ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՕՁԻՆ ՍԻՐՈՂԸ

Ամեն բան այ այսպես է եղել։ Մի անգամ, գնում էր իր համար Իգնատը սարերով ու անտառներով։ Գնում էր իր համար, գնում, և ոչ մի բանի մասին չէր մտածում։ Իսկ այստեղ, հանկարածակի իր առջև քարերի վրա մի աղջիկ է նստած։ Եվ այնքան գեղեցիկ։ Նայում է Իգնատը ուշադիր գեղեցկուհուն և լռում, կարծես բերանը ջուր առած լինի։ Իսկ աղջիկը, Իգնատին է նայում, խորամանկ ժպտում և ասում՝

- Դե ինչ, - բարի մարդ, - դու՞ր եմ գալիս ես քեզ։ Երևի նախկինում երբեք նման գեղեցկուհի չես հանդիպել։

- Ճմարտությունը քոնն է, - պատասխանեց Իգնատը։ - Երբեք ես նախկինում նման չքնաղ գեղեցկուհու չեմ հանդիպել։

- Իսկ ուզու՞մ ես ես քո կինը դառնամ, - ծիծաղեց աղջիկը։ - Միայն թե նախկան դա, դու պետք է ինձ համար մի բան անես։ Կկատարե՞ս իմ բոլոր ցուցումները – կդառնամ քո կինը, իսկ եթե չես կարողանա – կապրես միայնության մեջ։

Ծործորակը քորեց Իգնատը և համաձայնվեց։ Եվ ինչու՞ չհամաձայնվեր, երբ արդեն տարիքն էր ամուսնանալու, իսկ գեղեցկուհի և խելացի կին, դեռ չէր էլ գտել։

- Իջիր դու անդրերկրյա թագավորություն, - պատվիրեց աղջիկը՝ Իգնատին։ - Մուտքը՝ երրորդ բլուրի հետևում է։ Այդ թագավորությունում մի սունդուկ կա։ Այդ սունդուկը լեփ լեցուն է թանկարժեք քարերով և զարդերով։ Միայն թե Դու բոլորը մի վերցրու։ Դրանց մեջ փնտրի զմրուխտե ականջօղերը և բեր ինձ։ Միայն թե տես, անդրերկրյա թագավորությունում ոչ ոքի չլսես։ Այլապես վատ կլինի։

Ասվեց՝ արվեց։ Չնայած չէր ուզում Իգնատը իջնել անդրերկրյա թագավորություն, բայց դե այդպիսի գեղեցկուհի կին էլ իրեն չէր կարող գտնել ամբողջ կյանքի ընթացքում։

Իսկ անդրերկրյա թագավորությունում ցուրտ է, խոնավ և մութ՝ ուզում ես աչքերդ հանիր։ Գնում է Իգնատը խարխափելով, շշուկներին է ականջ դնում իսկ ճանապարհը կարծես թե վերջ չունենա։ «Միգուցե, - մտածում է, - մոլորվել եմ»։ Եվ անմիջապես մի ինչ-որ մեծ բանի հանդիպեց մթության մեջ։ Ձեռքերով շոշափեց՝ կարծես սունդուկի էր նման։ Բաց արեց նա սունդուկի կափարիչը և համարյա թե կուրացավ թանկարժեք քարերի փայլերից, որով սունդուկը լցված էր։ Գտավ նա զմրուխտե ականջօղերը և սկսեց վերադառնալ։ Եվ երբ արդեն մոտեցավ ելքին, տեսավ, թե իր դեմ իր հանգուցյալ մայրն էր կանգնած։ Եվ լսեց Իգնատը՝

- Մի տուր ականջօղերը օձին, որդիս։ Թող դրանք անդրերկրյա թագավորությունում ու արագ հեռացիր, և այլևս մի վերադարձիր։

Բոլորովին իրար խառնվեց Իգնատը։ Վերջ ի վերջո մայրն է։ Լսել է պետք նրան։ բայց լավ էր նա հիշում աղջկապատվիրանը, և այդ պատճառով արագ դուրս վազեց Իգնատը անդրերկրյա թագավորությունից և ուղիղ ճանապարհվեց իրեն սպասող գեղեցկուհու մոտ։

