Մի սուլթան ամեն տարի մի քանի կին էր կնության վերցնում, սակայն 20 տարվա ընթացքում, նրա սիրելի կինը մնում էր մի, արդեն ոչ երիտասարդ մի կին։
- Ինչպես է քեզ հաջողվում մնալ սուլթանի սիրելի կին, երբ նրա շուրջ այդքան երիտասարդ գեղեցկուհիներ կան, - հարցրեց մի անգամ նրա արդեն մեծացած դուստրը։
- Յուրաքանչյուր նոր կին երիտասարդ է և անփորձ, - պատասխանեց մայրը, - այդ պատճառով էլ, իր վրա սուլթանի ուշադրությունն ու հոգատարությունը առաջին շրջանում զգալով, նա մտածում է, թե դա հավերժ է, հանգստանում է ու կորցնում աչալրջությունը։ Նրա հին կանայք, տեսնելով, որ նոր կինը երիտասարդ է ու գրավիչ, և նկատելով սուլթանի ուժեղ սերը նրա նկատմամբ, որոշում են, որ նրա նոր սերը – վերջնական փաստ է և հրաժարվում եմ պայքարից։ Իսկ ես գիտեմ, որ կամայական իրադարձություն՝ ժամանակավոր է և լուսաբացից հետո, վաղ թե ուշ լինում է մայրամուտ, իսկ մայրամուտից հետո՝ լուսաբաց։ Ամեն բան հոսում է, ամեն բան փոխվում է։ Ոչինչ հաստատուն չէ, այդ թվում նաև սուլթանի սերը։ Հիմա նրա զգացմունքներն այնպին են, ինչպիսին կան, իսկ շուտով կարող են դառնալ բոլորովին այլ։ Մինչ մնացած բոլոր կանայք համարում են իրավիճակը վերջնական և գտնվում են պարապության մեջ, ես միակն եմ, ով գործում է, որպեսզի ուղղի հաջորդ պահի ընթացքը ինձ անհրաժեշտ կողմի վրա։
Ալեքսանդր Շուբնիկով
