ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՇԵՐ - ՇԵՐԻԼԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Երբևե ես 40 տարեկան էի, հիմա 60 տարեկան եմ, և ես հաստատ գիտեմ, որ 40 տարեկան լինելն ավելի լավ է»:

Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլլմեն (անգլերեն՝ Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman; 20 մայիսի 1946թ, Էլ-Սենտրո, Կալիֆորնիա), հայտնի է Շեր կեղծանունով (անգլերեն՝ Cher) - ամերիկյան փոփ կատարող, երգերի հեղինակ, դերասան, ռեժիսյոր և երաժշտական պրոդյուսսեր: Մեկն է այն քչաքանակ աստղերից, որի պարգևատրությունների հավաքածույում միաժամանակ ներկա են «Օսկար», «Գրեմմի»,...

...«Էմմի» և երեք «Ոսկե գլոբուս», որը նա ստացել է կինո, երաժշտական և հեռուստատեսային իդուստրիաներում ունեցած մեծ ներդրումների համար:

Նրա մայրը, Ջորջիա Հոլտը, դերասանուհի էր: Հայրը, հայստանցի Ջոն (Կարապետ) Սարգսյանը՝ վարորդ: Երբ նա ծնվեց, ծնողները ամուսնալուծված էին, և Շերը իր հորը հանդիպել է 11 տարեկան հասակում: Դեռ մանուկ ժամանակներից, նա երազում էր դերասան դառնալ և աշխատում էր իր ստորագրության գեղեցկության վրա: 16 տարեկանում նա մեկնում է Լոս-Անժելես:

Երիտասարդ Շերիլին Սարգսյանը երազում էր մի օր արթնանալ տեսնելով իրեն շիկահեր և կապուտաչյա՝ այդպիսին էր 60-ականների կանացի իդեալը: Միակ սևահերը, որ հույս էր ներշնչում նրան՝ Օդրի Հեպբերն էր:

Շերի կարյերան սկսվեց երբ նա 17 տարեկան էր: Առաջին հաջողությունը եկավ 1965 թվականին, երբ նա Սոննի և Շեր դուետի կազմում գրեց «I Got You Babe» երգը: Հետագայում Շերը ճանաչում գտավ ավելի շատ որպես անհատ կատարող, և դարձավ ամերիկյան հեռուստատեսությունում պոպուլյար «The Sonny and Cher Comedy Hour» շոու վարյետեի վարող, որի համար էլ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: Քննադատների կողմից լավ ընդունված դերը 1984 թվականին «Silkwood» ֆիլմում, նրան բերեց «Օսկար», «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» կատեգորիայում: Հետագա տարիներին Շերը նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում՝ «Mask»-ը 1985 թվականին Կաննի կինոփառատոնում նրան բերեց «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը, իսկ «Moonstruck»-ում ունեցած իր դերի համար, նա պարգևատրվեց «Օսկարով», «Լավագույն կանացի դեր» նամինացիայում: Նույն ժամանակահատվածում, նրա մասնակցությամբ նկարահանվել են «The Witches of Eastwick» և «Mermaids» ֆիլմերը:

1962-ին, սրճարանում, Շերը հանդիպում է Սոննի (Սալվատորե) Բոնոյին, ով երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի մոտ ասիստենտ էր աշխատում: Սոննին առաջարկում է նրան ապրել իր մոտ, որի փոխարեն Շերը պետք է հավաքեր բնակարանը և ճաշ պատրաստեր: Շուտով նրանց հարաբերությունները ավելի մտերիմ են դառնում և նրանք ամուսնանում են: Այն ժամանակ, Շերը, Ֆիլ Սպելտորի ստուդիայում աշխատում էր որպես բեկ-վոկալի սեսսիոն երգչուհի և մասնակցում էր այնպիսի դասական երգերի ձայնագրման ընթացքին, ինչպիսին են՝ «You’ve Lost that Loving Feeling» (The Righteous Brothers), «Da Doo Ron Ron» (The Crystals) և «Be My Baby» (The Ronettes): Շերի առաջին անհատական ձայնագրությունը տեղի ունեցավ 1964 թվականին «Ringo I Love You» երգով, որը նա ձայնագրվեց Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, որովհետև Սպեկտորը համարում էր «Շերիլին» անունը բավարար «ամերիկյան» չէ:

Սոննին սկսեց երգեր գրել և պրոդյուսսերություն անել, որի արդյունքում, 1965 թվականին, «Սոննի և Շեր» անվանումով դուետը բաց թողեց իր առաջին ալբոմը՝ «Look at Us»: Սոննին պնդում էր, որ ալբոմի առաջին սինգլը լինի «I Got You Babe» երգը, որին հավանություն չէին տալիս ոչ լեյբլի ղեկավարությունը, ոչ էլ Շերը: Այդ ժամանակ, նա տարավ այդ երգը ռադիո, որտեղ այն հաղորդեցին այլ երգերի հետ, առաջարկելով քվեարկել դուր եկած կոմպոզիցիայի համար: Սոննին, Շերը և նրանց ընկերները ակտիվորեն զանգահարում էին քվեարկելով «I Got You Babe» երգի օգտին: Երգի պոպուլյարությունը աճեց, և շուտով նա Ամերիկյան և Մեծ Բրիտանիայի չարտերում, առաջին տեղերում էր: Երկարամազ Սոննիի և ոչ մեկին չնմանվող Շերի ապրելակերպը առանձնացնում էր նրանց այն ժամանակների փոփ կատարողներից, և այս դուետը սենսացիա դառավ Ատլանտիկայի երկու կողմում էլ:

1965-ի ամռանը, Շերը թողեց նոր ալբոմ՝ «All I Really Want to Do», որի համանուն երգը դարձավ նրա առաջին անհատական հիթը: 1960-ականների վերջում, այս դուետի պոպուլյարությունը անկում ապրեց: Մի շարք կոմերցիոն անհաջող ալբոմների պատճառով, այս զույգը ԱՄՆ կառավարությանը մեծ պարտքեր ունեցավ: 1969 թվականին, Շերը ունեցավ աղջիկ, ում անվանեց այն ֆիլմի անունով, որի նկարահանումների ժամանկ նա հղիացել էր՝ Չեստիտի: Չեստիտի Բոնոն, ում 41 տարին լրացավ 2010 թվականին, Օֆիցիալ փոխեց իր սեռը և այս տարվանից համարվում է տղամարդ:

1970 թվականին, Սոննին և Շերը հայտնվում են CBS ամերիկյան հեռուստաալիքում իրենց ծրագրով: «Սոննիի և Շերի կոմեդիկ ժամը» (հետագայում «Սոննիի և Շերի շոուն»), եթեր էր դուրս գալիս յոթ տարի, և իրենից ներկայացնում էր կոմեդիկ սկետչերի և երաժշտական համարների խառնուրդ, որտեղ հրավրվում էին այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսիք են՝ Մայքլ Ջեկսոնը,Ռոնալդ Ռեյգանը, Դէվիդ Բոուին, Մուհամմեդ Ալին և այլն: 1971, 1973 և 1974 երին, Շերի 3 երգեր՝ «Gypsys, Tramps & Thieves», «Half-Breed» և «Dark Lady» -ը գլխավորում են ԱՄՆ ի չարտերը: 1974 թվականին, Սոննին և Շերը բաժանվում են, և ամուսնության հետ դադարում է նրանց շոուն: Առանձին հաղորդում ստեղծելու անհաջող փորձերից հետո, նրանք նորից միանում են ստեղծելով «Սոննիի և Շերի շոուն»:

Սոննիից բաժանվելուց հետո, Շերը ամուսնանում է «The Allman Brothers» բլյուզ խմբի երաժիշտ Գրեգ Օլլմանի հետ: 1976-ին շնավում է նրանց որդին՝ Էլայջա Բլյու Օլլմանը, իսկ 1977-ին, նոր դուետը բաց է թողնում իրենց առաջին ալբոմը: 1979-ին երգչուհին օրինական փոխում է իր անունը դառնալով «Շեր»:

1982 թվականին Շերը մեկնում է Նյու-Յորք, որպեսզի մասնակցի «Արի հինգի կողմերը հանդիպման Ջիմմի Դին, Ջիմմի Դին» Բրոդվեյյան ներկայացմանը: Նրա դերասանական խաղի մասին քննադատների դրական կարծիքներից հետո, Մայքլ Նիկոլսը նրան հրավիրում է նկարահանվելու «Սիլկվուդ» ֆիլմում: Երբ Շերը իմացավ, որ այդ ֆիլմի գլխավոր դերակատարը Մէրիլ Սթրիպն է, համաձայնեց նույնիսկ առանց կարդալու սցենարը: Գլխավոր հերոսին անպատասխան սիրահարված լեսբիանկայի դերի համար, Շերը արժանացավ «Օսկար» մրցանակի: 1985-ին, «Դիմակ» ֆիլմի նկարահանումից հետո, որտեղ Շերը խաղում էր հազվագյուտ հիվանդությունով հիվանդ դեռահասի մոր դերը, նա միանում է Դիմածնոտային խանգարումներով երեխաների օգնության ասսոցիացիային: 1987-ին Շերը մասնակցում է երեք ֆիլմերի նկարահանումների՝ «Կասկածյալը», «Իստվիկյան կախարդները» և «Լուսնի իշխանությունը», որի մեջ կատարած իր դերի համար էլ ստանում է «Օսկար» մրցանակ:

1987-ին Շերը պայմանագիր է կնքում Geffen Records-ի հետ:Նոր ալբոմի ձայնագրությանը մասնակցում են՝ Դայան Ուորրենը, Մայքլ Բոլտոնը և Բոն Ջովին: 1989-ին MTV-ին արգելում է նրա «If I Could Turn Back Time» կլիպի ցուցադրությունը, պատճառաբանելով Շերի չափից դուրս անկեղծ հագուստով: 1992-ին Շերի մոտ հայտնաբերում են խրոնիկական հոգնածության համախտանիշ: 1994-ն, մի շարք ուրիշ մասնակիցների հետ, մասնակցում է «The Beavis and Butt-Head Experience» ալբոմի ձայնագրմանը: 1996-ին Շերը իրեն փորձում է իրեն ռեժիսյորի դերում, նկարահանելով՝ «Եթե պատերը խոսել կարողանային» ֆիլմը, որտեղ էլ կատարում է էպիզոդիկ դեր, որի համար նրան շնորհվում է «Ոսկե գլոբուս» մրցանակ: 1998 թվականի հունվարին, 62 տարեկան հասակում, Կալիֆոռնիայում, դահուկնելով սահելիս մահանում է Շերի նախքին ամուսին, կոնգրեսսմեն Սոննի Բոնոն:

1998 թվականին Շերը բաց է թողնում իր «Believe» ալբոմը: Այդ ալբոմի համանուն երգը դառնում է միջազգային հիտ և 52 ամյա երգչի մրցանակները ավելացնում է «Գրեմմի»-ով՝ «Լավագույն պարային ձայնագրության» համար: Հենց այս ժամանակաշրջանից էլ, Շերը դառնում է գեյ-պաշտանմունքի առարկա, և 1998 թվականի վերջում հրատարակում իր «The First Time» գիրքը, որում պատմում է մեգաաստղի կյանքի դժվարությունների մասին: 1999 թվականի հունվարին, հսկայական հեռուստատեսային լսարանի առաջ, ֆուտբոլի Սուպերգավաթի ֆինալի ժամանակ, Շերը կատարում է ԱՄՆ պետական հիմնը: 2002-ից 2005 թվականները, «The Farewell Tour» հրաժեշտի տուրի շրջանակներում, Շերը տվել է 325 համերգ, աշխարհի շուրջ 20 երկրներում:

2008 թվականի փետրվարին, Շերը պայմանագիր է կնքում Լաս-Վեգասում տրվող համերգների մասին, որտեղ նա ելույթ է ունենում 2-3 տարի, շաբաթական 4 անգամ: 2010 թվականի մայիսի 18-ին Մոնակոյում տեղի ունեցած World Music Awards ծիսակատարության ժամանակ, նա ներկայացնում է իր նոր ալբոմից՝ «Already Been There» սինգլը: Նույն տարում դուրս է գալիս նրա նոր ալբոմը:

Շերը՝ կատարողներից միակն է, որի երգերը հասնում էին Billboard Hot 100-ի վերին տասնյակին շուրջ 40 տարի շարունակ (1960-ականներից մինչև 1990-ականները): «Believe» սինգլը համարվում է նրա ամենահաջողված և 1999 թվականի ամենավաճառվող ձայանագրությունը (այդ տարի վաճառվել է 10 միլլիոնից ավելի ձայնագրություն):

Երգչուհին դեռևս պահում է իր, սինգլների ամերիկյան չարտի բարձունքներում գտնվելու ռեկորդը՝ նրա երգերը բարձունքների են հասել շուրջ 33 տարի, սկսած 1965 թվականից առ 1998 ով: Շերի «Living Proof: The (Never Can Say GoodBye) Farewell Tour» հրաժեշտի տուրնեն, ձգվեց 3 տարի և վերջացավ 2005 թվականին համարվելով այդ ժամանակվա կին-կատարողի ամենահաջողակ տուրնեն:

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