Աշխարհիս երեսին մի դղյակ կար։ Դղյակի վերևում երկինքն էր։ Դղյակում ապրում էին բավականին կրթված մարդիկ։ Այնտեղ կար նաև մի եռոտանի անկյունում դրվա և մի մեծ արկղ բիլյարդի տակ։ Բոլորն ասում էին՝
- Այդ արկղում աստղադիտակ է դրված, որը մնացել է քեռուց։
Եվ շատ հետաքրքրաշարժ բաներ էին պատմում հանգուցյալ քեռու մասին։ Ցանկացած գրող դրանով էլ կեզրափակվեր։ Սատուրնը իր պտույտներն էր իրականացնում երկնքով, սակայն այդ ամենը բոլորովին նրանց չէր հետաքրքրում, քանի որ քոլեջում նրանք արդեն սովորել էին այն ամենը, ինչ պետք է այդ մասին իմանար կրթված մարդը։
Բայց ահա մի անգամ հայտնվեց մի բարձրահասակ երիտասարդ ձեռնաթիակով։ Նա վատ էր լսում իր դասախոսներին, սակայն ողջ աշխարհը ման էր եկել՝ փառք Աստծո միջոցներ ուներ։ Այդ «անկիրթը», ի տարբերություն նրանց գիտեր, որ գոյություն ունեն իրական երկինք և աստղադիտակներ, որպեսզի նրանցով դիտարկվեն երկնային մարմինները։ Մի անգամ, պատահաբար նա դեմ առավ այն արկղին, բաց արեց այն, բոլորին ցույց տվեց աստղադիտակը, սկսեց պատահականության սկզբունքով երկնքում գտնել մի մոլորակը՝ մյուսի ետևից և վերջապես արտաբերեց՝
- Ահա այն։
Նրա ձայնը մի փոքր դողում էր։ Բալարը նետվեցին դեպի նա։ Եվ, պատկերացրեք, այդ օրը դարձավ միակ նշանակալի օրը իրենց կյանքում։
Սովորույթը շատ բաներ է խանգարում տեսնել։ Բայց այն պահից, երբ մարդը տեսավ թեք օղակը, որը փայլփլում էր մոլորակի շուրձը, նա կրկին սկսեց հավատալ հրաշքների, որոնք շրջապատում են մեզանից յուրաքանչյուրին, հանդիպում են յուրաքանչյուր քայլի։ Ինչպե՞ս չմտածես հինավուրձ երկրի մասին։ Ախր նա նույնպես լողում է, փաթաթված ամպերով, պատված օվկիանոսների խոնավությամբ։ Եվ ինչպես չվերադառնաս այնտեղ, ինչպե՞ս չոգեշնչվես երկրային գործերի համար։ Երբ մարդը, աստղադիտակի այն ծայրին տեսնում է Սատուրնը, նա բացահայտում է ողջ Տիեզերքը։
Էմիլ-Օգյուստ Շարտյե
