ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Հարցեր»

Ու ահա հարցրեց մարդը Խորամանկին՝ «Ինչու՞ ես դու ինձ միայն հարցեր տալիս ու աչ մի բան չես սովորեցնում»։

Ու ասաց Խորամանկը՝

 

— Ինչպե՞ս հնարավոր չէ ջուր լցնել լիքը բաժակի մեջ, այնպես էլ ես չեմ կարող քեզ սովորեցնել, եթե դու չհարցնես։ Քանզի եթե համարում ես դու, որ գիտես պատասխանները, ապա ինչպե՞ս ես կամ մի ուրիշը քեզ նոր բան կկարողանա սովորեցնել։ Վիճելը անիմաստ է, քանզի չեն ուզում վիճողները ինչ-որ նոր բան իրենց համար իմանալ, այլ միայն ուզում են դիմացինի ոչ ճիշտ լինելը ապացուցել։ Ու եթե գամ ես քեզ մոտ ու ասեմ սա ու սա, նույնիսկ եթե դա լինի ամենագաղտնիքի գաղտնիքը, ապա կասես դու, ինչու է սա այսպես այլ ոչ թե այլ կերպով, կամ որ համաձայն չես դու սրա ու սրա հետ, կամ էլ որ չի համապատասխանում դա նրա հետ, ինչ դու գիտես։ Ու կհեռանաս դու, իսկ ես լաց կլինեմ։

Բայց եթե գաս դու ու ասես, որ չգիտես սա ու սա, ու ասես սովորեցրու ինձ, ապա այդ ժամանակ այն ամենը, ինչ ես կասեմ, դու կլսես ու կմտածես ոչ թե թե ինչպես դիմադրես նրան, ինչ լսեցիր այլ ինչպես ընդունես այն, ու հասկանաս, ու կապես այն բաների հետ, որ արդեն գիտես ու էլի կհարցնես։ Եվ մենք չենք վիճի, այլ կբանավիճենք ինչպես Սոկրատը՝ աշակերտների հետ ու կբացատրեմ ես այն, ինչ քո համար մութ է ու անհասկանալի։ Ու եթե սիրտը քո դու բաց անես ու ճանաչես նրանում ողջ փոքրությունը քո, մթությունն ու անգիտությունը, ապա ուրախ կլինես դու և փշրունքին երկնային սեղանից, որ տալ կարող եմ քեզ ես, ու կփնտրես ինքդ։ Ու եթե լաց լինես դու, ապա միայն քո փոքրության, խավարության ու անուժության գիտակցումից։ Ու որքան մեծ սովը լինի քո սրտում և քո մտքերում դեպի գիտելիքների շտեմարանը, այնքան շատ կստանաս դու ու այդքան շատ ես ուրախ կլինեմ ես կերակրել քեզ։ Իմ պատճառով գործը չի կանգնի։

Իսկ առայժմ ահա քո առաջին հարցն ու առաջին պատասխանը իմ քեզ համար։

Ու քմծիծաղ տվեց Խորամանկը, իսկ մարդը լաց եղավ։

©

 
 

Այժմ կայքը դիտում են 1457 հյուր