ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մեծ քաղաքականություն»

Մի պետությունում ապրում էր մի Իմացասեր Մարդ։ Նա միշտ կասկածում էր, որ իր կառավարությունը ազնիվ չէ։

Երբ երկիրը սկսեց դողդղալ տեռորիստական պայթյուններից, նա կասկածեց, որ դրանք առանց կառավարության տեղեկացվածության չեն անցնում։ Նա սկսեց այդ մասին խոսել բոլորի հետ և շուտով իր կողքին համախոհներ հավաքեց, իր կուսակցությունը ստեղծեց, որը դառավ կառավարության ընդդիմադիր։

Կռվելով և դիմակայելով իշխանությանը, նա սկսեց նկատել, որ իրեն դրանից վատ չի դառնում, և կարծես թե նա նույնիսկ դրանից գոհ է։ Այդ ժամանակ Իմացասեր Մարդը հասկացավ, որ դա իշխանության պլանն էր – իր համար օպօզիցիոն կուսակցություն ստեղծել։ Եվ նա սկսեց շարունակել մտածել և պատճառ գտնել։ Եվ գտավ՝ իշխանությունը իր գրպանները գումարով է լցնում, մինչ ժողովուրդը մտածում է, որ ինքը խառնված է տեռորիզմի մեջ։ Նա ստեղծեց մի նոր կուսակցություն, որը բացահայտում էր իշխանության կոռուպցիան։

Բայց այստեղ քաղաքացիական պատերազմ սկսեց։ Սկզբից Իմացասեր Մարդը մտածեց, որ պատերազմը, դա իշխանությունից՝ ժողովրդի դժգոհության արտահայտումն է, սակայն հետո հասկացավ, որ պատերազմը մոգոնված էր իր իսկ իշխանության կողմից։

Այդ ժամանակ Իմացասեր Մարդը առաջնորդեց հակաիշխանական զորքերը և կռվով վերցրեց նախագահական պալատը։ բայց երբ նա մտավ նախագահի առանձնասենյակ, այն, ինչ նա տեսավ, նրան շոկի մեջ գցեց։ Սեղանի առջև նստած էր Թզուկ, ում երբեք ոչ ոք չէր տեսել։ Պարզվեց, որ հենց նա էր կառավարում երկրով, և բոլոր իրադարձությունները, բոլոր մտքերը, որոնք ներշնչվում էին ժողովրդին և հենց իրեն՝ Իմացասեր Մարդուն, մոգոնվել են այդ առանձնասենյակում, որպեսզի թաքցվի իրական կառավարիչը բոլորից։ Իմացասեր Մարդը հարցրեց իր ենթադրությունների մասին և ստացավ հաստատող պատասխան։ Հիմա արդեն բոլոր վարագույրները բացված էին, բոլոր գաղտնիքները բացահայտված, ամեն բան լուծված էր և պարզ։

Իմացասեր Մարդը շուռ եկավ և գնաց ելքի կողմ։ Իսկ Թզուկը, շատ ցածրաձայն շշնջաց՝

- Որ ելքին էլ չմոտենաս, այդ բոլորը մենք ենք նախագծել։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 611 հյուր