ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Հանդիպում» Ավա Արդո

Թռչում է վիշապը։ Բացելով թևերը բավականություն է ստանում երկնքից։ Նրան ընդառաջ թռչում է մի ուրիշ վիշապ, ում հայացքը սևեռված է երկրին։ Նրանք հրաշքով չեն ընդհարվում։

- Ինչու՞ չես նայում թե ուր ես թռչում, - առաջինը մռնչաց վիշապը, ով նայում եր երկրին։

- Ինձ նույն հարցն է անհանգստացնում, - հանգիստ պատասխանեց վիշապը, որը երկնքին էր նայում։

- Ես զբաղված եմ նրանով, թե ինչ է կատարվում իմ որովայնի տակ։

- Իսկ ես, նրանով, ինչ կատարվում է իմ գլխավերևում։

- Ես հետևում եմ մարդկանց։

- Իսկ ես, նայում եմ այնտեղ, որտեղ նրանք չկան։

- Իսկ ինչու՞մ է իմաստը, - զարմացավ երկրին նայող վիշապը։

- Ես երկինքն եմ տեսնում։

- Իսկ ես երկիրը, ու ի՞նչ։

- Ոչ, - քմծիծաղ տվեց երկնքին նայող վիշապը։ - Դու տեսնում ես մարդկանց։

- Բոլորը չեն կարող երկնքին նայել, - հակաճառեց երկրին նայող վիշապը։

- Ինչպես նաև բոլորը չեն կարող նայել երկրին, - պատասխանեց երկնքին նայող վիշապը։

Նրանք լուռ թռան տարբեր ուղղությամբ։ Միայն թե երկնքին նայող վիաշապը, ինքն իրեն հարցնում էր, թե արդյո՞ք կարող է նա նայել երկրին, չնկատելով մարդկանց։ Իսկ երկրին նայող վիշապը, ինքն իրեն հարց էր տալիս, թե ի՞նչն է իրեն խանգարում նայել դատարկ երկնքին։ Առաջին վիշապը իջեցրեց իր հայացքը ներքև, բայց չկարողացավ գնահատել երկրի ողջ գեղեցկությունը, երկյուղելով նկատել մարդկանց։ Երկրորդ վիշապը, բարձրացնելով հայացքը դեպի երկինք, այնտեղ ոչինչ չտեսավ, բացի ամպերից ու դատարկությունից։

ԱՎԱ ԱՐԴՈ