Անմարդ ճանապարհով մի ճամփորդ էր գնում։ Իսկ ճամփեզրին, ծառի տակ, խոր մեդիտացիայի մեջ նստած էր, աչքերը փակ մի ծերունի։ Ճամփորդը մոտեցավ ծերունուն և ուշադրություն չդարձնելով նրա մեդիտացիայի վրա, բարձրաձայն բարևեց նրան, ու հարցրեց՝
- Հարգարժան, երկա՞ր դեռ պիտի գնամ մինչև մոտակա քաղաք։
Ծերունին բացեց աչքերը և կարծես թե իր մեդիտացիայից դուրս չգալով
ձեռքը թափ տվեց այն ուղղությամբ, ուր ճամփորդը գնում էր, ասելով՝
- Գնա։
Ճամփորդը հասկացավ, որ իր հետ զրուցել չեն ցանկանում։ Նեղանալով նա շրջվեց ծերունուց և արագ շարունակեց ճանապարհը։ Սակայն մի տաս քայլ անցնելով, ճամփորդը իր ետևից լսեց ծերունու ձայնը՝