- Ահա, - ասում է, - բերեցի ես ականջօղերը։ Կատարեցի ես քո առաջադրանքը։

- Ապրես, Իգնատուշկա, - ուրախացավ աղջիկը։ - Դու լավն ես։ Դու ինձ չխաբեցիր։ Եվ անուն էլ է քո գեղեցիկ, բարի անուն ունես, ինչպես դու ինքդ ես։ Ես հիմա քո մասին ամեն բան գիտեմ։ Բարի մարդկանց մասին ես ամեն բան գիտեմ։ Դրա համար էլ, Իգնատուշկա, քանի որ քո հոգին այդքան բարի է ու զգայուն, մի թող ինձ փորձանքի մեջ։ Այլ իջիր դու ևս մեկ անգամ անդրերկրյան թագավորություն, կրկին գտիր այն սունդուկը և այս անգամ ինձ բեր նռնաքարե մանյակ, զմրուխտե մատանի և ոսկե թագ։ Եվ այն ժամանակ կտեսնես դու թե ինչպես ես քեզ կսիրեմ։ Ոչ-ոք, Իգնատուշկա, քեզ այդպես չի սիրի։

Դե ինչ։ Այս անգամ էլ չմերժեց Իգնատը աղջկան։ Կրկին նա իջավ անդրերկրյան թագավորություն, իսկ այնտեղ կրկին նրա առաջ մայրը դուրս եկավ։

- Իմ որդի, - խնդրում է նա, - իմ արյուն։ Լսիր ինձ, գնա այս թագավորությունից։ Մի վերցրու ոչ մի բան սունդուկից, մի տար օձին։

Միայն թե չլսեց Իգնատը իր մոր խրատը։ Եվ չգիտեր էլ, թե ինչ օձի մասին էր մայրը խոսում։

Եվ կրկին Իգնատը բերեց բերեց աղջկան զարդերը, այնպես, ինչպես նա խնդրել էր։ Այդ բոլոր զարդերը հագավ աղջիկն ու ավելի գեղեցիկ դառավ։

- Դե ինչ, Իգնատ, - ասում է աղջիկը։ - Կդառնամ ես քո կինը։ Ինձ համար կամայական անուն ընտրի։

Եվ սկսեց Իգնատը իր գեղեցկուհուն Նատալիա անվանել։ Եվ այնքան երջանիկ էր նա նրանից, որ իր կինը գեղեցկուհի է և խելացի, որ նույնիսկ չնկատեց թե ինչ դժբախտություններ և փորձանքներ, Նատալիայի գալու հետ, Իգնատի հարազատ գյուղում սկսեցին։ Երբեք նախկինում այդպես չէր եղել, որ օձի խայթոցից այդքան մարդ մահանար։ Եվ օձերը արդեն սկսեցին տներ ներս մտնել։ Ուղղակի նրանցից փրկություն չկար։ մարդիկ արդեն չգիտեին թե ինչ անեն, ումից օգնություն խնդրեն։ Իսկ օձերը, օրեցոր ավելի ու ավելի էին շատանում։ Եվ միայն Նատալիան էր Իգնատի հետ, որ այդ մասին կարծես թե չէին էլ մտածում։ Նրանց տուն օձերը չէին էլ մտնում երբեք։ Գլխի ընկան մարդիկ, որ բանը Նատալիայի մեջ է։ Եկան Իգնատի մոտ և գոռում են՝

- Տար այստեղից կնոջդ, այդ օձին, որ նրա շունչն այլևս այստեղ չլինի։ Այլապես ինքներս մեզ համար պատասխանատվություն չենք կրի։

Միայն թե չէր լսում նրանց Իգնատը, և Նատալիան էլ առանձնահատուկ այդ առիթով չէր նեզվում։ Միայն ժպտում էր այդպիսի մարդկային հիմարությունից։

- Հիմար են նրանք, Իգնատուշկա, շատ հիմար են, - ասում էր Նատալիան։ - Բայց դու մի վախեցիր ոչ-ոքից և իմ համար էլ մի վախեցիր։ Մարդիկ ինձ ոչինչ էլ չեն անի։ Չեմ վախենում ես նրանցից։ Ապրիր, ոնց ապրել ես՝ հանգիստ և երջանիկ։

Եվ ամեն բան, հավանաբար այդպես էլ կլիներ, եթե Իգնատը, անտառով անցնելուց չլսեր տարօրինակ ձայներ՝ կարծես թե ինչ-որ մեկը ֆշշացնում էր։ Երբեք նախկինում նա այդպիսի ձայներ չէր լսել։ Գաղտագողի մոտեցավ Իգնատը, կեչու ճյուղը մի կողմ տարավ և տեսավ իր կնոջը որը քարին էր նստած։ Իսկ Նատալիան իր գլխի թագն է պտտում և քթի տակ ինչ որ բան ֆշշացնում։ Եվ տեսնում է Իգնատը, թե ինչպես են բոլոր կողմերից օձերը Նատալիայի մոտ սողում։ Նա ուզում էր նետվեր կնոջն օգնության, սակայն տեսավ որ մեկ էլ իր գեղեցկուհին՝ ինքը օձի վերածվեց։ Այ քեզ բան։ Երբեք նման բան չէր կարող պատկերացնել։

