ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Վագրաձին ու ընձուղտը»

Մի գեղեցիկ օազիսում, անապատի մեջ կերակրվում էին Վագրաձին ու Ընձուղտը։

- Այս թփերի ետևում, - ասաց Վագրաձին, պրճոկելով հյութեղ խոտը, - կա մի հրաշալի լիճ։

Ընձուղտը վիզը ձգեց, նայեց թփերից այն կողմ ու գլուխը տարուբերեց՝

- Ոչ, այնտեղ լիճ չկա։ Այնտեղ հոյակապ մարգագետին կա։

- Մի՞թե դու հավատում ես, որ այնտեղ ոչ թե լիճ է այլ հոյակապ մարգագետին, - հարցրեց Վագրաձին։

- Ես գիտեմ, - պատասխանեց Ընձուղտը, վերադառնալով ճաշկերույթին։

- Իսկ այ ես՝ հավատում եմ, - շարունակեց Վագրաձին, - որ այս ծառերի ետևում ամենահյութեղ խոտն է։

- Ոչ, այնտեղ միայն ուղտի փշեր են, - պատասխանեց Ընձուղտը, նայելով ծառերից այն կողմ։

- Դու հավատու՞մ ես դրան, - հարցրեց Վագրաձին։

- Ոչ, ես գիտեմ, - պատասխանեց Ընձուղտը։

- Ինչու՞ ես դու այդքան տաղտկալի, - տարակուսեց Վագրաձին, թեք նայելով Ընձուղտի վրա։ - Այ այն ավազե բլրի ետևում օազիս կա, որը շատ ավելի լավն է քան սա։

Ընձուղտը նայեց այն կողմ, բայց բլուրը շատ բարձր էր և նա ոչինչ չտեսավ։

- Միգուցե և կա, ես չգիտեմ, - պատասխանեց նա Վագրաձիուն, շարունակելով պռճոկել տերևները։

- Այ տեսնում ես, դու չգիտես, իսկ ես հավատում եմ, նշանակում է այնտեղ օազիս կա։ Արի գնանք տեսնենք։

- Ես չեմ կարող գնալ այնտեղ, որտեղ ոչինչ չկա, - պատասխանեց Ընձուղտը։

- Իսկ դու հավատա, հավատա, - չէր հանգստանում Վագրաձին։ - Պատկերացրու՝ այնքան հյութեղ-հյութեղ խոտ, շատ ավելի հյութեղ, քան այստեղ, այնպիսի համեղ-համեղ տերևներ, շատ ավելի համեղ քան սրանք, այնպիսի սառնորակ առվակներ, ստվերոդ վայրեր, հանգիստ ու լայնարձակություն։

- Լավ կլիներ… - երազկոտ ասաց Ընձուղտը։ - Ափսոս, որ այդ ամենը այնտեղ չկա։

- Այդ ինչպես թե չկա, - վրդովվեց Վագրաձին։ - Ամենայն հավանականությամբ հարևան օազիսներից արդեն այտեղ են վազում գազանները, որպեսզի իրենց վերցնեն այդ չքնաղ, իմ կողմից բացահայտած օազիսն իրենց։

- Այ քեզ գողեր, - բարկացած բացականչեց Ընձուղտը, բայց մտածեց ու ասաց, - Բայց այստեղ ոչ մի հարևան օազիսներ էլ չկան։

Բայց Վագրաձին շարունակում էր՝

- Ինձ, որպես գաղտնիք ասաց մի… մոծակ, որ շուտով մեր օազիսը կանցնի ավազների մեջ և բոլորը, ով այստեղ է մնացել, կզոհվեն։ Որպեսզի փրկվենք մենք պետք է որքան հնարավոր է արագ փախչենք այն օազիսը։

- Լավ, - մտածելով համաձայնվեց Ընձուղտը։ - Գնանք։ Ես միայն ինձ հետ մի քիչ կերակուր վերցնեմ, ճանապարհի համար։

- Ինչի՞դ է պետք կերակուրը, եթե շուտով դու կունենաս այն ամենը, ինչի մասին միայն երազում ես։ Դեն նետիր այդ ամենը ու վազեցինք, - գոռաց նրան Վագրաձին և նրանք իրարից առաջ ընկնելով վազեցին դեպի բլուրը։

- Եվ որտե՞ղ է օազիսը, - հարցրեց Ընձուղտը՝ Վագրաձիուն, երբ նրանք հոգնած բարձրացան բլրի գագաթը։

- Այ այն բլրի ետևում, - և Վագրաձին առանց երկար մտածելու ցույց տվեց հաջորդ ավազի սարը։

Այսպես նրանք թափառեցին բլրից՝ բլուր, մինչև չմոլորվեցին անապատում։ Ուժերը լքեցին վագրաձիուն և նա մռութով ընկավ շիկացած ավազների վրա, այլևս ուժ չունենալով նույնիսկ քայլ անել։ Նրա կողքին էլ ընկավ Ընձուղտը։

- Ներիր ինձ, որ հորինեցի այդ օազիսը, - ասաց Վագրաձին, - իրականում այն գոյություն չունի, ուղղակի ես ուզեցա մի փոքր երազել։

- Օազիսը կա, - հուսահատ խռխռացրեց Ընձուղտը։ - Ուղղակի մենք դեռ չենք հասել, այն այ այնբլուրի հետևում է։

- Դու գիտե՞ս, - հույսով հարցրեց Վագրաձին։

- Ես… ես… հավատում եմ։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 159 հյուր