Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ներածություն

Դեպրեսիան` սև հագած կին է, որը ծեծում է դուռդ: Եթե քշես նրան, նա կմնա միշտ կանգնած քո դռան շեմին: Իսկ եթե ներս հրավիրես, սեղան նստեցնես, կերակրես և հետո նոր հարցնես նրա այցի նպատակների մասին, ապա շանս կունենաս հրաժեշտ տալու նրան:

Կարլ Գուստավ Յունգ

Փորձենք պատկերացնել մի աշխարհ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Մարդկությունը օպտիմալ է օգտագործում մոլորակի բնական հարստությունը: Բոլորն ապահովված են մթերքով, հագուստով և ունեն տանիք: Ագրեսիան բացակայում է, չկան հանցագործություններ և դիսկրիմինացիա: Մարդկանց և կենդանիների կյանքը հանդիսանում են առաջնակարգ արժեքներ, ու չկան սպանելու կամ ոչնչացնելու կարիքներ: Ամեն մարդ իրավունք ունի հայացքների և ցանկությունների: Եվ սրա հետ մեկտեղ

բոլոր մարդիկ զգում են սեփական պատասխանատվությունը այն աշխարհի նկատմամբ, որում ապրում են: Ոչ մի ընտանիք չի զգում սիրո և հարգանքի պակաս: Երեխաները դաստիարակվում են ջերմության և ապահովության մթնոլորտում, որն էլ արթնացնում է նրանց մեջ իրենց իսկ նկատմամբ հավատ և ամրապնդում է անձնական նշանակությունը: Մեծերը ջանում են ինչքան հնարավոր է լավ կատարել իրենց աշխատանքը ազնիվ պայմաններում և ստանում են դրա դիմաց արդար պարգևատրում: Կարճ ասած պրոբլեմներ չկան:

Սա այն իդեալական պատկերն է, որտեղ չկա ցավ: Բայց մենք ապրում ենք ուրիշ մոլորակի վրա, որտեղ սթրեսները և պրոբլեմները հանդիսանում են մեր կյանքի անբաժանելի մասը (հուսով ենք, որ այս արտահայտությունը հնչում է ռեալիստորեն, ոչ թե վատատեսորեն): Կարելի է արդյոք անցնել կյանքով առանց մտածելու և վերապրելու, փախչել մոտիկ մարդու կորստի ցավից: Հանդիպել է արդյոք մարդ, որին կյանքում միշտ և ամեն ինչում ուղեկցում է հաջողությունը: Եվ վերջապես, մեզանից ով է հույսով, որ իրեն կհաջողվի խուսափել մահից:

Սթրեսը կարող է ազդել օրգանիզմի վրա տարբեր ձևերով: Հաճախ այդ ազդեցությունը լինում է օգտակար, իսկ հաճախ էլ փլուզող: Գոյություն ունեն դեպրեսիայի ծագման և աճի բազմաթիվ մոդելներ, բայց դրանց միջև եղած ընդհանուր հայտարարը հանդիսանում է որոշակի սթրեսորը: Սթրեսից խուսափելն անհնարին է, բայց կարելի է սովորել հաղթահարել այն: Նույն ձևով էլ անհնար է խուսափել դեպրեսիայից: Սակայն դիմելով որոշակի մեթոդների կարելի է հաղթահարել այն, և տառապանքները չեն լինի այդքան երկարատև և ծանր:

Դեպրեսսիայի բուժման էֆեկտիվությունը որոշվում է նրանով, թե ինչ մոտեցում է ցույց տալիս թերապեվտը հիվանդին: Անկախ նրանից թե ինչքան երկար կտևի բուժումը (որոշ հիվանդների բավական է լինում 1–20 հանդիպում) թերապեվտը պարտավոր է անցկացնել ակտիվ ինտերվենցիա և հիվանդին ստիմուլացնել դեպրեսիայի հետ պայքարի ձևերի ուսուցման պրոցեսին:

Եթե դեպրեսիայով հիվանդն իմանար, թե ինչպես կարելի է դրանից ազատվել, նա չեր դիմի մասնագետի օգնությանը: Հիվանդը չգիտի, թե ինչ տակտիկա է պետք օգտագործել: Ինչ–որ մեկը պետք է հուշի նրան՝ հենց դա էլ հանդիսանում է թերապևտի առաջնահերթ խնդիրը: Հասկանալը, ինտուիցիան և օգնելու պատրաստակամությունը շատ կարևոր հանգամանքներ են, բայց ամենակարևորը, դա պրոբլեմ լուծելու կարողությունն է:

Դեպրեսիան – շատ բարդ երևույթ է, դրա համար էլ թերապեվտից պահանջվում է մանրակրկիտ պատրաստվածություն:

"Գոյատևման ցավն" ամեն օր զգում են տասնյակ միլիոնավոր մարդիկ: Ամենայն հավանականության մեզանից շատերին ծանոթ կլինեն հետևյալ արտահայտությունները՝

"Սեղմող ցավի օղակ"

"Անվերջ հոգեվարքի անեծք"

"Անտեսանելի ուխտադրուժ հրեշ"

"Գիշերվա մեջ թաքնված գող: Նա ինձանից գողանում է կյանքս"

