Եղել է դա վաղուց, իսկ այ պատմությունը այս, առ այսօր ապրում է ու մարդիկ պատմում են։
Լինում է չի մինում մի աղջիկ՝ Վասիլինա անունով։ Գեղեցիկ, նրբագեղ, տղաները նրանից հայածք չեն կարողանում կտրել իսկ ընկերուհիները նախանձով էին լցվում։ Ու տարեցտարի Վասիլինան միայն ավելի գեղեցիկ էր դառնում։ Տղաները ուզում էին ամուսնանալ նրա հետ, միայն թե նա բոլորին մերժում էր, իսկ ինչու՝ չէր ասում։ Մարդիկ փսփսում էին, որ աղջիկը՝ սատանայի հետ է ծանոթ, այլապես ինչու էր ամեն երեկո լճի մոտ նստում ու թափանցիկ ջրերին նայում։
Ու ախր ճիշտ էին մարդիկ։ Միայն արևը սկսում էր մայր մտնել, Վասիլինան նույն պահին բոլոր գործերը թողնում էր ու արագ լճի մոտ էր վազ տալիս, այնտեղ ափին էր նստում ու լճի ջրերին նայում, կարծես թե ինչ-որ մեկին էր սպասում։ Իսկ սպասում էր Վասիլինան ստորջրյա արքայի որդուն, ով նրա աղջկական սիտն էր գերել։ Շատ պատմություններ էր լսել ստորջրյա թագավորության մասին վասիլինան։ Մարդիկ այսպես էին ասում՝ «Ստորջրյա արքան գահին է նստած, լճի հանդարտությանն է հետևում, իրեն անհանգստացնել թույլ չի տալիս, ով արքային կանհանգստացնի՝ կյանքից կարող է զրկել»։ Վասիլինան այդ ամենը գիտեր, բայց չէր կարողանում՝ ստրոջրյա կտրիճի նկատմամբ իր սիրուն դիմանալ։
ՈՒ այստեղ, ի երջանկություն իրեն թե ի դժբախտություն, նրան մոտեցավ մի տեղացի պառավ։ Այդ պառավից գյուղում խուսափում էին, վհուկ էին նրան անվանում։ Իսկ իրականում այդ պառավը ոչ մեկի ոչ վատություն էր արել, ոչ լավություն, ապրում էր իր համար, ինչպես ապրել էր, ոչ մի բանի մասին չէր մտածում, ոչ ոքից ոչինչ չէր խնդրում։ Մոտեցավ այդ պառավը Վասիլինային, նստեց նրա կողքին՝ ափին ու հարցրեց՝
- Գեղեցկուհի-աղջիկ, ու՞մ համար է հոգիդ թախծում։
Հոգոց հանեց Վասիլինան ու մի շնչով խոստովանեց թե ում է սիրահարված։
- Ինքն էլ է քես սիրում, սիրելիս, - պատասխանեց պառավը։ - Եթե չսիրեր, ջրի տակից չէր երևա։ Դու լավ աղջիկ ես, բարի, իսկ բարի մարդուն միշտ ուզում են օգնեն։ Այնպես որ կօգնեմ ես ձեզ։ Ձեր երջանկությունը՝ իմ հոգսն է։ Լսիր, գեղեցկուհի՝ հենց վաղը արևը կծագի, դու տնից մի սպիտակ սրբիչ վերցրու ու բեր լճի մոտ։ Իսկ հետո այդ սրբիչը ջուրն իջեցրու, իսկ ինքդ, ուշադիր հետևիր՝ եթե սրբիչը սուզվի, ապա կլինես դու քո սիրեցյալի կինը, քանի որ արքա-հորը, քո սրբիչը դուր է եկել։ Դու այնժամ տուն վազիր, գեղեցկուհի, դուռ պատուհան բաց արա ու քո սիրեցյալին սպասիր։ Իսկ եթե սրբիչը չսուզվի, այլ մինչև հաջորդ ափ լողալով հասնի՝ ապա քո սերը ժամանակի ընթացքում ինքն իրեն կանցնի։ Միայն թե հիշիր, գեղեցկուհի, այն պահից երբ քո տուն կմտնի ստորջրյա արքայի որդին, դու այլևս լճի մոտ մի արի, այլ լիճը շրջանցի։ Քանի որ լճի աղջիկները, որոնցից յուրաքանչյուրը նրա հետ կամուսնանար, կուզենան թագավորի որդուն ջրերի մեջ հետ վերադարձնել։ Կլսես դու այդ երգը ու վայրկյանական սիրեցյալիդ մասին կմոռանաս, կարճ ժամանակում կդադարես նրան սիրել։ Նույն ժամին քո սիրեցյալը լիճ կվերադառնա, մարդկանց հավերժ հրաժեշտ կտա։
