Վարպետ Բահաուդդինը իր ամբողջ կյանքում երջանիկ էր, ժպիտը երբեք չեր իջնում նրա դեմքից: Նրա ամբողջ կյանքը ներծծված էր տոնի բուրմունքով: Նույնիսկ մահանալուց, նա ուրախ ծիծաղում էր: Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալուստը: Նրա աշակերտները նստած էին նրա կողքին և նրանցից մեկը հարցրեց՝
— Ինչու՞ ես ծիծաղում: Ամբողջ կյանքիդ ընթացքում Դու ծիծաղել ես, և մենք երբեք չենք խիզախել հարցնել Քեզ, թե ինչպես է դա Քեզ հաջողվում: Եվ ահա հիմա, կյանքիդ վերջին պահին Դու նորից ծիծաղում ես: Ի՞նչ ծիծաղելի բան կա...
Ծեր Վարպետը պատասխանեց՝
— Շատ տարիներ առաջ ես եկա իմ Վարպետի մոտ երբ դեռ շատ երիտասարդ էի՝ տասնյոթ տարեկան, սակայն արդեն խոր վշտերի մեջ: Վարպետս արդեն յոթանասուն տարեկան էր, և նա ժպտում էր, ծիծաղում հենց այնպես, առանց որևե մի տեսանելի պատճառի:
Ես նրան հարցրեցի՝ "Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում": Եվ նա պատասխանեց՝ "Ներքուստ ես ազատ եմ իմ ընտրության մեջ: Ուղղակի սա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, երբ բաց եմ անում աչքերս, ես հարցնում եմ ինձ, թե ինչն եմ ընտրում այսօր — երանությունը թե՞ տանջանքը: Եվ այնպես է պատահում, որ ես ընտրում եմ երանությունը: Ախր դա այնքան բնական է":