ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ավանակն ու իր Տերը»

Մի մարդ մի երիտասարդ ավանակ գնեց և անմիջապես սկսեց սովորեցնել նրան կյանքի դժվարությունները։ Նա ծանր բեռներ սկսեց բեռնել ավանակի վրա, օրերով ստիպեց աշխատել, իսկ կերակուր տալիս էր ոչ շատ քան անհրաժեշտ էր, որ վերջինս սովից չմեռնի։ Այսպես փոքրիկ ավանակը շուտով վերածվեց ամենաիսկական էշի։ Երբ տերը գալիս էր նա ծունկի էր իջնում, ցածր խոնարհում էր գլուխը և ուրախությամբ թույլ էր տալիս որ կամայական ծանրություն բեռնեն, նույնիսկ երբ հազիվ էր ոտքի վրա կանգնում։

Նրանք, ովքեր դա տեսնում էին, կարեկցում էին ավանակին։ Նրանք ասում էին՝ «Խեղճ ավանակ» - ու ջանում էին նրա համար մի ինչ-որ լավ բան անել։ Մեկը փորձում էր նրան մի կտոր շաքար տալ, մյուսը՝ հաց, իսկ երրորդը փորձում էր նրան գայթակղելով տանել իր կանաչ արոտավայրը։ Սակայն վերջինս նրանց ցույց տվեց թե ինչպիսի ավանակ էր։ Մեկի ձեռքը կծեց, մյուսի կողքին աքացի տվեց, իսկ երրորդի հետ ավանակի պես համառ գտնվեց։ Այդ ժամանակ էլ նրանք ասացին՝ «Այդպես էլ ապրիր» - եվ նրան հանգիստ թողեցին։

Իսկ տիրոջ ձեռքից ուտում էր, թեկուզև դա երբեմն ուղղակի ծղոտ էր։ Տերն ամեն տեղ գովում էր իր ավանակին ու ասում՝ «Սա ամենամեծ ավանակն է, որ ես երբևէ տեսել եմ»։ Եվ նրան անուն տվեց՝ Եվես։ Ավելի ուշ մարդիկ չկարողանալով գալ միասնական կարծիքի այն բանում թե ինչպես է պետք ճիշտ արտաբերել նրա անունը, մինչև մի բարբառագետ չորոշեց, որ այն պետք է հնչի հետևյալ կերպ՝ «Եվ ես»։

Բերտ Հելլինգեր

 
 

Այժմ կայքը դիտում են 430 հյուր