Հիշեց պառավի բոլոր հրահանգները Վասիլինան։ Ու առավոտյան վերցրեց նա սպիտակ սրբիչն ու ճանապարհվեց լճի մոտ։ Իջեցրեց նա սրբիչը ջուրն ու ինքը, շունչը պահած սպասում է։ Տեսնում է՝ լճի մեջտեղում սրբիչը ջրի տակն անցավ։ Ուրախացավ Վասիլինան, շուտ տուն վազեց, դուռ լուսամուտ բաց արեց իսկ սիրտը կրծքից դուրս է թռչում։ ՈՒ կարմիր արևի առաջին ճառագայթների հետ, ստորջրյա արքայի որդին, Վասիլիսայի տուն եկավ։ Այսպես էլ նրանք սկսեցին միասին ապրել։ Կտրիճը իրեն սկսեց Պավել մեծարել ու ավելի լավ ամուսին Վասիլինան երբեք չէր գտնի։
Միայն թե այ քեզ դժբախտություն՝ լճի աղջիկներից մեկը, ով վաղուց էր սիրում վավելին, որոշեց վերադարձնել գեղեցիկ-կտրիճին իր հարազատ լճի թագավորություն։ «Ամեն քայլի կգնամ, - ասում էր նա, - միայն թե լճի արքայի որդին ինձ ամուսին դառնա»։ Ու օգնություն խնդրեց նա ոչ այլ ում քան հենց ճահճի կախարդին։ Այ թե ինչքան զզվելի էր այդ կախարդը, նույնիսկ բառեր հնարավոր չի ընտրել՝ ծռված, կորացած, սապատավոր ու փռչոտ։ Նստում էր կախարդը երեք եղեվնիների տակ, երեք կոճղերի վրա ու գորտերին էր հաշվում, տզրուկներ էր հավաքում, մարդկանց դժբախտություն էր բերում։
Կախարդը հենց տեսավ լճի գեղեցկուհուն անմիջապես հասկացավ ամեն ինչ, ամեն ինչի մասին գլխի ընկավ։ Ու վաղուց էր Վասիլինայով կախարդը հիանում։ ՈՒզում էր նույնպես երիտասարդ լինել, գեղեցիկ այլ ոչ թե ծուռ, կոր ու սատանայի նման։
- Վերադարձրու ինձ, կախարդ, նրան, առանց ում ես կյանք չունեմ, - աղաչեց լճի գեղեցկուհին։ - Ինչ ուզես քեզ համար կանեմ։
Ժպտաց կախարդը։
- Ինձ, բալիկ ջան, շատ բան պետք չէ, - ասում է։ - Ես ուզում եմ երիտասարդություն ու չտեսնված գեղեցկություն։
- Կունենաս դու երիտասարդություն ու գեղեցկություն, - պատասխանեց լճի գեղեցկուհին։ - Միայն թե դու խոսքդ կատարիր՝ Վասիլինային դու լճի մոտ բեր իսկ այ երգը, քույրերս հո չեն երգի։
Ուրախացավ կախարդը, իր բոլոր գորտերին քշեց, տզրուկներին ցրեց ու ճանապարհվեց ուղիղ գյուղ, որտեղ ապրում էր Վասիլինան։ Տեսնում է ճանապարհով Վասիլինայի ընկերուհին՝ Դունյաշան է գալիս, տխուր, արցունքներն է մաքրում, ողբում է։ Այ քեզ հաջողություն։ Կախարդը անմիջապես տեղում էր։ Մոտեցավ Դունյաշային, ու քնքուշ խոսեց նրա հետ՝
- Քնքուշ գեղեցկուհի, ինչու՞ ես լաց լինում, ինչու՞ ես տանջվում, ինչո՞վ ես քո հոգին մաշեցնում։ Ուզու՞մ ես օգնեմ քեզ, սիրելիս՝ Իգնատին, այրիի որդուն, շշմեցնող թուրմ խմեցնեմ, քո տուն բերեմ, քեզ ամուսին կարգեմ։ Ախր տեսնում եմ ես, աղջիկս, թե ինչպես ես նրա համար քեզ սպանում, դառը արցունքներով ես լվացվում։ Այդպես ապրել չի կարելի։ Իսկ դու դրա դիմաց, ինձ Վասիլինուշկային, քո հարազատ ընկերուհուն, լճի մոտ բեր։
Մտքերի մեջ ընկավ Դունյաշան՝ վախենում էր նա կախարդի հետ գործ բռնել, բայց դե հանուն սիրո ինչ ասես, որ չես անի։Համաձայնվեց Դունյաշան։ Եկավ Վասիլինայի տուն, նրա առջև ծնկի իջավ, դառը արցունքներ թափեց, լաց եղավ՝
- Իմ սիրելի ընկերուհի, քնքուշ Վասիլինուշկա, մի թող ինձ, խեղճիս, օգնիր ինձ գտնեմ ոսկե մատանին, որ լճի ափին է ձեռքիցս ընկել։ Այդ մատանին ինձ մայրս էր նվիրել։
Դե ի՞նչ, հո չի մերժի իր ընկերուհուն Վասիլինան։ Վազեց նա Դունյաշայի հետևից լճի մոտ։ Նայում է, իսկ լճից գեղեցկուհի աղջիկներ են դուրս գալիս ու երգ են երգում։ Ու այնքան գեղեցիկ է այդ երգը, որ ուժ չունի չլսի։ Սակայն հիշեց Վասիլինան պառավի հրահանգը, ականջները ձեռքերով փակեց։ Իսկ ճահճի կախարդը, անմիջապես հայտնվեց, Վասիլինայի հետևում աննկատ կանգնեց ու Դունյաշայի ձայնով գոռաց՝ «Օգնիր ինձ, Վասիլինուշկա։ Փրկիր ինձ։ Խեղդվում եմ»։
Բաց արեց Վասիլինան իր ականջները ու լճի աղջիկների երգը լցվեց նրա մեջ։ Ու նույն պահին մոռացավ նա պավելի, իր սիրելի ամուսնու մասին։ Իսկ հենց աղջիկները դադարեցին երգ երգել, ու ջրի տակն անցան, անմիջապես Վասիլինան Պավելին հիշեց։ Սարսափած վազ տվեց նա տուն՝ իսկ այնտեղ իր սիրելի ամուսնու նույնիսկ հետքը չկար՝ վերադարձել էր նա իր հարազատ լիճ, իր հոր, ստորջրյա արքայի մոտ։ Դառը արտասուք թափեց Վասիլինան։ Իսկ անիծված կախարդը անմիջապես դարձավ գեղեցիկ ու երիտասարդ։ Կախարդը մոտեցավ Վասիլինուշկային, քնքուշ գլուխը շոյեց ու ասաց՝
- Լաց մի եղիր, գեղեցկուհի, լաց մի եղիր աղջիկս։ Քո դժբախտությանը կօգնեմ ես, դարդդ կտանեմ, ցավը հոգուցդ կհանեմ։ Միայն թե ուշադիր լսիր ինձ։ Հենց արևը մայր մտնի, դու լճի մոտ արի ու ջուրը նետվիր, ջրի տակ կանցնես, քո սրբիչը կգտնես։ Սրբիչի ծայրից կբռնես, ու լճի հատակը կիջնես։ Ու հենց ոտքերդ լճի հատակին դպչեն, քո սիրեցյալը քո առջև դուրս կգա՝ նա քո սրբիչի մյուս ծայից բռնած կլինի։ Այ այդպես էլ դուք կտեսնվեք։ Միայն թե դժբախտությունը նրանում է՝ որ չեք ողջագուրվի դուք միմյանց հետ երբեք, այդպիսին է լճի արքայի հրամանը, իսկ Ձեզ երկուսիդ՝ հրահանգ՝ սրբիչը ձեռքներիցդ բաց չթողնեք, ու ուղիղ այն պահեք, այդ դեպքում, առավոտներն ու երեկոները իրար կկարողանաք տեսնել ու միմյանց հետ զրույցներ վարել ձեր սիրո մասին։ Կհամաձայնվե՞ս դու այդ ճակատագրին, գեղեցկուհի։
- Համաձայն եմ, - պատասխանեց Վասիլինան։ - Ամեն ինչի պատրաստ եմ, միայն թե իմ Պավելի հետ հանդիպեմ կրկին։
Եվ այսպես, հենց արևը մայր մտավ, Վասիլինան նետվեց լճի ջրերը։ Սուզվեց ջրի տակ, իր սրբիչի ծայրը գտավ, բռնվեց նրանից ու իջավ ամենահատակը։ Ու տեսավ նա, որ սրբիչի մյուս ծայրից իր սիրելի Պավելն է բռնել։ Ու ամեն բանի մասին մոռացավ այլևս Վասիլինան։
Եվ ահա այդ պահից ի վեր, առավոտյան ու երեկոյան, լճի վրա սրբիչի պես սպիտակ մշուշն է փռվում։ Մարդիկ ասում են՝ «Երբ մշուշը, սպիտակ սրբիչի պես լճի վրա է լողուն, նշանակում է սիրահարները՝ Պավելն ու Վասիլինան իրար նայելուց չեն կշտանում, իրար հետ խոսելուց էլ չեն կարողանում կտրվել»։ Այ այսպես էին ասում մարդիկ, իսկ ճմարտություն է դա թե ինչ-որ հեքիաթ, մենք չգիտենք։
ԱՎԱ ԱՐԴՈ