Մի տղա, զբոսնելով հարավային Իռլանդիայի դաշտերից մեկում, մի քարի հանդիպեց։ Այդ քարի մի կողմը հարթ էր, իսկ մյուս կողմի վրա ինչ-որ գրառումներ կային։ Նա այդ քարը ցույց տվեց գյուղական ուսուցչին, ով էլ այդ քարն ուղարկեց համալսարան։
Գիտնականները ոգևորության եկան։ Նրանցից մեկը բացահայտեց, որ գրառումը եբրայերեն է և իրենից ներկայացնում է զավթիչների մասին զգուշացում, որոնք շուտով կարշավեն։
Մյուս գիտնականը նույնքան վստահ էր, որ գրառումը հին սկանդինավերենով է և պատմում է նավաբեկությունից հետո, հեղինակի պայքարի մասին վայրի մարդկանց հետ։
Վեճը շարունակվում էր, մինչ այն չլուծեց մի ուսանող, ով նայեց քարին երբ նրա վրա որոշակի անկյան տակ ընկավ լույսը։ Գրառումը հստակ կարդացվում էր։ Այն ոչ ավելի հին էր քան 150 տարեկան և գրված էր այն անգլերենով։
Գրառման մեջ գրված էր՝ «Հունիս 1788։ Ես այսօր կրկին հարբած եմ»։