ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մորաքույր Ջեյնի պարահանդեսը»

Խեղճ մորաքույր Ջեյնը ծեր էր ու խստաբարո։ Ապրում էր նա լիակատար մենության մեջ, մի շքեղ, բացիթող արած դաստակերտում՝ Տիպպերէրի կոմսությունում։ Հարևաններից ոչ ոք նրան չէր այցելում իսկ եթե նույնիսկ ինչ-որ մեկն էլ որոշում էր նրան այցելել, դա նրան ուրախություն չէր պատճառում։ Քանզի նա բոլորովին չէր ուզում, որ ինչ-որ մեկը տեսներ նրա այգու մացառոտած արահետները կամ բազկաթոռների գունաթափված պաստառները կամ էլ նրա մութ, փեղկերը փակ սենյակների սենեկաշարքը։

Նրան դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ ինչ-որ մեկը կտեսնի, որ նա հիմա արդեն բոլորովին էլ գեղեցկուհի չէ, այլ ուղղակի միայնակ, այս աշխարհում ապրած մի պառավ, ում մոտ ամեն բան անցյալում է։

Տարին տարու հետևից, նա նստած էր փակի տակ ու կիսամթի մեջ, գաղափար չունենալով այն մասին, թե ինչ է ռտեղի ունենում ու ինչով են ապրում շրջապատում։ Բայց մի անգամ ձմեռը, մորաքույր Ջեյնին հասավ փոփոխությունների մի ինչ-որ հոսանք, գրգռման ալիք, որը սավառնում էր օդում ու հասավ իր դռներին։ Բլրի վրայի նոր տանը բնակության էին եկել նոր բնակիչներ, ու այդ իրադարձության առիթով  նրանք պատրաստվում էին պարահանդես կազմակերպել, որը հորկ է որ դառնար մի ինչ-որ չտեսնված բան։ Որովհետև այդ Ռոյենները արտակարգ ու անչափ հարուստ էին։

— Ռայենները, — զարմացավ մորաքույր Ջեյնը։ — Չգիտեմ ես ոչ մի Ռայենների։ Որտեղի՞ց նրանք հայտնվեցին ու որտեղի՞ց են սերում։

Եվ այստեղ, մորաքույր Ջեյնը հանկարծակի եկավ՝ վստահելի աղբյուրը հայտնում էր, որ ոչ մի Ռայենների տոհմ էլ գոյություն չունի, որ նրանք ոչ մի տեղից են և «զբաղվում են բիզնեսով»։

— Այ քեզ բան, — բացականչեց մորաքույր Ջեյնը։ — Ի՞նչ են իրենց երևակայում այդ մարդիկ։ Ո՞վ կգա նրանց այդ պարահանդեսին։

— Բոլորը կգան, — հավաստացրեցին նրան։ — Որովհետև բոլորը հրավիրված են։ Շատ ուրախ կլինի։

Լսելով դա, մորաքույր Ջեյնը կատաղության մեջ ընկավ։ Այ թե մինչև ուր է գլորվելով իջել շրջանը։ Եվ բնականաբար, այդ ամենում մեղավոր է ինքը, մորաքույր Ջեյնը։ Փոխանակ նա տեղի հանրությանը գլխավորի, նա փակվել է չորս պատի մեջ, իր կեղեևում, այն ժամանակ, երբ պետք էր մարտի նետվել։

Եվ մորաքույր Ջեյնը ճակատագրական որոշում ընդունեց։ Նա ինքը պարահանդես կկազմակերպի, և այնպիսի, որ նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ, նա կվերադառնա աշխարհիկ կյանքի ու ցույց կտա բոլորին, թե ինչպես է այսպիսի հին ազնվության մակարդակի գրանդ-տիկինը ընդունելություն կազմակերպում։ Եթե կոմսությունում մոռացել են «պատիվ» բառը, ապա նա կազատի տեղի հանրությանը լկտի խորամանկների ներխուժումից։

Եվ ահա նա գործի անցավ։ Հին դաստակերտի սեղանը նորից ներկվեց, այդին մաքրվեց ու կարգի բերվեց, հյուրասիրությունն ու նվագախումբը հրավիրվեց Լոնդոնից, մատուցողների մի ողջ բանակի հետ միասին։ Մորաքույրը վճռականորեն պահանջում էր ամեն բանի լավագույնը, չնայելով գնին։ Ինքն իրեն համոզում էր, որ հետզհետե այդ ամենը կվճարի, նույնիսկ եթե ստիպված լինի վճարել մինչև իր վերջին օրերը։

Վերջապես եկավ այդ կարևոր օրը։ Դաստակերտը լուսավորեցին գույնզգույն լապտերներով և լույսը սփռվում էր շրջակա մղոնների վրա, դահլիճն ու աստիճանները ընկղմված էին ծաղիկների մեջ իսկ պահանդեսի դահլիճի մանրատախտակը փայլում էր հայելու պես։ Երաժիշտները իրենց տեղերից վեր թռան ու ցածր խոնարհվեցին, երբ մորաքույրը, ադամանդներով զարդարված շքեղ շրջազգեստով իջավ ներքև ու կանգնեց դահլիճի դռների մեջ։ Եվ սկսեց սպասում։ Ժամանակը գնում էր։ Ծառաները դահլիճում ու մատուցողները գցված սեղանների շուրջ կանգնած սկսեցին իրար էին նայել։ Նվագախումբը հետղհետե անհամբերությամբ լարում էր իր գործիքները սիկ հյուրերն այդպես էլ չկային։

Բայց մորաքույր Ջեյնը կանգնած էր, սպասում էր։ Ժամացույցը ազդարարեց տասնմեկը, հետո տասներկուսը, հետո տասներկուսն անց կես, բայց հյուրերն այդպես էլ չհայտնվեցին։

Եվ վերջապես մորաքույր Ջեյնը, խոր ռեվերանս կատարելով դիմեց նվագախմբի երաժիշտներին՝

— Հրավիրում եմ սեղանի մոտ, — ասաց նա։ — Ընթրեք։ Հյուրեր չեն լինելու։

Դրանից հետո նա բարձրացավ վերև՝ իր սենյակ ու մեռավ։ Ավի ճիշտ կլինի ասել, որ այլևս նա ոչ մի բառ չասաց և ոչ ոքի հետ զրույցի չբռնվեց ամբողջ երեք օր, որի ավարտին էլ մահացավ։

Իսկ նրա մահից ոչ շատ անց, պարզվեց, որ մորաքույր Ջեյնը ուղղակի մոռացել էր հրավերքներ ուղարկել։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 153 հյուր