ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՐԿՈւ ԿՅԱՆՔ

Իմաստունի մոտ եկան երկու եղբայրներ։

- Ասա մեզ, հարգարժան, ի՞նչ կյանք է սպասում մեզանից յուրաքանչյուրին։

Իմաստունը աչքերը կկոցեց, նայեց եղբայրներին և լուռ տարավ երկուսին էլ ջրով բադյաի մոտ։

- Խմեք, - ասում է։

Եղբայրներից մեկը վերցրեց բադյաի կողքին դրված գավաթը, իսկ մյուսը, ձեռքի ափերը նավակի պես սեղմեց ու այդպես խմեց ջուրը։

Ժպտաց Իմաստունը, նայելով նրանց։

- Դե ինչ, ահա և ձեզ պատասխանը՝ ձեզանից մեկը, իր ամբողջկյանքը կխմի գավաթից, իսկ մյուսը՝ ձեռքի ափերից։

Դրանով էլ շփոթված եղբայրները լքեցին Իմաստունի տունը։

Իսկ կյանքը հոսում է, փոխվում, գնում իր ճանապարհով, ենթարկվելով հավերժ ժամանակին։ Եվ այդ ժամանակը ցրիվ տվեց եղբայրներին աշխարհով՝ մեկին հնարավորություն տրվեց արևելք գնալ, իսկ մյուսին՝ արևմուտք։ Եղբայրներից մեկը հարուստ ու երջանիկ էր ապրում իր քարե առանձնատանը։ Եվ նրա մոտ ամեն ինչ ստացվում էր, ամեն ինչ դառնում։ Իսկ մյուս եղբորը, այս կյանքում ամեն ինչ դժվարությամբ էր տրվում, ինչի պատճառով էլ նրա տունը ծռմռված խրճիթ էր, ավել բաների մասին, թշվառը, նույնիսկ մտածել չէր կարող՝ ինչ ուներ, այն էլ ուներ։ Ասել, որ երջանիկ էր՝ չես ասի, նրա կյանքը տանջանք անվանել նույնպես ճիշտ չէր լինի։

Այ այսպես էլ մինչ ծերություն եղբայրներն ապրեցին։ Իսկ երբ արեն ծերությունը հնչեցրեց բոլոր զանգերը, նրանց ձգեց իրենց հարազատ վայրեր։ Այնտեղ էլ նրանք հանդիպեցին։ Նայում են միմյանց վրա ու ուժ չունեն հավատալու, որ այսքան երկար տարիներ առանձին են ապրել։ Կենդանի՞ է արդյոք Իմաստունը։ Ու եթե կենդանի է, կասի՞ արդյոք մի նոր բան։ Ի երջանկություն, Իմաստունը պարզվեց, որ կենդանի է։ Նա բարյացակամ ժպտաց եղբայրներին։

Ի՞նչն է ձեզ ինձ մոտ բորել։

Եղբայրները իրար նայեցին։

- Ուղղակի մենք ուզում էինք իմանալ քեզանից, թե ինչպես մենք ապրեցինք մեր կյանքերը՝ այնպե՞ս ինչպես դու ասել էիր։ Քո կանխատեսումներն իրականացա՞ն։

Ի պատասխան Իմաստունը կրկին խնդրեց բադյաից ջուր խմել։ Եղբայրներից մեկը, առաջին անգամի պես սկսեց գավաթ փնտրել, բայց այդպես էլ չգտավ այն ու ջուր չխմեց, իսկ մյուսը, առանց երկար մտածելու, սովորականի պես ափերը նավակ սեղմեց ու կուշտ խմեց։

- Դե ահա և ձեզ պատասխանը, - քմծիծաղ տվեց Իմաստունը։ - Ինչպես և ասում էի՝ ձեզանից մեկը իր ամբողջ կյանքը գավաթից է խմել, իսկ մյուսը՝ սեփական ափերից։ Եվ այլևս ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու։ Ինքներդ պետք է հասկանաք, թե ինչով եք եկել դուք ձեր կյանքի ավարտին։

Դուրս եկան Իմաստունի տնից եղբայրները, տարակուսանքով իրար նայեցին ու յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց՝ մեկը վերադարձավ իր հարուստ առանձնատուն, իսկ մյուսը՝ խարխլված խրճիթ։ Եվ նրանցից յուրաքանչյուրը, մինչև իր վերջին օրերը փորձում էր հասկանալ, թե ինչ գիտեր իրենց կյանքի մասին Իմաստունը, որ իրենք ոչ մի կերպ չկարողացան հասկանալ։ Իսկ դուք հասկացա՞ք։

ԱՎԱ ԱՐԴՈ