Ռեստորանում նստած, ամանորյա տոների նախաշեմին, ամուսինն ու կինը գինի էին ըմպում և անշտապ սրույց վարում։ Դե իհարկե նրանք գնահատում էին անցնող տարվա իրադարձությունները։ Զրույցի ընթացքում ամուսինը սկսեց բողոքել, որ հաճախ նա ստիպված է եղել վարվել ոչ այնպես, ինչպես կուզեր, ոչ ճիշտ որոշումներ է կայացրել։
Նա ընկճվում էր այն բանից, որ ոչ այն ճանապարհն է ընտրել։
Մեկ էլ նա նկատեց, որ կինն իրեն չի լսում, այլ դրա փոխարեն հետաքրքրությամբ ուսումնասիրում է նրբաճաշակ զարդարանքով ամանորյա եղևնին, որը կանգնած էր դահլիճի կենտրոնում։
Ամուսինը մտածելով, որ կնոջը հետաքրքիր չի այս զրույցը, որպեսզի փոխի զրույցի թեման բացականչեց՝
- Ինչ հարաշալի լուսապսակ է եղևնու վրա։
- Այո, դու ճիշտ ես, - համաձայնվեց կինը։ - Եթե ուշադիր նայես, ապա կտեսնես, որ այդ լուսապսակի մի լամպը այրված է։ Այն դժվար է նկատել բազմաթիվ փայլփլող կրակների միջև։ Քեզ չի՞ թվում, որ Դու, անցած տարվա իրադարձությունների մեջ գտար միակ այրված լամպը ու ֆիքսվեցիր դրա վրա, փոխարեն ուրախանաս տասնյակ հաջողակ գործերի վառ լույսով։
Ժամանակակից առակ
