ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՎԻՇԱՊԻ ԱՉՔԸ

«Ինչու՞ ես դու այդքան վառ աստղ, - վրդովվում էին ուրիշ աստղերը։ - Դու հիմար ես։ Ո՞ւմ է պետք քո լույսը։ Դրանով դու քո վրա ես գրավում նրանց ուշադրությունը, ովքեր սիրում են մեզանով իրենց բերանները քաղցրացնել։ Դարդարացրու այդպես վառ լուսավորել, այլապես բոլորիս գլխին դժբախտություն կբերես»։

Այդպես էին ասում բազմաթիվ աստղեր մի փոքրիկ աստղիկի, ով չնայած, որ փոքր էր, բայց բոլորից վառ էր լուսավորում։ իսկ ինչու՝ նա դա չգիտեր, այդպիսին էր ծնվել։ Ուրիշ աստղեր նրան մեղադրում էին նրանում, որ նա ուզում է առանձնանալ բոլորից, ուզում է նման չլինել բոլորին։

Միգուցե և այդպես էր։ Բայց մի՞թե վատ է ինչ-որ մեկին չնմանվելը, այլ մնալը, չնայած ամեն ինչի, ինքդ քեզ նման։ Ուրիշ աստղեր ասում էին, թե վատ է, բայց աստղիկը նրանց չէր հավատում։

Իսկ այդ ժամանակ, աստղերի մեջ լուր տարածվեց, որ իրենց է մոտենում անկուշտ Վիշապը։

- Նա ահռելի մեծ է, - վախից դողում էին աստղերը։

- Նա ահռելի մեծ է ու սոված։ Նա մեզ բոլորիս կուտի։ Բոլորիս մինչև վերջին աստղը։

ԵՎ բոլորոը, մեկի պես վայրկենական մթնեցրեցին իրենց լույսերը ու այնքան աննկատ դարձան, որ բոլորովին անտեսանելի էին, կարծես երբեք չէին էլ եղել։ Միայն մի փոքրիկ աստղիկը շարունակեց նախկինի պես շողալ ցանկացած արևից էլ վառ, իր լույսի վրա գրավելով սարսափելի թշնամուն։ Որքան ահռելի մեծ էր նա։ լայն բացված երախով, Վիշապը, քաղցով փոթորկված սլանում էր վառ աստղիղկի լույսի վրա։

- Օգնեցեք, - վախից դողալով շշնջաց աստղիկը։

Բայց ոչ ոք նրա կանչին չարձագանքեց։ Միայն հետևից լսվեց մի ծեր աստղի զայրալի ֆշշոց՝

- Մթնեցրու քո լույսը, հիմար։ Մթնեցրու ու կփրկվես։

Բայց աստղիկը չգիտեր թե ինչպես մթնեցներ իր լույսը։ Եվ ահա Վիշապը, իր խլացնելով առաջ նետվելով վրա հասավ իր վրա։ Բայց ինչ պատահեց՝ մոտ թռչելով, Վիշապը ցավից ոռնաց ու մի կողմից մի կողմ իրան գցեց։ Պարզվում է, փոքրիկ աստղիկի լույսն այնքան վառ էր, որ կուրացրեց անկուշտ թշնամուն։ Ոռնաց Վիշապը, կատաղությունից պոչով հարվածեց մոտակա աստղերին, և նրանք գոռոցով ցաքուցրիվ եկան տարբեր կողմեր։ Միայն մի վառ աստղ մնաց ողջ ու անվնաս, որովհետև հեռու էր գտնվում սարսափելի գազանից։ Երբ Վիշապը ուժասպառ եղավ, նա դառը արտասուք թափեց՝

- Ես ինչպե՞ս հիմա կույր ապրեմ, - լաց էր լինում նա։

Եվ վառ աստղը կարեկցեց նրան։

- Իսկ ուզու՞մ ես, - գոռաց նա, - ես դառնամ քո աչքը։ Ես այստեղ ոչ ոքի պետք չեմ, իսկ քեզ հետ միասին, մենք կկարողանանք այնքան հեռու տեսնել, որ նույնիսկ ես չեմ կարողացել երազել։

Վիշապը ուրախությամբ համաձայնվեց։ Նա աստղիկի ձայնի վրա մոտ թռչեց և վերջինս հեշտությամբ թռավ նրա ճակատին, այդ ընթացքում ավելի վառ բռնկվելով։

- Որքան հոյակապ եմ ես տեսնում, - բացականչեց Վիշապը։ - Երբեք ես նախկինում այսպես չեմ տեսել։ Որքան գեղեցիկ է, պարզվում է, շուրջբոլորը։

Եվ նրանք թռան՝ Վիշապն ու իր հավատարիմ ընկերուհին, անփոխարինելի աչքը՝ վառ աստղը։ Միայն թե այլևս չէր կարողանում Վիշապը աստղեր ուտել, քանի որ վառ լուսավորող աչքը, զգուշացնում էր նրանց բոլոր վտանգների մասին, ու նույն աստղերը հասցնում էին ժամանակին մթնեցնել իրենց լույսը։ Բայց ի շնորհիվ Վիշապի այդ վառ փայլող աչքի, նրա ու իր հավատարիմ ուղեկցի մասին սկսեցին առասպելներ պատմել։ ՈՒ այդ առասպելները նախկինից լավն էին՝ դրանում Վիշապը այդքան էլ դաժան չէր, սարսափ չէր սփռում, այլ իրենից ներկայացնում էր տիեզերքի մի չքնաղ ստեղծագործություն։ Յուրաքանչյուր այդպիսի պատմությունից Վիշապը դառնում էր ավելի հզոր ու ուժեղ։ Եվ մնացած աստղերն իրենք սկսեցին խնդրել, որ տեղ զբաղեցնեն Վիշապի թեփուկների, թևերի, պոչի մեջ, որպեսզի իրենք էլ դառնան նույնքան ուժեղ, գեղեցիկ ու հզոր։

Այ այսպես էլ Վիշապը մեծանում է ու դառնում ավելի ու ավելի մեծ։ Նա մի հսկա համաստեղություն է երկնքում։ Իսկ աստղերը, որոնք համաձայնում են դառնալ Վիշապ, անմահություն են ձեռք բերում ու նրանց մասին նույնպես պատմություններ ու առասպելներ են պատմում։ Բայց գլխավոր աստղ միշտ մնում է Վիշապի աչքւ՝ այն նույն ամենափոքր աստղիկը, ում ժամանակին դատապարտում էին այն բանի համար, որ նա այդքան վառ է լուսավորում։ Նույնիսկ իրեն՝ համաստեղությանը սկսեցին ժամանակի հետ անվանել ԷմալգանԱուս, ինչը նշանակում է՝ Վիշապի Աչք։

ԱՎԱ ԱՐԴՈ