ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մակաբույծը»

Ապրում էր ծայրամասում մի ընտանիք՝ ծերունին և երեք հասուն որդիները։ Ծերունին չնայած որ տարեց էր, աշխատում էր տան համար, որդիների հետ հավասար։ Երկու ավագ որդիները աշխատում էին արևածագից մինչև մայրամուտ, իսկ փոքրը՝ անբան էր։ Որքան էլ որ չէին ջանում նրանք վերջինիս ներգրավել աշխատանքի մեջ, միևնույն է չէր ստացվում։ Փորձեց հայրը նույնիսկ նրան չկերակրել, ասելով թե՝ չես վաստակել։

- Թող այդպես լինի, - պատասխանում էր փոքր որդին, նստում էր տանը ու սովի մատնվում։

Չդիմացավ հոր սիրտը – սկսեց կերակրել ալարկոտ որդուն։

Եվ ահա մի անգամ, հավաքվեցին եղբայրներն ու եկան հոր մոտ։

- Չենք ուզում, - ասում են, - որպեսզի փոքրը մեզ հետ ապրի, մեր հացն ուտի։ Թող հեռանա։

- Ու՞ր գնա, - պատասխանեց ծերունին։ Սովից կմեռնի։ Ոչինչ անել չգիտի, որովհետև աչ աշխատել է, ոչ սովորել։

- Հայր, դա արդար չի, - ասաց միջնեկ եղբայրը։ - Ինչու ես, որպեսզի ուտեմ, պետք է քրտինք թափեմ իսկ նա ամբողջ օրը պառկած է վառարանի վրա ու առաստաղին է թքում։ Իսկ երբ երեկոյան սեղանի շուրջ պետք է նստենք – նա բոլորիս հավասա՞ր է։

- Դա քո մեջ, որդիս, նախանձն է խոսում։ Մի՞թե դու կդադարեին քրտնել, եթե նա ինչ-որ բան աներ։ Քո ավագ եղբայրը աշխատում է - և բավականություն է դրանից ստանում։ Նա նույնիսկ եթե բան չլինի անելու, միևնույն է իր համար օգտակար ու հետաքրքիր զբաղմունք կգտնի։ Իսկ դու աշխատում ես, բայց անընդհատ ուրիշներին ես նայում, որ չստացվի, թե ուրիշից հանկարծ շատ աշխատես։ Մի նախանձիր որդիս։ Ինքդ քո մեջ նայիր, դու էլ աշխտանքի մեջ հաճույք գտիր։

- Իսկ ինչու՞ է մեր փոքրն այսպիսին, - հարցրեց ավագ եղբայրը։

- Ասեք, եթե նա ձեռք չունենար կամ ոտքերը չաշխատեին, մի՞թե մենք նրան չէինք կերակրի։ Մի՞թե մենք նրան կթողնեինք սովից մահանար։

- Կկերակրեինք, - պատասխանեցին եղբայրները։

- Ձեր փոքր եղբայրը նույնպիսի հիվանդ է, միայն թե այդ հիվանդությունը արտաքին նշաններ չունի։ Այդ հիվանդությունը – գլխի մեջ է։ Դա սարսափելի հիվանդություն է – երբ մարդը չի կարողանում աշխատանքից բավականություն ստանալ։ Այդ ժամանակ նա մակաբույծ է դառնում։ Եվ նրան բոլորը սկսում են ամեն տեղից քշել։ Եվ առաջին վայրը, որտեղից նրան քշում են – դա ընտանիքն է։ Բայց հենց այստեղ միայն կան մարդիկ, ովքեր նրան սիրում են՝ նրա ծնողներն ու եղբայրները։ Եթե մենք նրան քշենք, ո՞վ նրան կկերակրի։ Ո՞վ նրան կսիրի՝ հենց այնպես, առանց պատճառի։ Ու՞մ նա պետք կլինի։

- Սա իմ խաչն է, - շարունակեց ծերունին։ - Ես չեմ կարողացել նրա համար բացահայտել ուրախությունը՝ աշխատանքի մեջ։ Եվ ես կերակրելու եմ նրան։ Իսկ Ձեզ համար, իմ որդիներ, սա դաս է։ Հասկացեք, որ կյանքը տրվում է մարդուն որպես ընծա։ Ոչ նա, ոչ դուք չպետք է այն վաստակեք և աշխատեք։ Եվ լավ է, որ աշխատանքը դառել է Ձեր ներքին պահանջը։ Նշանակում է, որ դուք նորմալ լիարժեք մարդիկ եք։ Բայց կան այնպիսիքը, ում մոտ դա չի ստացվել։ Նրանք – դժբախտ մարդիկ են, որովհետև զրկված են մի կտոր երջանկությունից – աշխատելու երջանկությունից։ Բայց նրանք, մնացածների նման ապրելու իրավունք ունեն, որովհետև մարդկանց մեջ, ով նրանց շրջապատում է, սեր կա։ Իմ զավակներ, բացահայտեք Ձեր մեջ սիրելու հնարավորությունը, ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ուղղակի, հենց այնպես, անպատճառ։ Դա սիրո բարձրագույն աստիճանն է։

Անդրեյ Յակուշև