Տուն էր վերադառնում Իգնատը, ոչ կենդանի, ոչ մեռած։ Մի՞թե այդպիսի բան հնարավոր է՝ օձ է կրծքին տաքացրել։ Իգնատը դեսուդեն էր ընկնում, մազերը պոկում, իր տեղը չէր գտնում։ Իսկ այդ ժամանակ դուռն են ծեծում։ Բաց է անում՝ մայրն է նրա առջև կանգնած և դանակ է իրեն պարզում։

- Վերցրու, - ասում է, - որդիս, վերցրու այս դանակը և խոցիր սրանով ուղիղ օձի սիրտը։

Վերցրեց Իգնատը դանակը։ Պտտեց ձեռքում, պտտեց։ Իսկ այդ ժամանակ էլ կինը վերադարձավ։ Ուրախ, գեղեցիկ, մի ինչ-որ երգ է երգում, երևի կյանքի վրա է ուրախանում։ Եվ ուզում էր արդեն Իգնատը իր պատիժն իրականացնել, բայց ինչպես՝ կենդանի մարդ էր իր առջև կանգնած այլ ոչ ինչ-որ մի օձ։ Սիրտը հո քարից չէր։ Սիրում էր Իգնատը իր Նատալիային։ Չէր կարող նա սպանել նրան։

Մտածեց Իգնատը, ամբողջ գիշեր գլուխ կոտրեց, թե ինչ անել։ Եվ որոշեց նա, որ ամեն բանի մեղավորությունը այն զարդերի մեջ է, որը այդպես խնդրում էր իրեն բերել Նատալիան։

- Ողջ չարը դրանց մեջ է, - դատեց Իգնատը։

Եվ մինչ նատալիան քնած էր, գողացավ այդ զարդերը և անտառ գնաց։ Մտածում է՝

- Կվերադարձնեմ ես այդ զարդերը հետ, ստորերկրյա թագավորություն, նորից սունդուկի մեջ հետ կդնեմ և այլևս իմ Նատալիան՝ օձի չի վերածվի։

Իսկ մարդիկ հենց տեսան, որ Նատալիան առանց Իգնատի է մնացել, տանից դուրս չի գալիս, կարծես թե ինչ-որ բանից վախենում է, ներխուժեցին նրա տուն։ Նայում են, իսկ իրենց դիմաց Նատալիան է նստած, բայց բոլորովին էլ Նատալիան չէ՝ գլուխն ու դեմքը մարդու է, իսկ այ մարմին՝ օձի։ մահու չափ վախեցան նրանք և վախից սպանեցին նրան։ Նատալիան չէր էլ պաշտպանվում ընդհանրապես՝ առանց զարդերի նա նախկին ուժը չուներ։

Իսկ Իգնատը, թափառում է անտառում, բայց անդրերկրյա թագավորության մուտքը գտնել չի կարողանում, կարծես թե ինչ-որ մեկը հատուկ թաքցրել է։ Նա արդեն ողջ անտառը ման էր եկել և ապարդյուն։ Եվ հանկարծ տեսնում է սճիների ետևից մայրն է նրան մոտենում և քնքշորեն ասում՝

- Մի չարչարվիր, Իգնատուշկա, այլևս վտանգավոր չէ օձը։ Սպանեցին նրան մարդիկ։ Դու օգնեցիր։ Զարդերը նենգի մոտից վերցրեցիկ։ Գնա խաղաղությամբ տուն։

Երբ լսեց այդ խոսքերը Իգնատը, վշտից գոռաց, գեռին ընկավ, և սկսեց ամեն բանում իրեն մեղադրել։ Ամեն դեպքում սիրում էր նա Նատալիային, իր կյանքից ավելի էր սիրում։ Լաց էր լինում նա, իրեն կոտորում։ Բայց իր սկսած գործը որոշեց ավարտին հասցնել։ Երկար թափառեց նա անտառով և վերջապես գտավ նա այն անդրերկրյա թագավորության մուտքը։ Եվ երբ ուզում էր ներս մտնել – մթության մեջ նա չնկատեց թաքնված օձին։ Խայթեց օձը Իգնատին։ Երկար մահացավ նա։ Երևի հատուցումն էր դա, կամ, միգուցե ճակատագիրը, ո՞վ գիտե։

Իսկ այն զարդերը՝ ականջողները, մանյակը, մատանին և թագը, առ այսօր ընկած են այնտեղ, գողի տակ, ինչ-որ տեղ՝ երկու բլուրների և երեք ճանապարհների արանքում։ Իսկ այդ զարդերի կողքին օձն է սողում՝ կամ պահպանում է այդ հարստությունը, կամ մի ինչ-որ երիտասարդի սպասում։ Ո՞վ նրան գիտե...

ԱՎԱ ԱՐԴՈ