ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Բախում»

Մի մարդ քայլում էր փողոցով։ Նրա հեռախոսը զանգեց և նա ձեռքը մտցրեց իր պայուսակը, որպեսզի հանի հեռախոսը։ հենց այդ պահին էլ, ինչ-որ մեկը բախվեց նրան։ Մարդու գլուխը կախ էր և հարվածը ուղիղ ճակատին եղավ։ Մարդու զայրույթը սահման չուներ՝ «Ինչպե՞ս կարելի է աչերի առջև չնայել»։ Ուշքի գալով հարվածիքց, նա սկսեց իր շուրջը փնտրել նրան, որի վրա պատրաստվում էր թափել իր ողջ զայրույթը։ Նայելով շուրջը նա տեսավ գետնին նստած մի պատանու։ Նրա աչքերին մուգ ակնոցներ էին, իսկ կողքին ընկած էր մի սպիտակ ձեռնափայտ։

Նա նստած էր, իրեն էր թափ տալիս և փորձում էր իր կողքին շոշափելով գտնել իր ձեռնափայտը։ Նա չէր գոռում ու չէր բորբոքվում, որ իրեն հրել գցել են։

Վայրկյանական անցորդի զայրույթը անցավ։ պարզվում էր, որ նա, ով բախվել էր իր հետ՝ կույր էր։

«Բայց ախր ես կույր չէի, - մտածեց մարդը։ - Ես չեմ կարող բարկանալ կույրի վրա»։ Եվ հետո էլ սկսեց այսպես մտածել՝ «Իմ գլխի ելունը դեռ ցավում է, բայց ես այլևս չեմ բարկանում։ Ինչու՞ է այդպես։ Ես իմացա, որ ով բախվել է ինձ՝ կույր էր, և բախման մեղքը լիարժեքորեն իմն է։ Սակայն նա ինձ չի մեղադրում։ Ինչու՞ ես պետք է մեղադրեմ նրան»։

Այս դեպքի մասին հիշողությունը նրան օգնեց հետագայում խուսափել շատ կոնֆլիկտներից։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 541 հյուր