ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԲԱԺԱՆՎԵԼ ԵՄ ՍԻՐԵԼԻԻՑՍ ԵՎ ՏԵՂՍ ՉԵՄ ԳՏՆՈւՄ...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ մոտ հետևյալ իրավիճակն է՝ ես բաժանվել եմ իր սիրած տղամարդուց: Վերջին շրջանում նրա մոտ այնպիսի անտարբեր վերաբերմունք էր իմ նկատմամբ, որ ես չեմ ուզում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Չեմ էլ հասկանում՝ սիրում եմ նրան թե ոչ: Վերջին շրջանում տեղի ունեցած այն ամենից հետո, որ ես վերապրել եմ, կարելի էր նրան ատել:

Հիմա ինձ տարօրինակ եմ զգում՝ առանց նրա չեմ կարող, միգուցե ուղղակի սովորե՞լ եմ:

Հավանաբար դժվար է հասկանալ ամբողջ իրավիճակը՝ կփորձեմ ավելի հասկանալի պատմել: Մենք արդեն միասին ենք 1 տարի: Տարիքային տարբերությունը՝ 12 տարի է: Ես սկզբից շատ էի մտածում և ստուգում՝ ամուսնացած է նա թե ոչ: Պարզվեց, որ ոչ, ապրում է մոր և եղբոր հետ: Հանդիպում էինք իմ տանը, կամ նեյտրալ տարածքում: Իր տանը եղել եմ մի քանի անգամ՝ նրա հրավերով, երբ տանը մարդ չկար: Ըստ բնակարանի կարելի էր ասել, որ տանը երիտասարդ կին չկա: Ես կամայական ժամանակ կարող էի զանգահարել նրա տան հեռախոսի վրա, որով էլ համոզված եմ, որ այդ պահին նա ամուսնացած չէր: Մոր հետ ծանոթանալու իմ բոլոր առաջարկները, նա մերժում էր տարբեր արդարացումներով: Մտքով հասկանում եմ, որ նրանից կախվածություն ունեմ՝ նույնիսկ նրա բիրտ վերաբերմունքը ինձ ուշքի չի բերում: Թվում է թե միաժամանակ և՛ սիրում եմ նրան, և՛ ատում: Նրա զգացմունքներն իմ նկատմամբ կարծես թե վերջացել են՝ իսկ միգուցե նույնիսկ չեն էլ եղել: Չգիտեմ թե ինչպես ապրեմ իմ հետագա կյանքը, և ինչ անեմ. ես սովորում եմ վերջին կուրսում, ուսումս լրիվ բարձիթող եմ արել, չնայած որ շուտով դիպլոմային պիտի պաշտպանեմ, որը փորձում եմ հիմա գրել: Խնդրում եմ՝ օգնեք ինձ խորհրդով: Շատ եմ խնդրում պատասխանել նամակիս: Ես հուսահատության մեջ եմ:

Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան՝

Հարգելի …:

Ես կարծում եմ, որ դուք ճիշտ եք վարվել: Սովորույթի գործոնը իհարկե որոշակիորեն խանգարելու է, սակայն ավելի լավ է ինքներդ Ձեզ հաղթահարեք, քան օգտագործված լինեք: Դուք ասում եք, որ հանդիպել եք Ձեր մոտ կամ նեյտրալ տարածքում: Ոչ մի նեյտրալ բան չեմ տեսնում: Ցանկացած մարդու համար էլ հարմար է ունենալ իրենից 12 տարի փոքր ընկերուհի, ոչինչ նրան չտալ, և օգտվել միայն այն բանից, որ նա քեզ սիրում է: Ստիպեք տղամարդկանց սիրել Ձեզ, գնահատել և հարգել: Դուք դեռ երիտասարդ եք, և կարծում եմ գեղեցիկ: Ես կարծում եմ, որ հիմա Ձեր կողքին կգտնվեն մինիմում 15 տղամարդ, ում Դուք շատ դուր եք գալիս, և մինիմում 50-ը, ովքեր ցանկանում են Ձեր հետ քնել: Սկսեք Ձեզ գնահատել: Ես կարծում եմ, որ Դուք ավելին արժեք:

Հիմա գարուն է, և ես գիտեմ, որ Ձեզ դժվար է առանց ընկերոջ, սակայն կարծում եմ, որ փոփոխությունները Ձեր կյանքում, Ձեզ չեն խանգարի։ Նրանք կձևափոխեն Ձեր կյանքը՝ դարձնելով ավելի հյութեղ և հետաքրքիր, թե չե կարծես թե Ձեր կյանքը շատ մոխրագույն էր։