Հարց՝
Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:
Իմ անունը X է (մանկուց ատում եմ այդ անունը: Մինչև 7 տարեկանս, մորս խնդրում էի, որ փոխի անունս, սակայն նրանք ինձ չլսեցին: Հետո համակերպվեցի):
Ես 30 տարեկան եմ: Ապրում եմ Y քաղաքում, կոմունալ բնակարանում՝ մենակ:
Երկու հարևանուհիներ ունեմ, ում հետ շատ մտերիմ եմ:
Որոշել եմ դիմել Ձեզ օն-լայն, որովհետև չեմ կարողանում անձնական հանդիպման ժամանակ, օտար մարդու բարձրաձայնել իմ խնդիրը:
Ամուսնացած չեմ, այդ պատճառով էլ գրում եմ, երեխաներ չունեմ:
Հորոսկոպով ես «Կշեռք» եմ: Բացարձակ անկախ մարդ եմ: Միայնակ գայլ: Երեմն չափից ավելի անվճռական եմ, երբեմն՝ հակառակը: Նեղացկոտ եմ, քննադատություն չեմ ընդունում: Սիրում եմ, երբ ինձ գովում են: Երբեմն կարող եմ սարեր շուռ տալ: Երբեք չեմ ծխել, չնայած, որ հաճախ առաջարկել են: Սիրում եմ գիշերվա մթության մեջ լողալ, երբ ծովափին մենակ եմ: Ինստիտուտում ոչ մի քննություն չեմ «գնել», բոլորը հանձնել եմ ինքս: Դպրոցում գերազանցիկ եմ եղել: Մենակ ծով եմ գնացել հանգստանալու:
Ինձ վերաբերվում եմ ոչ այնքան ադեկվատ՝ մեծամոլության և թերարժեքության համակցություն ունեմ: Ինձ շատ դուր է գալիս և ուզում եմ ունենալ տղամարդու սոցիալական կարգավիճակ (չգիտեմ, թե ինչքան կոռռեկտ արտահայտվեցի, բայց կարծում եմ, որ միտքը հասկանալի է): Ինտելլեկտուալ խնդիրների լուծումից հաճույք եմ ստանում: Սպասարկում եմ իմ բնակարանի և ամբողջ մեր հարկի բոլոր համակարգիչները (օպերացիոն համակարգեր եմ տեղադրում, ծրագրեր): Կարյերա անել չեմ կարողանում: Չեմ կարողանում տղամարդկանց հետ հարաբերություններ ստեղծել: Մատերիս վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ սեռական կյանք ունեցել:
Խնդրիս այժմյան ընթացքը, հետևյալն է՝ անձնական կյանքի լրիվ բացակայություն: Արդեն 30 տարեկան եմ և ոչ մի անգամ չեմ հանդիպել տղայի հետ՝ ինչպես նորմալ մարդիք (սա՝ համարյա 90-60-90 մարմնի չափեր ունենալու դեպքում): Առաջին սեռական կյանքս եղել է 25 տարեկանում, մի տղայի հետ, ով 8 տարով փոքր էր ինձանից: Նա կարծում էր, որ ես 20 տարեկան եմ: Հակառակում համոզել ես չփորձեցի: Սեքսով ենք զբաղվել 2 անգամ: Մինչև այսօր շփվում ենք: Դրան զուգահեռ սիրահարված էի մի հոմոսեքսուալիստի և նրա հետ գնում էի գեյ-ակումբ: Նա ինձ մինչև այսօր, ոչ միա անգամ չտվեց: Սկսեցինք հերթական անգամ չշփվել՝ իմ ինիցիատիվայով, մեկ շաբաթ առաջ: Կարող եմ սեքսով զբաղվել մարդու հետ՝ ծանոթությանս հենց առաջին օրը (եղել է երկու անգամ երկու «Ջրհոսների» հետ: Սեքսով ենք զբաղվել համարյա ծանոթության առաջին ժամվա ընթացքում: Երկուսն էլ նույն անունը ունեին): Մեկ անգամ ընկերուհուս կոտոշներ եմ դրել (նրանց մոտ ազատ հարաբերություններ էին): Այս ամառ սեքսով եմ զբաղվել իմ գեն:տնօրենի հետ (իմ հասակակիցն է): Շարունակություն չի եղել:
Օգտվում եմ ինտիմ-շոփից գնված գործիքով, որը ինձ նվիրել են իմ լեսբիանկա-ընկերուհիները, ի նշան երախտապարտության իրենց ընտանեկան կոնֆլիկտը լուծելու և կողմերին հաշտեցնելու: Հիմա աշխատում եմ իմ վրա, ուսանողական ստուգողականներ եմ գրում: Ակումբներ չեմ գնում՝ փողս քիչ է: Ստուգողականները գրում եմ պատվիրատուին հանձնելու նախորդ գիշերը, նույնիսկ եթե պատվերը տվել են 2 շաբաթ առաջ: Ամեն անգամ ինձ խոսք եմ տալիս, որ այդպես չանեմ՝ անօգուտ:
Հասկանալի է, որ իմ բնավորությամբ, ոչ մի բանի վրա չի կարելի հուսալ: Հասարակ բան՝ ռեգուլյար սեքս եմ ուզում: Երբեմն շատ ուզում եմ գլուխս պատովը խփել՝ ինչու՞, ինչու՞ ես հարցերով: Ինչու՞ ուրիշները պրծում չունեն... իսկ իմ միակ ուրախությունը՝ իմ ֆալլոիմիտատորն է: Այն էլ այն դեպքում, որ ինձ տղամարդուց շատ բան պետք չէ: Գիտեմ, որ բոլոր տղամարդիք որսորդ են և այլն: Բայց ի՞նչ անեմ հիմա: Հենց այս պահին: Կարծես թե տրամադրությունս վատը չէ, բայց առանձնահատուկ ուժ չունեմ ինչ որ բանի հասնելու՝ բայց անհրաժեշտ է:
Ես կսահմանեի իմ խնդիրը, որպես հակառակ սեռի հետ հարաբերություններ ստեղծելու անկարողություն՝ նույնիսկ ոչինչ չպարտադրող ադյուլտերի մակարդակի վրա: Եթե հավատանք կախարդական տարբեր բաների, ապա ես կախտորոշեի ինձ մոտ «ամուրիության պսակ»: Սակայն դեռևս հույս ունեմ, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ՝ միգուցե գլխիս մեջի «խավարասերներն» են մեղավոր:
Խնդիրը առկա է սեռահասունացման տարիքից: Սա իմ կյանքի ամենագլոբալ պրոբլեմն է: Որոշակի տարիքում, աղջիկները սկսում են ստանալ երիտասարդների ուշադրությունը: Ես դա չեմ ստացել:
Այս ամբողջ ընթացքում այնքան հիմարություններ եմ արել: Մի երկու տարի առաջ, կոտրեցի տանը եղած ամբողջ սպասքը: Որպեսզի ինչ-որ ձևով հանեմ լարվածությունս: Հիմա ինձ ավելի նորմալ եմ պահում՝ պրակտիկորեն, մոլուցքների մեջ չեմ ընկնում: Պրոբլեմային իրավիճակի օրինա՞կ: Նոր աշխատանքս: Նոր կազմակերպություն ենք բացում: Ղելավարությունը եկել է ստուգման: Նա ինձ դուր եկավ, ինչպես կարգն է՝ առաջին 30 վայրկյանի ընթացքում: Ծանոթությանս երկրորդ օրը, ես գործուղվեցի Պիտեր ստաժիրովկայի: Ծանոթության երրորդ օրը՝ մենք գարեջուր և կոնյակ էինք խմում (այդ օրվանից բերանս սպիրտային ոչինչ չեմ դնում) և նավակով զբոսնում էինք Նևայի վրայով: Ինձ իր ուշադրությունն էր տալիս նրա գործընկերը: Վերջում մենք նրա հետ գնացինք իմ հյուրանոցային համարը քնելու, ուղարկելով նրա գործընկերոջը տուն: Հետո, մենք ձև արեցինք, կարծես թե ոչինչ էլ չի եղել: Ես պրակտիկորեն սիրահարվել էի: Նրա ներկայությամբ, ուղեղս հրաժարվում էր մտածելուց: Բայց ես նույնիսկ մտածելու ու կասկածելու թեմա չտվեցի նրան: Այլևս ոչինչ տեղի չունեցավ (այս ամենը, այլ պարագաներում իմ ակտիվ գործողություններ սիրելու դեպքում): Վախենում էի, որ նա ինձ կմերժի՝ նույնիսկ համոզված էի դրանում: Վախենում էի խայտառակ լինել: Վախենում էի, որ ստաժիրովկայի տեղում, որևե մեկը գլխի կնգնի: Շնորհակալ եմ հարևանուհուս՝ երբ վերադարձա Սամարա, նա կարողացավ ինձ մի քիչ հանգստացնել: Ասեց, որ մենք տղամարդ և կին ենք, և որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Եվ իրականում...
Սեքսի մնացած բոլոր դեպքերը, այսպիսի զգացմունքներով չեն ուղեկցվել: Միշտ եղել են մտքեր՝ ուռա, իմ մոտ սեքս եղավ: Զուգընկերոջս նկատմամբ ոչ մի զգացմունք չեմ ունեցել:
15 տարեկան հասակում ես ընդունվեցի տեխնիկում և տեղափոխվեցի կոմունալ բնակարան, որտեղ ալկոհոլիկներ էին ապրում (այդ թվում նաև իմ հերացուի ծնողները): Տեղափոխվելով մի ընտանիքից, որտեղ չէին ծխում և չէին խմում, կոնտրաստը այնքան մեծ էր, որ ես ապրում էի աֆֆեկտի վիճակում: Խմբում դառա հալածված: Զոմբիի պես էի քայլում, չէի խոսում, բայց ինքնաբերաբար շարունակում էի լավ սովորել: Այդ ժամանակ, տղաները ինձ դադարեցին դուր գալ: Դրա փոխարեն, ամբողջ երեք տարիների ընթացքում սիրահարված էի ինձ հալածող աղջկան: 18 տարեկանից աշխատել եմ վաճառողուհի (ահա իմ ինքնագնահատականի օրինակը: Այս ամենը, մաթեմատիկայի և ուրիշ գիտությունների բացարձակ գերազանց իմացությամբ): Միայն 2002 թվականին, բյուջետային կարգով ընդունվեցի ինստիտուտ, նոր աշխատանք գտա, անպատասխան սիրահարվեցի մի լպստված տղայի-գործընկերոջ (տղան հարսնացու ուներ և ես լուռ ուրախանում էի իմ զգացմունքով): 2004 թվականին ակտիվ հավաքույթների մասնակից դարձա: 2006-ին մահացավ իմ բնակարանում ապրող վերջին ալկոհոլիկը:
13 տարեկան հասակում տեսել էի «Սիրեկանների բանակ» խմբի տեսահոլովակը, որն ինձ այնպես էր ցնցել, որ դեռ երկար տարիներ ես գրգռվում էի տղաների միջև եղած հոմոսեքսուալ հարաբերություններից: Հետո ցանկություններս իրականացան՝ ընկա մի գեյ-խմբի մեջ, հանդիպեցի իմ մանկական ֆանտազիաների ճիշտ կրկնապատկերին, մերժվեցի ոչ մեկ անգամ և միյնույն է շարունակեցի փորձել հասնել դրան: Ստացա նրա հոգին, բայց սեքսով մենք այդպես էլ չզբաղվեցինք: Իրական հոմոսեքսուալիստների նկատմամբ հիմա անտարբեր եմ, բայց Յաո և Սենէն-ա եմ օգտագործում (պարզվում է, որ իմ նմանների համար, Ճապոնիայում մի ամբողջ ինդուստրիա է աշխատում):
Որպեսզի լուծեմ իմ խնդիրը ակումբներ էի գնում, ակտիվ կյանք էի վարում, սպորտով էի զբաղվում, վերջին շրջանում սահադաշտ եմ գնում:
Իմ հարցերը Ձեզ այնպիսին են ինչպես Ռուսաստանում բոլորի մոտ: Ի՞նչ անեմ: Ես Ձեզ շատ եմ խնդրում պատասխանեք ինձ՝ իմ համար շատ կարևոր է Ձեր արհեստավարժ կարծիքը: Ես ուղղակի ուզում եմ հանդիպել տղայի՝ սիրել և սիրված լինել: Ի՞նչ աքացի տամ ինձ, որ ստացվի: Եվ ինչպե՞ս դադարեմ ուզենալ վերադառնալ 1994 թվական և անել ամեն ինչ ուրիշ ձևով:
Երբեմն հիշում եմ «Մարտական ակումբի» հերոսին: Ֆիլմի ամենասկզբում, երբ նա անքնությունից էր բողոքում, և բժիշկը նրան ուղարկեց ձվարանների ուռուցքով հիվանդների խումբ: Հասկանում եմ, որ իրավունք չունեմ ինձ այսպես պահել և բողոքել: Բայց պետք է ինչ-որ բան անել:
Ես արդեն 30 տարեկան եմ և ինչքան մեծանում եմ - այնքան շանսերս քչանում են: Կարծես թե մնացել եմ երիտասարդ տարիքում՝ միայն երիտասարդ տղաներին եմ սիրում: Իսկ նրանց՝ իրենց հասակակիցներն էլ են հերիք: Այնուամենայնիվ, մինչև այս ամառ ես ոչ մեկին չեմ ունեցել, ով ինձանից 4 տարուց ավելի փոքր չլինի:
Երբեք մասնագետի չեմ դիմել: Վախենում եմ: Այդ պատճառով էլ չեմ դիմել: Մինչև 25 տարեկանս բոլորից թաքցրել եմ, որ կույս եմ եղել (ատում եմ այդ բառը): Եվ նույնիսկ իմ, այսպես ասած 17 տարեկան դեֆլորատորը (այն ժամանակ արդեն 2 տարվա սեռական կյանքի փորձով) շոկի մեջ էր, (ես նրան մինչև վերջին րոպեն ոչինչ չէի ասել), ինչում վերջերս խոստովանեց՝ մեր փիլիսոփայական զրույցի ժամանակ: Մեր մեջ այն ժամանակից հետո, բացի զրույցներից ոչինչ չկա:
Պատասխան՝
Հարգելի X:
Ուրախ եմ, որ կարողանում եք հումորով վերաբերվել նման լուրջ բաներին: Ձեր նամակը չափազանց հետաքրքրական էր և ես այն կարդալուց լուրջ գեղարվեստական բավականություն ստացա: Ձեր երիտասարդ տարիքի փորձը և բարդույթները բերում են կրախի: Ինձ թվում է, որ Ձեր խնդիրը նրանում է, որ Դուք շատ ուղիղ եք նայում բոլոր հարցերին, տալով նրանց միայն իմաստային որակներ: Այնինչ նման հարցերում նույնքան կարևոր է խաղը և ձևը: Սիրո մեջ չի կարող տեղի ունենալ միայն մաթեմատիկական՝ պրագմատիկ գործունեություն: Պետք է ավելի զարգացնել ինտրիգայի և կանացի գաղտնիքների որակները: Երբ Դուք որոշում եք քնել որևե տղամարդու հետ՝ Դուք վերցնում եք ամբողջ ինիցիատիվան Ձեր ձեռքը, և մաթեմատիկական ճշտությամբ իրագործում եք Ձեր երազանքը, առանց հաշվի առնելու, որ այստեղ նույնքան կարևոր է խաղը: Այո, Դուք ճիշտ եք: Տղամարդը որսորդ է: Եվ ինչ հաճույք կարելի է ստանալ այն որսից, որն ինքն իրան որսվում է, և դրա համար ոչ մի ջանք չի թափվում: Երբ մարդը ինչ-որ բանի սկսում է ձգտել, նա սկսում է միմիկայով, ժեստերով և այլ ոչ վերբալ նշաններով ցույց տալ դա, որը ավտոմատաբար դառնում է հետաքրքիր: Ես համոզված եմ, որ Դուք շատ գեղեցիկ և հաճելի աղջիկ եք, ում հետ կուզեն սեռական կյանքով զբաղվել տղամարդկանց գոնե կեսը: Սակայն Դուք չեք կարողանում Ձեզ ներկայացնել: Առաջին հերթին փորձեք սկսել Ձեր արտաքին տեսքից: Կինը հագնվում և կոսմետիկա է օգտագործում, որպեսզի ընդգծի իր սեռական առավելությունները: Հետևեք Ձեր ոճին և ես համոզված եմ, որ կնկատեք, որ Ձեր ոճը ավելի հարմարավետ է, քան ընդգծող: Տղամարդակնցից ոչ մեկը պարտավոր չէ գլխի ընկնել, թե ինչ է թաքնված լայն ադրավարտիքի տակ: Փորձեք ի ցույց դնել Ձեր արտաքին առանձնահատկությունները: Երկրորդ բանը, որ ես կուզեի ասել, դա այն է, որ Դուք դադարեք փնտրելուց, այլ փորձեք նկատել այն ոչ վերբալ նշանները, որը արտահայտում են տղամարդիք, որոնց Դուք դուր եք գալիս: Երբ սկսեք զբաղվել դրանով, ինքներդ կզարմանաք այն տղամարդկանց քանակի վրա, ովքեր երազում են Ձեր մասին, իսկ Դուք նրանց նույնիսկ չէիք էլ նկատում, քանի որ զբաղված էիք Ձեր «դժբախտ» ճակատագրով: Երրորդը՝ մի անկեղծացեք այն տղամարդու հետ, ում հետ վաղը, ելնելով վերընշված պայմաններից և Ձեր ցանկությունից, ստացվելու է: Եթե ինձ ոսկե լավ մատանի առաջարկեն, ադամանդե քարերով, որն արժե 1 դոլլար, ես դա չեմ գնի, որովհետև չեմ հավատա, որ դա կեղծ չէ: Ամեն բան ունի իր գինը, և ժամանակն է, որ Դուք Ձեզ ըստ արժանվույն գնահատեք: Գինը կարելի է իջեցնել մի քիչ, բայց ոչ այնքան, որ մենք դադարենք գնահատել: Հիշեք՝ Դուք այնքան թանկ եք մեզ համար և մենք այնքան մեծ ձգտում ենք ունենում դեպի Ձեզ՝ ինչքան թանկ վճարել ենք: Թույլ տվեք, որ Ձեր համար թանկ վճարեն՝ Դուք ինքներդ չեք փայփայում և խնամում էժան իրերը, սակայն թանկ իրերը, Ձեր կյանքում լուրջ տեղ են զբաղեցնում: Չորրորդը՝ դադարեք ինքներդ կերտել Ձեր «դժբախտ» ճակատագիրը: Կամայական իրավիճակում, Դուք փորձում եք որոշակի կանխատեսումներ անել, ելնելով Ձեր բարդույթներից, որից հետո իրավիճակը, ենթագիտակցորեն հարմարեցնում եք Ձեր կանխատեսումներին: Փորձեք ձերբազատվել Ձեր բարդույթներից, ավելի շատ գնահատել Ձեզ տեսնելով այն սեքսուալ հայացքները, որոնք ուղղված կլինեն Ձեզ իմ առաջին խորհուրդը կատարելուց հետո: Փորձեք ճանաչել Ձեզ որպես մարդ-հոգի՝ Դուք Ձեզ չեք ճանաչում և այդ պատճառով էլ չեք հասկանում, թե ինչ եք ուզում: Դուք շատ լավ ճանաչում եք Ձեզ որպես մարդ-մաթեմատիկական մեխանիզմ, որը, բնականորեն, չի կարող ունենալ կայուն անձնական կյանք և կայուն զգացմունքներ: Փորձեք լրացնել Ձեր մեջ այդ բացը, որն այսօր գլուխ է բարձրացրել և հասցրել Ձեզ հուսահատության շեմին: Ես համոզված եմ, որ Ձեր արտաքին տվյալներով, կամքով, հումորի զգացողությամբ և խելացիությամբ կինը ուղղակի գանձ է տղամարդու համար: Ուղղակի հիշեք, որ նույնիսկ ամենահամեղ կերակուրը՝ մատուցված գիշերանոթի (горшок) մեջ - մեզ համար տհաճ է: Ես հուսով եմ, որ Դուք համապատասխան հետևություններ կանեք և մոտ ապագայում ին կգրի արդեն երջանիկ, իրեն գնահատող, հոգեկան հարուստ աշխարհով և հարուստ կյանքով ապրող մի գեղեցիկ աղջիկ:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: