ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Ճանապարհվելով մի արևոտ օր մարդկանց նայելու և իրեն ցույց տալու, մի սենյոր, փողոցում հանդիպեց իր վաղեմի ծանոթին: Ուրախանալով այդ հանդիպումից և ցանկանալով սիրտը թափել, նա սկսեց ոգևորված հարցուփորձ անել իր ծանոթին՝

- Բա, անճանաչելի ես դարձել: Գույնդ բոլորովին գցել ես, աչքերդ էլ փայլն են կորցրել: Հո բան չի՞ պատահել:

- Ցավոք, - տխուր արտաբերեց վերջինս, հայացքը մի կողմ գցելով, - ինձ հետ դա տեղի է ունենում, երբ...

- Ինչպե՞ս կարող ես դրա մասին այդքան հանգիստ խոսել: Պետք է անմիջապես դիմել մեր հայտնի բժշկին: Ցանկացած հիվանդություն պետք է ժամանակին կանխել, - և շաղակրատ սենյորը դեռ երկար շաղակրատեց հիվանդությունների մասին, թույլ չտալով իր ծանոթին բերանը բաց անել: - Իսկ ասա ինձ սիրելի ընկեր, վաղու՞ց ես Դու Քեզ մոտ այդ տրամադրության փոփոխությունները նկատում:

- Ամեն անգամ երբ Քո ինքնագոհ ֆիզիոնոմիան տեսնում եմ: Քեզ հետ հանդիպման մեծ վշտից, ամբողջ աշխարհը ինձ համար ատելի է դառնում:


Լեոնարդո դա Վինչի