ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ ««Դու»-ով թե՞ «Դուք»-ով»

Մի հոգևորականի ընտանիքում մի տղա էր մեծանում, ում տեր հայրը վաղ տարիներից որոշել էր հոգևորություն սովորեցնել։ Նա հորդորում էր վերջինիս պարբերաբար եկեղեցի հաճախել և բազմաթիվ աղոթքներ սովորել։ Տղային դուր էր գալիս աղոթքներ կարդալը և նա վաղ տարիքից սկսեց Աստծո նկատմամբ սեր արտահայտել։ Բայց մի անգամ նա հարցրեց իր դաստիարակին՝

- Ինձ համար մի բան պարզ չէ, - ասաց նա։

- Եթե բոլոր մեծահասակներին ու կարևոր մարդկանց ընդունված է «դուք»-ով դիմել, ինչու՞ աղոթքներում, մենք Աստծուն դիմում ենք «դու»-ով։ Մի՞թե նա ամենամեծահասակն ու կարևորը չի։

- Նա իհարկե ամենամեծահասակն ու ամենակարևորն է, - պատասխանեց հոգևորականը, - և երբ դու նրան դիմում ես, ապա նախ դու դիմում ես ինքդ քեզ։ Դու ինքդ քեզ հո «դուք»-ով չես դիմում։ Իսկ Աստված, ում դու աղոթում ես, հենց քո մեջ էլ ապրում է։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 634 հյուր