Մի մռայլ, անձրևոտ օր, Պէտ անունով տղան իր տեղը չէր գտնում և պտտվում էր հոր կողքին, խանգարելով վերջինիս պատրաստվել զեկույցին:
Երբ հոր համբերությունը հատեց, նա ամսագրերի միջից մի գունագեղ ամսագիր հանեց, ամսագրից պոկեց աշխարհի քարտեզով էջը, պատռեց այն բազմաթիվ կտորների և տվեց որդուն, ասելով՝ «Պէտ, այս կտորներից եթե նորից հավաքես աշխարհի քարտեզը, ես քեզ պաղպաղակ գնելու համար գումար կտամ»:
Թվում էր, որ նույնիսկ հասուն մարդու համար, դա 5 րոպեի աշխատանք չէ, նամանավանդ փոքրիկ Պէտի համար:
Որքան մեծ էր հոր զարմանքը, երբ մի 10 րոպե անց, որդին ծեծեց նրա սենյակի դուռը արդեն կատարված առաջադրանքով:
— Ինչպե՞ս քեզ հաջողվեց այդպես արագ կատարել առաջադրանքը, — հարցրեց հայրը:
— Դա բոլորովին էլ բարդ չէր, — պատասխանեց Պէտը: — Ուղղակի քարտեզի հակառակ երեսին մարդու պատկեր կար: Ես ուղղակի շուռ տվեցի բոլոր կտորները և հավաքեցի մարդու պատկերը, որից հետո շուռ տվեց ամբողջ էջը քարտեզի ուղղությամբ: Ես մտածեցի, որ եթե մարդը ճիշտ լինի, ապա աշխարհն էլ ճիշտ կլինի:
Հայրը ժպտաց և որդուն պաղպաղակի գումար տվեց:
«ԵԹԵ ՄԱՐԴԸ ՃԻՇՏ ԼԻՆԻ, ԱՊԱ ԱՇԽԱՐՀՆ ԷԼ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ», — մտորում էր հայրը, հասկանալով, որ իր զեկույցը հենց այդպես է վերնագրելու:
ԳԱԼԻՆԱ ՊՐԻԵՄՍԿԱՅԱ