ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Նասրեդդինի տուն մի մարդ եկավ, ով ուզում էր նրա աշակերտը դառնալ: Տանը շատ ցուրտ էր, և մինչ նրանք սպասում էին, որ կինը նրանց տաք ապուր կբերի, Մոլլան կենտրոնացած փչում էր իր ձեռքերին: Նորեկը, իմանալով, որ լուսավորված սուֆիստի ցանկացած գործողություն ունի թաքնված իմաստ, հարցրեց նրան, թե ինչու է նա այդպես անում:

- Որպեսզի տաքանամ, իհարկե, – պատասխանեց նա:

Շուտով նրանց բերեցին ուտեստը, և Նասրեդդինը փչեց իր ապուրի վրա:

- Ինչու՞ եք այդպես անում, Վարպետ, – հարցրեց աշակերտը:

- Որպեսզի ապուրը պաղի իհարկե, – պատասխանեց Նասրեդդինը:

Դրանից հետո աշակերտը հեռացավ Հոջա Նասրեդդինի տնից, քանզի չէր կարող վստահել մի մարդու, ով նույն միջոցը կիրառում է իրար հակասող արդյունքների հասնելու համար: