճշմարտությունը՝ ստի տեղ, իսկ սուտը՝ ճշմարտության։ Իսկ Ալյոնային, պառավը նավակով ջրի խորքերից դուրս հանեց ու թողեց ափին։ Եվ ուզում էր Ալյոնան բոլորին ճիշտը պատմել, բայց նրա խոսքերը որպես ուտ էին ընկալվում։ Մի որոշ ժամանակ անց, նա ինքն էլ արդեն չէր կարողանում տարբերակել մեկը՝ մյուսից։ Սկսեց նա ապրել լճի մոտ, քանի որ մարդկանց մեջ ապրելն նրա համար անտանելի էր դարձել։ Նրան այլևս ոչ ոք չէր էլ ճանաչում։ Շուտով նույնիսկ չորս կողմից նրան սկսեցին շրջանցել, և նույնիսկ վհուկ անվանեցին, երեխաներին նրանով էին վախեցնում։ Իսկ նա անզորությունից ու միայնությունից լաց էր լինում։ Եվ երբ բոլորովին հուսահատվել էր նա, ու մինչև վիզը ջուրն էր մտել, լճի խորքերից վեր բարձրացավ Արքան և քնքշորեն ու հայրավարի խոսեց նրա հետ։

- Մի կիսալուսին լուսավորում է ջրի տակ, մյուսը՝ ջրի վրա, - ասաց նա, - բայց նրանք մի ամբողջի կեսեր են։ Տես թե ոնց են նրանք համընկնում իրար հետ երբ հավասարվում են միմյանց։

Եվ ուշադիր հետևում էր Ալյոնան, թե ինչպես էր անդրադառնում կիսալուսինը հանդարտ լճի հարթությունից, իսկ ջրից բռնկվում էր երկրորդ կիսալուսինը։ Եվ երկնքում շողշողաց լիալուսինը՝ արևի նման։

- Այ հիմա, այս լուսինը իրական է, ճշմարիտ։ Բոլորը ով նայում է նրան, կիմանան ոչ թե սուտը կամ ճիշտը, այլ ճմարտությամբ կտիրապետեն։ Իսկ դու, եթե կյանքը թանկ չէ քո համար, կդառնաս լճի ալիքի ծփանքը, որը այդ ճշմարտությունը կլուծի կասկածով։ Այսպես ասուհետև կլինի մարդկային կյանքը և ուրիշ կերպ այլևս այն չի դառնա։

ԱՎԱ ԱՐԴՈ