ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ոսկե ձկնիկներ»

Ապրում էր ծերունին կապուտակ ծովի ափին։ Ծով էր գնում, ձուկ որսում իսկ երեկոները իր պառավի հետ նրանք զմայլվում էին ծովի մայրամուտներով։

Եվ միանգամ ծովը նետեց նա ցանցը և դժվարությամբ հանեց մի կույտ ոսկե ձկներ։

- Բաց թող նաս, ծերունի, - ողբացին ոսկե ձկնիկները։

- Մեզանից յուրաքանչյուրը քո կամայական երեք ցանկություն կկատարի։

Խղճաց ծերունին նրան և բաց թողեց բաց ծովն ու գնաց տուն, պատմելու իր պառավին այդպիսի չտեսնված հրաշքի – խոսող ոսկե ձկնիկների մասին։

Մեկ էլ լսում է՝ ինչ-որ բան է իր հետևից թրխկացնում ճանապարհին։ Շուռ եկավ, նայում է  - իր հետևից ոսկե ձկնիկն է իր լողակներով թրխկացնելով գալիս։

- Վիճակ ենք գցել և ես առաջինը պետք է քո ցանկությունները իրականացնեմ, - ասում է, - ցանկացիր ծերուկ։

Զարմացավ ծերունին և նոր ցանց ուզեց, լիքը քսակ ոսկի և գեղեցիկ շալ պառավի համար։ Անմիջապես այդ ամենը իրականություն դարձավ և ձկնիկը հետ գնաց ծովը։ Շոշափեց ծերունին նոր ցանցը, հաշվեց փողերը քսակում, ուսին գցեց շալը և շարունակեց ճանապարհը, պատմելու իր պառավին չտեսնված հրաշքի մասին, ափսոսալով, որ քիչ բան ուզեց։ Բայց չէրէլ հասցրել երկու քայլ անել, որ հետևից ծանոթ թրխկոցը լսեց։ Շուռ եկավ, նայեց – ճանապարհով արդեն մի քանի ոսկե ձկնիկ են թրխկացնելով գալիս։

- Ցանկացիր, - ասում են։ - Մենք հաջորդն ենք քո ցանկությունները կատարելու։

Ուրախացավ ծերունին։ Հաջորդ ձկնիկին նա հարյուր ուռկան պատվիրեց, հարյուր քսակ ոսկի և հարյուր շալ պառավի համար։ Անմիջապես ամեն բան իրականացավ և ձկնիկները վերադարձան ծով։

Շրջապատեցին նրան մնացած ձկնիկները՝

- Հիմա էլ մեզ ցանկություններդ ասա։

- Բայց ինձ այլևս ոչինչ պետք չի, - ասաց շշմած ծերունին։

- Ոչ, մինչև մենք բոլորս քո ցանկությունները չկատարենք, մենք քեզ բաց չենք թողնի։

Ուզում էր ծերունին փախչել, բայց ձկնիկները շրջափակեցին նրան խիտ շրջանով, նույնիսկ քայլ անել թույլ չեն տալիս, սուր ատամներով կոշիկներն են կրծոտում։

- Ցանկացիր։

Վեր ընկավ ծերունին ուռկանների կույտի վրա և սկսեց ինչ գլխին գալիս է ցանկանալ։ Մի քանի ժամ անընդհատ ցանկացավ՝ պալատներ, նավակներ, նավեր, պետություններ… Բոլոր կողմերից նրան շրջապատում էին անպետք թանկ իրերի բարձր սարեր և կային գնման կայքագրեր ամեն ինչի, ինչ երկրի վրա է կամ ընդերքում, իսկ մնացած ձկնիկները կողքից վրա էին տալիս՝

- Ցանկացիր։ Ցանկացիր։

- Ախր չգիտեմ ես թե էլ ինչ ցանկանամ։ Բաց թողեք ինձ։

- Չենք կարող բաց թողնել, մինչև բոլոր խոստացած ցանկությունները չկատարենք։ Ցանկացիր քանի ողջ ես։

Մեկ էլ ծերունին բարձր թրխկոցներ և շխկշխկոցներ լսեց, կարծես անտառում կարկուտ գար և սարսափով տեսավ իր վրա գլորվող ոսկե ձկնիկների մի կույտ, որոնք թարմ ուժերով ոռնում էին՝

- Ցանկացիր, ծերուկ։ Ցանկացիր։

- Գիտեմ, գիտեմ թե ինչ եմ ուզում, - հունից դուրս գալով գոռաց վեր թռած ծերունին։ - Ուզում եմ, որ ձեր մասին ես ոչ էլ իմանամ և ամեն բան լինի ինչպես նախկինում։

Անմիջապես ամեն բան չքվեց և նա տեսավ իրեն թե ինչպես է նա դուրս քաշում իր կարկատած ուռկանը մի քանի սովորական ձկներով։

- Ինչ-որ ուշացար, - դիմավորեց նրան պառավը։ - Ինչքա՞ն ես այսօր որսացել։

Ծերունին նրան մեկնեց իր համեստ որսը։

- Էհ, - հոգոց հանեց պառավը։ - Իսկ այ եթե քեզ Ոսկե Ձկնիկ պատահեր, դու նրանից նոր տաշտակի համար փող կուզեիր…

Ծերունին ցնցվեց և զգուշավորությամբ շուրջը նայեց։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 484 հյուր