Մահից հետո Աբելը պատահեց Կայենին: Նրանք երկար քայլեցին անապատով, երկուսն էլ այնքան բարձրահասակ էին, որ հեռվից երևում էին: Նրանք նստեցին հողին, խարույկ վառեցին և իրենց համար կերակուր տաքացրեցին: Լռում էին, ինչպես երկար ու ծանր օրվանից հետո հանգստացող մարդիկ:
Երկնքում վառվեց, դեռևս ոչ մեկի կողմից չանվանված մի աստղ: Կայենն ասաց եղբորը՝
— Ներիր:
— Ես արդեն չեմ հիշում: Մենք կրկին միասին ենք: Ո՞վ, ու՞մ սպանեց, եղբայրս:
— Այ հիմա Դու ներեցիր ինձ, Աբել: Մոռանալ՝ նշանակում է ներել: Ես էլ կփորձեմ չհիշել:
— Այո, եղբայր իմ: Եվ մեղավոր ես միայն այն ժամանակ, քանի հիշում ես: