ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ԿՈւՍՈւԹՅՈւՆՍ ԿՈՐՑՆԵԼՈւ ՊԱՆԻԿԱԿԱՆ ՎԱԽ ՈւՆԵՄ...

Հարց՝

Բարի երեկո: Իմ անունը X է: Ապրում եմ Y քաղաքում: 20 տարեկան եմ:

Մեծացել եմ առանց հորս, ապրել եմ տատիկիս, պապիկիս և մորս հետ: Արդեն 2 տարի է ապրում եմ մորս և խորթ հորս հետ:

Ամուսնացած չեմ, ոչ մեկի հետ չեմ հանդիպում, երեխաներ չունեմ:

Ես տեխնիկական ԲՈւՀ-ի ուսանող եմ, զինվորական ամբիոն եմ հաճախում, զբաղվում եմ հրաձգությամբ: Դեռ դպրոցից համակցել եմ ուսումս աշխատանքի հետ, հիմա արդեն մոտ մեկ տարի է ոչ մի տեղ չեմ աշխատում: Դպրոցս ավարտել եմ մեդալով, հիմա էլ գնում եմ կարմիր դիպլոմի:

Ես հասնող եմ, բայց շփվող չեմ, ուղիղ եմ, կտրուկ եմ լինում, ինքս ինձ հարգում եմ:

Շրջապատում ինձ հարգում են: Ծանոթներս ասում են՝ «Այնպիսիններին ինչպիսին ես եմ, սիրում են և ընկերները և աշխատավայրում»:

Ես համոզված չեմ, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է՝ միայնակ հաղթահարել - չի ստացվում:

Իմ կյանքում ինձ ամեն ինչ դուր է գալիս, խնդիրը կյանքում չէ, այլ իմ մեջ՝ իմ գլխում: Ես կուսությունս կորցնելու պանիկական վախ ունեմ:

Այդ վախը շատ ավելի սրանում է, երբ իրական տղամարդ կա, ով ինձ դուր է գալիս և ես մտածում եմ հնարավոր մտերմության մասին կամ երբ այդ մտերմությունը անմիջականորեն առաջանում է... ամենապատասխանատու պահին, ինձ մոտ պանիկա է սկսում, լաց, ես հրում եմ իմ տղամարդուն... և վերջ:

Տղամարդուն վստահելու հարցը ինձ մոտ սուր է դրված դեռևս 17 տարեկանից: Երկար ժամանակ մերժել եմ, սեռական կյանքով ապրելու տղամարդկանց բոլոր առաջարկները: Ինձ դժվար էր գտնել այն տղամարդուն, ում կարող էի վստահել և հարաբերություններ ստեղծել, իսկ եթե գտնվում էր՝ ապա ինքս էի ամեն ինչ փչացնում: Ես սարսափելի ձևով պատկերացնում էի, որ ուժեղ պաշտպանից, նա սեքսի ժամանակ կարող է վեր ածվել մի վայրի, անկառավարելի արարածի և... մերժում էի:

Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ ես նույնիսկ չեմ ափսոսում, որ մտերմությունը չստացվեց՝ ինչ-որ տեղ ներքուստ հանգստացնում եմ ինձ, որ այդ մարդը ուրեմն ինձ բավարար դուր չէր գալիս: Բայց եթե անկեղծ ասեմ, վախենում եմ ընթացքում մերժեմ մեկին, ում իրականում կսիրեմ:

Այս խնդիրը առաջին անգամ ի հայտ եկավ 17 տարեկան հասակում: Այն ժամանակ ես առաջին անգամ սիրեցի մի տղամարդու, ով ինձանից մեծ էր 9 տարով: Ես հանգստանալու էի գնացել և ապրում էի նրա և նրա ծողների տանը և մեր մոտ մտերիմ հարաբերություններ ստեղծվեցին: Կարելի է ասել, որ նա ինձ հայրաբար էր վերաբերվում և ես սիրահարվեցի: Առաջին անգամ կյանքումս համբուրվեցի և նույն երեկոյան նա փորձեց ինձ հետ սեքսով զբաղվել: Ես հրաժարվեցի դեռ հանվելու շրջանում՝ ոչ թե վախից, այլ ամոթից և սեփական արտաքին տեսքիս նկատմամբ ունեցած անվստահությունից: Նա հակազդեց հանգիստ: Երեկոն մենք շարունակեցինք պիրսում զբոսնելով, որտեղ նա ինձ առաջարկեց միասին ջուրը ցատկենք: Ես ընդհանրապես վախենում եմ ջուրը ցատկելուց, իսկ գիշերով՝ նամանավանդ... Նա ցատկեց և սկսեց համոզել ինձ, որ ես էլ ցատկեմ իր մոտ: Այ այստեղ էլ ես առաջին անգամ զգացի պանիկայի զգացողոությունը: Ես հասկանում էի, որ շատ եմ ուզում նրան վստահել, բայց չէի կարողանում հաղթահարել վախս: Ես վախենում էի և ինքս ինձ վրա նեղվել էի հուզմունքի աստիճանի: Նա դուրս եկավ ջրից և հրեց ինձ ջրի մեջ: Ազնվությամբ ասած, թեև վախենալու էր, սակայն ես ահավոր թեթևացա:

Լուրջ հարաբերություններ ընդահնուր առմամբ չենք էլ ունեցել, իսկ նրանից հետո, որ ես երկու անգամ չկարողացա նրան վստահել ես նույնիսկ հույս էլ չունեի, որ նա ինձ վրա ուշադրություն կդարձնի, բայց և չէի կարողանում ուրիշ մեկով հետքրքրվել: Համարում էի, որ նա իդեալական տղամարդ է և որ նրանից բացի ինձ ոչ ոք պետք չի: Այդ ամենը անցավ 19 տարեկան հասակում, երբ ես իմացա, որ նա ամուսնացած է: Վերջակետը դրվեց ինքն իրեն:

Հետագայում ես փորձեցի ստիպել ինձ, հաղթահարել իմ վախը՝ սկսեցի հանդիպել մի երիտասարդի հետ: Նա կույս էր և դա ինձ մտածելու առիթ էր տալիս, բայց ես մտածում էի, որ եթե որոշել եմ ինքս հաղթահարեմ իմ դժվարությունները, ապա դա խոչընդոտ չէ: Մենք մի քանի ամիս հանդիպեցինք: Երբ որոշեցինք սեքսով զբաղվել՝ ամեն ինչ սկզբից շատ լավ էր գնում մինչև մտնելու պահը... հետո պանիկա... Ես կորցրեցի իմ հարգանքը այդ մարդու նկատմամբ: Տանջող հարաբերությունները շարունակվում էին, քանի որ ես մեղադրում էի ինձ և չէի կարողանում խզել հարաբերությունները: Մի տարուցմի քիչ ավել հանդիպումները շարունակելով, ես վերջապես խզեցի մեր կապը:

Իմ կարծիքով այս հարաբերությունները միայն ավելի սրացրեցին իմ վախը: Եթե մինչ այդ դա ուղղակի թեթև մտավախություն էր, որ ես կարող եմ վախենալ «ամենապատասխանատու պահին», ինչպես այն ժամանակ՝ պիրսում, ապա հիմա ես լուրջ վախ և տղամարդու անօգնականության հանդեպ զզվանք էի վերապրում՝ ես հասկանում եմ, որ նրանք մեղավոր չեն, սակայն մտավախություն ունեմ, որ նույնիսկ փորձառու և սիրած տղամարդու հետ նույնիսկ, ինձ մոտ ոչինչ չի ստացվի:

Կարո՞ղ եք արդյոք ասել, թե ինչքանով է իմ վիճակը լուրջ և կարող եմ արդյոք ինքս, առանց թերապիայի հաղթահարեմ այս իրավիճակը:

Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Հաճելի է այն փաստը, որ Դուք չեք գցում Ձեր ինքնագնահատականը:

Առաջին սեռական ակտի և կուսությունը կորցնելու հարցը հուզում է բոլոր աղջիկներին: Որոշները դրան վերաբերվում են թեթևամտորեն, իսկ որոշ աղջիկներ էլ զգում են այդ պահի լիարժեք պատասխանատվությունը: Դուք վերջինների թվին եք պատկանում:

Չեմ պատրաստվում համոզված բացատրեմ, թե որտեղից է առաջացել կուսաթաղանթի գերարժեքությունը, բայց հաստատ կարող եմ ասել, որ տղամարդկանց նկատմամբ ունեցած Ձեր մոտեցումները օգտաոետ չեն՝ առաջին հերթին Ձեզ համար: Փորձեմ թվել՝

  • Ձեր մոտ, իդեալական տղամարդ փնտրելու մշտական փնտրտուք է և այդ, Ձեր կողմից նշանակված տուրնիրում, հաղթողը կստանա... ...ՁԵՐ ԿՈւՍԱԹԱՂԱՆԹԸ:
  • Դուք Ձեզ նեղություն չեք տալիս, լիարժեք բավարարվածություն ստանալով քնքշություններից և համբույրներից:
  • Ես կարծում եմ, որ Դուք վախենում եք տղամարդու մարմնից, ինչը Ձեր մոտ ասոցացվում է ագրեսսիայի, ցավի, ստորացման և ինչ-որ «թանկ» բանի կորստի հետ, ինչը վերականգնել հնարավոր չէ:

Ուզում եմ ուրախացնել Ձեզ՝

  • Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը հեշտությամբ կարող է վերականգնել Ձեր կուսաթաղանթը և ոչ մեկ անգամ:
  • Հենց սեռական ակտի մեջ, կնոջ համար ոչ մի ստորացուցիչ բան չկա և որպես կենսաբանական տարր, կինը դրա կարիքը ունի ոչ պակաս(եթե ոչ ավել), քան տղամարդը: Այն ընդունված կարծիքը, որ ԴԱ տղամարդուն ավելի շատ է պետք, քան կնոջը՝ իրականությանը չի համապատասխանում: Ընդ որում՝ Ձեր մայրը, տատիկը և մնացած շատ ուրիշ հարգարժան կանայք, հաճույքով զբաղվել են սեքսով և առաջին անգամ դա արել են հաճույքով կորցնելով իրենց կուսաթաղանթը: Եթե նրանք նույնձևով մտածեին, ինչպես Դուք, ապա Դուք ընդհանրապես չէիք լինի: Նրանք կորցնելով իրենց կուսաթաղանթները՝ Ձեզ կյանք են տվել:
  • Առաջին սեռական ակտի ժամանակ ցավ են զգում միայն այն աղջիկները, ովքեր հաճույք ստանալու փոխարեն, մտածում են կատարվածի մասին և ունենում են կատաստրոֆիկ սպասումներ:
  • Ագրեսիայի և տղամարդու մարմնի մասին կարող եմ ավելացնել, որ կինը միայն մի հնարավորություն ունի տղամարդուն հաղթելու, սանձահարելու նրան և նրանից ստրուկ դարձնելու՝ սեռական կյանքը: Ինչպես նաև ամենօրյա կյանքում, տղամարդը ուզում է իր ամուր և ուժեղ մարմնով ինտերվենցիա կատարել կնոջ մարմնի մեջ: Եվ Դուք միայն կարող եք կամովին, քնքշորեն և նրբորեն ընդունելով այդ մարմինը իր մեջ, վեր ածել այն փոքրիկ և անօգնական (օրգազմից հետո), ոչ-ոքի և ոչ մի բանի այլևս չպետքական մարմնի մասի:

ՀԱՂԹԱՆԱԿ

Դուք սովոր չե՞ք հաղթել: Այդ դեպքում, Դուք ուղղակի անհաջողակ եք կյանքում այլ ոչ միայն սեքսում:

Դուք հաղթո՞ղ եք: Ապա ձգտեք հաղթանակի, քանի որ Ձեր ներքին արգելքը բերում է պարտության և նահանջի: Հիշեք, թե Ձեր կյանքում արդեն քանի անգամ եք պարտվել նման ճակատամարտերում, և քանիսին եք կորցրել, սուբյեկտիվորեն համոզելով Ձեզ, որ նրանք բավարար չափով լավը չէին Ձեզ համար: Իսկ նրանցից մեկն ու մեկը կարող էր դառնալ Ձեր ճակատագիրը:

Այն, ինչ Դուք անվանում եք վախ, ես կանվանեի աղջնակի անիմաստ հպարտություն:

Ձեր պատմածից ելնելով կարելի է հետևություն անել, որ Ձեր աղջնակային հավակնությունները ավելի բարձր են մայրական ինստինկտից:

Ես այդպես չեմ մտածում:

Ընդահակառակը, ես մտածում եմ, որ Դուք՝ Ուժեղ, անվախ և խելացի աղջիկ եք, ով մետ ապագայում կդառնա ավելի ուժեղ, անվախ, իմաստուն և դրան գումարած նաև բավարարված:

Դուք դեռևս 20 տարեկան եք: Դա հենց այն տարիքն է, երբ հաջողությամբ կարելի է լուծել Ձեր հարցը և Դուք չեք ուշացել:

Հուսով եմ, որ մոտ ապագայում Դուք հաղթանակ կտոնեք, Ձեր տղամարդուց դարձնելով նուրբ և բարի մի անձնավորություն, ով հաճույքով կկատարի Ձեր բոլոր կապրիզները: Դրա համար անհրաժեշտ է միայն վստահել, թուլանալ և մաքսիմալ հաճույք ստանալ:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: