Մի անգամ ընկերը հարցրեց մոլլային, այն բանից հետո երբ լսեց նրա պատանու նման ոգևորված քարոզը՝
- Մոլլա, հարգարժան, քանի՞ տարեկան ես:
Մոլլան նայեց երիտասարդին և պատասխանեց՝
- Ես ավելի շատ եմ ապրել, քան Դու վերնաշապիկ ես չորացրել արևին: Իմ տարիքը գաղտնիք չէ՝ ես քառասուն տարեկան եմ:
Անցավ մոտ քսան տարի, և երկու ընկերները կրկին հանդիպեցին: Մոլլան արդեն ալեհեր էր, իսկ նրա մորուքի վրա կարծես թե ալյուր շաղ տված լինեին:
- Մոլլա, հարգարժան, ինչ վաղուց ես Քեզ չեմ տեսել: Հիմա՞ արդեն քանի տարեկան ես, - հարցրեց ընկերը:
Մոլլան պատասխանեց՝
- Ախ Դու հետաքրքրասերի մեկը: Ես քառասուն տարեկան եմ:
Ընկերը զարմացած բացականչեց՝
- Այդ ինչպե՞ս: Երբ ես Քեզ քսան տարի առաջ հարցրեցի, Դու ինձ նույն բանը պատասխանեցիր: Այստեղ ինչ-որ բան այնպես չէ:
Մոլլան բարկացավ՝
- Այդ ինչու՞ չի կարող պատահել: Մի մեծ դժբախտությու՞ն է, որ քսան տարի է անցել: Այն ժամանակ ես ասել եմ, որ քառասուն տարեկան եմ, այսօր նույնպես նույն բանն եմ ասում: Ես միշտ էլ իմ խոսքի տերն եմ եղել:
Նոսսրատ Փեզեշկիանից