ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՏԱՂԱՆԴԸ ՔԱՐԻ ՄԵՋ Է

Դա եղել է վաղուց։ Հիմա արդեն ոչ ոք չի հիշի թե որ տարում կամ որ դարում է դա եղել։ Ապրում էր աշխարհի երեսին մի գեղեցիկ աղջիկ՝ Ալյոնան։ Բավականին լավ աղջիկ էր նա։ Լինում էր, արևին էր նայում – արևն ավելի վառ էր լուսավորում։ Աստղերին էր նայում – աստղերն ավելի վառ էին թարթում։ Իսկ երբ ժպտում էր – մռայլ օրը պայծառանում էր։ Աղջիկ չէր, այլ հեքիաթ։

Սակայն այնպես պատահեց, որ նա Օրգու կախարդի աչքին ընկավ։ Շատ պիղծ էր նա, ինչպես արտաքինով, այնպես էլ հոգով։ Եվ շարունակ ուզում էր մարդկանց վատություններ անել։

Ինքն էլ կիսով չափ գազան էր, աչքերը՝ մկան, կոտոշներն՝ այծի, ականջներն՝ ավանակի, պոչը՝ խոճկորի իսկ ոտքերի փոխարեն կճղակներ էին։ Այդ պատճառով էլ չեր սիրում նա մարդկանց։ Իսկ մարդիկ՝ անիծվածից, մահուց շատ էին վախենում։ Լինում էր, որ նույնիսկ անտառ չէին գնում՝ մեկ էլ հանկարծ մամուռի կամ ճահիճի միջից Օրգուն դուրս չթռչի և չտանի նրանց ճահճի հատակը։

Հենց իմացավ Ալյոնան, իր նկատմամբ զզվելի Օրգուի հետաքրքրության մասին, արցունքներն վազեց իր սիրեցյալի՝ Յանկոի մոտ։

- Մի վախեցիր, սիրելիս։ Մի վախեցիր, հարազատս, - հանգստացնում էր նրան Յանկոն։ - Ձեռք չի տա քեզ այդ նենգ վիժվածքը։ Թույլ չեմ տա։ Ես ինքս նրան դոդոշի կվերածեմ, եթե քեզ հանգիստ չթողնի։ Թող իմանա անիծվածքը, որ իր չարի դեմ էլ դատաստան կարող է գտնվել։

Լսեց դա Օրգուն ու կատաղեց։

- Այ քեզ բան, - գոռում է։ - Պատասխան կտաս նման խոսքերի համար, Յանկո։ Դու նույնպես, Ալյոնա։ Դեռ երկար կհիշեք ինձ ոչ բարի խոսքերով։ Կպտտեմ, կշշնջամ և գեղեցկուհի Ալյոնային՝ քարի կվերածեմ։

Պտտեց, շշնջաց նենգ Օրգուն և Ալյոնային վերածեց քարե ծաղկի, բայց այնքան գեղեցիկ, որ իրական ծաղկից չես տարբերի՝ դրանից գեղեցիկ ծաղիկ ողջ աշխարհում չես գտնի։ Կատաղեց Յանկոն, առանց մտածելու վերցրեց նա կացինը և անտառ գնաց։

- Դուրս արի, - գոռում է, - սրիկա։ Դուրս արի անիծված, ազնիվ կռիվ տանք։

Իսկ խորամանկ Օրգուն, իր մի ավանակի ականջը ճահճից դուրս հանեց և լուռ քրքջաց։

Յանկոն էլ դատարկ տուն էր վերադառնում։ Քայլում էր և նույնիսկ լույսը չէր ընկալում։ Իսկ ճանապարհին նրան մի անծանոթ ծերունի պատահեց։ Տեսավ վերջինս, որ երիտասարդը հանգչում է և ասաց՝

- Լսիր, տեսնում եմ քո դարդը մեծ է։ Ու ոչինչ չես կարող անել։ Այդպես է դասավորվել։ Ոչինչ չես անի։

- Օգնիր ինձ, պապիկ, - խնդրեց նրան Յանկոն։ Ինչ ուզես քեզ համար կանեմ, միայն հուշիր ինձ, թե ինչպես փրկեմ իմ անմմանին, ինչպես հետ կախարդեմ նրան։

- Էէէ, - հոգոց հանեց ծերունին, - քո վշտին օգնություն չկա։ Դարերով կմնա Ալյոնան՝ քարե ծաղկի կերպարում։ Շատ երկար կապրի նա, մինչև քարը չփշրվի։ Կարող ես դու կենդանացնել ծաղիկը, Յանկո։ Դրա համար շատ բան պետք չի։ Կդիպչես դու քո ափերով ծաղկին – կկենդանանա նա։ Միայն թե շատ կարճ կապրի նա – կթոռոմի և կմահանա, իսկ ծաղկի հետ էլ՝ քո Ալյոնան։

Լաց եղավ Յանկոն։ Տուն եկավ, քարե ծաղկին է նայում, և վախենում է դիպչել։

- Մի լա, - լսեց նա Ալյոնայի ձայնը, - ես քեզ հետ եմ։ Կախարդված եմ, բայց ամեն բան լսում եմ և կարող եմ խոսել։ Միևնույն է, Յանկո, մենք միասին ենք։ Ոչ մի կախարդանք էլ չի կարող մեզ իրարից բաժանել։

Այսպես անցավ մեկ տարի, հետո մյուսը իսկ հետո էլ արդեն երրորդը։ Երկու ձմեռ անցան, երկու գարուն ծաղկեցին, երկու ամառվա տարեկան հասկեր տվեցին, իսկ քարե ծաղիկը, Յանկոյի պատուհանագոգին էր։ Յանկոն ծաղկի հետ խոսում էր, հեքիաթներ պատմում, երգեր երգում, երկնքին նայում, աստղերով զմայլվում և այդ ամենը սիրեցյալին էր պատմում։

Սակայն չդիմացավ Ալենկան, և խնդրեց՝

- Յանկո, սիրելիս, դիպչիր ինձ քո տաք ափերով։ Թույլ տուր հիշեմ ես քո ուժեղ և քնքուշ ձեռքերը։ Դիպչիր շուրթերով իմ քարե թերթիկներին՝ ուզում եմ հիշել թե ինչպես էիր ինձ համբուրում արևամուտին։

Վախեցավ Յանկոն՝ հիշեց նա անծանոթ ծերունու խոսքերը։ Չեմ կարող իմ սիրելի Ալյոնուշկա։ Կկործանեմ ես քեզ դրանով իմ գեղեցկուհի։ Իսկ առանց քեզ, ինձ համար աշխարհը անիմաստ է։ Կյանքը ուրախ չէ։

Փրկիր ինձ Յանկո, - աղաչում էր նրան Ալյոնան։ - Այլևս ուժ չունեմ այսպես հալումաշ լինել, որպես քար իմ դարն ապրել։ Նվիրի ինձ Դու, իմ շատ սիրելի ընկեր, մի քանի երջանիկ օրեր, իսկ հետո խաղաղությամբ ինձ հանգստի ճանապարհի։

Երկար մերժեց նրան Յանկոն։ Երկար չէր ուզում նույնիսկ նա լսել իր սիրեցյալի խոսքերը։ Սակայն սիրտը նրա ճմլվեց։ Վերցրեց նա իր ափերի մեջ քարե ծաղիկը և մոտեցրեց շուրթերին, համբուրեց նույնքան ջերմ, ինչպես ժամանակին համբուրում էր իր աննման Ալյոնային։ Եվ կենդանացավ ծաղիկը, կարմրեցին նրա նուրբ թերթիկները Յանկոյի ափերի մեջ։ Եվ զգաց Յանկոն, թե ինչպես է դոդղում երջանկությունից նրա ճկուն ցողունը և լսեց նա իր Ալյոնայի զրնգուն ծիծաղը։ Եվ երջանիկ էր նա ինքը նրանից, որ իր սիրեցյալը ուրախանում էր։ Եվ լաց էր լինում, թշվառականը, որ այլևս չէր կարող պաշտպանել իր սիրեցյալին՝ կործանումից։

Ծաղկեց ծաղիկը երեք օրվա ընթացքում։ Եվ գեղեցկուհի Ալյոնան այլևս չեղավ աշխարհում։ Յանկոն թերթիկները քամուն տվեց։ Երկար տխրեց։ Իսկ հետո ճանապարհվեց տեղի քարտաշի մոտ։ Վերջինս իր գործի լավագույն վարպետն էր։ Ինչպիսի ստեղծագործություն ասես, նա չէր ստեղծում քարից։

- Սովորեցրու ինձ, բարի մարդ, քո արհեստը, - խնդրեց Յանկոն։ - Ուզում եմ քարից ծաղիկ տաշել, բայց այնպիսի, որ իրականից չտարբերվի։

- Կսովորեցնեմ, եթե ջանաս, - համաձայնվեց քարտաշը։

Դժվար էր Յանկոյին, ծանր։ Բայց չէր հանձնվում նա։ Գիշեր-ցերեկ աշխատում էր։ Ձեռքերից արյուն էր գալիս։ Բազում անգամներ նա ծաղիկը վերափոխեց։ Մինչև վերջապես չտեսավ Յանկոն, և նրա ուսուցիչը իհարկե, որ ծաղիկը ստացվել է անզուգական՝ իրականից չես տարբերի։

Տուն բերեց քարե ծաղիկը Յանկոն։ Դրեց պատուհանագոգին։ Նրբորեն շոյեց թերթիկները։ Եվ մեկ էլ լսեց՝ հոգոց հանեց իր քարե ծաղիկը։ Յանկոյի հավատը չէր գալիս, որ ծաղիկը կենդանացել էր։ Եվ լսեց նա Ալյոնայի ծանոթ ձայնը՝ ծաղիկը խոսեց նրա հետ։

- Ես մի լավ ծանոթ ունեմ, - տեսնելով այդ հրաշքը, խորհուրդ տվեց նրան քարտաշը, - գնա նրա մոտ քո ստեղծագործությունով։

Առանց մտածելու Յանկոն ճանապարհ ընկավ։ Երկար գնաց թե կարճ մութ անտառներով, մեկ էլ տեսավ դիմացը մի խրճիթ է երևում՝ փոքր, աննկատ։ Խրճիթի դուռը ծեծեց Յանկոն, իսկ դուռը բացեց, ոչ այլ ոք քան հենց այն ծերունին, որը ժամանակին նրա ճանապարհին էր հանդիպել և խորհրդով օգնել։ Տեսավ նրան Յանկոն և զայրացաց գոռաց՝

- Ինչու՞ ինձ անմիջապես չօգնեցիր։ Ախր կարող էի այն ժամանակ Ալյոնային փրկել։

- Իսկ, - խորամանկ ժպտաց ծերունին, - այն ժամանակ ես չէի կարող քեզ օգնել։ Կախարդությունը քոնը չէր այլ չար Օրգուինը։ Իսկ այ հիմա, երբ դու երկրորդ ծաղիկը պատրաստեցիր քո ձեռքերով, սա արդեն կախարդություն չի այլ հրաշագործություն։ Դու ամեն բան արեցիր, որ փրկես քո Ալյոնային՝ քնքուշ ձեռքերով դու սիրեցյալիդ հոգին քարին փոխանցեցիր, և քո սիրո միջոցով քարին շնչել ստիպեցիր։ Տաղանդավոր ստեղծագործություն է, - իր ձեռքերում պտտեց ծերունին քարե ծաղիկը։ - Այսպիսի ստեղծագործությունը չպետք է կորի։ Իսկ քո սիրեցյալը, քեզ հետ կլինի և ոչ մի չար ուժ ձեզ չի կարողանա խոչընդոտել։

Մեկ էլ Յանկոն տեսավ, որ իր սիրելի Ալյոնական իր կողքին կանգնած է։ Նետվեց նա Ալյոնկայի գիրկը։ Համբուրում է նա գեղեցկուհուն ու չի հավատում, որ կենդանի է նա, որ իրենք միասին դիմակայեցին չար ու սարսափելի կախարդանքին անիծյալ։

Իսկ ծաղիկը, առ այսօր կանգնած է խոնավ մամուռների մեջ, հողի տակ ինչ-որ տեղ։ Այդ քարե հրաշքը պահպանեց մի ծերունի, ով սիրում էր կրկնել՝

- Ում տրված է քարե ծաղիկը գտնել՝ նա իր գործում և իր պարգևներում ստեղծագործող, հմուտ վարպետ կդառնա։

Այ այսպես։ Իսկ այ կգտնի որևէ մեկը այդ ծաղիկը՝ հայտնի չէ։

ԱՎԱ ԱՐԴՈ