Տեղավորվելով բարեհոգի բակային շան մորթու մեջ, լուն հոյակապ ապրում էր և ոչ մի բանի կարիք չուներ: Սակայն մի անգամ նա որակյալ և մաքուր մորթու գերող հոտ առավ:
- Ի՞նչ կարող է դա լինել, - հետաքրքրվեց նա, և մի քանի ցատկոց կատարելով տեսավ որ իր հավատարիմ շունը քաղցր քնած է, փռված մի լավ գառան մորթու վրա: - Ահ, ինչքա՞ն էի ես երազել այսպիսի հոյակապ մուշտակի մասին, - հմայված բացականչեց լուն, աչքը չկարողանալով կտրել գառան մորթուց: - Ինչ խիտ, մետաքսանման և գեղեցիկ մորթի է, իսկ ամենակարևորը՝ հուսալի: Նրա վրա ապրելով, ես ստիպված չեմ լինի վախենալ շների ատամներից և ճանկերից: Իմ շունը այլևս անտանելի է դարձել: Կորցնելով քաղաքավարությունը, նա ամբողջ օրը քորվում է և ինձ փնտրում: Ինձ արդեն հոգնացրել է այս հավերժ թաքնվոցի խաղալը: Երևի թե գառան մորթին ավելի նուրբ և քաղցր է շան մորթուց:
Երկար բարակ չմտածելով և ջանալով բաց չթողնել այդ երջանիկ պատահականությունը, լուն լարվեց և մի թռիչքով թռավ շան մորթուց՝ գառան մորթու վրա:
Սակայն ի հակառակ նրա սպասումների, գառան մորթին այնքան խիտ էր և կոպիտ, որ լուն ստիպված եղավ լուրջ չարչարվել, որպեսզի մի մազը մյուսից առանձնացնելով իր համար ճանապարհ հարթի: Բավականին խոչընդոտներ հաղթահարելով, նա վերջապես հասավ իր նպատակին: Սակայն ավաղ, մշակված գառան մորթին, քարի նման պինդ էր: Լուն որքան էլ չէր չարչարվում՝ այդ համեղ պատառը իր ատամների համար չէր:
Վերջապես ուժահատ, քրտնած և հուսահատված լուն որոշեց հրաժարվել իր մտադրությունից և ետ ճանապարհ ընկավ: Նա արդեն չէր համբերում, թե երբ կհասնի իր համար հարազատ շան մորթու մեջ, և կապրի իր առաջվա կյանքով: Իսկ շան հետքն էր նույնիսկ սառել:
Օրեր շարունակ այս խեղճը սպանվում էր և մեղադրում իրեն աններելի անմտության համար, մինչև չսատկեց սովից և թախծից՝ վերջնականապես մոլորվելով խիտ գառան մորթու մեջ:
Լեոնարդո դա Վինչի