Բազում տարիների ընթացքում անց են կացվել բազմաթիվ կլինիկական հետազոտություններ կապված դեպրեսիա կոչված հիվանդության հետ: Այդ թեմայով կա գրված հարուստ գրականություն: Դա վկայում է ինչպես խնդրի բարդության մակարդակի, այնպես էլ մարդկանց գործած ճիգերի մասին: Պատճառը – թեթևացնել մարդու տառապանքները: Այդ փնտրտուքների արդյունքն այն է, որ ստեղծվեց մանրամասն տեսություն, կապված դեպրեսիայի ծագման, ինչպես և թերապևտիկ ինտերվենցիայի բազմաթիվ ձևերի հետ: Բոլոր հայտնի կոնցեպցիաները կարող ենք միացնել մի պատկերի մեջ, որը կթույլատրի ավելի ամբողջական հասկանալ այդ հիվանդության բնույթը, սակայն ինչքան էլ դա պարադոքսային թվա, այդ թեորիաների միաժամանակ հանդիսանում են նաև պոտենցիալ սահմանափակում (և նույնիսկ կարող են վնասել հիվանդին):

Դեպրեսիան – հիվանդությունը է, որոշված մարդու հոգեզգայական վիճակի խանգարմամբ: Այս դասակարգումը տրվել է դեռևս 1987թվականին: Այս հիվանդության ախտորոշումը և դասակարգումը կապված են որոշակի հատկանշական պրոբլեմների հետ, որոնք ուղղակիորեն կապված են հիվանդի բուժման մեթոդների հետ: Առայժմ կարող ենք միայն ասել, որ Դեպրեսիա կոչվող կլինիկական միավորը մինչև վերջ ուսումնասիրված չէ, իսկ նրա բուժումը միշտ չէ, որ բավարար չափի արդյունավետ է:

Դեպրեսիվ խանգարումները ունեն շատ երկար փաստագրական պատմություն: Այդ պատմությունը կազմված է բազմաթիվ մարդկանց տանջանքներից, որոնցից մեծամասնությունը գերադասում են չանվանվել: Հիվանդների քանակի ճշտգրիտ վիճակագրական տվյալներ չկան, որովհետև նրանցից ոչ բոլորն են դիմում արհեստավարժի օգնությանը, սակայն ենթադրաբար՝

  1. 1987 թվականի տվյալներով 30–40 միլիոն ամերիկացիներ տառապում են դեպրեսիոն տիպի տրամադրության խանգարումներով:
  2. Ամեն չորորդ ամերիկացի իր կյանքի ընթացքում անցնում է բարդ դեպրեսիոն շրջանով:
  3. Սուր դեպրեսիայով տառապողների միայն 1/4 (լավագույն դեպքում կեսն ) է դիմում արհեստավարժի օգնությանը:
  4. Կանանց մոտ դեպրեսիան պատահում է 2 անգամ ավելի շատ քան տղամարդկանց մոտ (չնայած, որ թվում է, թե այս հիվանդությունով հիվանդանալու ռիսկը կապված չէ սեռի հետ):
  5. Դեպրեսիվ խանգարումները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում:

Դեպրեսիան շատ տարածված երևույթ է, դեռ ավելին, հայտնի է, որ այն շատ հաճախ "դիմակավորվում է", այսինքն արտահայտվում է ուրիշ հոգեկան կամ մարմնական ձևերով: Հետևաբար նա հանդիպում է ավելի հաճախ, քան ցույց է տալիս վիճակագրությունը: Դեպրեսիայի հետ ամեն հոգեբան հանդիպում է ինչպես անձնական փորձով, այնպես էլ աշխատանքի բերումով: Թերապեվտիկ գործունեության մեջ մենք հաճախ աշխատում ենք հիվանդների հետ, որոնց տանջանքները հոգեկան բնագավառում են:

Ինչպիսին են դեպրեսիայի տարածվածության հետևանքները՝ կործանված կյանքեր, անբավարարվածություն, ընտանեկան գժտություններ, աշխատանքի և զբաղմունքի կորուստ: Բոլոր կորուստներն թվելն անհնարին է: Հաճախ այս ցավերը վեր են ածվում ինքնասպանության սպառնալիքի: Շատ հիվանդների մոտ դեպրեսիվ վիճակները ընդունում են կոնկրետ մարմնական խանգարումների տեսք: Հոգեբանական պրոբլեմներն իրենց հիմքում ունեն դեպրեսիվ հիմքեր: Դեպրեսիան կարող է առաջացնել ուրիշ, առաջին հայացքից իր հետ չկապված խանգարումներ:

Դեպրեսիայի արտահայտումները մեծամասնությամբ իրենք իրենց վերանում են: Եթե հիվանդը չի բուժվում, որոշ ժամանակ անց վիճակը հավանական է, որ կլավանա: Չբուժված դեպրեսիայի տևողության մասին տվյալները ճշգրիտ չեն: Այս դեպքում դեպրեսիան կարող է ձգվել 4-10 ամիս: Վիճակագրությունից հայտնի է, որ դեպրեսիայով հիվանդների 10%-20%-ի մոտ դեպրեսիան վեր է ածվում խրոնիկ հիվանդության:

 

ՇԱՐՈւՆԱԿՈւԹՅՈւՆ...

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты