ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Փիթր Փենի համախտանիշ

Տղան առաջվա պես փոքրիկ տղա էր, իսկ աղջիկը՝ հասուն կին։

Բայց տղան այդ ամենը այդպես էլ չնկատեց, քանի որ զբաղված էր իրենով…

Փիթր Փենի համախտանիշը - դա տերմին է, որը նշանակում է մեծ մարդկանց՝ հասունությանը անցնելու դժվարությունները կամ դիմադրությունը։

Այս համախտանիշը անվանվել է Ջ.Մ.Բարրիի «Փիթր Փեն» ստեղծագործության պատվին։ Այդ ստեղծագործության գործող անձը՝ Փիթր Փենը՝ հերոս էր, ով երբեք չէր մեծանում ու ապրում էր երեխայի պես հեքիաթային Նեվերլանդիայում։

Փիթր Փենի համախտանիշով մարդկանց հաճախ դժվար է լինում իրենց վրա պատասխանատվություն վերցնել, ինքնուրույն ապրել կամ կենտրոնանալ կարյերային նպատակների վրա։ Դա կարող է դիտարկվել բոլոր նրանց մոտ, ովքեր դիմադրում են հեռանալուց դեպի իրենց պատանեկական ազատություն ու պատասխանատվություն։

1983 թվականին, հոգեբան Դեն Կայլին հրատարակեց՝ «Փիթր Փենի համախտանիշ՝տղամարդիկ, ովքեր այդպես էլ չմեծացան» գիրքը։ Նա երկար ժամանակ հետևել էր ամենատարբեր տարիքի տղամարդկանց, ովքեր խուսափում էին պատասխանատվությունից։

Հիշեցնենք, որ Փիթր Փենը՝ շոտլանդացի գրող Ջեյմս Մէթյու Բարրիի հեքիաթային վիպակների գործող անձն էր՝ մի տղա, ով չի ուզում մեծանալ (նա մոտ 14-15 տարեկան է, բայց նրա կաթնատամները դեռ պահպանվում են)։ Նա փախչում է տնից ու ապրում այն «կորած տղաների» հետ, կախարդական՝ Նեվերլենդ (Neverland) կղզու վրա՝ մի վայրում, որտեղ երեխաները կարող են անվերջ խաղալ, կռվել ծովահենների հետ ու թռչել երկնքով, չմտածելով այն մասին, որ երբևէ նրանք կմեծանան։

Հեքիաթը սկսում է հետևյալ բառերով՝ «Բոլոր երեխաները վաղ թե ուշ մեծանում են։ Բացի մեկից»։ Սա Փիթր Փենի միակ բացառությունն է, քանզի տասներկուամյա Փիթր Թենը, մարմնավորում է իր բոլոր հասակակիցների ամենանվիրական երևակայությունները։ Ձերբազատված ծնողական խնամքից (նա ուղղակի ծնողներ չունի), նա ապրում է հեքիաթային կղզու վրա, որը բնակեցված է փերիներով, ջրահարսերով, հնդկացիներով, ծովահեններով ու մշտապես հետաքրքրաշարժ արկածներ է ունենում, ցուցադրելով քաջություն ու արիություն։ Երբեմն նա այցելում է իրական աշխարհ, որպեսզի հեքիաթներ լսի, որը պատմում է փոքրիկ աղջիկ Վենդին իր փոքր եղբայրներին։ Ծանոթանալով Վենդիի հետ, նա հրավիրում է նրան իր եղբայրների հետ իր հեքիաթային կղզի, որպեսզի վերջինս հեքիաթներ պատմի իր խաղընկերներին ու նրանց մասին հոգ տանի։ Բայց մի քանի օր արկածների ոգևորության մեջ անցկացնելուց հետո, Վենդին որոշում է վերադառնալ ծնողական տուն՝ այնտեղ, որտեղ արիությունը արտահայտվում է ոչ թե թրասուսերով սուսերամարտերում, այլ հանապազորյա հացի, մտերիմների մասին հոգատարության համար ամենօրյա առօրեական պայքարում, և որտեղ երեխաները անխուսափելիորեն դառնում են հասուն մարդիկ։ Հեքիաթը մի փոքր տխուր է, չնայած և խորիմաստ և բազմաշերտ։ Հեքիաթային Փիթր Փենը, «պահածոյանալով» իր երեխայության մեջ, ամենից շատ գնահատում է կյանքի ինքնաբուխ ուրախությունները ու կատեգորիկ դիմադրում է իր վրա որևէ պարտականություն և պարտավորություն վերցնելուն։ Եվ ամենակարևորը՝ նա իրական կապվածության ընդունակ չէ։ Նրա խաղընկերները՝ նրա արկածների հերոսներն են, ոչ ավել։ Եվ նույնիսկ նրանց զոհվելը, կյանքից հեռանալը ընկալվում է նրա կողմից, որպես անախորժ տհաճություն, որը խանգարում է իր պլաններին, այլ ոչ որպես կորուստ։ Երբ, որպեսզի իրենց փրկի թույնից, Դին-Դին փերին խմում է նրա համար նախատեսված թույնը, վերջինս միայն թյուրիմածության մեջ հարցնում է՝ «Ինչու՞ դու դա արեցիր»։

«Նրա թևերը արդեն անօգնական իջան, փոքրիկ մարմինը սառչեց։ «Հիմար ես դու», - միայն ասաց նա վերջին տխուր ժպիտով»։ Ոչ վերջինիս սերը, ոչ հոգատարությունը, ոչ խանդը Փիթր Փենը չզգաց։

Իսկ որքա՞ն են մեր իրական կյանքում նման սյուժեներ։ Որքա՞ն կանայք են գալիս հոգեբանի մոտ՝ տղամարդու հետ փոխհարաբերությունների պրոբլեմներով, որոնք ապրում են մտերիմների կորսուստը, ամուսնալուծությունը ոչ ավելի ծանր քան պատուհանից այն կողմ մաղող անձրևը։ Թողնում են կնոջն ու երեխաներին, ալիմենտ չեն վճարում։ Բոլորովին չեն հետաքրքրվում նրանց ճակատագրով։

Դուք հավանաբար հանդիպել եք այդ աշխույժ , «ինքնաբավ» ամեն տարիքի փոքրիկ տղաներին, ովքեր չեն կարողանում և չեն ցանկանում իրենց ծանրացնել կապվախությամբ, ձգտում են բավականություն ստանալ կյանքից «այստեղ և հիմա», ամենից շատ գնահատում են իրենց ազատությունն ու այն, որ կարող են անել այն, ինչ խելքներին կփչի։ Մեծանալը նրանց համար նշանակում է կորցնել իրենց ինքնաբուխությունը։ Նրանք հրաժարվում են ընդունել, որ «կյանքը՝ նույնպես հրաշալի արկած է», չնայած, որ քիչ է նման գրավիչ հեքիաթի, ու երբեմն էլ լինում է ձանձրալի, ծանր, հղի է հոգսերով ու ամենատարբեր պրոբլեմներով։ Չցանկանալով ոչ մի բանով խաթարել իրենց ներքին մանուկի հոգեկան բարեկեցությունը, ժամանակակից Փիթր Փենները անհոգ լողում են կյանքի հոսանքով։ Կամ ուղղակի խողդվու՞մ են…

Հոգեբանները միաձայն համակարծիք են, որ այս համախտանիշը՝ ընտանեկան դաստիարակության դեֆեկտների արդյունք է։ «Ինքնաբավ» Փիթր Փենը, ով ունի ամեն ինչ (իհարկե բացի անհատականության առանցքի) և ով ոչ ոքի ոչինչ պարտական չէ, դառնում է մեր ժամանակների պաշտանմունքայի կերպար՝ «բնության զավակ, չնայած որ վատ, բայց Զավակ…»։

Իրական երեխան, չնայած, որ ինքն իրենով նա շատ հմայիչ է, իր բնությամբ նա անպատասխանատու, անլուրջ ու անսիրտ արարած է, ով ունակ չէ ինքնազոհաբերության և նույնիսկ տարրական ինքնակարգապահության։ Իսկական մարդ նա դեռ պետք է դառնա, ընդ որում մեծահասակների ակտիվ օգնությամբ, որոնք հետզհետե, դոզավորված սովորեցնում են նրանց մեծահասակների կյանքի ծանրությանը։ Եթե դա չի կատարվում, ապա փոքրիկ տղային այդպես էլ չի հաջողվում իրականում մեծանալ։ Ու այդ ժամանակ… Նա ինքն իրեն ուրախ չէ։ ՈՒ շրջապատին նույնպես, իր քրոնիկական անպատասխանատվությունից, գործերում հավերժ դանդաղկոտությունից, ճմրատության աչքերի մեջ համառորեն նայել չցանկանալուց, նույնպես քաղցր չի տրվում։ Նա միշտ ցավ է պատճառում նրանց, ով իրեն սիրում է, ինքը՝ ուշադրության ու սիրո ծարավ է, բայց հեշտությամբ թքում է իրեն սիրող մարդու հոգու մեջ։

Դէն Կայլին նաև հրապարակել է գիրք կանանց համար՝ «Վենդիի երկընտրանքը», որում խորհուրդներ է տալիս կանանց, ովքեր ապրում են Փիթր Փեների հետ ու երազում են հարաբերություններում փոխել մայրական վերաբերմունքը։ Նրա պատվին է անվանվել մի ուրիշ համախտանիշ՝ մի վիճակ, որը բնութագրվում է իրեն՝ ուրիշներին նվիրելու, սեփական անձի վրա պատասխանատվություն վերցնելու և շուրջը կատարվողը հսկելու ցանկությամբ, 

Ինչպիսի՞ն են Փիթր Փենի համախտանիշի աշտանիշները։

Փիթր Փենի հոգեբանական դիմանկարը՝

  • հույզերը արգելակված են, հակազդումները ոչ ադեկվատ՝ դժգոհությունը դուրս է գալիս ջրի երես՝ կատաղության, ուրախությունը՝ հիստերիայի, հիասթափությունը՝ ինքն իր նկատմամբ խղաճահարության տեսքով և այլն։
  • ինչքան էլ նա չի ջանում, նա իրական ընկերներ չի ունենում, որովհետև ինքը ոչ ոքի չի գնահատում ու հեշտությամբ դավաճանում է, դեռահասության տարիքում հեշտությամբ ընկնում է հասակակիցների ազդեցության տակ։ Նրա գործողությունները իմպուլսիվ են, չկա հստակ պատկերացում այն մասին, թե ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ։ Նա հաճախ ավելի մեծ ուշադրություն է արտահայտում իր ծանոթների նկատմամբ, քան ընտանիքի անդամների։ Նա միայնակ է, ու միայնակությունը բերում է նրան խուճապի վիճակի։
  • պրոբլեմները չնկատելու ձգտում, հույսով, որ դրանք իրենք իրենցով կլուծվեն։ Չի ընդունում սեփական սխալները ու ուղղակի չի կարող իրեն ստիպել ներողություն խնդրել։ Չափազանց հնարամիտ է՝ իր մեղքերը ուրիշների վրա բարդելու գործում։
  • մոր նկատմամբ վերաբերմունքը երկակի է՝ ջղայնությունը համակցվում է նրա ազդեցությունից ազատվելու ցանկությամբ առաջացած մեղքի զգացումի հետ։ Նրա ներկայությամբ, հարաբերությունների մեջ, դառը հեգնանքի էլեմենտներով լարվածություն է առաջանում, հաջորդվող քնքշության բռնկումներով։ Մանուկ տարիքում հաճախ փորձում է իր նկատմամբ խղճահարություն առաջացնել, որպեսզի հիմնականում մորից հասնի իր ուզածին, հատկապես գումարի։
  • հոր հետ կոնտակտ չի ստացվում։ Նա հոր հետ հոգեկան մտերմության ծարավ ունի, բայց հույս էլ չունի ստանալ վերջինիս սերն ու խրախուսանքը։ Հասուն տարիքում նա շարունակում է իդեալականացնել հորը։ Այստեղից էլ առաջանում են նրա պրոբլեմները ղեկավարության հետ։
  • սեռահասունության հետ սկսում է ակտիվ իրեն ընկերուհի փնտրել, սակայն ինֆանտիլությունը վանում է աղջիկներին։ Մերժված լինելու վախը նա թաքցնում է «փորձառու տղայի» դաժանության ու անսրտության դիմակի տակ։ Շատ դեպքերում, կույս է մնում նույնիսկ 20 տարեկանից ավելի մեծ տարիքում, ամաչելով դրանից ու պարծենալով հորինված հաղթանակներով։

Ախտանիշները, ըստ տարիքային շեմերի՝

  • 12-ից 14 տարեկան հասակում՝ անպատասխանատվություն, անհանգիստ բնավորություն, սեռական դերի խանգարում։
  • 18-ից  22 տարեկան հասակում՝ միջանձնային հարաբերություններում պրոբլեմի ժխտումը վեր է ածվում նարցիսիզմի (ինքնասիրահարվածության)։ Վարքում գերիշխում է չափազանց դաժանությունը։
  • 23-ից 25 տարեկան հասակում՝ լուրջ ճգնաժամ, ընդհանուր հիասթափություն կյանքում։
  • 26-ից 33 տարեկան հասակում՝ համակերպվում է կյանքից դժգոհության քրոնիկական վիճակի հետ, սկսում է խաղալ մեծահասակի դեր։
  • 31-ից 45 տարեկան հասակում՝ նույնիսկ եթե կա մշտական աշխատանք, կին, երեխաներ, գտնվում են չավարտվող հուսահատության վիճակում, ինչը նրանց կյանքը դարձնում է տղատկալի ու միալար։
  • 45 տարեկանից հետո՝ դեպրեսիան ու դյուրագրգռությունը ուժեղանում են, երիտասարդությունը վերադարձնելու փորձերով լքում է ընտանիքը ու փորձում սփոփանք գտնել երիտասարդ կանանց հետ։

Եվ այսես, Փիթր Փենի համախտանիշը՝ սա տերմին է, որը խորհրդանշում է այն դժվարությունները, որոնց հետ բախվում են մարդիկ, հասունության փուլ անցումի կամ էլ այդ փուլի հետ կապված բարդությունները իրենց վրա վերցնելու դիմադրության ժամանակ։ Սակայն քանի որ չկա միասնական կարծիք կապված այս տերմինի սահմանման ու ախտանիշների հետ, ախտանիշները կարող են տատանվել տարբեր մարդկանց դեպքերում։ Սակայն ընդհանրացված ախտանիշները, որոնք սովորաբար դիտարկվում են Փոթր Փենի համախտանիշով մարդկանց մոտ, կարելի է ընդհանրացնել հետևյալ դասակարգմամբ՝

Պարտականություններից խուսափում՝ մեծահասակների պարտականություններից խուսափման ձգտումը իր մեջ կարող է ներառել ամենատարբեր ոլորտներ՝ սկսած ֆինանսական պարտականություններից, մինչև որոշումները, կապված աշխատանքի ու կարյերայի հետ։

Ինքնուրույն կյանքից խուսափում՝ անկախ կյանք կամ ինքնուրույն կյանք վարելու դժկամություն։

Ապագայի պլանների կառուցման դժկամություն՝ երկարատը պլանների կառուցման դժկամություն, ապագայի նկատմամբ անորոշության հաղթահարման դժվարություններ։

Մանկական վարքագիծ՝ իր հասակակիցներից ավելի պատանեական վարքագծի ցուցադրում, չափից ավելի տարվածություն մանկական հետաքրքրություններով ու զբաղմունքներով։

Սեռական և հուզական հասունացման բարդություններ՝ սռեական ու հուզական հասունության անցման բարդություններ, ռոմանտիկ հարաբերություններին բնորոշ պրոբլեմների հակում։

Անվստահություն աշխատանքում և կարյերայում՝ աշխատանքի և կարյերային նպատակների նկատմամբ անվստահություն ու դժկամություն։

Դժվարություններ հուզական կապվածության մեջ՝ առողջ հուզական կապվածության մեջ դժվարություններ, հարաբերությունների մեջ անկայունություն։

Ընդհանուր առմամբ այդ ախտանիշները կարող են արտացոլել այն փաստը, որ մարդը ունի հասուն կյանքին անցնելու բարդություններ ու դժվարությամբ է իր վրա, հասունանալու հետ կապված պատասխանատվություն վերցնում։ Սակայն յուրաքանչյուր մարդու կյանք տարբեր կերպով է դասավորվում և այս ախտանիները տատանվելու են տարբեր մարդկանց մոտ։ Այս դեպքերում միգուցե կարևոր կլինի դիմել մասնագետի օգնությանը։

Ի՞նչն է առաջացնում Փիթր Փենի համախտանիշ։

Փիթր Թենի համախտանիշի պատճառները կարող են լինել բարդ ու բազմաթիվ։ Այդ վիճակը կարող է առաջացած լինել մի շարք գործոնների արդյունքում, որոնք ազդում են հասունության անցման բարդությունների կամ այդ փուլին դիմադրելու վրա։ Սակայն այս պատճառներն էլ ինդիվիդուալ բնույթ ունեն ու հաճախ բարդ է լինում որոշել վերջնական պատճառը։ Ահա որոշ հնարավոր պատճառներ, որոնք նպաստում են Փիթր Փենի համախտանիշի առաջացմանը՝

Ընտանեկան դինամիկա՝ ընտանիքի ներսում եղած դինամիկան կարող է ազդել մարդու՝ հասունության փուլի անցման վրա։ Չափազանց խնամքը ընտանիքում կամ կառուցվածքը, որը թույլ չի տալիս մարդուն իր վրա պատասխանատվություն վերցնել, կարող են նպաստել Փիթր Փենի համախտանիշի առաջացմանը։

Մանկական տրավմաներ՝ տրավմատիկ իրադարձությունները կամ բարդ ապրումները մանկությունում, կարող են բերել նրա, որ մարդու համար բարդ լինի իր վրա պատասխանատվություն վերցնել, կապված հասունության հետ։

Սոցիալական և մշակույթային գործոններ՝ հասարակության և մշակույթի սպասումները կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես պետք է մարդն իրեն պահի։ Մարդիկ, ում դժվար է համապատասխանել սոցիալական նորմերին ու սպասումներին, կարող են արտահայտել դիմադրություն հասունացմանը։

Հուզական զարգացում՝ հուզական զարգացման պրոցեսները կարող են ազդել ինդիվիդի հուզական հասունության վրա։ Հուզական բարդությունները կամ թերությունները կարող են բերել  պրոբլեմների արդեն հասունության փուլում։

Ինդիվիդուալ անձնային ու հոգեբանական գործոններ՝ անձնային բնութագրիչները, անձի կառուցվածքն ու հոգեբանական գործոնները կարող են ազդեցություն ունենալ հասունության փուլի անցման վրա։ Օրինակ՝ ցածր ինքնագնահատականը, տագնապային խանգարումները կամ դեպրեսիան կարող են նաստել Փիթր Փենի համախտանիշի առաջացմանը։

Կրթության և կարյերայի ճնշումը՝ կրթության համակարգում չափազանց մրցակցությունը կամ բիզնեսի աշխարհում ճնշումը, կարող են մարդու մոտ տագնապ ու հասունության փուլի անցման դժկամություն առաջացնել։

Փիթր Փենի համախտանիշը հաճախ առաջանում է բազմաթիվ գործոններով և այդ պատճառով էլ դա բարդ պրոցես է, որը անհրաժեշտ է հասկանալ ու որի դեմ անհրաժեշտ է պայքարել։ Արհեստավարժ օգնությունը կարող է արդյունավետ միջոց դառնալ այդ վիճակը հասկանալու ու այն հաղթահարելու համար։

Որտեղի՞ց են գալիս այդ բնավորության գծերը։

Կարող ենք դիտարկել կապը մեր մանկության հետ, կամ ավելի ճիշտ այն բանի հետ, ինչը մոդելավորվել է մեր ծնողների կողմից ու ինչին մենք հաճախ վերադառնում ենք։

Ենթադրենք մենք ունեցել ենք գերխնամք տվող ծնողներ, որոնք միշտ եղել են մեր կողքին ու շատ ակտիվ մասնակցություն են ունեցել մեր կյանքում։ Նրանք հոգ են տարել ամեն բանի մասին, ու, որպես օրենք, եղել են մի քիչ չափից դուրս հոգատար։ Հնարավոր է, որ նրանք քաջալերել են մեզ ու  պաշտպանել, բայց նրանք նաև ստեղծել են խարխուլ հիմք մեր հասուն «ես»-ի համար՝ հիմք, որի վրա մենք մեզ անվստահ ենք զգացել կամ տագնապային, երբ ժամանակն է եկել որոշում ընդունելու կամ ինքներս մեզ համար ինչ-որ բան անելու (սա վերաբերվում է նաև այն դեպքերին, երբ եղել են գերհսկող ծնողներ)։

Սպեկտրի մյուս ծայրին, ենթադրենք, որ մենք մեծացել ենք ընտանիքում, որտեղ մեր նկատմամբ դաժան ու անտեսմամբ են վերաբերվել։ Կրկին, մենք այդպես էլ չեն սովորի իրականում մեծահասակ դառնալ։ Վախն ու անվստահությունը, որով մենք մեծացել ենք, կարտահայտվեն հասուն մարդու մոտ, ով չունի իր նկատմամբ վստահություն ու վախենում է անցնել սահմանը։ Այդ պատճառով էլ մենք կխուսափենք ինչ-որ բան անել։

Եվ եթե մենք ծագում են տնտեսական կամ հուզական դժվարությունների վայրերից, որտեղ մենք այդպես էլ չենք սովորել փողի կամ հարաբերությունների նկատմամբ ադեկվատ վերաբերմունք ձևավորել, գաղափարը, մնալ այն վիճակում, որտեղ այդ բաները մեծ նշանակություն չունեն, կարող է գրավիչ լինել։

Վերջ ի վերջո, ամեն բան գալիս ե նրան, թե ինչ ենք մենք սովորել մանկությունում, ու նրան, թե ինչ են մեր ծնողները (կամ նրանց փոխարինող մարդիկ) մոդելավորել մեզ համար։

Ինչպե՞ս է այն կապված նարցիսիզմի հետ։

Մեծ մասը այն բանի, որ մենք տեսնում ենք Փիթր Փենի համախտանիշի դեպքում, կինոյում և գրականությունում՝ դա էքստրեմալ, նարցիսիզմի հետ սահմանակցող օրինակներ են։ Կարևոր է հասկանալ, որ այս երկու բաները՝ միևնույն բանը չեն։ Նրանք նաև միշտ չեն արտահայտվում միևնույն մարդու մոտ։

Նարցիսիզմի ու Փիթր Փենի համախտանիշի որոշ ընդհանուր գծեր՝

  • Պատասխանատվություն վերցնելու անընդունակություն։
  • Ուրիշներին մեղադրել։
  • Սեփական կարծիքը՝ միակ ճշմարիտն է։
  • Սեփական ցանկությունները՝ միակ կարևորն են։
  • Վախ քննադատությունից։

Նարցիսիզմի ժամանակ այսպիսի վարքը զուգակցվում է էմպատիայի բացակայությամբ, ինչը միշտ չի, որ առկա է Փիթր Փենի համախտանիշի դեպքում։

Ինչպե՞ս է բուժվում Փիթր Փենի համախտանիշը։

Փիթր Փենի համախտանիշը՝ դա վիճակ է, որի հիմքում հաճախ ընկած են հոգեբանական և հուզական գործոններ, այդ պատճառով էլ, դրա բուժումը կարող է բարդ լինել։ Սովորաբար բուժումն իր մեջ ներառում է հոգեթերապիա և աջակցման ծառայություններ, ուղղված մարդու իրավիճակի հասկացմանը, նրա անձնային զարգացմանը և օգնություն՝ հասունացման ճանապարհին հանդիպած խոչընդոտների հաղթահարման ընթացքում։ Ահա այն մոտեցումները, որոնք կարող են կիրառվել Փիթր Փենի համախտանիշի բուժման ընթացքում՝

Ինդիվիդուալ թերապիա՝ հոգեթերապևտի հետ ինդիվիդուալ թերապիան կարող է օգնել մարդուն գիտակցել հուզական դժվարությունները, հետազոտել հասունացման պրոբլեմները ու հասկանալ դրա հետ կապված սեփական մտքերն ու վարքը։

Խմբային թերապիա՝ կարող է ուժեղացնել աջակցումն ու հասկացումը մարդկանց միջև, որոնք նմանատիպ դժվարությունների դեմ են պայքարում։ Խմբում եղած բաժանումը, նման փորձով այլ մարդկանց լսելը կարող է մարդուն հուզական աջակցություն բերել։

Կյանքային հմտությունների ուսուցում՝ կյանքային հմտությունների թրեյնինգը, որն ուղղված է հասունության հետ կապված հմտությունների զարգացմանը, կարող է բարձրացնել մարդու՝ ինքն իր վրա պատասխանատվություն վերցնելու, նպատակների պլանավորման և հասնելու ընդունակությունները։

Հուզական կարգավորման հմտութուններ՝ հուզական կարգավորման հմտությունների վրա կատարված աշխատանքը կարող է բարձրացնել մարդու, հուզական բարդությունները հաղթահարելու ընդունակությունները։ Դրանում կարող են օգնել այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են հուզական գիտակցման թրեյնինգն ու մեդիտացիան

Ընտանեկան թերապիա՝ սա նույնպես կարող է կիրառվել ընտանիքի ներսում հասկացման և դինամիկայի լավացման համար։ Հնարավոր է, որ կարևոր է ամրացնել ընտանիքի անդամների միջև եղած կոմունիկացիան ու ստեղծել աջակցման համակարգ։

Ինքնաառողջացման պրակտիկա՝ մոտեցումները, որոնք հիմնված են պրակտիկայի վրա, որոնք դրդում են մարդուն կենտրոնանալ սեփական առողջության վրա, կարող են ներսում ուշադրություն միացնել հիմնական կարիքների նկատմամբ, ինչպիսիք են ֆիզիկական առողջությունը, սնունդը, ֆիզիկական վարժություններն ու քունը։

Բուժման պրոցեսը կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց դեպքում և պետք է ադապտացված լինի մարդու կոնկրետ կարիքներին։ Արհեստավարժ օգնության դիմելը կարևոր է, որպեսզի հնարավոր լինի նման իրավիճակները լուծել ու իրականացնել առողջ անցում դեպի հասունություն։

Ինչպե՞ս դաստիարակել սեփական երեխային, որպեսզի նրա մոտ չձևավորվի այս «համախտանիշը»։

Մեծացնել նրան քնքշության, ջերմության ու հոգատարության մեջ, դրանով ստեղծելով պայմաններ, նրա բնական մեծացման համար։ Ականջ դնել նրա կարիքներին, հարգել նրա սահմանները։ Առանց մեծահասակի կոպիտ միջամտության, երեխայի կողքին նրա առողջ ներկայության պայմաններում, երեխան կարող ե ինքնուրույն զարգանալ իրեն անհրաժեշտ տեմպով։

Խթանել նրան առանձնացման ուղիղ այնքան, որքան նա պատրաստ է առանձնանալ, առաջարկելով նրան ինչ-որ նոր բանը ինքնուրույն անել։ Օրինակ՝ «Հիմա դու ինքդ պետք է արթնանաս, որ դպրոց գնաս, հավաքես իրերդ, նախաճաշ պատրաստես»։ Կարևոր է այդ ամենի մասին նախօրոք պայմանավորվել։ Ծնողը պետք է օգնի երեխային կազմակերպել, մի ինչ-որ նոր բանի ինքնուրույն մոտեցման հնարավորությունը։

Այդ ընթացքում կարևոր է պայմանավորվել ճգնժամային իրավիճակների դեպքերը, որոնք կարող են առաջանալ։ Օրինակ, եթե ծնողները առաջարկում են երեխային սկսել ինքնուրույն դպրոց գնալ, ապա պետք է քննարկել, թե նա ինչ պետք է անի, օրինակ, եթե կորցնի բանալիները, ուշանա դասից և այլն։ Այսինքն չթողնել երեխային լճի կենտրոնում, ասելով՝ «Ուզում ես լողալ՝ լողա»։ Դա տրավմատիկ է։ Այլ փափուկ ընկղմել նրան այդ միջավայրի մեջ, փափուկ առաջարկելով նրան ինքնուրույնություն, և մնալ կողքին, լինել հասանելի այն դեպքերի համար, եթե նա կցանկանա հետ գա կարգավորումներով կամ խոչընդոտի կհանդիպի, որոնք դեռևս պատրաստ չի հաղթահարել։

Կարևոր է երեխայի համար կազմակերպել զարգացնող միջավայր, առաջարկելով խմբակներ, համատեղ ժամանց, որպեսզի երեխան ինչ-որ նոր բան սովորի՝ սահել չմուշկներով, թիավարել, ձկնորսություն, ինչ ասես։ Այն, ինչ անում են մեծահասակները, հետզհետե դառնում է երեխային հասանելի, մեծահասակների օգնությամբ։

Եվ վերջապես, առաջարկել նրան սոցիալապես ընտելանալ, օրինակ, ինքնուրույն ինչ-որ բան ընտրել խանություն կամ հագուստ ընտրել, որով նա կգնա զբոսանքի։ Իհարկե, անհրաժեշտություն չկա նրան առաջարկել ընտրել, թե ընտանիքը ուր գնա հանգստանալու՝ Եգիպտոս, թե՞ Կիպրոս։ Պետք է կողմնորոշվել դեպի այն, ինչը երեխան ի վիճակի է ընտրել, համաձայն իր հոգեբանական զարգացման։

Իսկ եթե ծնողը նկատի, որ երեխան չի անում այն, ինչը իր տարիքում արդեն կարող էր անե՞լ։

Պետք է հաշվի առնել, որ հնարավոր է, որ կոնկրետ այդ երեխային մի փոքր շատ ժամանակ է պետք որպեսզի սովորի այս կամ այն հմտությանը։ Հնարավոր է, որ նա մի ինչ-որ պահի հապաղել է, իսկ հետո առաջ կանցնի։

Եթե դա պրոբլեմ է դառնում, կարևոր է պարզել պատճառները։ Ի՞նչ է տեղի ունենում այն միջավայրում, որում նա ժամանակ է անցկացնում՝ մանկապարտեզում կամ դպրոցում, ի՞նչ հարաբերություններ ունի իր հասակակիցների ու այլ մեծահասակների հետ, արդյո՞ք տեղի չի ունենում մի ինչ-որ ոչ լավ բան նրանց հետ կոնտակտի ժամանակ։

Կա կարծիք, որ «Փիթր Փենի համախտանիշը» ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Հասկանալի է, որ այդպիսի հստակ վիճակագրություն չկա։ Բայց արդյո՞ք դա ճշմարտությանը նման է։

Կարծում եմ, այն հավասարապես է հանդիպում և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ։ Միայն թե այն հաճախ կանանց մոտ քողարկվում է՝ այսպիսի «համախտանիշով» կինը կամուսնանա շատ հոգատար իսկ միգուցե նույնիսկ աբյուզիվ տղամարդու հետ, ով նրան հստակ կասի ինչ անել, ինչ չանել, ինչի է նա ընդունալ իսկ ինչի՝ ոչ։ ԵՎ կինը կհամաձայնվի՝ երեխայի պես։ Ավելի հաճախ, հանրությունում դա չի մեկնաբանվում որպես ինֆանտիլություն, այլ հավանության է արժանանում՝ որքան նա չքնաղ, լսող կին է։ Կնոջից հաճախ չեն ակնկալում պատասխանատվություն և ինքնուրույնություն և նրա ինֆանտիլ դերը ավելի քիչ դատապարտելի կլինի ու ավելի քիչ աչքի կընկնի։

Տղամարդկանց մոտ այդ «համախտանիշը» ավելի հաճախ է նկատվում, որովհետև հասարակությունը նրանց ավելի մեծ պահանջներ է ներկայացնում՝ որպեսզի նրանց վրա հնարավոր լինի հենվել, որպեսզի խոստումները կատարեն, իրենց վրա մեծ պատասխանատվություն ու պարտականություններ վերցնեն։ Կանանց նկատմամբ, հասունության առումով, հասարակության մեջ պահանջները զգալիորեն քիչ են։

 
 

Այժմ կայքը դիտում են 1306 հյուր