ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գործադուլ»

Քաղաքացին ձեռնափայտը հարվածեց գետնին և ասաց՝

- Այո-այո, մենք գնում ենք համընդհանուր ստրկության։

Հրապարակից, որտեղ նստած էին զրուցողները, բացվում էր ամբողջ հովիտը, որը շռայլորեն հեղեղված էր արևով։ Վարված և քաղհանված հատվածները, որոնք հատված էին կարծես այգու ծաղկաթմբեր,

ի ցույց էին դնում հողի բոլոր վառ գույները – շագանակագույն, օքրայագույն-կարմիր, դեղին, կապտագույն-մոխրագույն և այդ ֆոնի վրա երևում էին թարմ հողի լաքաները։ Երբեմն լսվում էին գոռոցներ և լծվածքի ձայները կամ փոխը՝ քարին հառնեու սարսռացնող ձայնը։ Բայց քաղաքացին շարունակում էր պնդել փոտային աշխատողների գործադուլի մասին։

- Այո, - ասում էր նա, - շուտով մենք այնքան կախված կլինենք միմյանցից, որ մեր հարաբերություններում այլևս չի լինի աչ ազատություն, ոչ ընկերասիրություն։ Մեր բոլոր կարիքները ստրկորեն կենթարկվեն բաժանման և մաքրման կենտրոնացված համակարգերին, ինչպես արդեն ենթարկվում են դրանց փոստը, լուսավորությունն ու կոյուղին։ Մեր սննդի մասին կհոգա մի ինչ-որ ընկերություն կամ սիդիկատ, նման նրանց, որոնք հիմա հոգում են տրանսպորտի մասին։ Կամայական գործադուլ մեզ համար կդառնա մահացու սպառնալիք։ Համապատասխանաբար ստիպված կլինենք նաև դրանից պաշտպանվել – կպահանջվել կոշտագույն պատժիչ միջոցներ, կամայական կոլեկտիվ հրաժարում աշխատանքից կդիտարկվի որպես ռազմական գործողություններ և կճնշվի զինվորական ուժերով։ Եվ քանի որ յուրաքանչյուրը կախվածության մեջ կլինի յուրաքանչյուրից, մենք բոլորս կապրենք վախի և ստրկության մեջ։

- Վախի և ստրկության մեջ մարդիկ երկար չեն ապրում, - պատասխանեց Ալենը։ - Նրանք գալիս են փոխադարձ համաձայնության։ Հապա մի նայեք այս փայտե տանիքներին, գյուղացիներին, ոքեր աշխատում են իրենց հողամասերում։ Նրանք վտանգավոր արարածներ են՝ նրանցից յուրաքանչյուրը առանց աչքը թարթելու կարող  սպանել ինձ բահով, եթե նման ցանկություն ունենան և եթե նրանց չզսպի վախը։ Դուք նույնպես կարող եք դա անել, քանզի դուք ուժեղ մարդ եք և ձեր եռքում երկաթե ծայրակալով ձեռնափայտ կա։ Այնինչ ես խաղաղ համակեցությամբ ապրում եմ և նրանց և ձեր հետ։ Ես ապավինում եմ նրանց և ձեր առողջ դատողությանը։ Ես ելնում եմ նրանից, որ նրանք, ինչպես նաև ես հետաքրքրված են անվտանգության մեջ։ Ցիվիլիզացված Մարդկությունը – նույնքան անխախտելի փաստ է, ինչպես ջրի խմելու որակները։ Եթե աշխարհիս երեսին ջուրը դառնար խմելու համար անպետք, մենք ստիպված չէինք լինի այդ մասին երկար դատել։ Եվ եթե բոլոր մարդիկ միանգամից խելքները թռցնեին, ապա այստեղ էլ խոսելու առիթ չէինք ունենա։ Ես, խոստովանում եմ, որ հավատում եմ Մարդկությանը։ Երբ աշխատավոր մարդիկ հասնում են վարձատրության բարձրացմանն ու դրա համար միավորվում են, ապա նրանք իմ մոտ ոչ վախ են առաջացնում, ոչ զարմանք։ Դա աճում է մարդկային Բանականությունը – այնպես, ինչպես աճում է դաշտում տարեկանը կամ ցորենը։ Եվ եթե փոտային աշխատողները, բոլորը միասին հայտարարում են, որ անարդարություն չեն հանդուրժի, ապա դա, իմ կարծիքով շատ հուսադրող է։ Ես հաճույքով եզրակացնում եմ, որ մեր մեջ այլևս բռնատիրությունն անհնար է։ Իսկ եթե դուք ենթադրում եք, որ մարդկանց մեծամասնությունը կմիանան իրար, որպեսզի թունավորեն իրենց և ուրիշների կյանքը, ապա, իմ կարծիքով, այստեղ առողջ դատողությունը ոչ ավելի է, որքան եթե բոլոր հողափոր գյուղացիները, հանկարծ նետվեին իրար ծեծել բահերով և բրիչներով։ Մարդիկ ուզում են ապրել այս աշխարհում – ահա թե ինչ են նշանակում այս կանաչ, կարմիր և շագանակագույն քառակուսիների տառերը, որոնք գծվել են հողի վրա բահով։

Էմիլ-Օգյուստ Շարտյե

 
 

Այժմ կայքը դիտում են 1465 հյուր