Մի անգամ Ուսուցիչն ու աշակերտը զբոսնում էին գետի ափին:
— Ուսուցիչ: Մարդիկ չեն հասկանում միմյանց: Մարդիկ ջանում են շփվել, գրքեր են կարդում, որոնք նրանց պատմում են փոխհասկացվածության մասին և միևնույն է գալիս ու հանգում են մի անտեսանելի պատի: Ինչու՞ է այդպես: Մի՞թե չի կարելի սովորել դա:
— Արի ինձ հետ, — Ուսուցիչը սառույցի վրայով քայլելով հասավ գետի մեջտեղին: — Ներքև նայիր: Դու ինչ-որ բան տեսնու՞մ ես:
— Ոչ: Ինչպե՞ս կարող եմ տեսնել սառույցի միջից:
— Այնտեղ, սառույցի տակ՝ մի ամբողջ աշխարհ կա, որն Քեզ համար անհայտ է: Հալեցրու սառույցը՝ և այն ջուր կդառնա, ու կյանք կտա մի ամբողջ աշխարհի: Սակայն եթե նրա վրա պատրաստի ջուր լցնես՝ այն կսառի և միայն կամրացնի սառույցի արքայությունը: